Արխիվային լուսանկար

Ով ինչպես կհասնի Երևան. Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ճանապարհային քարտեզը

166
(Թարմացված է 21:34 31.08.2020)
Կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցված ֆուտբոլային մրցաշարերն աստիճանաբար վերսկսվում են: Առայժմ հանդիպումներն ընթանում են առանց երկրպագուների: Նույն կարգով էլ կկայանան ազգային հավաքականների առաջիկա հանդիպումները, որոնց կազմակերպումն այնքան էլ հեշտ գործ չէ:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Կորնավիրուսի հետ կապված սահմանափակումները համարյա ամբողջ աշխարհում մեղմացվել են: Բայց դեռևս խնդիր կա ճանապարհորդելու հետ կապված, քանի որ ավիաընկերություններն առայժմ չվացուցակներ չեն հրապարակել: Իսկ նման պայմաններում ինչպե՞ս են Հայաստան ժամանելու արտասահմանից ազգային հավաքական հրավիրված 14 ֆուտբոլիստները:

Հենրիխ Մխիթարյանի, Գևորգ Ղազարյանի Սարգիս Ադամյանի և յոթ նորեկների բացակայությունը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջնային խնդիրը կարող է լինել Ազգերի լիգայի մրցաշարի առաջիկա խաղերում: Սակայն Հայաստանում մյուս ֆուտբոլիստների ներկայությունն ապահովելն էլ հեշտ գործ չէ: Կանոնավոր չվերթերը դեպի Երևան առայժմ չեն վերականգնվել: Գործում են այսպես կոչված հատուկ չվերթներ, այն էլ` ոչ բոլոր ուղղություններով:

Այնուամենայնիվ, ՀՖՖ–ի համապատասխան բաժնի դժվարին ու ծավալուն աշխատանքի շնորհիվ արտասահմանում հանդես եկող և հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները կժամանեն Հայաստան, պարզապես տարբեր ճանապարհներով:

Ինչու Բերեզովսկուն չհաջողվեց իրագործել «Փյունիկի» հետ կապված ծրագրերը․ բացառիկ հարցազրույց

Ռուսաստանում հանդես եկող Վարազդատ Հարոյանը, Խորեն Բայրամյանը, Արշակ Կորյանը և Ալեքսանդր Կարապետյանը Հայաստանի մայրաքաղաք կժամանեն Մոսկվա- Երևան հատուկ չվերթով:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ճանապարհային քարտեզը
© Sputnik / Shushanik Sargsyan
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ճանապարհային քարտեզը

Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Դավիթ Յուրչենկոն Ղազախստանի առաջնությունից Երևան ժամանելու համար ստիպված են լինելու նախ Դուբայ մեկնել: Իսկ ահա Արման Հովհաննիսյանը, որը հավաքին իր խաղընկերներից մեկ օր շուտ է ներկայանալու, Հայաստան կժամանի Մինսկ –Երևան չվերթով:

Նույն Մինսկ – Երևան ուղևորությունն է սպասում նաև Գեղամ Ղադիմյանին: Բելառուսի մայրաքաղաքից Հայաստան են ժամանելու նաև Անդրե Կալիսիրը և Էդգար Բաբայանը, որոնք համապատասխանաբար հանդես են գալիս Շվեդիայի և Դանիայի առաջնություններում:

Հովհաննես Համբարձումյանը, որը հանդես է գալիս Կիպրոսում, Դուբայից տրանզիտով է ժամանելու Երևան: Իսկ ահա Սլովակիայի առաջնությունում իր ելույթները շարունակող Վահան Բիչախչյանը Երևան կհասնի Կիևից ժամանող հատուկ չվերթով: Եվ վերջապես ամենաերկար ճափորդությունը սպասում է Նորբերտո Բրիասկո Բալեկյանին, որին սպասում է Բուենոս Այրես-Փարիզ-Երևան ճանապարհը:

