Լևոն Արոնյան

Նորվեգիայում ընթացող շախմատային սուպերմրցաշարում Արոնյանն առաջատար է

72
(Թարմացված է 09:46 11.10.2020)
Մրցաշարային աղյուսակում Արոնյանն այժմ առաջատար է 11 միավորով: Երկրորդ տեղում իրանցի գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուջան է 10 միավորով, երրորդ տեղում նորվեգացի գրոսմայստեր Մագնուսս Կարլսենը`9 միավորով:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess շախմատային սուպերմրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն այս պահին առաջատար դիրքում է: 

Մրցաշարի մեկօրյա հանգստից հետո աշխարհի վեց ուժեղագույն շախմատիստները վերսկսել են պայքարը, և Արոնյանն առավելության է հասել ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող իտալացի շախմատիստ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ:

Մրցաշարային աղյուսակում Արոնյանն այժմ առաջատար է 11 միավորով: Երկրորդ տեղում իրանցի գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուջան է՝ 10 միավորով, երրորդ տեղում՝ նորվեգացի գրոսմայստեր Մագնուսս Կարլսենը`9 միավորով:

Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 16-ին։

72
թեգերը:
Նորվեգիա, շախմատ, Լևոն Արոնյան
Ըստ թեմայի
«Նախնիներս Ղարաբաղից են»․ Արոնյանն արձագանքել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին
Նաև լավ խոհարար է. Արոնյանի տորթը լավագույնն է ճանաչվել շախմատային մրցաշարում. տեսանյութ
Դուրս է նետում կուտակվածը. ինչպես է Լևոն Արոնյանը խաղում Ստավանգերում
Ռոման Գևորգյանը

Կհայտնվե՞ն մեր ֆուտբոլիստներն իտալական «Սիենայում». ակումբի հայ սեփականատիրոջ ծրագրերը

111
(Թարմացված է 18:07 28.10.2020)
«Նոա» հոլդինգը հայկական ֆուտբոլի զարգացման համար լայնածավալ աշխատանքներ է կատարում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Իտալիայում և Լատվիայում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հոլդինգի նախագահը փակագծեր է բացում։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի- Sputnik. 2020 թվականի օգոստոսին «Նոա» հոլդինգը ձեռք բերեց իտալական «Սիենա» ակումբը։ Իսկ այնուհետև հոլդինգի սեփականությունը դարձավ Ռիգայի «Դինամոն», առջևում ֆուտբոլի ակադեմիայի հիմնադրումն է Հայաստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հոլդինգի նախագահ Ռոման Գևորգյանը պատմել է իրենց ձեռքբերումների և պլանների մասին։

«Նոա» հոլդինգը Հայաստանի բարձրագույն խմբում արդեն ներկայացված է «Նոա» ակումբով. այն դարձավ Հայաստանի 2019/20 մրցաշրջանի գավաթակիրը։ Բայց պարզվում է` դա միայն սկիզբն էր։

«Հայաստանում մենք զարգացման բավականին լուրջ ծրագիր ունենք։ Մեր թիմի կազմում հիմա էլ խաղում են հայ ֆուտբոլիստներ։ Շատերը մեզ մեղադրում են, որ շատ լեգիոներներ ունենք, և տեղ չենք տալիս հայ ֆուտբոլիստներին։ Դա այդպես չէ։ Մենք ուզում ենք հասկանալ Հայաստանի առաջնության մակարդակը և մեր սաներին նախապատրաստել դրա համար։ Այդ պատճառով պատրաստվում ենք հիմնել ֆուտբոլային ակադեմիա, որն էլ կզբաղվի հայ ֆուտբոլիստների զարգացմամբ ու նախապատրաստությամբ»,- ասում է Ռոման Գևորգյանը։

Իտալիայում ակումբ ձեռք բերելն անկասկած այնքան էլ հեշտ գործ չէր։ Հիմա առաջին քայլը պիտի լինի «Սիենայի» բարի համբավը հետ բերելը։

«Մենք նախ պետք է լավ արդյունքներ ունենանք իտալական առաջնությունում։ Հնարավոր է, որ «Սիենայում» հայ ֆուտբոլիստ լինի. եթե նա համապատասխանի պահանջներին, ապա ուղիղ ճանապարհ կունենա խաղալու Իտալիայի առաջնությունում», - նշեց Գևորգյանը։

Օզբիլիսի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 1025 դոլարով. գումարը կուղղվի Արցախին

Նա պատմեց, որ իտալական թիմի երկրպագուները բավականին ոգևորված են ընդունել այն լուրը, որ հիմա թիմի սեփականատերը հայ է։ «Մենք ոչ մի խնդիր չունենք Սիենայում։ Աջակցություն կա ոչ միայն երկրպագուների, այլ նաև քաղաքի իշխանությունների կողմից։ Այստեղ ֆուտբոլ շատ են սիրում և հայերին էլ շատ լավ են վերաբերվում։ Նման աջակցության պայմաններում մենք կարող ենք հասնել հաջողության»,- ընդգծեց Գևորգյանը։

