Հայաստան-Վրաստան հանդիպում

Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

154
(Թարմացված է 11:22 18.11.2020)
Կորոնավիրուսով վարակվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, ինչպես նաև պատվիրակության ևս 3 անդամներ:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստ չի մասնակցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպմանը
Նրանց մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Համավարակի դրական թեստի պատճառով Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը չեն մասնակցի Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը և Գրիգոր Մելիքսեթյանը:

Կորոնավիրուսով վարակվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, ինչպես նաև պատվիրակության ևս 3 անդամներ:

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպմանը նախապատրաստվում են 19 ֆուտբոլիստներ.

Ավելի վաղ հավաքականի հայտացուցակից կորոնավիրուսի պատճառով դուրս էին մնացել Արսեն Բեգլարյանը, Անատոլի Այվազովը, Ռոբերտ Հակոբյանը, Աղվան Պապիկյանը և Էդգար Բաբայանը:

Ուրուգվահայը ամերիկյան ֆուտբոլային լիգայում ճանաչվել է լավագույն երիտասարդ խաղացող

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին՝ Նիկոսիա քաղաքի GSP մարզադաշտում:

154
թեգերը:
Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1652)
Ըստ թեմայի
Ֆուտբոլային հանդիպումներն Արցախյան առաջին պատերազմի տարիներին, կամ ավելի վատ էլ է եղել
«Արցախը Հայաստան է, մենք ձեզ հետ ենք». հույն ֆուտբոլասերների աջակցությունը. լուսանկար
ՀՀ-ում քրգործ է հարուցվել Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարի դեմ
Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմայի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

15
(Թարմացված է 21:47 05.12.2020)
Նոյեմբերին 30-ամյա Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է 7 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմայի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Տեղեկությունը հայտնում է «Ռոմա» ակումբի մամուլի ծառայությունը:

Նոյեմբերին 30-ամյա Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է 7 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

«Ռոմայի» լավագույն ֆուտբոլիստին ընտրել են երկրպագուները՝ ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության միջոցով:



15
թեգերը:
ֆուտբոլիստ, Հենրիխ Մխիթարյան, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ
թեմա:
Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է իտալական Ա Սերիայի խորհրդանշական հավաքականում
«Ռոման» մտադիր է նոր պայմանագիր կնքել Հենրիխ Մխիթարյանի հետ
«Յանգ Բոյզի» պաշտպանը բռունցքով հարվածել է Հենրիխ Մխիթարյանին ու հեռացվել խաղադաշտից
Արմեն Մելիքբեկյան

Հավաքականը նոր տեխնիկական տնօրեն կունենա. ՀՖՖ նախագահը խոսեց հաջողությունների մասին

47
(Թարմացված է 18:36 04.12.2020)
Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակն Ազգերի լիգայի C խմբային փուլում մեր ֆուտբոլային գերատեսչության միակ հաջողությունը չէ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ազգերի լիգայում խմբային փուլի Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակը պատմական արդյունք էր, որին դժվարին պայմաններում մեր ընտրանին կարողացավ հասնել` հաղթահարելով և՛ մրցակցի դիմադրությունը, և՛ Covid 19-ի արգելքը։

Նման կարծիք հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր կայացած առցանց ասուլիսում։

«Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կապ են ունեցել մեր հավաքականի հետ, ովքեր երկրպագել են մեր թիմին։ Մենք շատ կարևոր հաղթանակ տարանք աննախադեպ դժվարին իրավիճակում», - ասաց Մելիքբեկյանը։

Նշենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլում մեր ընտրանու կազմում իրենց դեբյուտը նշանավորեցին շատ ֆուտբոլիստներ, որոնցից շատերը հանդես են գալիս արտասահմանում։

«Հավաքականում կան բավականին շատ նորեկներ։ Անընդհատ նոր խաղացողներ ներգրավել հնարավոր չէ։ Բայց մենք նպատակային այդ աշխատանքին հետամուտ ենք լինելու։ Հիմա էլ ունենք նոր ֆուտբոլիստների ցուցակ, որոնց հետ բանակցում ենք և բանակցելու ենք։ Բայց նկատեմ, որ ամեն ինչ կախված է հավաքականի գլխավոր մարզչից, որը պետք է ընտրություն կատարի խաղային տարբեր դիրքերում նոր ֆուտբոլիստներ փորձարկելու համար», - նկատեց ՀՖՖ նախագահը։

Խորեն Բայրամյանը ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ

2020 թվականին դեկտեմբերի 31-ին ավարտվում է ՀՖՖ-ի և հավաքական թիմերի տեխնիկական տնօրեն, իսպանացի մասնագետ Խինես Մելենդեսի միջև գործող պայմանագիրը։

