Տիգրան Կանդիկյան

«Տիգրան Մակեդոնացին» խոսեց հայերեն ու գնահատեց Հայաստան–Մակեդոնիա խաղը

205
(Թարմացված է 18:32 05.09.2020)
Երբ դաշտ են դուրս գալիս Հայաստանի ու Մակեդոնիայի հավաքականները, «Տիգրան Մակեդոնացին» երկուսի կողմից է։ Նա իր կարիերան ավարտել է երկու տարի առաջ, սակայն երկու երկրների ֆուտբոլային նորություններին ուշադիր է հետևում, մանավանդ որ Հայաստանում էլ է խաղացել։

Դարպասապահ Տիգրան Կանդիկյանը ծնվել ու մեծացել է Մակեդոնիայում, սակայն չի մոռանում իր հայկական արմատները։ Պրոֆեսիոնալ կարիերան նա արդեն ավարտել է, բայց ուշադիր հետևում է հայկական ֆուտբոլին։ 

Այսօրվա Հայաստան–Մակեդոնիա խաղի մասին նրա կանխատեսումները քիչ են տարբերվում մասնագետների մեծամասնության կարծիքից։ Մխիթարյանը թիմում չէ, իսկ նա թիմի ալֆան ու օմեգան է։ Իհարկե, կա Սարգիս Ադամյանը, որը լավ է հանդես գալիս Բունդեսլիգայում, կան ևս մի քանի լավ խաղացողներ, սակայն մակեդոնացիների շանսերը մի փոքր առավել են։

«Երկու տարի առաջ այդ երկրի հավաքականը լավ վիճակում չէր, սակայն մարզչին` Իգոր Անգելովսկուն, ժամանակ են տվել խաղը կառուցելու համար։ Նա խաղացողներին քիչ–քիչ վերադարձրել է վստահության զգացումը, ինչն էլ արտահայտվեց անցյալ տարվա խաղերում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Բացի այդ, աճել է մի քանի երիտասարդ խաղացողների վարպետությունը։ Այժմ Ա սերիայում են հանդես գալիս Էլիֆ Էլմազը «Նապոլիում», Իլիյա Նեստորովսկին «Ուդինեզեում», Գորան Պանդևը «Ջենոայում»։ Պրեմիեր լիգայի «Լիդսում» խաղում է Էզգան Ալիոսկին, իսկ Բունդեսլիգայի «Քյոլնում»` Դարկո Չուրլինովը։

17-ամյա կապիտան

Կանդիկյանին հայ ֆուտբոլասերներից ոմանք լավ կհիշեն։ 2012-14 թթ–ին նա հանդես է եկել «Փյունիկում», որի հետ նվաճել է Հայաստանի գավաթը։ Ընդ որում` նրան հրավիրում էին նաև Հայաստանի հավաքական։ Միանգամից չէր համաձայնել. նա եղել է Մակեդոնիայի մինչև 17 տարեկանների հավաքականի ավագը։ Հետո նրան մի անգամ կանչել են մարզումների մինչև 19 տարիքային խմբում, բայց նոր հրավերներ չեն եղել։

«2011 թվականին ես որոշեցի ընդունել Հայաստանի հրավերը։ Երևանում խաղացի մի քանի ընկերական խաղերում, որից հետո առաջարկ ստացա «Փյունիկից»»,- պատմեց ֆուտբոլիստը։

«Փյունիկում» խաղաց 2012-14 թվականներին` այն տարիներին, երբ թիմը երեք անգամ անընդմեջ նվաճեց Հայաստանի գավաթը։ Սակայն մարզումներից մեկի ժամանակ վնասեց ծունկը, որից հետո երկար ժամանակ ստիպված էր վերականգնվել և դժվարանում էր մրցակցել հավաքականի տեղի համար։

