Դիեգո Ռոսի Մարաշլյանը

Ուրուգվահայը ամերիկյան ֆուտբոլային լիգայում ճանաչվել է լավագույն երիտասարդ խաղացող

95
(Թարմացված է 14:11 18.11.2020)
«Լոս Անջելեսի» կազմում խաղացող ֆուտբոլիստը միայն այս տարի 19 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը ճանաչվել է MLS-ի 2020թ. լավագույն երիտասարդ խաղացող։ Տեղեկությունը հայտնում է MLS-ի մամուլի ծառայությունը:

Մարաշլյանը հանդես է գալիս «Լոս Անջելեսի» կազմում։ Այս տարի նա 19 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ:
Ավելի վաղ նրան հրավիրել էին հանդես գալու Հայաստանի հավաքականի կազմում, սակայն Մարաշլյանը մերժել էր հրավերը։

Հիշեցնենք, որ Մարաշլյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարել էր, որ շոյված է հրավերից, սակայն իրեն ավելի շատ համարում է ուրուգվայցի և ցանկանում է հանդես գալ այդ երկրի հավաքականում:

Հայաստան-Վրաստան խաղն ավարտվեց. Ազգերի լիգայում ամեն ինչ առջևում է

95
թեգերը:
Դիեգո Ռոսի Մարաշլյան, ֆուտբոլ, հայ, Ուրուգվայ
Ըստ թեմայի
Մխիթարյանը փոխել է «Ռոմայի» դեմքը. ինչ է գրում միջազգային մամուլը հայ ֆուտբոլիստի մասին
Հայ ֆուտբոլիստների մրցակիցներն արդեն հայտնի են
Եվս մեկ հայ ֆուտբոլիստ տեղափոխվեց հունական ակումբ
Ընմշամարտի մեր հավաքականը

Մրցումային «քաղց»` նախաօլիմպիական շրջանում. ըմբիշները պատրաստվում են աշխարհի գավաթին

3
Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մեր ըմբիշները պայքարի մեջ են մտնելու աշխարհի անհատական գավաթի խաղարկության բոլոր տասը քաշային կարգերում։ Sputnik Արմենիան ներկա է գտնվել նրանց մարզումներին։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը հրապարակեց այն ըմբիշների անունները, որոնք դեկտեմբերի 12–18 Բելգրադում կպայքարեն աշխարհի անհատական գավաթի համար։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեր ընտրանու կազմում է։

Կորոնավիրուսի պատճառով արդեն տասը ամիս է, ինչ ըմբիշները ոչ մի մրցման չեն մասնակցել, շատ հաճախ էլ մարզվել են անհատական ծրագրով։ Հետևաբար մեր մարզիկները մրցումային «քաղց» ունեն նախաօլիմպիական ժամանակահատվածում։ Չէ, որ Տոկիոյի օլիմպիադայի վարկանիշային մրցաշարերը համավարակի պատճառով արդեն մի քանի անգամ հետաձգվել են։ Եվ այդ առումով առաջիկա մրցաշարը կարևոր է բոլոր ըմբիշների համար։

Հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը Sputnik Արմենիայի գետ զրույցում ասում է, որ կարևոր է պարզապես հասկանալ, թե ինչ կարողություն ունեն մեր ըմբիշներն այս պահին։ «Թեկուզ աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը օլիմպիական վարկանիշ չի էլ տալիս, բացի այդ, այս մրցումների համար նույնիսկ պարգևավճարներ նախատեսված չեն  հաղթողներին, միևնույնն է մեր տղաներին մրցումային փորձ է հարկավոր։ Եվ այդ առումով այս մրցաշարը մեզ համար շատ կարևոր է»,–ասում է Ալեքսանյանը։

Այսպիսով, Սերբիայի մայրաքաղաք են մեկնելու տասը  ըմբշամարտիկներ` 55 կգ քաշային կարգի Ռուդիկ Մկրտչյանը, 60 կգ՝ Արմեն Մելիքյանը, 63 կգ՝ Գևորգ Ղարիբյանը, 67 կգ՝ Սլավիկ Գալստյանը, 72 կգ քաշային կարգի Մալխաս Ամոյանը, 77 կգ՝ Կարապետ Չալյանը, 87 կգ՝ Արթուր Շահինյանը, 97 կգ քաշային կարգի Արթուր Ալեքսանյանը, 130 կգ՝ Դավիթ Օվասապյանը։ 82 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշի անունը հայտնի կդառնա մոտ օրերս։  

