Դավիթ Յուրչենկո

Այս հաղթանակը բոլորիդ համար է. Դավիթ Յուրչենկոն` վրացիներին պարտության մատնելու մասին

161
(Թարմացված է 10:34 16.11.2020)
Վրաստան–Հայաստան խաղի առաջին կեսի ավարտից հինգ րոպե առաջ Դավիթ Յուրչենկոն իր ֆանտաստիկ խաղով մերոնց փրկեց անխուսափելի թվացող գոլից։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն կադրեր է հրապարակել Վրաստան–Հայաստան հանդիպումից և գրառում արել Instagram-ում:

«Նման դժվարին ժամանակաշրջանում այս հաղթանակը նման է մի կում թարմ օդի։ Այս հաղթանակը բոլորիդ համար է»,– գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от David Yurchenko (@david_yurchenko)

Հիշեցնենք երեկ Վրաստանի մայրաքաղաքում Ազգերի լիգայի Վրաստան–Հայաստան խաղը մերոնք անցկացրին հստակ խաղային կարգապահությամբ և Գևորգ Ղազարյանի ու Սարգիս Ադամյանի գոլերի շնորհիվ հաղթեցին 2։1 հաշվով։

 

161
թեգերը:
ֆուտբոլ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ամեն մեկս մեր ոլորտում պետք է անենք առավելագույնը. Արաս Օզբիլիսը` Արցախին օգնելու մասին
«Առա՛ջ, «Ռոմա», առա՛ջ, Հայաստան». Մխիթարյանի լուսանկարը «գայլերի» հաղթանակից հետո
ՈւԵՖԱ-ն պատժել է «Ղարաբաղի» մամուլի խոսնակին
Յուրի Ջորկաեֆ

Յուրի Ջորկաեֆը Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկ է նվեր ստացել

33
(Թարմացված է 16:47 01.12.2020)
Արմեն Մելիքբեկյանն ու Ջորկաեֆ եղբայրները ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր են քննարկել։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Յուրի Ջորկաեֆը աշխարհահռչակ ֆուտբոլիստ է, աշխարհի 1998 թ. և Եվրոպայի 2000 թ. չեմպիոն, հանդիսանում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենը:

Հանդիմանը ներկա է եղել նաև Դենիս Ջորկաեֆը, որը ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետն է և ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդականը:

Հանդիպման ընթացքում Արմեն Մելիքբեկյանը և Ջորկաեֆ եղբայրները քննարկել են ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, զրուցել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարների շուրջ:

Մելիքբեկյանը Յուրի Ջորկաեֆին նվիրել է Հայաստանի ազգային հավաքականի 6, իսկ Դենիս Ջորկաեֆին՝ 10 համարի անվանական մարզաշապիկներ:

33
թեգերը:
մարզաշապիկ, Հայաստան, Արմեն Մելիքբեկյան, Յուրի Ջորկաեֆ
Ըստ թեմայի
Ջորկաեֆի դպրոցական շարադրությունը կամ ինչու՞ Թուրքիան չսիրեց տաղանդավոր ֆուտբոլիստին
«Միայն դուք կարող եք օգնել հայ ժողովրդին». Դենիս Ջորկաեֆը տեսաուղերձով դիմել է Մակրոնին
ՀՀ–ն սփյուռքին է պետք, սփյուռքը՝ հայրենիքին. Ջորկաեֆները հանդիպել են Զարեհ Սինանյանին
Ընմշամարտի մեր հավաքականը

Մրցումային «քաղց»` նախաօլիմպիական շրջանում. ըմբիշները պատրաստվում են աշխարհի գավաթին

18
Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մեր ըմբիշները պայքարի մեջ են մտնելու աշխարհի անհատական գավաթի խաղարկության բոլոր տասը քաշային կարգերում։ Sputnik Արմենիան ներկա է գտնվել նրանց մարզումներին։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը հրապարակեց այն ըմբիշների անունները, որոնք դեկտեմբերի 12–18 Բելգրադում կպայքարեն աշխարհի անհատական գավաթի համար։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեր ընտրանու կազմում է։

Կորոնավիրուսի պատճառով արդեն տասը ամիս է, ինչ ըմբիշները ոչ մի մրցման չեն մասնակցել, շատ հաճախ էլ մարզվել են անհատական ծրագրով։ Հետևաբար մեր մարզիկները մրցումային «քաղց» ունեն նախաօլիմպիական ժամանակահատվածում։ Չէ, որ Տոկիոյի օլիմպիադայի վարկանիշային մրցաշարերը համավարակի պատճառով արդեն մի քանի անգամ հետաձգվել են։ Եվ այդ առումով առաջիկա մրցաշարը կարևոր է բոլոր ըմբիշների համար։

Հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը Sputnik Արմենիայի գետ զրույցում ասում է, որ կարևոր է պարզապես հասկանալ, թե ինչ կարողություն ունեն մեր ըմբիշներն այս պահին։ «Թեկուզ աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը օլիմպիական վարկանիշ չի էլ տալիս, բացի այդ, այս մրցումների համար նույնիսկ պարգևավճարներ նախատեսված չեն  հաղթողներին, միևնույնն է մեր տղաներին մրցումային փորձ է հարկավոր։ Եվ այդ առումով այս մրցաշարը մեզ համար շատ կարևոր է»,–ասում է Ալեքսանյանը։

Այսպիսով, Սերբիայի մայրաքաղաք են մեկնելու տասը  ըմբշամարտիկներ` 55 կգ քաշային կարգի Ռուդիկ Մկրտչյանը, 60 կգ՝ Արմեն Մելիքյանը, 63 կգ՝ Գևորգ Ղարիբյանը, 67 կգ՝ Սլավիկ Գալստյանը, 72 կգ քաշային կարգի Մալխաս Ամոյանը, 77 կգ՝ Կարապետ Չալյանը, 87 կգ՝ Արթուր Շահինյանը, 97 կգ քաշային կարգի Արթուր Ալեքսանյանը, 130 կգ՝ Դավիթ Օվասապյանը։ 82 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշի անունը հայտնի կդառնա մոտ օրերս։  

5 ռեկորդ մեկ օրում. Յուրի Վարդանյանը մոսկովյան օլիմպիադայի թանկարժեք ադամանդն էր

Հետաքրքիր է, որ հավաքականի հետ մարզվում էր Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևը։ «Յուրան անկասկած մեծ փորձ ունի, և հիմա նրա մարզվելը մեր թիմի հետ նպաստավոր եմ համարում։ Երբեմն մարզիկի խորհուրդն իր թիմակցին շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ։ Մեր գերծանր քաշային Դավիթ Օվասապյանի համար Պատրիկևի խորհուրդները շատ արժեքավոր կլինեն»,– նշեց Գևորգ Ալեքսանյանը։

Մեր հերոսը. Արթուր Ալեքսանյանը աշխարհի լավագույն ըմբշամարտիկներից մեկն է

Հավելենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը վարակվել է կորոնավիրուսով և հիմա բուժում է ստանում։ Այսինքն` հավաքականը Բելգրադ կարող է մեկնել առանց գլխավոր մարզչի։ Մյուս կողմից էլ չի բացառվում, որ Բելգրադում անցկացվելիք մրցաշարն էլ կարող է չեղարկվել, քանի ոչ Սերբիայում Covid-19 –ը բավականին արագ տարածում է ստանում, և դրա դեմ պայքարը գնալով խստանում է։

18
թեգերը:
օլիմպիադա, Օլիմպիական խաղեր, Արթուր Ալեքսանյան, Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ
Ըստ թեմայի
Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին
Ռուսաստանցի ըմբշամարտիկ Էդուարդ Վարդանյանը մեկնել է Արցախ
«Մենք չենք նահանջել, մեր փոխարեն որոշել են». ըմբիշ Միհրան Հարությունյանը` պատերազմի մասին

«Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր». բազմամարդ երթ` Երևանի կենտրոնում

0
(Թարմացված է 19:54 02.12.2020)
Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց մեծ եռագույն դրոշ ծածանելով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները բողոքի ակցիայից հետո Երևանի կենտրոնական փողոցներով երթ իրականացրին։

Երթի մասնակիցները վանկարկում էին «Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր»։

Բազմամարդ երթը մեկնարկեց Ազատության հրապարակից և Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով եկան ՀՀ կառավարության շենքի մոտ։

Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում կայացավ ընդդիմադիր կուսակցությունների հերթական բողոքի ակցիան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց «Նիկոլ Դավաճան» վանկարկումներով ու  հրապարակի կենտրոնում մեծ եռագույն դրոշ ծածանելով:

0
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Երևան, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
Անցումային կառավարությունը պետք է վերացնի եռակողմ հայտարարության տակ դրված ականները
«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին
«Նոյեմբերի 10-ը պիտի հայրենադավության օր հռչակվի». Նաիրա Զոհրաբյանը նոր նախագիծ է մշակում