Երևան 27 օգոստոսի - Sputnik. Շատ մասնագետների կարծիքով՝ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» - «Ռենովա» հայ-մակեդոնական մրցավեճում հաղթողի հիմնական հավակնորդը մեր թիմն էր: Բայց ֆավորիտը թղթի վրա է, իսկ խաղում «Ռենովան» նվազագույն առավելության հասնելով 1:0 հաշվով դուրս եկավ հաջորդ փուլ:
Խաղի մեկնարկային սուլիչը ազդարարեց «Ալաշկերտի» գրոհների տարափը: Մեր թիմը անմիջապես տիրեց խաղային ու տարածքային առավելությանը, ու նման դեպքերում ֆուտբոլում ասում են, որ գոլը հասունանում էր: Սակայն «Ռենովան» դիմացավ մեկնարկային ճնշմանն ու կարողացավ հանդարտեցնել խաղը: Հյուրերը ամեն գնով ձգտում էին գցել խաղի տեմպը, և դա նրանց հաջողվեց: Ավելին, մինչև ընդմիջում ոչ մի գոլային պահ այլևս մրցող կողմերը չստեղծեցին: Երկու թիմերի մոտ էլ բացակայում էր վերջին ու ամենակարևոր փոխանցումը: Արդյունքում՝ առաջին խաղակեսից հետո հաշիվը նույնն էր, ինչպես խաղի մեկնարկում՝ 0:0:
Երկրորդ կեսում խաղի ընդհանուր պատկերը չփոխվեց: Մերոնք կարծես թե տարածքային առավելություն ունեին, բայց չկար ոչ վերջին փոխանցումը, ոչ էլ վերջին հարվածը: Նման իրավիճակում թիմերին օգնության են գալիս ստանդարտները: «Ալաշկերտը» առնվազն երկու անգամ լավ դիրքում ստացավ տուգանայինի իրավունք, բայց երկու դեպքում էլ չօգտագործեց այդ հնարավորությունը: Իսկ ահա «Ռենովան» ստանդարտից հասավ իր նպատակին: Անկյունային փոխանցումից հետո պաշտպան Նենադ Միշկովսկին առաջ մղեց հյուրերին:
«Գանձասար-Կապանի» կոլումբիացի կիսապաշտպանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
Բաց թողած գոլից հետո «Ալաշկերտը» նետվեց առաջ, բայց մակեդոնական թիմն էլ օգտագործում էր մեր թիմի ձախողումները հարձակման գծում, ու վտանգավոր հակագրոհում: Այս ամենը շարունակվեց մինչև խաղի ավարտը: Առանց գոլային պահերի հնարավոր չէ հաղթել ֆուտբոլում: Իսկ «Ալաշկերտը» ամբողջ խաղի ընթացքում ռեալ գոլային պահ այդպես էլ չունեցավ: Հաղթեց «Ռենովան»:
Հայաստանի Պրեմիեր լիգայի «Փյունիկ» - «Գանձասար – Կապան» հանդիպումը` լուսանկարներով
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։
7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:
Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն լուրերին, թե Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում։
«Այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, |«Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80–ականների զենք է»,– ասաց Սարգսյանը։
Նրա կարծիքով՝ իշխանությունը ներկայացում է պատրաստում։
«Համբերենք, տեսնենք, իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը դիտենք»,–եզրափակեց Սարգսյանը։