5 ռեկորդ մեկ օրում. Յուրի Վարդանյանը մոսկովյան օլիմպիադայի թանկարժեք ադամանդն էր

Հետաքրքիր է, որ հավաքականի հետ մարզվում էր Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևը։ «Յուրան անկասկած մեծ փորձ ունի, և հիմա նրա մարզվելը մեր թիմի հետ նպաստավոր եմ համարում։ Երբեմն մարզիկի խորհուրդն իր թիմակցին շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ։ Մեր գերծանր քաշային Դավիթ Օվասապյանի համար Պատրիկևի խորհուրդները շատ արժեքավոր կլինեն»,– նշեց Գևորգ Ալեքսանյանը։

Մեր հերոսը. Արթուր Ալեքսանյանը աշխարհի լավագույն ըմբշամարտիկներից մեկն է

Հավելենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը վարակվել է կորոնավիրուսով և հիմա բուժում է ստանում։ Այսինքն` հավաքականը Բելգրադ կարող է մեկնել առանց գլխավոր մարզչի։ Մյուս կողմից էլ չի բացառվում, որ Բելգրադում անցկացվելիք մրցաշարն էլ կարող է չեղարկվել, քանի ոչ Սերբիայում Covid-19 –ը բավականին արագ տարածում է ստանում, և դրա դեմ պայքարը գնալով խստանում է։

3
թեգերը:
օլիմպիադա, Օլիմպիական խաղեր, Արթուր Ալեքսանյան, Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ
Ըստ թեմայի
Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին
Ռուսաստանցի ըմբշամարտիկ Էդուարդ Վարդանյանը մեկնել է Արցախ
«Մենք չենք նահանջել, մեր փոխարեն որոշել են». ըմբիշ Միհրան Հարությունյանը` պատերազմի մասին
Արցախ

Մարտի դաշտում մենք չենք պարտվել. ինչպես ֆուտբոլիստ խաղընկերները դարձան մարտական ընկերներ

1249
(Թարմացված է 22:21 30.11.2020)
Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի 3 ֆուտբոլիստները հաղթելու համար ոչ միայն մարզահագուստ, այլ նաև զենք են կրել։ Նրանցից 2–ն իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին, 3–րդը, որ վիրավորվել էր մարտի դաշտում, պատմում է իր զոհված ընկերների մասին։

2011 թվականին ֆուտբոլը միավորեց երեք պատանու, որոնք ոչ միայն խաղընկերներ, այլ նաև լավ ընկերներ դարձան։ Նրանցից ոչ մեկը չէր պատկերացնում, որ մարզումներից ու ֆուտբոլային հաղթանակներից բացի, մեկ այլ հաղթանակի համար էլ են պայքարելու։ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ նրանք դարձան նաև մարտական ընկերներ, իսկ հիմա Դավիթը միայն իր հիշողությունների մեջ է գտնում իր կորցրած ընկերներին՝ Արթուրին և Արտյոմին։

Друзья детства
© Photo : provided by David Grigoryan
2011–ին ձևավորված ֆուտբոլային թիմը

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներ Արթուր Բարսեղյանը, Արտյոմ Մկրտչյանը և Դավիթ Գրիգորյանը որոշել էին բանակում ծառայելուց հետո շարունակել մարզվել։ Սակայն 44 –օրյա պատերազմի ընթացքում Արթուրն ու Արտյոմն անմահացան, իսկ Դավիթը վիրավորվեց:

2011 թվականին, երբ «Միկա» ֆուտբոլային ակումբում կազմավորվեց 2001 թվականներին ծնված ֆուտբոլիստների թիմը, դեռահաս ֆուտբոլիստները չէին մտածում, որ հաղթելու համար ոչ միայն մարզահագուստ, այլ նաև զենք են կրելու։ Արթուրը թիմի ավագն էր, Արտյոմը` պաշտպանը` Դավիթը դարպասապահը։ Տղաների մեջ ընկերությունը գնալով ամրացավ, իսկ Արցախյան պատերազմի ժամանակ երեք էլ մարտնչեցին ամենաթեժ կետերից մեկում՝ Ջաբրայիլում։

Կա՛մ հերոս, կա՛մ դավաճան

Արթուրի հայրը՝ Վարդան Բարսեղյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում, հուզմունքը խեղդելով կոկորդում, հիշում է․«Համարյա ամեն օր կապ էինք հաստատում Արթուրի հետ։ Պատերազմի առաջին մի քանի օրերից հետո տղաս ինձ հեռախոսով ասեց, որ Ջաբրայիլում շատ դաժան բաներ է տեսել, ու երկու տարբերակ կա բոլորի համար՝ կա՛մ հերոսանալ, կա՛մ դավաճան դառնալ։ Երբ ասեցի, որ ուշադիր լինի, ինձ անիմաստ հերոս պետք չի,պատասխանեց`երբեք չի թողնի, որ գլուխս կախ ման գամ։ Հասկացա, որ իմ 19- ամյա որդին արդեն ավելի է մեծացել, քան կարծում էի»։

