Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ. արխիվային լուսանկար

Հայաստան-Վրաստան խաղն ավարտվեց. Ազգերի լիգայում ամեն ինչ առջևում է

476
(Թարմացված է 22:37 11.10.2020)
Մեր տարածարջանում տեղի ունեցող ռազմական գործողությունների ու Հայաստանում հայտարարված ռազմական դրության պատճառով Հայաստանի հավաքականը Վրաստանի հետ հանդիպումը ՈւԵՖԱ-ի որոշմամբ անցկացրեց Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտում։ Սա մրցակից կողմերի միջև պաշտոնական առաջին խաղն էր։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի- Sputnik. Ազգերի լիգայի մրցաշարի խմբային փուլում Հայաստանի հավաքականը երրորդ խաղում մրցեց  Վրաստանի ընտրանու հետ։ Խաղն ավարտվեց ոչ ոքի` 2։2 հաշվով։

Կասկածից վեր, է որ մեր հավաքականի ֆուտբոլիստների համար շատ դժվար խաղ էր։ Հայաստանում ու Արցախում տիրող վիճակը չէր կարող չազդել մեր ֆուտբոլիստների հոգեբանության վրա։ Բայց հարկավոր էր խաղալ, պայքարել ու ամեն ինչ անել հաղթանակի համար։

Խաղը մեր թիմի համար շատ լավ սկսվեց։ Արդեն 6-րդ րոպեին Արման Հովհաննիսյանը ճիշտ փոխանցումով առաջ մղեց Տիգրան Բարսեղյանին, որն իր հերթին հարձակման ձախ եզրում շրջանցելով պաշտպանին փոխանցում կատարեց, որտեղ էլ Խորեն Բայրամյանն ընդունելով գնդակը, արագ կողմոնորոշվեց ու բացեց խաղի հաշիվը։ Բաց թողած գոլից հետո վրացիները չընկրկեցին ու մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին մեր դարպասի մոտ, իսկ Դավիթ Յուրչենկոն ցույց տվեց իր վարպետությունը։

Մինչև ընդմիջում գնդակին ավելի շատ տիրում էին վրացի ֆուտբոլիստները։ Երբեմն մեր թիմը ստիպված էր լինում սեղմվել դեպի իր դարպասը, բայց գրոհելու հնարավորություն ստանալուն պես մերոնք նաև սպառնում էին։

Ամենաերիտասարդ ավագը, ռեկորդակիրը, ամենաթանկ տրանսֆերը. էլ ինչ նվաճումներ ունի Մխիթարյանը

Նվազագույն առավելությունը առաջին կեսում մեր ընտրանուն հաջողվեց։ Բայց երկրորդ կեսի հենց մեկնարկին վրացիները հավասարեցրին հաշիվը։ Ճիշտ է` բաց թողած գոլից անմիջապես հետո Ալեքսանդր Կարապետյանը կարող էր նորից առաջ մղել մեր թիմին, բայց մեր հարձակվողի հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Իսկ խաղի ավարտից 16 րոպե առաջ մերոնց ձախողումը պաշտպանությունում մրցակիցը օգտագործեց շատ վստահ, ու փոխարինման դուրս եկած Թոռնիկե Օկրիաշվիլին առաջ մղեց Վրաստանի հավաքականին։

Բայց հիմնական ժամանակի 89-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը, իրացնելով 11 մետրանոց հարվածը, վերջակետ դրեց այս մրցակցությանը՝ 2։2։

Մեր խմբում կայացած մյուս խաղում Էստոնիայի հավաքականը սեփական հարկի տակ խաղի ընթացքում հաղթում էր Հյուսիսային Մակեդոնիայի թիմին 3։1 հաշվով, բայց խաղավերջում երկու գնդակ բաց թողեց, ու այդ խաղն էլ ավարտեց ոչ-ոքի (3։3)։

Այսպիսով` խմբի աղյուսակում թիմերը տեղաշարժ չունեցան։ Հայաստանի հավաքականը առայժմ երրորդն է ու մեկ միավորով հետ է մնում Վրաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանիներից։

Էստոնիան վաստակեց առաջին միավորն ու հոկտեմբերի 14-ին ընդունելու է մեր թիմին։

Ֆանտաստիկ մեկնարկ, ցավոտ հիասթափություն. ինչու է 33–ամյա «ոսկե տղան» հեռանում խաղադաշտից

476
թեգերը:
Հայաստանի ազգային հավաքական, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, ֆուտբոլ
Ըստ թեմայի
«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի չեմպիոն․ թիմը պաշտպանեց իր տիտղոսը
Մխիթարյանը փոխել է «Ռոմայի» դեմքը. ինչ է գրում միջազգային մամուլը հայ ֆուտբոլիստի մասին
Վնասվածք, որը խաչ քաշեց «խաչի» վրա, կամ Ազարյան ընտանիքում հայտնվեց 4–րդ օլիմպիական ոսկին
Ֆուտբոլիստներ

Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա

54
Քուվեյթցիները հուսով են, որ համագործակցությունը կշարունակվի և ապագայում հնարավոր կլինի ընկերական հանդիպումներ կազմակերպել։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Քուվեյթի ֆուտբոլի ասոցիացիան, հաշվի առնելով Քուվեյթում և երկրից դուրս Covid-19-ի համավարակային իրավիճակի սաստկացումը, պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով չեղարկել նոյեմբերի 11-ին նախատեսված Հայաստան-Քուվեյթ հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Քուվեյթցիները հույս են հայտնել, որ երկու կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը կշարունակվի և ապագայում հնարավոր կլինի տարբեր հավաքականների մակարդակով ընկերական հանդիպումներ կազմակերպել:

ՀՖՖ–ն հայտնում է, որ Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա:

Ռուսաստանի մուայ թայի չեմպիոնն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 78810–ի։

54
թեգերը:
ՀՖՖ, Քուվեյթ, Հայաստան
Ըստ թեմայի
ՈւԵՖԱ-ն դադարեցնում է Հայաստանում և Ադրբեջանում իր հովանու տակ անցկացվող հանդիպումները
Ֆուտբոլային հանդիպումներն Արցախյան առաջին պատերազմի տարիներին, կամ ավելի վատ էլ է եղել
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Հաղթում ենք նաև միջազգային օլիմպիադաներում. հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել
Տիգրան Արմենակյանը

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

2148
(Թարմացված է 12:05 27.10.2020)
Նրանք առանց երկմտելու որոշեցին մեկնել Արցախ պատերազմական գործողությունների հենց սկզբից։ Հայ մարզիկներն իրենց հաղթանակներով դեռ մեզ շատ կուրախացնեն, բայց այդ հաղթանակները կերտելու համար մարզիկները դեռ պետք է պայքարեն առաջնագծում։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի- Sputnik. Բազմաթիվ մարզիկներ, մարզիչներ, մարզական գործիչներ այս օրերին մեկնեցին Արցախ` առաջնագիծ։ Մեր խիզախ զինվորականների կողքին հերոսացան ու հավիտենության ճանապարհը բռնեցին նրանցից շատերը։ Այն հոգևոր ուժը, որը մարզաշխարհի մեր ներկայացուցիչներին մարզադահլիճներում ուղղորդել է դեպի հաղթանակ, այժմ էլ օգնեց նրանց դառնալ հայոց ամուր բռունցքի մի մասը։

Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանի առաջնագիծ մեկնելուն շատերը դեմ էին, բայց զգալով նրա որոշման անսասանությունը, տեղի տվեցին։

Армянские спортсмены-добровольцы в Карабахе
© Photo
Մարզիկներն Արցախում

Նա ու բռնցքամարտի դեռահասների Հայաստանի հավաքականի մարզիչ Տիգրան Արմենակյանն ասում են, որ հերոսություն չեն արել՝ մեկնելով առաջնագիծ հայրենիքը պաշտպանելու։

Արցախից վերադարձած մարզիկները Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել են իրենց որոշման և այնտեղ անցկացրած օրերի մասին։

«Ես հայ եմ ու պետք է պաշտպանեմ իմ հայրենիքը, եթե դրա կարիքը կա։ Շատերը դեմ էին, որ մեկնեմ առաջնագիծ։ Բայց, հայրս, որ «Հայդուկ» ջոկատի հրամանատարն է, տեղի տվեց, ու ես իր հետ մեկնեցի Արցախ։ Ինչով կարողացել եմ, օգնել եմ։ Սպորտը յուրաքանչյուր մարզիկին կոփում է նաև հոգեպես։ Այն որակները, որոնք ստացել եմ գորգի վրա կամ մարզադահլիճում, օգտագործեցի նաև առաջնագծում»,- ասում է Հարությունյանը`ընդգծելով, որ մեր զինվորականներն իրոք «դուխով» կռիվ են տալիս, ու նրանց կողքին ընկրկել պարզապես հնարավոր չէ:

Երբ հայտնի դարձավ, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել աշխարհի առաջնությունը անցկացնել դեկտեմբերին, հրամանատարները կարողացան համոզել Արսենին արդեն մտածել սպորտի մասին։ Ու նա վերադարձավ Երևան։

«Յոթ օրվա ընթացքում շատ բաներ տեսա, բայց փառք Աստծո, ոչ մի բանից չվախեցա։ Հետո հրամանատարներն ինձ ասեցին, որ ժամանակն է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը։ Հիմա մեր եռագույնը պաշտպանելու այլ տարբերակ ունեմ, ու պատրաստվելու եմ աշխարհի առաջնությանը, չնայած ինչով կարողանում եմ, այժմ էլ եմ օգնում առաջնագծի մեր հերոսներին», - պատմում է Եվրոպայի չեմպիոնը։

Պատերազմի առաջին օրերից Արցախ մեկնեց նաև Հայաստանի բռնցքամարտի դեռահասների հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Արմենակյանը։