Բայց և այնպես նա միշտ ջերմությամբ է հիշում, թե ինչպես էին իրեն ընդունում Հայաստանում թե՛ հասարակ մարդիկ, թե՛ թիմակիցները, թե՛ թիմերի ու Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը։

2015-16 թթ. նա մի քանի ամսով կրկին եկել էր Հայաստան` խաղալու «Ուլիսում»։ Թիմը դուրս էր թռել բարձրագույն խմբից, իսկ հետո` սնանկացել։

«Սպորտային բախտը թիմին չժպտաց, սակայն դաշտից դուրս նույն բարի ու ջերմ վերաբերմունքն էր, ինչպես միշտ»,– հիշում է Տիգրանը։

Հայաստանում նա ընկերացել է դարպասապահ Արսեն Բեգլարյանի հետ, ինչպես նաև Բարձրագույն խմբում խաղացող, նախկին Հարավսլավիայի երկրների խաղացողներին հետ` սերբ Գորան Օբրադովիչի (որը խաղացել է մի քանի հայկական թիմում), ինչպես նաև մակեդոնացի Ֆիլիպ Տիմովի հետ, որը «Բանանցի» փոխավագն էր և թիմի հետ դարձել էր երկրի գավաթակիր։

Հայերի ընդունելությունը նա հիշում է ջերմորեն, իսկ հայկական ֆուտբոլից երկակի տպավորություններ են մնացել։ Ակումբներն ամրապնդվել են, իսկ ահա հավաքականը մի քանի տարի առաջ ավելի ուժեղ էր, քան հիմա։

«Ինչ–որ բան այնպես չի գնում, իսկ ինչը` չեմ կարող հասկանալ», - տարակուսանքով ասում է Կանդիկյանը։

Դոբար դան – բարի լույս

«Հայերեն որոշ բառեր գիտեմ... «Добар дан»-ը հայերեն կլինի «բարի լույս» կամ «բարի օր»։ «Շնորհակալություն», «ո՞նց ես»` այսպիսի պարզ բաներ գիտեմ։ Բայց խոսել չեմ կարող, ցավոք։ Այստեղ փորձել եմ սովորել այբուբենն ու լեզուն։ Սակայն հեշտ չէր. հայերենը մյուս լեզուներին նման չէ», - պատմում է Տիգրանը։

Մակեդոնիա է գաղթել նրա մեծ պապը, որը ծնունդով Վանից էր, մասնագիտությամբ` դեղագործ։ Օսմանյան կայսրության ժամանակ նրան ուղարկել են աշխատելու Մակեդոնիա, որտեղ Առաջին համաշխարհայինից հետո որոշել է մնալ։ Իր պոլսահայ կնոջ հետ Մակեդոնիայով պտույտ է տվել ու վերջապես ապաստանել Տետովո քաղաքոմ։ Սերբական Կոսովոյին սահմանակից Շարա Պլանինա սարերը նրան հայրենի Վանի բնաշխարհն էին հիշեցնում։

Երեխաներին նա նախևառաջ սովորեցնում էր մակեդոներեն ու սերբերեն. ուզում էր, որ նրանք ավելի լավ ընտելանան տեղի միջավայրին։ Տիգրանի պապը, որի անունը դրել են Լյուբոմիր, հայերեն խոսում էր, բայց ոչ շատ լավ։

Տիգրան և Դիկրան

Կանդիկյանը Մակեդոնիայի միակ Տիգրանն է, ուրիշը չկա։ Թեև... Բայց սկսենք սկզբից։

«Հետաքրքիր պատմություն է… հայրս ուզում էր, որ իմ անունը դնեն Լյուբոմիր` պապիս անունով։ Բայց մայրս չէր համաձայնում։ Լավ անուն է, բայց մի քիչ հնացած, ասել է նա։ Այդ ժամանակ հայրս ասել է. «Դե լավ, բայց եթե Լյուբոմիր չի լինի, ապա կունենա այնպիսի անուն, որից երկրորդը Մակեդոնիայում չկա։ Այդպես էլ եղավ։ Ես միակն եմ», - ժպտում է Տիգրանը, ապա կարևոր վերապահում անում։

Պարզվում է, նրա հորեղբայրը նույն անունն ունի, բայց անձնագրում գրվում է արևմտահայերեն արտասանությամբ ու տառադարձությամբ` Դիկրան։ Երկու հայերենների տարբերությունը Տիգրանին ևս ծանոթ է։

«Գիտեմ, ո՞նց չգիտեմ։ Արտասանության տարբերություններ կան։ Կ–ն գ է, տ–ն` դ , ու ևս մի քանի տառ այլ ձևով են արտասանվում», - ասում է նա։

Այսօր Մակեդոնիայում ապրում է շուրջ հիսուն հայ ընտանիք։ Նրանց մի մասը արևմտահայ գաղթականների սերունդներն են։ Ամենաճանաչված ընտանիքներից մեկը Դավիդյաններն են։ Կարապետ Դավիդյանը Մակեդոնիայի ամենահայտնի ռոք խմբի` «Леб и сол»–ի թմբկահարն է։ Նրա որդու անունը ևս Կարապետ է, ու նա էլ է հոր պես երաժիշտ դարձել։

Իրական պարծանքը

Տիգրանը հպարտ է իր հայ արմատներով և նույնքան հպարտ` իր ողջ բազմազգ ընտանիքի արմատներով ու պատմությամբ։

Հոր կողմից նաև սերբական արմատներ ունի. իսկ նրա մայրը Կոսովոյի սերբ է, որի երակներում հոսում է մակեդոնական և հունական արյուն։ Տիգրանի մեծ պապը Օսմանյան կայսրության ժամանակ բանկիր էր Սալոնիկում և Աթենքում, իսկ նրա դուստրը` Տիգրանի տատը, գիտի հունարեն։ Տիգրանը ազատ շփվում է մակեդոներեն ու սերբերն և հասկանում ռուսերեն։

«Իմ ընտանիքում կան շատ ազգեր, շատ մշակույթներ։ Սա իմ հարստությունն է, դրանով ես հպարտանում եմ», - խոստովանում է նա։

Համաձայն ենք` հպարտանալու առիթ կա։

205
թեգերը:
Տիգրան Կանդիկյան, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
«Ռուսական հայ» Պոդշիվալովի արկածները Երևանում, կամ ինչու հեռացրին մարզիչ Անդրեասյանին
Հայաստանի հավաքականի առաջին գոլը պաշտոնական խաղերում. ինչ «ավանդույթ» ուներ մեր ընտրանին
Շվեյցարիայի հավաքականի հայ մարզիչը. որ խորհուրդներն են առաջնորդել Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին
7 օլիմպիադաների մասնակցած Յուրի Սարգսյանի մոսկովյան սխրանքն ու Կարեն Դեմիրճյանի խոստումը

Չարենցավանցի Սաքունց եղբայրները ռեկորդներ են նվիրել Հայաստանի անկախության տոնին. տեսանյութ

47
(Թարմացված է 18:05 21.09.2020)
24-ամյա Յուրին և 18-ամյա Արթուրը բեռնատարներ և ավտոբուս են քաշել։ Հեշտ չէր, բայց եղբայրները կարողացան հաջողության հասնել։

Չարենցավանցի մարզիկ եղբայրներ Յուրի և Արթուր Սաքունցները մեկական ռեկորդ են սահմանել և նվիրել Հայաստանի անկախության 29-ամյակին։

Ավագ եղբայրը` աշխարհի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր 24-ամյա Յուրի Սաքունցը, իր առաջ դրված խնդիրը հաղթահարեց առանց դժվարության։ Նա 4.5 տոննայանոց բեռնատարն ատամներով քաշեց 3 մետր` ձեռքերի վրա կանգնած։

«Ես ամբողջ կյանքս սրան եմ նվիրել և արդեն երկար ժամանակ է` տարբեր ռեկորդների եմ պատրաստվում։ Սա իմ 20-րդ ռեկորդն է, սակայն այսքանով մտադիր չեմ սահմանափակվել», – ասաց Յուրին։

Իսկ ահա նրա եղբայրը` 18-ամյա Արթուրը, որին Յուրին մարզում է շուրջ 2 տարի, մի փոքր դժվարություններ ունեցավ։ Արթուրն ատամներով 9 մետր քաշում էր 13 տոննայանոց բեռնատարն ու ավտոբուսը, ինչը նրան հաջողվեց չորրորդ փորձից։ Պարանները, որոնցով բեռնատարը կապում էին ավտոբուսին, պոկվում էին և մարզիկին չէր հաջողվում ավարտել սկսածը։ Երրորդ փորձից օգնության հասան ոստիկանության աշխատակիցները. նրանք հաստ պարան տրամադրեցին։ Միայն դրանից հետո հաջողվեց ռեկորդ սահմանել։

«Ոչ մի վատ բան չէի զգում։ Հույսս դրել էի Աստծո վրա, ու ամեն ինչ բարեհաջող ստացվեց», – ասաց Արթուրը։

Ինչպես Յուրի Սաքունցն իր կյանքը երկարացրեց 15 տարով. մարզիկն այդքանով կանգ չի առնի

Նշենք, որ երկու եղբայրներն էլ հավակնոտ ծրագրեր ունեն. Արթուրը ուզում է մեկ ձեռքով կամ ատամներով քաշել 20 և ավելի տոննա։ Իսկ ահա Յուրին մտադիր է միջազգային ասպարեզ դուրս գալ և Մոսկվայում 70 տոննայանոց գնացքը քաշել մեկ ճկույթով։

47
թեգերը:
ռեկորդ, մարզիկ, Արթուր Սաքունց, Յուրի Սաքունց
Ըստ թեմայի
«Շնորհավոր Անկախության օրը». Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական բացիկ է հրապարակել
Ինչպիսի Հայաստան պետք է ունենաք 2050–ին. Փաշինյանը ներկայացրեց վերափոխման ռազմավարությունը
Ֆրանսիան Հայաստանի կողքին է. Մակրոնը շնորհավորել է Սարգսյանին
Ալեքսանդ Թարխանովը

«Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչը բուլղարական ֆուտբոլային ակումբ կղեկավարի

17
(Թարմացված է 15:16 19.09.2020)
2019թ.-ից սկսած Ալեքսանդր Թարխանովը Հայաստանի ֆուտբոլի բազմակի չեմպիոնի՝ Երևանի «Փյունիկի» փոխնախագահն էր։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում հանդես եկող «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ալեքսանդր Թարխանովը կգլխավորի բուլղարական «Սլավիան»։ Տեղեկությունը նա հայտնել է ՌԻԱ Նովոստիին։

«Այո, դա ճիշտ է,-հեռախոսով ասել է Թարխանովը`, պատասխանելով «Սլավիայում» իր աշխատանքի մասին հարցին,-ես առաջարկ եմ ստացել ակումբի նախագահից, մենք պայմանավորվածություններ ունենք, բայց պայմանագիրը դեռևս ստորագրված չէ։ Մոտ ժամանակներս կթողնեմ «Ենիսեյը», երկուշաբթի նախատեսում եմ մեկնել Մոսկվա։ Նախկինում ես արդեն աշխատել եմ «Սլավիայում» և լավ եմ աշխատել` պատրաստելով մի քանի երիտասարդների։ Ակումբի նախագահի հետ լավ ծանոթ եմ»։

Թարխանովի խոսքով՝ պայմանագրի ժամկետի մասին դեռևս չեն պայմանավորվել։

Ալեքսանդ Թարխանովը 2019թ․-ից եղել է Հայաստանի ֆուտբոլի բազմակի չեմպիոնի՝ Երևանի «Փյունիկի» փոխնախագահը։