Մի քանի օր առաջ իտալական D սերիայի «Սիենա»- «Գրասինա» հանդիպումից առաջ մարզադաշտում նախատեսված էր անցկացնել Արցախի աջակցության ակցիա, բայց մրցակցի ֆուտբոլիստներից շատերը կորոնավիրուսով են վարակվել, ու հանդիպումը չի կայացել։ «Նախատեսել էինք մարզադաշտի տրիբունաները ծածկել հայոց եռագույնով ու Արցախին աջակցության խոսքերով լոզունգներ տեղադրել։ Բայց խաղը չկայացավ։ Չնայած դրան Սիենա այցելեց Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը, և նրա հետ հանդիպեց Սիենայի քաղաքապետը»,- ասաց Գևորգյանը։

Պարզվում է` իտալական Սիենա քաղաքում կան նաև հայոց պատմության ժառանգության շատ օրինակներ․քաղաքապետ Լուիջի դե Մոսսին դեսպան Ծովինար Համբարձումյանին է ներկայացրել Սիենայի գրադարանում պահվող հայկական միջնադարյան ձեռագրերն ու 14-րդ դարի Սաղմոսարանը՝ հորդորելով հայագիտությամբ հետաքրքրվողներին այցելել և տեղում ծանոթանալ Սիենայի գրադարանի հայկական պատմամշակութային ժառանգությանը։ Նա նաև վերահաստատել է Արցախի անկախության ճանաչմանն ուղղված՝ իրենց կողմից գործադրվող ջանքերի շարունակականությունը։ Լուիջի դե Մոսսին նաև լիակատար աջակցություն է հայտնել «Սիենա» թիմին և ակումբի նախագահ Ռոման Գևորգյանին։

«Պիտի ապրենք...». Հենրիխ Մխիթարյանն արցախցի երեխաների ձայնը փոխանցել է աշխարհին. տեսանյութ

Հավելենք, որ «Սիենա» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1904 թվականին և իր պատմության մեջ առաջին անգամ ունի հայ սեփականատեր։ Իսկ «Նոա» հոլդինգը հայ ֆուտբոլիստների համար աստիճանաբար ստեղծելու է հնարավորություն հանդես գալու ոչ միայն Իտալիայում և Հայաստանում, այլ նաև Լատվիայում, որտեղ հոլդինգի սեփականություն է համարվում նաև «Դինամո» (Ռիգա) ֆուտբոլային ակումբը։

111
թեգերը:
ՀՖՖ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Ռոման Գևորգյան, սեփականատեր, հայ, «Սիենա» ֆուտբոլային ակումբ, Իտալիա
Ըստ թեմայի
«Միայն դուք կարող եք օգնել հայ ժողովրդին». Դենիս Ջորկաեֆը տեսաուղերձով դիմել է Մակրոնին
«Փյունիկն» Արցախին օգնելու համար իր մարզաշապիկներից մեկը հանել է վաճառքի
Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա
Ֆուտբոլիստներ

Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա

54
Քուվեյթցիները հուսով են, որ համագործակցությունը կշարունակվի և ապագայում հնարավոր կլինի ընկերական հանդիպումներ կազմակերպել։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Քուվեյթի ֆուտբոլի ասոցիացիան, հաշվի առնելով Քուվեյթում և երկրից դուրս Covid-19-ի համավարակային իրավիճակի սաստկացումը, պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով չեղարկել նոյեմբերի 11-ին նախատեսված Հայաստան-Քուվեյթ հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Քուվեյթցիները հույս են հայտնել, որ երկու կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը կշարունակվի և ապագայում հնարավոր կլինի տարբեր հավաքականների մակարդակով ընկերական հանդիպումներ կազմակերպել:

ՀՖՖ–ն հայտնում է, որ Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա:

Ռուսաստանի մուայ թայի չեմպիոնն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 78810–ի։

54
թեգերը:
ՀՖՖ, Քուվեյթ, Հայաստան
Ըստ թեմայի
ՈւԵՖԱ-ն դադարեցնում է Հայաստանում և Ադրբեջանում իր հովանու տակ անցկացվող հանդիպումները
Ֆուտբոլային հանդիպումներն Արցախյան առաջին պատերազմի տարիներին, կամ ավելի վատ էլ է եղել
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Հաղթում ենք նաև միջազգային օլիմպիադաներում. հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել
Сотрудники полиции преследуют демонстрантов после парада в День взятия Бастилии (14 июля 2019). Париж

Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում սպանել են ոստիկանների վրա դանակով հարձակված տղամարդուն

0
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11։15 – ին, Նիցցայի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած ահաբեկչությունից երկու ժամ անց։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի հարավ–արևելքում գտնվող պատմական Պրովանս շրջանի Ավինյոն քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա։ Ինչպես հայտնում է Europe 1–ը, հանցագործը տեղում գնդակահարվել է։

Լրատվամիջոցի տվյալներով` տղամարդը բղավել է «Ալլահ աքբար» և սպառնացել ոստիկաններին, որոնք ի պատասխան կրակել են:

Ավինյոնում դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:15 - ին՝ Նիցցայի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած ահաբեկչությունից շուրջ 2 ժամ անց։

ԶԼՄ-ների տվյալներով ՝ Ավինյոնում զոհ է դարձել երեք մարդ, մի քանիսը վիրավորվել են։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ գլխատվել է 60-ամյա մի կին։

 

0