Մխիթարյանը փոխել է «Ռոմայի» դեմքը. ինչ է գրում միջազգային մամուլը հայ ֆուտբոլիստի մասին

Իհարկե շատ կարևոր է, որ ֆուտբոլիստներն ինչքան հնարավոր է` կարճ ճանապարհ անցնեն Երևան հասնելու համար, որպեսզի կարողանան արագ վերականգնվել: Բայց համավարակի պայմաններում բոլորի դեպքում չէ, որ հնարավոր է եղել կազմակերպել դա: Հուսանք, որ ճանապարհորդությունը չի խանգարի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին արդեն շաբաթ օրը Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում դրական արդյունքի հասնելուն:

166
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հայաստանի ազգային հավաքական
Ըստ թեմայի
«Ռոմայի» և «Արսենալի» հայտնի և անհայտ պայմանավորվածությունները. ինչ է սպասվում Մխիթարյանին
Ընդհատված մրցաշրջան, որակազրկված ակումբներ. ինչո՞ւ է ՀՖՖ–ն նման աննախադեպ որոշում կայացրել
Սրմաքեշն իր խաբեությամբ սպանեց երկու «Արարատ». Վալերի Հովհաննիսյանը գաղտնիքներ է բացում

Չարենցավանցի Սաքունց եղբայրները ռեկորդներ են նվիրել Հայաստանի անկախության տոնին. տեսանյութ

33
(Թարմացված է 18:05 21.09.2020)
24-ամյա Յուրին և 18-ամյա Արթուրը բեռնատարներ և ավտոբուս են քաշել։ Հեշտ չէր, բայց եղբայրները կարողացան հաջողության հասնել։

Չարենցավանցի մարզիկ եղբայրներ Յուրի և Արթուր Սաքունցները մեկական ռեկորդ են սահմանել և նվիրել Հայաստանի անկախության 29-ամյակին։

Ավագ եղբայրը` աշխարհի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր 24-ամյա Յուրի Սաքունցը, իր առաջ դրված խնդիրը հաղթահարեց առանց դժվարության։ Նա 4.5 տոննայանոց բեռնատարն ատամներով քաշեց 3 մետր` ձեռքերի վրա կանգնած։

«Ես ամբողջ կյանքս սրան եմ նվիրել և արդեն երկար ժամանակ է` տարբեր ռեկորդների եմ պատրաստվում։ Սա իմ 20-րդ ռեկորդն է, սակայն այսքանով մտադիր չեմ սահմանափակվել», – ասաց Յուրին։

Իսկ ահա նրա եղբայրը` 18-ամյա Արթուրը, որին Յուրին մարզում է շուրջ 2 տարի, մի փոքր դժվարություններ ունեցավ։ Արթուրն ատամներով 9 մետր քաշում էր 13 տոննայանոց բեռնատարն ու ավտոբուսը, ինչը նրան հաջողվեց չորրորդ փորձից։ Պարանները, որոնցով բեռնատարը կապում էին ավտոբուսին, պոկվում էին և մարզիկին չէր հաջողվում ավարտել սկսածը։ Երրորդ փորձից օգնության հասան ոստիկանության աշխատակիցները. նրանք հաստ պարան տրամադրեցին։ Միայն դրանից հետո հաջողվեց ռեկորդ սահմանել։

«Ոչ մի վատ բան չէի զգում։ Հույսս դրել էի Աստծո վրա, ու ամեն ինչ բարեհաջող ստացվեց», – ասաց Արթուրը։

Ինչպես Յուրի Սաքունցն իր կյանքը երկարացրեց 15 տարով. մարզիկն այդքանով կանգ չի առնի

Նշենք, որ երկու եղբայրներն էլ հավակնոտ ծրագրեր ունեն. Արթուրը ուզում է մեկ ձեռքով կամ ատամներով քաշել 20 և ավելի տոննա։ Իսկ ահա Յուրին մտադիր է միջազգային ասպարեզ դուրս գալ և Մոսկվայում 70 տոննայանոց գնացքը քաշել մեկ ճկույթով։

