Հենրիխ Մխիթարյան

Մխիթարյանը դավաճան չէ. ինչու են դավադրություններ փնտրում Հենրիխի` խաղին չմասնակցելու մեջ

859
(Թարմացված է 17:42 03.09.2020)
Ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատարի բացակայությունն Ազգերի լիգայի մեկնարկից առաջ տեղի ունեցող նախախաղային հավաքի ժամանակ շարունակում է «ցնցել» սոցցանցերն ու ԶԼՄ-ները։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Որոշ ԶԼՄ–ներ և սոցկայքերի օգտատերեր շարունակում են առաջ քաշել այն վարկածը, որ Հայաստանի հավաքականում խաղալու հրավերը մերժելու եղանակով Հենրիխ Մխիթարյանը «վրեժ է լուծում» Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահից՝ իր մորն աշխատանքից հեռացնելու համար։ Իրավիճակը պարզաբանելու համար Sputnik Արմենիան զրուցել է ֆուտբոլային գործիչների հետ, որոնք ժամանակին հավաքականի առաջատարներն են համարվել։

Նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, այժմ «Սևան» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Արմեն Շահգելդյանը կարծում է, որ այս պատմության մեջ չի կարելի լրջորեն դիտարկել որևէ այլ պատճառ, բացի այն մեկից, որը նշել է թիմի մարզիչ, հայտնի իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը։ Մարզիչը բացատրել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Մխիթարյանն ասել է, որ առայժմ իր վրա չարժե հույս դնել, քանի որ գրեթե մեկ ամիս ինքը չի մարզվել։

«Մխիթարյանի այս քայլը պրոֆեսիոնալ մոտեցում է գործին, ես կասկած չունեմ, որ դա Մխիթարյանի՝ այս պահին թիմում չլինելու միակ և ծանրակշիռ պատճառն է։ Մնացած ամեն ինչը մտացածին վարկածներ են»,-ասում է Շահգելդյանը։

Ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեզ հետ զրույցում նշում է, որ Մխիթարյանը չի կարող իրեն նեղացած  երեխայի պես պահել նման հարցերում։ Նա իր գրագիտությամբ, ֆուտբոլային տաղանդով ու աշխատասիրությամբ աշխարհում անընդհատ հնչեցում է «Արմենիա» անունը:

 «Աստղերի հետ աշխատելը երբեմն դժվար է: Բայց Հենրիխը, մեր հավաքականի գլխավոր աստղը լինելով, նաև օրինակ է մյուսների համար: Նրա հետ աշխատելն ինձ հաճույք է պատճառել: Նա իսկական պրոֆեսիոնալ է, գիտի, թե ինչ պետք է անի խաղադաշտում: Իսկ որպես մարդ Հենրիխն ավելին է, քան ինչ- որ մեկը կարող է նկարագրել: Չնայած իր ծանրաբեռնվածությանը, երբեք չի հրաժարվի օգնել մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն, այցելել ինչ -որ հիմնարկություն, որտեղ իր ներկայության կարիքը կա: Սա է Հենրիխ Մխիթարյանի համառոտ նկարագրությունը»- ասաց Մինասյանը:

«Ռոման» Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի կնքումն է «նշել». տեսանյութ

Իր հերթին «Արարատ 2»-ի մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը (ի դեպ՝ նա Հայաստանի հավաքականի պաշտոնական խաղերում առաջին գոլի հեղինակն է (19․05. 95, Հայաստան-Մակեդոնիա 2-2), վրդովված է այն փաստից, որ ինչ-որ կոնֆլիկտի մասին ենթադրություններ են անում նրանք, ովքեր անգամ ծանոթ չեն Հենրիխի հետ։

 «Նա անկեղծ զրույց է ունեցել մարզչի հետ։ Կապառոսը պրոֆեսիոնալ կերպով է վերաբերվել ֆուտբոլիստի պատճառաբանություններին, բայց չգիտես ինչու՝ ուրիշները սկսել են ինտրիգներ ու ոչ ֆուտբոլային պատճառներ փնտրել։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կգրեին Հենրիխի մասին, եթե նա այնուամենայնիվ գար և չկարողանար պատշաճ մակարդակի խաղալ»,-ասում է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ինքը շատ լավ է ճանաչում Մխիթարյանին և համոզված է, որ հակասություններ ծագելու դեպքում հավաքականի ավագը ոչինչ չէր թաքցնի։ Նա մեծություն է, որի շնորհիվ աշխարհում լսում են Հայաստանի և հայկական ֆուտբոլի մասին։ Գրիգորյանը Մխիթարյանին բոլոր ժամանակների լավագույն հայ ֆուտբոլիստն է համարում։