Որքանով է հնարավոր Վարդան Մինասյանի վերադարձը ղազախական ֆուտբոլ. մարզիչի հարցազրույցը


17
թեգերը:
Բուլղարիա, մարզիչ, ֆուտբոլ, Փյունիկ
Ըստ թեմայի
«Ծնունդդ շնորհավոր, հայրիկ». Մխիթարյանը հուզիչ գրառում է արել և լուսանկարներ հրապարակել
Ֆանտաստիկ «come back». «Արարատ-Արմենիան» գերկամային հաղթանակ տարավ
Առանց հանդիսատեսի. ՀՖՖ–ն ֆուտբոլասերներին ասել է` ինչպես օգնել և ոգևորել ֆուտբոլիստներին
Ալեն Սիմոնյան. արխիվային լուսանկար

«Պետք է հասկանանք՝ ով է իրեն թույլ տվել ընդդեմ ՀՀ-ի շպիոնաժով զբաղվել». Ալեն Սիմոնյան

0
(Թարմացված է 20:40 21.09.2020)
Աղմուկ հանած հոդվածում գրված է, թե Կրեմլը Հայաստանի բոլոր բարձրաստիճան կառույցներում գործակալներ է ունեցել։ Շրջանառվում են նաև ԱԱԾ նախկին տնօրենների` Գեորգի Կուտոյանի, Արթուր Վանեցյանի անունները։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Գյումրիում պատասխանեց լրագրողների՝ այսպես կոչված «ԱԱԾ դոսյեի» մասին հարցերին:

«Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անկախ երկիր, որտեղ որևիցե կենտրոն, բացի հայ ժողովրդից, որևիցե լծակ չի կարող գոյություն ունենալ»,- ասաց նա:

Այդուհանդերձ, ԱԺ փոխնախագահը կարծիք հայտնեց, որ այդ հարցով պետք է քննություն իրականացվի, որպեսզի պարզ դառնա, թե «ով է այդ անձնավորությունը, որը կարողացել է իրեն թույլ տալ ընդդեմ ՀՀ-ի շպիոնաժով զբաղվել»:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ նման գործակալական ցանցեր ձևավորվում են ամիսների, տարիների ընթացքում, ու ամեն օր կարող են բացահայտումներ լինել:

«Հետևություններ պիտի անենք ու անցնենք առաջ»,- ասաց նա:

Աղմուկ հանած հոդվածում գրված էր, թե Կրեմլը Հայաստանի բոլոր բարձրաստիճան կառույցներում գործակալներ է ունեցել։ Այդ թվում շրջանառվում էին ԱԱԾ նախկին տնօրենների` Գեորգի Կուտոյանի, Արթուր Վանեցյանի անունները։

Ըստ «Դոսյեի»` օրինակ` Վանեցյանին հաճախ են Մոսկվայում տեսնում ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ:

Ինչ վերաբերում է հոդվածում հիշատակվող կոնկրետ անուններին, Ալեն Սիմոնյանը նշեց, որ նրանց նկատմամբ պետք է ձևավորվի հանրության վերաբերմունքը:

Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը ևս այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցի հիման վրա արդեն իսկ հետազոտություն է սկսել։

«Գործող իշխանությունն ունի համակիրների վտանգավոր բանակ». Արթուր Վանեցյան

0
թեգերը:
Արթուր Վանեցյան, Կրեմլ, լրտես, Ալեն Սիմոնյան
Ըստ թեմայի
Պողոսյան. վստահե՛ք իմ դարավոր «շպիոնական» փորձին
Խանդավառներն ու շպիոն Օնիկները. բոլորը բոլորին գործակալ կհամարե՞ն, թե կբռնեն գործակալներին
«Շպիոնների» հայտնաբերում, կադրային ջարդ, թե՞... ի՞նչ է կատարվում ԱԱԾ–ում