Արթուրը, Արտյոմը և Դավիթը Հայաստանի մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների հավաքականում երազում էին ֆուտբոլային ապագայի մասին։ Բայց նոր ձևավորվող Բանակի կենտրոնական մարզական ակումբում (ԲԿՄԱ) նրանք տեղ չգտան։ Արթուրը համարում էր, որ անարդար են վարվել իրենց նկատմամբ, չնայած միշտ էլ մտածում էր բանակում ծառայելու մասին, և նրանք զորակոչվեցին։

«Պատերազմի ընթացքում կապի մեջ էինք համարյա ամեն օր։ Հոկտեմբերի 28-ի երեկոյան ժամը 18։30-ին խոսեցինք վերջին անգամ։ Ես ինչ իմանայի, որ մի քանի ժամ անց որդիս զոհվելու է։ Նրանց մարմինները գտանք ռազմական գործողությունների դադարեցումից հետո։ Արթուրի դին գտնելու համար պահանջվեց երկու անգամ ԴՆԹ հանձնել։ Հանգեց վերջին հույսս», - ասում է Վարդան Բարսեղյանը։

Պաշտպանության եռյակը

Խաղադաշտում Դավիթը, Արթուրն ու Արտյոմն իրենց խաղային օղակներով մոտ էին։ Իրար հուշելով ու ոգևորելով` պայքարում էին հաղթանակի համար։ Մարտի դաշտում էլ երեքով մտածում էին լավ պաշտպանվելու ու հակագրոհելու մասին։

Один из друзей детства - Артем Мкртчян
© Photo : provided by David Grigoryan
Արտյոմ Մկրտչյանը

«Իմ ընկերները իզուր չեն զոհվել։ Մենք մարտի դաշտում չենք պարտվել։ Կռվել ենք ինչքան որ հնարավոր էր ու ավելին։ Նրանք իմ հերոսներն են, որոնց ցավոք այլևս երբեք էլ չեմ տեսնի»- մեզ հետ զրույցում պատմում է Դավիթ Գրիգորյանը։

Один из друзей детства - Артур Барсегян
© Photo : provided by David Grigoryan
Արթուր Բարսեղյանը

Հզորն ու «ջիգյարովը»

Դավիթը մարտական դիրքերում էր, երբ ստացավ Արտյոմի զոհվելու լուրը։ Թիմի դարպասապահը վիրավորվեց, հայտնվեց հոսպիտալում, հետո նորից մեկնեց գունդ։ Իսկ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Դավիթին հասավ նաև Արթուր մահվան բոթը։

Один из друзей детства - Давид Григорян
© Photo : provided by David Grigoryan
Դավիթ Գրիգորյանը

«Արթուրը մեր թիմի ավագն էր, ու մենք ամենադժվար պահին էլ նրա հետ էինք հույսեր կապում։ Նա մեր հզորն էր, մեր առաջատարը։ Իսկ Արտյոմի մեջ այնքան եռանդ ու կյանք կար, որ դժվար է նկարագրել։ Նա աշխարհի «ամենաջիգյարով» տղան էր։ Մենք եղբայրներ էինք, ու հիմա, որ անցյալով եմ խոսում նրանց մասին հոգիս կտոր- կտոր է լինում։ Ես երբեք չեմ մոռանա իմ հերոս ու հզոր ընկերներին», - կսկիծը սրտում հիշում է Դավիթը։

Ինչպես էր Մարադոնան պարում հայկական երաժշտության ներքո ու խմում մեր հավաքականի կենացը

2011-ին ձևավորված թիմի ֆուտբոլիստներից էլի կային տղաներ, որոնք պատերազմի դաշտում են եղել, վիրավորվել են։ Ֆուտբոլիստների ծնողներին այս օրերին ոչ թե խաղի ու հաղթանակի սպասումը, այլ ընդհանուր վիշտն է միավորել։

1249
թեգերը:
Վիրավոր, Զոհ, Արցախյան պատերազմ, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, ՀՖՖ
Ըստ թեմայի
Հաղթանակ, որը հայտնի չէ` քայլ առաջ է, թե հետ. պատրա՞ստ է մեր հավաքականը ուժեղների պայքարի
ՀՀ-ն հետախուզում է հայտարարել ցեղասպանության կոչ արած «Ղարաբաղի» ներկայացուցչի նկատմամբ
Նրանց հաջողությունն իսկապես շոկային էր. ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը` լեգենդար «Արարատի» մասին