«Ինձ համար Մխիթարյանի բացատրություններից ամեն ինչ պարզ է, իսկ այ նրանք, որոնց համար պարզ չէ, սկսում են սևացնել նրա անունը։ Բոլորը լրագրող ու ինտրիգների մասնագետ են դարձել։ Ինչպե՞ս կարելի է նրան դավաճան անվանել։ Այնքան օգուտ է տալիս Հայաստանին և Արցախին, բայց համեստորեն լռում է այդ մասին։ Հենրիխ Մխիթարյանի և Արթուր Ալեքսանյանի նման մարդկանցով պետք է հիանալ և հպարտանալ»,-ասում է նախկին ֆուտբոլիստը։

Ռազմիկ Գրիգորյանի կարծիքով՝ Մխիթարյանի և ՀՖՖ-ի ղեկավարության միջև կոնֆլիկտը բամբասանք է։ Այդ է վկայում նաև ֆուտբոլիստի տված խոստումը՝ նախապատրաստվել և երկրի հավաքականին օգտակար լինել հոկտեմբերին՝ Ազգերի Լիգայում վրացիների և էստոնացիների հետ խաղերում, ինչպես նաև ալբանացիների հետ ընկերական հանդիպման ժամանակ:

859
թեգերը:
ՀՖՖ, Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (343)
Ըստ թեմայի
Ով ինչպես կհասնի Երևան. Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ճանապարհային քարտեզը
Մալաքյան եղբայրներն ազատ արձակվեցին
«Նոա» հոլդինգը գնել է իտալական «Սիենա» ֆուտբոլային ակումբը
Լևոն Արոնյան

Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին և խնդրել վերանայել իր որոշումը

90
(Թարմացված է 14:50 04.03.2021)
Մանուկյանը խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նամակով դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին և խնդրել նրան հնարավորություն գտնել վերանայելու իր` ԱՄՆ մեկնելու որոշումը։

Նշենք, որ շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել էր Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու մասին։

«Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։

Նա նաև շեշտել էր, որ տարիներ շարունակ տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդից։

«Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված»,–գրել է Մանուկյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ հպարտացել է Արոնյանով, որ նա եղել է բոլորի պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Արոնյանի շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:

«Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը:

Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն»,–գրել է Մանուկյանը:

«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին

Նա խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:

Վազգեն Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև հանդիպել Լևոն Արոնյանի և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում նրանց անգնահատելի մասնակցությունը:

90
թեգերը:
շախմատիստ, շախմատ, ԱՄՆ, Հայաստան, Վազգեն Մանուկյան, Լևոն Արոնյան
Ըստ թեմայի
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Արցախի մասին ֆիլմը՝ Բեռլինի կինոփառատոնում. ադրբեջանցիները բողոքում են
Արաս Օզբիլիս

«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ

51
(Թարմացված է 23:41 03.03.2021)
Հայ ֆուտբոլիստի երկրպագուները գովել են Օզբիլիսի տղայի ֆուտբոլային ունակությունները` ասելով, որ այսպես նա հորն էլ կանցնի։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն Instagram-ի իր հետևորդներին մի զվարճալի տեսանյութ է ներկայացրել, որտեղ նրա 2-ամյա որդին գոլ է խփում։

«Նա ուրախ է, որ գոլ է խփում»,–տեսանյութին կից գրել է Օզբիլիսը։

View this post on Instagram

A post shared by Aras Ozbiliz (@arasozbiliz)

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոգևորված երեխան իրար հետևից գրավում դարպասը և անգամ դրա` գետնին տապալվելուց հետո փոքրիկը շարունակում է գնդակով հարվածել դարպասին։

Օզբիլիսի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 1025 դոլարով. գումարը կուղղվի Արցախին

Օզբիլիսի հետևորդները մեկնաբանել են տեսանյութը` գրելով, որ «Հայրիկին է քաշել» տղան։  Հայ մեկ ուրիշ ֆուտբոլիստ էլ` կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, կատակել է, թե երեխան հորից լավ է գոլ խփում։

51
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, զվարճալի տեսանյութ, գոլ, որդի, Արաս Օզբիլիս
Ըստ թեմայի
Ինչպես է Գոհար Ավետիսյանի տատը նրան ուղարկում հավաբուն` ձու բերելու. զվարճալի տեսանյութ
Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը. դիմահարդարը հուզիչ տեսանյութ է հրապարակել
Միշա Գալուստյանի և Սարիկ Անդրեասյանի խնդիրը լուծել է դատարանը
Армянская оппозиция проводит факельное шествие к военному пантеону Ераблур (18 декабря 2020). Еревaн

Արմեն Սարգսյանի անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հուշարձանին

0
Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 62 տարեկան։

 

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ այսօր` մարտի 5–ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Սպարապետը կդառնար 62 տարեկան։

«Վազգեն Սարգսյանի  ծննդյան օրվա առթիվ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր ծաղիկներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին, ինչպես նաև նրա ծննդավայրում գտնվող՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանն ու հուշարձանը գտնվում են Արարատի մարզի Արարատ գյուղում։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

0
թեգերը:
ծնունդ, Ծաղիկ, Եռաբլուր պանթեոն, գերեզման, Հուշարձան, Վազգեն Սարգսյան, Արմեն Սարգսյան