33
թեգերը:
ռեկորդ, մարզիկ, Արթուր Սաքունց, Յուրի Սաքունց
Ըստ թեմայի
«Շնորհավոր Անկախության օրը». Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական բացիկ է հրապարակել
Ինչպիսի Հայաստան պետք է ունենաք 2050–ին. Փաշինյանը ներկայացրեց վերափոխման ռազմավարությունը
Ֆրանսիան Հայաստանի կողքին է. Մակրոնը շնորհավորել է Սարգսյանին
Ալեքսանդ Թարխանովը

«Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչը բուլղարական ֆուտբոլային ակումբ կղեկավարի

16
(Թարմացված է 15:16 19.09.2020)
2019թ.-ից սկսած Ալեքսանդր Թարխանովը Հայաստանի ֆուտբոլի բազմակի չեմպիոնի՝ Երևանի «Փյունիկի» փոխնախագահն էր։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում հանդես եկող «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ալեքսանդր Թարխանովը կգլխավորի բուլղարական «Սլավիան»։ Տեղեկությունը նա հայտնել է ՌԻԱ Նովոստիին։

«Այո, դա ճիշտ է,-հեռախոսով ասել է Թարխանովը`, պատասխանելով «Սլավիայում» իր աշխատանքի մասին հարցին,-ես առաջարկ եմ ստացել ակումբի նախագահից, մենք պայմանավորվածություններ ունենք, բայց պայմանագիրը դեռևս ստորագրված չէ։ Մոտ ժամանակներս կթողնեմ «Ենիսեյը», երկուշաբթի նախատեսում եմ մեկնել Մոսկվա։ Նախկինում ես արդեն աշխատել եմ «Սլավիայում» և լավ եմ աշխատել` պատրաստելով մի քանի երիտասարդների։ Ակումբի նախագահի հետ լավ ծանոթ եմ»։

Թարխանովի խոսքով՝ պայմանագրի ժամկետի մասին դեռևս չեն պայմանավորվել։

Ալեքսանդ Թարխանովը 2019թ․-ից եղել է Հայաստանի ֆուտբոլի բազմակի չեմպիոնի՝ Երևանի «Փյունիկի» փոխնախագահը։

Որքանով է հնարավոր Վարդան Մինասյանի վերադարձը ղազախական ֆուտբոլ. մարզիչի հարցազրույցը


16
թեգերը:
Բուլղարիա, մարզիչ, ֆուտբոլ, Փյունիկ
Ըստ թեմայի
«Ծնունդդ շնորհավոր, հայրիկ». Մխիթարյանը հուզիչ գրառում է արել և լուսանկարներ հրապարակել
Ֆանտաստիկ «come back». «Արարատ-Արմենիան» գերկամային հաղթանակ տարավ
Առանց հանդիսատեսի. ՀՖՖ–ն ֆուտբոլասերներին ասել է` ինչպես օգնել և ոգևորել ֆուտբոլիստներին

Երևանի Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

0
(Թարմացված է 20:01 21.09.2020)
Բնակարանի հրդեհը մեկուսացնելուց հետո այն մարելու համար փրկարարներից շուրջ կես ժամ է պահանջվել։

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի 2/2 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ ԱԻՆ հաղորդագրության` դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։27-ին, մարվել՝ 18։00-ին։

Վտանգավոր իրավիճակ. Աբովյանի ստորգետնյա գազապահեստի մոտ հրդեհ է բռնկվել

0
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), բնակարան, Երևան, հրդեհ
Ըստ թեմայի
Գազի արտահոսք և հրդեհ Ավան Առինջի շենքերից մեկի 7–րդ հարկում. կա տուժած
Նուբարաշենի աղբավայրը հրդեհի ճիրաններում է հայտնվել. տեսանյութ
Հրդեհ Տավուշում. մեկ մարդ այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել