Հայաստան–Վրաստան հանդիպում

Հայաստանի հավաքականը հաղթեց Վրաստանի հավաքականին և կարող է հաղթող դառնալ խմբում

564
(Թարմացված է 23:06 15.11.2020)
Ազգերի լիգայի C խմբային փուլում միայն երկու հաղթանակն է ապահովում Հայաստանի հավաքականին հաղթանակը խմբում։ Մինչև վրացիների հետ խաղը հայտնի էր, որ Հյուսիսային Մակեդոնիան հաղթել է էստոնացիներին 2։1 հաշվով։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի Sputnik. Վրաստանի մայրաքաղաքում Ազգերի լիգայի Վրաստան – Հայաստան խաղը մերոնք անցկացրին հստակ խաղային կարգապահությամբ և Գևորգ Ղազարյանի ու Սարգիս Ադամյանի գոլերի շնորհիվ հաղթեցին 2։1 հաշվով։

Футбольный матч Лиги Европы между сборными Армении и Грузии (15 ноября 2020). Тбилиси
© Sputnik / Alex Shlamov
Հայաստան–Վրաստան հանդիպում

Խմբում հաղթելու հավակնությունները պահպանելու համար հաղթանակը հարկավոր էր և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի հավաքականներին։ Բայց ֆուտբոլում երկու հաղթող, ինչպես գիտենք, չի լինում։ Մեր ֆուտբոլիստները դիմացան մրցակցի քիչ թե շատ մեկնարկային թեթև ճնշմանն ու, գործելով տակտիկապես գրագետ, առաջինը հասան հաջողության։

Մեր թիմը պետք է համախմբվի. ի՞նչ կլինի, եթե ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվի Թբիլիսիում

Գևորգ Ղազարյանը բացեց խաղի հաշիվը և ընդամենը երկու րոպե անց կարող էր դառնալ դուբլի հեղինակ, սակայն գնդակը հետ մղվեց Վրաստանի հավաքականի դարպասի ձողից։ Իսկ առաջին կեսի ավարտից հինգ րոպե առաջ Դավիթ Յուրչենկոն իր ֆանտաստիկ խաղով փրկեց մերոնց անխուսափելի թվացող գոլից։

Футбольный матч Лиги Европы между сборными Армении и Грузии (15 ноября 2020). Тбилиси
© Sputnik / Alex Shlamov
Հայաստան–Վրաստան հանդիպում

Նվազագույն առավելությունը մերոնք մինչև ընդմիջում պահպանեցին։ Երկրորդ կեսում սպասելի էր, որ վրացիների տիրելու են նախաձեռնությանը, ու այդպես էլ եղավ։ Գնդակը հիմնականում դաշտի տերերի մոտ էր, սակայն մերոնք հակագրոհի նետվելու յուրաքանչյուր հնարավորություն փորձում էին օգտագործել անմիջապես։ Ի վերջո, մեր դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված։ Վրացի ֆուտբոլիստը հարվածեց Արման Հովհաննիսյանին, ինքն ընկավ, իսկ մրցավարը ցույց տվեց նշակետը։ Վալերի Կազաիշվիլին խփեց պատասխան գնդակը։

Футбольный матч Лиги Европы между сборными Армении и Грузии (15 ноября 2020). Тбилиси
© Sputnik / Alex Shlamov
Հայաստան–Վրաստան հանդիպում

Թվաց, որ վրացիները, ոգևորված ձեռք բերածով, կգնան առաջ ու կհասնեն իրենց նպատակին։ Բայց Խոակին Կապարոսը փոփոխությունների միջոցով փոխեց մեր թիմի խաղը տակտիկական առումով, և արդեն մերոնք հասան իրենց նպատակին։

Կհայտնվե՞ն մեր ֆուտբոլիստներն իտալական «Սիենայում». ակումբի հայ սեփականատիրոջ ծրագրերը

Տիգրան Բարսեղյանը ժամանակին ու ճիշտ փոխանցումով հարվածի դուրս բերեց Սարգիս Ադամյանին, և մեր ֆուտբոլիստը գրագետ ու դիպուկ հարվածով խաղի հիմանական ժամանակից չորս րոպե առաջ նորից առաջ մղեց Հայաստանի հավաքականին։

Футбольный матч Лиги Европы между сборными Армении и Грузии (15 ноября 2020). Тбилиси
© Sputnik / Alex Shlamov
Հայաստան–Վրաստան հանդիպում

Ազգերի լիգայի C լիգայի խմբային փուլի վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 18-ին Կիպրոսում, որտեղ կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ որպես պայմանական դաշտի տեր։

564
թեգերը:
հաղթանակ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, ՀՖՖ
Ըստ թեմայի
«Իմ ազգի համար». հաղթական խաղից հետո Մխիթարյանը լուսանկար է հրապարակել
«Ռոման» չի թույլատրել Հենրիխ Մխիթարյանին միանալ ազգային հավաքականին
Առանց Հենոյի ու Խորենի, բայց «գոլ խփողով». ի՞նչ ակնկալել նորեկներով լի ազգային հավաքականից
Արմեն Մելիքբեկյան

Հավաքականը նոր տեխնիկական տնօրեն կունենա. ՀՖՖ նախագահը խոսեց հաջողությունների մասին

43
(Թարմացված է 18:36 04.12.2020)
Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակն Ազգերի լիգայի C խմբային փուլում մեր ֆուտբոլային գերատեսչության միակ հաջողությունը չէ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ազգերի լիգայում խմբային փուլի Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակը պատմական արդյունք էր, որին դժվարին պայմաններում մեր ընտրանին կարողացավ հասնել` հաղթահարելով և՛ մրցակցի դիմադրությունը, և՛ Covid 19-ի արգելքը։

Նման կարծիք հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր կայացած առցանց ասուլիսում։

«Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կապ են ունեցել մեր հավաքականի հետ, ովքեր երկրպագել են մեր թիմին։ Մենք շատ կարևոր հաղթանակ տարանք աննախադեպ դժվարին իրավիճակում», - ասաց Մելիքբեկյանը։

Նշենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլում մեր ընտրանու կազմում իրենց դեբյուտը նշանավորեցին շատ ֆուտբոլիստներ, որոնցից շատերը հանդես են գալիս արտասահմանում։

«Հավաքականում կան բավականին շատ նորեկներ։ Անընդհատ նոր խաղացողներ ներգրավել հնարավոր չէ։ Բայց մենք նպատակային այդ աշխատանքին հետամուտ ենք լինելու։ Հիմա էլ ունենք նոր ֆուտբոլիստների ցուցակ, որոնց հետ բանակցում ենք և բանակցելու ենք։ Բայց նկատեմ, որ ամեն ինչ կախված է հավաքականի գլխավոր մարզչից, որը պետք է ընտրություն կատարի խաղային տարբեր դիրքերում նոր ֆուտբոլիստներ փորձարկելու համար», - նկատեց ՀՖՖ նախագահը։

Խորեն Բայրամյանը ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ

2020 թվականին դեկտեմբերի 31-ին ավարտվում է ՀՖՖ-ի և հավաքական թիմերի տեխնիկական տնօրեն, իսպանացի մասնագետ Խինես Մելենդեսի միջև գործող պայմանագիրը։

«Խինես Մելենդեսի աշխատանքի օրոք հայկական ֆուտբոլը իմիջ ձեռք բերեց։ Հասանք մեծ հաջողությունների մարզչական կրթվածությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու հարցում։ Տարբեր դասախոսությունների միջոցով արդեն հայերեն լեզվով ունենք հարյուրավոր էջեր, որոնք ուսումնասիրելու շնորհիվ հաջողություններն ավելացան ու դարձան նկատելի», - նշեց Մելիքբեկյանը։

Նոր տեխնիկական տնօրենի անունը, նրա խոսքով,  հայտնի կլինի 2021 թվականի սկզբին։

Հայաստանի առաջնության ամենացավոտ հարցը շարունակում է մնալ մրցավարությունը, որի շուրջ դժգոհությունների ալիք բարձրանում է համարյա ամեն տուրից հետո։

«Մենք տարբեր երկրների՝ Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի հետ արդեն որոշակի պայմանավորվածություններ ունեինք մրցավարական անձնակազմների փոխանակման հետ կապված։ Իհարկե այդ դեպքում մեր մրցավարները շատ լավ փորձ ձեռք կբերեին։ Բայց կորոնավիրուսի պատճառով այդ ծրագրերը կյանքի կոչել չկարողացանք։ Եկող տարվա սկզբից նորից այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են» - ասեց ՀՖՖ նախագահը։

Մելիքբեկյանի խոսքով` VAR համակարգը շատ հարցերի պատասխան կարող է տալ Հայաստանում, և այդ ուղղությամբ էլ 2021 թվականի սկզբից աշխատանքներ են տարվելու, որպեսզի VAR համակարգը հնարավոր լինի ներդնել առաջնության խաղերի համար։

ՈւԵՖԱ-ն թույլ է տվել հանդիպումներ անցկացնել Հայաստանում ու Ադրբեջանում

Հիշեցնենք` Ազգերի լիգայի երկրորդ խաղարկության C լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականը վերջին երկու խաղերում` նոյեմբերի 15-ին և 18-ին, հաղթանակի հասավ Վրաստանի (2։1) և Հյուսիսային Մակեդոնիայի (1։0) հավաքականների նկատմամբ և խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը։

43
թեգերը:
Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, ՀՖՖ, Արմեն Մելիքբեկյան
Ըստ թեմայի
Փաշինյանն ընդունել է Ջորկաեֆներին. եղբայրներն ասել են` ինչու են եկել Հայաստան
Յուրի Ջորկաեֆը Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկ է նվեր ստացել
«Յանգ Բոյզի» պաշտպանը բռունցքով հարվածել է Հենրիխ Մխիթարյանին ու հեռացվել խաղադաշտից
Մոհամեդ Կամարան բռունցքով հարվածեց Մխիթարյանին և հեռացվեց խաղադաշտից:

«Յանգ Բոյզի» պաշտպանը բռունցքով հարվածել է Հենրիխ Մխիթարյանին ու հեռացվել խաղադաշտից

379
(Թարմացված է 11:28 04.12.2020)
Մխիթարյանը պայքար էր մղում գնդակի համար և ոչ մի ագրեսիվ գործողություն չէր ցուցաբերում Գվինեան ներկայացնող ֆուտբոլիստի նկատմամբ:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Ռոման» երեկ հյուրընկալել էր «Յանգ Բոյզին»։ 

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկրորդ խաղակեսում փոխարինման մտավ:

83-րդ րոպեին «Յանգ Բոյզի» պաշտպան Մոհամեդ Կամարան բռունցքով հարվածեց Մխիթարյանին և հեռացվեց խաղադաշտից:

Նշենք, որ այդ դրվագում Հենրիխը պայքար էր մղում գնդակի համար և ոչ մի ագրեսիվ գործողություն չէր ցուցաբերում Գվինեան ներկայացնող ֆուտբոլիստի նկատմամբ:

Հանդիպումն ավարտվեց «Ռոմայի» հաղթանակով՝ 3-1։

Хорватский судья Фран Йович показывает красную карточку защитнику Янг Бойз Мохаммеду Али Камаре во время футбольного матча группы А Лиги Европы УЕФА между командами Рим - Янг Бойз (3 декабря 2020). Рим
© AFP 2020 / ALBERTO PIZZOLI
Մոհամեդ Կամարան բռունցքով հարվածեց Մխիթարյանին և հեռացվեց խաղադաշտից:
379
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, ֆուտբոլ
թեմա:
Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
«Ռոմայի» մարզիչը խոսել է Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին
Հենրիխ Մխիթարյանն իր երկու գոլը նվիրել է հայ հերոսներին. լուսանկար
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է իտալական Ա Սերիայի խորհրդանշական հավաքականում
Ռոբերտ Քոչարյան

Հիմա Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրում է պետք. Ռոբերտ Քոչարյան

63
(Թարմացված է 00:24 05.12.2020)
Երկրորդ նախագահը վստահ է, որ ներկա իշխանությունները չեն կարող Ռուսաստանի հետ խորացնել հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Այս պատերազմում զինտեխնիկայի ահռելի մեծ կորուստներ ենք կրել։ Այդ ամենը սեփական ուժերով վերականգնելու և մարտունակ բանակ ունենալու հնարավորություն չունենք։ «5-րդ ալիքի» հետ հարցազրույցում ասեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք այսօր նույնիսկ բանակ չունենք, որ Սյունիքում սահման պահի։ Գյուղացիները` աշխարհազորով, տղամարդկանցով հավաքված, գյուղի սահմանն են պահում՝ պետական սահմանը։ Ո՞ւր է մեր կառավարությունը։ Ադրբեջանցիներն այն կողմից գալիս են, սահման են գծում, մեր կողմից մեկը չկա, որ բանակցի, ասի՝ այս կողմից չէ, դա այն կողմն է։ Գյուղապետն է դա անում։ Սա՞ է կառավարությունը»,- վրդովված աաց նախագահն ու շեշտեց, որ այս ամենը բնականոն ընթացքի բերելու և բանակի մարտունակությունը վերականգնելու համար մեզ Ռուսաստանն է պետք։

Վստահ է, որ պետք է ավելի խոր ինտերգման բանաձևեր գտնել՝ նաև հաշվի առնելով Թուրքիայի գործոնը, որը փորձելու է հնարավորինս թուլացնել Հայաստանին։ Ուստի և՛ անվտանգության, և՛ տնտեսական ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի պետք է զարգանան։

«Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի». Ռոբերտ Քոչարյան

«Բանակցելու հարց է...Եվ այստեղ պետք է լինի իշխանություն, որն ունի բացարձակ վստահություն Ռուսաստանի հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու համար։ Սա այն հանգամանքներից ևս մեկն է, որը ենթադրում է շատ արագ իշխանափոխություն, որ մենք կարողանանք սկսել այդ գործընթացը։ Մենք այսօր պաշտպանված չենք, և երկրորդ հարվածը ստանալու վտանգը, այո, կա»,- նշեց Քոչարյանը։

Վարչապետի հրահանգով անցկացված «օպերացիան» դարձավ պատերազմի ամենամեծ ձախողումը. Քոչարյան

Նա վստահ է՝ այս իշխանությունների հետ դա անհնար է։ Հիշեցրեց այն, որ ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քարամյանի առջև խնդիր էր դրվել «ազատվել ռուսական գործակալներից»։ Ասում է՝ խոսքը Ռուսաստանում կրթություն ստացած մարդկանց մասին է։ Այս պայմաններում ինչպե՞ս կարող էին մեր երկրների հատուկ ծառայությունները համագործակցել։

63
թեգերը:
Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն
Ըստ թեմայի
Արայիկ Հարությունյանը չի համաձայնել հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ. ասել է՝ «իրեն կուտեն»
Ինչ հարաբերություններ ուներ Մանուկյանը «նախկինների» հետ, կամ պաշտոն ստանալու նուրբ արվեստը
«Փոքրիկ ծակոց»․ Կիսելյովը` Sputnik Լատվիայի և Baltnews-ի աշխատակիցների ձերբակալման մասին