«Խինես Մելենդեսի աշխատանքի օրոք հայկական ֆուտբոլը իմիջ ձեռք բերեց։ Հասանք մեծ հաջողությունների մարզչական կրթվածությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու հարցում։ Տարբեր դասախոսությունների միջոցով արդեն հայերեն լեզվով ունենք հարյուրավոր էջեր, որոնք ուսումնասիրելու շնորհիվ հաջողություններն ավելացան ու դարձան նկատելի», - նշեց Մելիքբեկյանը։

Նոր տեխնիկական տնօրենի անունը, նրա խոսքով,  հայտնի կլինի 2021 թվականի սկզբին։

Հայաստանի առաջնության ամենացավոտ հարցը շարունակում է մնալ մրցավարությունը, որի շուրջ դժգոհությունների ալիք բարձրանում է համարյա ամեն տուրից հետո։

«Մենք տարբեր երկրների՝ Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի հետ արդեն որոշակի պայմանավորվածություններ ունեինք մրցավարական անձնակազմների փոխանակման հետ կապված։ Իհարկե այդ դեպքում մեր մրցավարները շատ լավ փորձ ձեռք կբերեին։ Բայց կորոնավիրուսի պատճառով այդ ծրագրերը կյանքի կոչել չկարողացանք։ Եկող տարվա սկզբից նորից այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են» - ասեց ՀՖՖ նախագահը։

Մելիքբեկյանի խոսքով` VAR համակարգը շատ հարցերի պատասխան կարող է տալ Հայաստանում, և այդ ուղղությամբ էլ 2021 թվականի սկզբից աշխատանքներ են տարվելու, որպեսզի VAR համակարգը հնարավոր լինի ներդնել առաջնության խաղերի համար։

ՈւԵՖԱ-ն թույլ է տվել հանդիպումներ անցկացնել Հայաստանում ու Ադրբեջանում

Հիշեցնենք` Ազգերի լիգայի երկրորդ խաղարկության C լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականը վերջին երկու խաղերում` նոյեմբերի 15-ին և 18-ին, հաղթանակի հասավ Վրաստանի (2։1) և Հյուսիսային Մակեդոնիայի (1։0) հավաքականների նկատմամբ և խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը։

47
թեգերը:
Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, ՀՖՖ, Արմեն Մելիքբեկյան
Ըստ թեմայի
Փաշինյանն ընդունել է Ջորկաեֆներին. եղբայրներն ասել են` ինչու են եկել Հայաստան
Յուրի Ջորկաեֆը Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկ է նվեր ստացել
«Յանգ Բոյզի» պաշտպանը բռունցքով հարվածել է Հենրիխ Մխիթարյանին ու հեռացվել խաղադաշտից
Արխիվային լուսանկար

Վերին Լարսը տրանսպորտային որոշ միջոցների համար փակ է

0
(Թարմացված է 21:58 05.12.2020)
Անկանգառ ռեժիմով երթևեկությանը հետևելու է ոստիկանության պարեկային ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանի «Վերին Լարս» անցակետի ճանապարհը Ռուսաստանի հետ սահմանին փակ է կցորդով և կիսակցորդով ավտոմեքենաների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ Նշվում է, որ նշված տրանսպորտային միջոցների համար անցակետը փակ է ցածր ջերմաստիճանի և տեղացող ձյան պատճառով: Մյուս տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։

Տրանսպորտի երթևեկությունը պետք է իրականացվի անկանգառ ռեժիմով։ Տեղաշարժն իրականացվում է ոստիկանության պարեկային ծառայության հսկողության ներքո, նախազգուշացնում է դեպարտամենտը:

«Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը ևս իրականացվում է անկանգառ ռեժիմով ՝ ձնապաշտպան թունելներով», - նշված է հաղորդագրության մեջ:

Երթևեկությանը հետևելու է ոստիկանության պարեկային ծառայությունը։

Հիշեցնենք, որ Վրաստանում մարտ ամսից գործում է օտարերկրացիների մուտքի արգելքը։ Այն բեռնափոխադրումների վրա չի տարածվում։

Կազբեգի»-«Վերին Լարս» անցակետերով անցնող ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է Հայաստանի ու Ռուսաստանի միջև։

ՀՀ-ից Արցախ տանող ճանապարհի որոշ հատվածներ դժվարանցանելի են

0
թեգերը:
Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, Ճանապարհ, Վերին Լարս
Ըստ թեմայի
Լարսում մնացած հայերից 3-ը Երևան կմեկնեն Մինվոդիից, տոմսերը հյուպատոսն է գնել
Վերին Լարսում մնացածների թվում երեխաներ կան. գլխավոր հյուպատոսը մեկնաբանում է իրավիճակը
Լարսը բեռնատարների համար փակ է