Ռուբեն Հայրապետյան

«Մինչև ո՞ւր». Ռուբեն Հայրապետյանին զայրացրել է Հենոյի հասցեին հնչած քննադատությունը

257
(Թարմացված է 12:33 29.08.2020)
ՀՖՖ նախկին նախագահի խոսքով` Հենրիխ Մխիթարյանն ամենահայրենասեր հայ ֆուտբոլիստներից մեկն է, որը, նրա խոսքով, ոչ մեկ անգամ է դա ապացուցել։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը կոչ է անում աջակցել հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանին:

«Մեծ ափսոսանք ու զայրույթ եմ ապրում հետևելով համացանցում վարվող ակտիվ քննարկումներին՝ կապված Հենրիկ Մխիթարյանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին չմիանալուն: Բանը հասել է նրան, որ հայկական ֆուտբոլի և ողջ հայության պարծանքի հասցեին գրվում են վիրավորական ու զրպարտիչ մեկնաբանություններ, հնչեցվում են նրա կողմից մեր ֆուտբոլին ու մեր հայրենիքին մատուցած ծառայությունների անուրանալի մեծ դերակատարությունը նսեմացնող հայտարարություններ»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Չիմանալով անգամ Հենոյի հավաքին չմիանալու պատճառների մասին` Հայրապետյանը համոզված ու վստահ պնդում է, որ նա կարող էր դա անել միայն շատ ծանրակշիռ դրդապատճառների կամ այդ մասնակցությունը անհնարինության աստիճանին համարժեք դարձնող հանգամանքների առկայության դեպքում:

«Եվ պետք է հիասթափեցնեմ այն պնդումների հեղինակներին, թե Հենոյի որոշման պատճառը կարող էր լինել իմ կամ այլոց հետ լավ կամ վատ հարաբերությունը, որովհետև Հենոյի հայրենասիրությունը շատ ավելի վեր է, քան այս կամ անձի հետ նրա հարաբերությունը»,– ավելացրել է նա:

Հայրապետյանի խոսքով` Մխիթարյանն իր ճանաչած և բոլոր ժամանակների ամենահայրենասեր հայ ֆուտբոլիստներից մեկն է, որը, նրա խոսքով, ոչ մեկ անգամ է դա ապացուցել ինչպես դաշտում և այնպես էլ դրանից դուրս: ՀՖՖ նախկին նախագահը նշել է, որ Հենրիխը շատ հաճախ դա արել է՝ վտանգելով իր առողջությունն ու վեր կանգնելով նեղ անձնական շահերից:

«Հենոն եզակի այն հայրենասերներից է, ով գիտի բարեգործություն անել, ով գիտի բարեգործություն անել և շատ հաճախ անգամ դրա մասին չխոսել: Նա երբ պետք էր, Արցախում էր, երբ պետք՝ Հայաստանի որևէ մի սահմանամերձ գյուղում, մանկատանը, հիվանդանոցում, իր ժողովրդի ու իր զինվորի կողքին: Եվ նույնիսկ այն հանգամանքը, որ անձը, որը հենց այդ նույն օրերին ակտիվորեն ու բացահայտ հանդես էր գալիս Արցախի Հանրապետության և հայոց բանակի դեմ, իսկ այսօր զբաղեցնում է ՀՖՖ նախագահի աթոռը՝ չէր կարող Հենոյի համար պատճառ հանդիսանալ չմիանալու ազգային թիմին: Կարծես թե ժամանակակից հայ սորոսականների վարկաբեկման թիրախում են հայտնվել ոչ միայն Արցախի գոյամարտի և առհասարակ մեր հաղթանակած բանակի հերոսները, այլ նաև ցանկացած, այդ թվում սպորտի բնագավառի մեր ազգային պարծանքները՝ Արթուր Ալեքսանյան, Ռոման Ամոյան, այժմ նաև Հենրիկ Մխիթարյան ... մինչև ու՞ր, մինչև ե՞րբ»,– գրել է Հայրապետյանը:

Նա համոզված է, որ անկախ այս ամենից, բոլորը դեռ երկար վայելելու են (առնվազն 5-6 տարի) Հենոյի գեղեցիկ խաղը լավագույն Եվրոպական ակումբներում, բազմաթիվ անգամներ են Հենոյին տեսնելու ավագի թևկապով ազգային հավաքականի հաղթանակները առաջնորդելիս:

«Կոչ եմ անում և խնդրում բոլոր իմ համախոհներին և հայկական ֆուտբոլի բոլոր ազնիվ երկրպագուներին աջակցել Հենրիկ Մխիթարյանին»,– եզրափակել է Հայրապետյանը:

Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունն օգոստոսի 27-ին հայտնել էր, որ ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը առաջիկա հանդիպումների ժամանակ չի միանա թիմին: Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն էլ տեղեկացրել էր, որ խոսել է Մխիթարյանի հետ, և նա ասել է, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումը («Սևիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել լավ մարզավիճակում չէ: Հենրիխը նշել էր, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները և խոստացել էր հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով:

257
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, Ռուբեն Հայրապետյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Հիանալի խաղացող է, նրանից սովորելու բան կա». Ջասթին Կլյուվերտը` Մխիթարյանի մասին
Մխիթարյանը խոսել է «Ռոմա» - «Ինտեր» խաղի և իր զգացողությունների մասին
Հենրիխ Մխիթարյանը հրաշալի գոլ խփեց, բայց «Ռոման» չկարողացավ հաղթել. տեսանյութ
 «Արարատ-Արմենիա»- «Ցելյե» հանդիպումը

«Արարատ-Արմենիան» հաղթանակ տարավ. հայկական թիմը Եվրոպայի լիգայի փլեյ- օֆֆում է

114
(Թարմացված է 20:51 24.09.2020)
Երկրորդ անգամ անընդմեջ Եվրոպայի լիգայի խաղարկությունում Հայաստանի չեմպիոնը հանդես է գալու փլեյ օֆֆում, երկրորդ անգամ անընդմեջ մեր թիմըատ լավ հնարավորություն ունի խաղալու խմբային փուլում։ Մնաց մեկ մրցակից՝ «Ցրվենա Զվեզդան»։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Սերգեյ Վակուլենկոյի խփած գնդակը հանդիպման 111-րդ րոպեին հաղթանակ բերեց «Արարատ-Արմենիային» սլովենական «Ցելյեի» նկատմամբ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում։ Հայաստանի չեմպիոնը կխաղա փլեյ -օֆֆում։

Третий отборочный матч Лиги Европы между ФК Арарат-Армения и сербским Целе (24 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
«Արարատ-Արմենիա»- «Ցելյե» հանդիպումը

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ բավականին հետաքրքիր պայքարում։ Ընդհանուր առմամբ հավասար պայքար էր, ու մրցող կողմերից ոչ մեկին չէր հաջողվում ստանալ տարածքային կամ խաղային առավելություն։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ, երկու թիմն էլ ավելի շատ մտածում էին գնդակ բաց չթողնելու մասին։ Գրոհի ընթացքում թե՛ «Արարատ-Արմենիայի» և թե՛ «Ցելյեի» ֆուտբոլիստների մոտ պակասում էր վերջին հարվածը։ Երբեմն հարվածներ եղան, բայց դարպասապահները մինչև ընդմիջում խաղին լրջորեն այդպես էլ չմիջամտեցին։ Պարզ դարձավ, որ հիմնական իրադարձությունները դեռևս առջևում էին։

Третий отборочный матч Лиги Европы между ФК Арарат-Армения и сербским Целе (24 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
«Արարատ-Արմենիա»- «Ցելյե» հանդիպումը

Իհարկե կարևոր էր, որ հայկական թիմը չէր զիջում մրցակցին ու որոշ դեպքերում էլ առանձնանում էր գեղեցիկ խաղով։ Բայց «Ցելյեն» շատ կազմակերպված էր խաղում պաշտպանությունում, ու խաղային կարգապահությունը սլովենական չեմպիոնի մոտ անսասան էր։ Սա էլ հիմնական պատճառն էր, որ մեր ֆուտբոլիստները չէին կարողանում ճեղքել մրցակցի պաշտպանությունը։ Հարկավոր էր անակնկալ որոշումներ կայացնել առջևի գծում, քանի որ հյուրերը առանց մեծ ճիգեր գործադրելու գուշակում էին մերոնց հաջորդ քայլն ու չեզոքացնում վտանգը։

«Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչը բուլղարական ֆուտբոլային ակումբ կղեկավարի

Երկրորդ խաղակեսի հենց սկզբից հյուրերը զգալի ավելացրին խաղի տեմպը, բայց առաջին գոլային հնարավորությունը ունեցան մերոնք։ Ֆուրջել Նարսինգը, միայնակ անցնելով մոտ 60 մետր, հարվածեց, ու գնդակը դարպասաձողի հարևանությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Խաղը սրվեց, երկկողմանի արագություններով մրցակիցները ձգտում էին վճռել հանդիպման ելքը։

Աստիճանաբար տարածքային առավելությունը անցավ «Ցելյեի» ֆուտբոլիստներին։ Մեր թիմը սկսեց գործել հակագրոհների մարտավարությամբ։ Բայց մինչև հիմնական ժամանակի ավարտը այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց, չնայած վերջին վայրկյաններին Մարտինեսը կարող էր հաղթանակ ապահովել հայկական թիմին, բայց վրիպեց նպաստավոր դիրքից։

Третий отборочный матч Лиги Европы между ФК Арарат-Армения и сербским Целе (24 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Нападающий "Арарат-Армения" Маилсон Лима (справа) и защитник "Целе" Амадей Брекл на третьем отборочном матче Лиги Европы между ФК "Арарат-Армения" и сербским "Целе" (24 сентября 2020). Еревaн

Հայաստանի չեմպիոնի մասնակցությամբ Եվրոգավաթների երրորդ խաղում հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ։ Եթե առաջին դեպքում մեր թիմը պարտվեց լրացուցիչ ժամանակում կիպրոսյան «Օմոնիային», ապա հաջորդ երկու խաղերում Հայաստանի չեմպիոնը հասավ իր նպատակին։ Ու «Արարատ-Արմենիայի» հերոսը դարձավ կենտրոնական պաշտպան Սերգեյ Վակուլենկոն, որը և՛ «Ֆոլայի», և՛ «Ցելյեի» հետ խաղերում լրացուցիչ ժամանակում դարձավ հաղթական գոլի հեղինակ։

Третий отборочный матч Лиги Европы между ФК Арарат-Армения и сербским Целе (24 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
«Արարատ-Արմենիա»- «Ցելյե» հանդիպումը

Այսպիսով մեկ շաբաթ անց, Երևանում խմբային փուլի ուղեգիրը հայկական թիմը կվիճարկի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ։

114
թեգերը:
Եվրոպայի լիգա, հաղթանակ, Արարատ–Արմենիա, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Բամբասանքներին չեմ հավատում. Հարությունյանը համոզված է՝ հաջորդ խաղին Մխիթարյանը կմասնակցի
Ֆանտաստիկ «come back». «Արարատ-Արմենիան» գերկամային հաղթանակ տարավ
Ինչ է անելու «Արարատ-Արմենիան» կրկին հաղթելու համար. հաջորդ խաղը սլովենական «Ցելյի» հետ է
«Արարատ–Արմենիա»–«Ֆոլա»

Ինչ է անելու «Արարատ-Արմենիան» կրկին հաղթելու համար. հաջորդ խաղը սլովենական «Ցելյի» հետ է

64
(Թարմացված է 17:15 23.09.2020)
Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում խմբային փուլ հասնելու համար «Արարատ-Արմենիային» դեռևս 2 հաղթանակ է հարկավոր։ Առաջին քայլն այդ ճանապարհին կարող է լինել վաղը։ Հայաստանի գործող չեմպիոնի մրցակիցը Սլովենիայի չեմպիոն «Ցելյե» թիմն է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Նախորդ խաղում «Արարատ–Արմենիայի» գերկամային հաղթանակը ոգեշնչել ու սեփական ուժերի նկատմամբ հավատ է ներշնչել: Վաղը կայանալիք հանդիպումից առաջ նախախաղային ասուլիսում նման կարծիք հայտնեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 24–ին Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի միակ ներկայացուցիչն այս մրցաշարում՝ «Արարատ-Արմենիան»,  Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալելու է սլովենական «Ցելյե» թիմին։

Արմեն Համբարձումյանը գտնում է, որ առաջիկա խաղում ևս հայկական թիմը հաղթելու լավ շանսեր ունի․«Եթե առաջիկա խաղին էլ մենք նույն նվիրվածությամբ խաղանք ու ցուցադրենք այն խաղը, որին ունակ ենք, կարծում եմ` հաղթանակի կհասնենք։ Անկասկած «Ցելյեն» ուժեղ թիմ է, բայց հաղթանակի հասնելու մեր հնարավորությունները պակաս չեն»,- ասեց Համբարձումյանը։

Խոսելով Հայաստանի գործող չեմպիոնի առաջիկա մրցակցի մասին` մեր թիմի գլխավոր մարզիչ Դավիթ Կամպանյան ընդգծեց, որ Սլովենիայի չեմպիոնը շատ հետաքրքիր ու բալանսավորված թիմ է։ «Համոզված եմ, որ տակտիկապես հետաքրքիր մրցավեճ է մեզ սպասվսում»,–ասաց նա։

Լյուքսեմբուրգի «Ֆոլայի» հետ խաղում «Արարատ-Արմենիայի» կազմում կարմիր քարտ ստացավ Ալեքս Ջունիորը, որը ստիպված է լինելու բաց թողնել «Ցելյեի» հետ խաղը։ «Մենք ունենք մի քանի ֆուտբոլիստները, որոնք կարող են խաղալ պաշտպանության ձախ եզրում։ Չեմ կարող դեռևս ասել, թե ով դուրս կգա խաղադաշտ վաղը այդ դիրքում, բայց մենք ընտրության հնարավորություն ունենք», - ավելացրեց Դավիթ Կամպանյան։

Դիտարժան ֆուտբոլ. Հայաստան - Էստոնիա հանդիպումը` լուսանկարներում

Սեպտեմբերի 24-ին «Ցելյեի» հետ խաղում հաղթանակի հասնելու դեպքում «Արարատ-Արմենիան»  փլեյ օֆֆում հոկտեմբերի 1-ին մրցելու է սերբական «Ցրվենա Զվեզդա» թիմի հետ»։ Բայց այդ խաղի մասին խոսել և մտածել առայժմ մեր թիմի ոչ մարզիչը, ոչ էլ ֆուտբոլիստը չէին ուզում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17–ին «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում 4։3 հաշվով գերկամային հաղթանակ տարավ Լյուքսեմբուրգի «Ֆոլայյի» նկատմամբ։ Իսկ վաղը որակավորման արդեն երրորդ փուլում մեր թիմի մրցակիցը Սլովենիայի չեմպիոն «Ցելյե» թիմն է։

64
թեգերը:
հաղթանակ, Եվրոպայի լիգա, Ֆուտբոլի ԱԱ 2018, «Արարատ–Արմենիա»
Ըստ թեմայի
Վարդան Մինասյանն այլևս «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը չէ
«Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» ֆուտբոլային հանդիպման ամենավառ և հիշարժան պահերը լուսանկարներով
«Խոստանում ենք հուսախաբ չանել». «Արարատ-Արմենիան» կհյուրընկալի Լյուքսեմբուրգի «Ֆոլային»

Արցախի ՊԲ–ն ևս մեկ ԱԹՍ է խոցել. տեսանյութ

0
(Թարմացված է 14:56 29.09.2020)
Այս պահին ունեցած տեղեկություններով` ադրբեջանական կործանված անօդաչու թռչող սարքերի թիվը 51 է։

 Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ևս մեկ ադրբեջանական անօդաչու թռչող սարք են խոցել։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Հրապարակվել է նաև ԱԹՍ–ի խոցման տեսանյութը։ Կադրերում երևում է, թե ինչպես է դիպուկ կրակով խոցվում ԱԹՍ–ն, սրընթաց վայր ընկնում և կործանվում լեռներում։

Այս պահի դրությամբ հայտնի տեղեկություններով` ադրբեջանական կործանված անօդաչու թռչող սարքերի թիվը 51 է։

0
թեգերը:
Շուշան Ստեփանյան, Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, անօդաչու
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020