Армянские спортсмены-добровольцы в Карабахе
© Photo
Մարզիկներն Արցախում

«Ֆիզիկապես ուժեղ ու պատրաստ մարդ եմ։ Մտածեցի` որ ես չգնամ, էլ ո՞վ գնա։ Մեկնեցի ու իմ հետախույզ ընկերների պատրաստվածությունն ու բարձր մարտական տրամադրվածությունը տեսնելով` ես էլ կրկնապատիկ ոգևորվեցի։ Շատ արագ հարմարվեցի ամեն ինչին, զգացի, թե ինչ է նշանակում ռազմական վարպետությունը»,–պատմում է Արմենակյանն ու ավելացնում, որ մարտի դաշտում էլ զգացել է այն, ինչը ռինգում` միակ նպատակը հաղթելն է։

Մարզիչին շատ են ոգևորել մեր զինվորականների խելացի և ուժեղ քայլերն ու գործողությունները։ Նրանք էլ ավելի են ամրապնդել Արմենակյանի միտքը` մեզ հաղթել հնարավոր չէ։

Թե ինչքան կարևոր է զինվորականների, մասնավորապես հետախույզների ճիշտ պատրաստվածությունը, Արմենակյանը հասկացավ Արցախում։

«Հանձնարարություն կատարելու համար մենք ոտքով մեկ օրում անցանք մոտ 80 կմ։ Հասկացա, որ զինվորական հանդերձանքով ու պատերազմական իրավիճակում այդքան քայլել ոչ բոլորն են  կարող։ Իսկ իմ ռազմական ընկերների ոգևորությունն ինձ ուժ էր տալիս։ 18-19 տարեկան մեր հերոս տղերքն անում էին անհնարինը։ Զարմանալու շատ օրինակներ կան, որոնք կարծում եմ` կիմանանք հաղթական ավարտից հետո»,–փակագծերը շատ չի բացում Արցախից նոր վերադարձած մարզիչը։

Նա հիշում է, որ 2019 թվականի Եվրոպայի դեռահասների առաջնությունում հայ բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը ադրբեջանցու հետ մենամարտում առաջին ռաունդից հետո կերպարանափոխվեց ու, հոգևոր վերելք ապրելով, հաղթանակի հասավ մրցակցի նկատմամբ։

Կրակի տակ տարհանել է վիրավորներին. շարքայինից մինչև սպա նոր հերոսներ ունենք

Մեզ հետ զրույցի վերջում թե՛ Արսեն Հարությունյանը, թե՛ Տիգրան Արմենակյանը  տխրեցին` հիշելով զոհված մարտական ընկերներին... բայց միևնույնն է` երկուսն էլ հիմա էլ ավելի վստահ են, որ Հաղթելու ենք։ 

2148
թեգերը:
կամավոր, հերոս, մարզիչ, մարզիկ, Ադրբեջան, Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Զինվորների մոտ ընդհանրապես հեռախոս չպետք է լինի. դա շատ ու շատ վտանգավոր է
Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում. Արցախի նախագահ
Ադրբեջանցիներն ահաբեկիչներից խլում են հեռախոսներն ու անձնագրերը. Հովհաննիսյան
Արտակ Բեգլարյան

Զինծառայողների և գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք. ՄԻՊ–ը զեկույց է պատրաստել

0
(Թարմացված է 16:59 27.10.2020)
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է միջազգային հանրության պարտավորությունը` պատշաճորեն արձագանքելու նման դեպքերին և իր ունեցած գործնական լծակներով կանխարգելելու հետագա հնարավոր ոճրագործությունները:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը ներկայացնող երկրորդ փակ զեկույցը, որը վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և զինծառայողների մարմինների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերին, և ուղարկել բազմաթիվ միջազգային կառույցների:

Երկրորդ զեկույցում զետեղվել են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 16-25-ն արձանագրված փաստերը, որոնց վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերում տարածված ու խրախուսվող վարքագիծ է հայ զինծառայողների մարմինների ու ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը և դրա դրսևորումների հրապարակայնացումը:

Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ն ապացույցներ ունի

«Այդ վարքագիծը մեծապես սերվում է Ադրբեջանում երկար տարիներ պետական մակարդակով վարվող հայատյացության քաղաքականությունից», – նշված է ՄԻՊ–ի մամուլի հաղորդագրության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է միջազգային հանրության պարտավորությունը պատշաճորեն արձագանքելու նման դեպքերին և իր ունեցած գործնական լծակներով կանխարգելելու հետագա հնարավոր ոճրագործությունները:

Ադրբեջանն ակտիվորեն տարածում է հայ գերիների տեսանյութերը. Կարմիր խաչը զբաղվում է դրանցով

 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
Ադրբեջան, զինծառայող, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Բեմադրված հարցազրույցները միշտ էլ եղել են․ փորձագետը` գերիների փոխանակման մասին
«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը
«Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. ԱԱԾ