Ալաշկերտ ֆուտբոլային ակում, Նոա, ֆուտբոլիստ, Երևան, ֆուտբոլային հանդիպում, Alashkert futbolayin tim, Noa, futbolist, yerevan, futbolayin handipum, xagh, novosti armenii
«Ալաշկերտ»-«Ռենովա» ֆուտբոլային հանդիպում

«Ալաշկերտն» էլ հետևեց «Նոային»․ Երևանում ավելի ուժեղ գտնվեց Մակեդոնիայի «Ռենովան»

58
(Թարմացված է 22:25 27.08.2020)
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում արդեն մեկնարկ վերցրած հայկական երկու թիմերից  ոչ մեկը չի շարունակելու պայքարը հաջորդ փուլում: «Նոայի» պարտությունից հետո, տխուր վիճակագրությունը շարունակեց «Ալաշկերտը»:

Երևան 27 օգոստոսի - Sputnik. Շատ մասնագետների կարծիքով՝ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» - «Ռենովա» հայ-մակեդոնական մրցավեճում հաղթողի հիմնական հավակնորդը  մեր թիմն էր: Բայց ֆավորիտը թղթի վրա է, իսկ խաղում «Ռենովան» նվազագույն առավելության հասնելով 1:0 հաշվով դուրս եկավ հաջորդ փուլ:

Խաղի մեկնարկային սուլիչը ազդարարեց «Ալաշկերտի» գրոհների տարափը: Մեր թիմը անմիջապես տիրեց խաղային ու տարածքային առավելությանը, ու նման դեպքերում ֆուտբոլում ասում են, որ գոլը հասունանում էր: Սակայն «Ռենովան» դիմացավ մեկնարկային ճնշմանն ու կարողացավ հանդարտեցնել խաղը: Հյուրերը ամեն գնով ձգտում էին գցել խաղի տեմպը, և դա նրանց հաջողվեց: Ավելին, մինչև ընդմիջում ոչ մի գոլային պահ այլևս մրցող կողմերը չստեղծեցին: Երկու թիմերի մոտ էլ բացակայում էր վերջին ու ամենակարևոր փոխանցումը: Արդյունքում՝ առաջին խաղակեսից հետո հաշիվը նույնն էր, ինչպես խաղի մեկնարկում՝ 0:0:

Երկրորդ կեսում խաղի ընդհանուր պատկերը չփոխվեց: Մերոնք կարծես թե տարածքային առավելություն ունեին, բայց չկար ոչ վերջին փոխանցումը, ոչ էլ վերջին հարվածը: Նման իրավիճակում թիմերին օգնության են գալիս ստանդարտները: «Ալաշկերտը» առնվազն երկու անգամ լավ դիրքում ստացավ տուգանայինի իրավունք, բայց երկու դեպքում էլ չօգտագործեց  այդ հնարավորությունը: Իսկ ահա «Ռենովան» ստանդարտից հասավ իր նպատակին: Անկյունային փոխանցումից հետո պաշտպան Նենադ Միշկովսկին առաջ մղեց հյուրերին:

«Գանձասար-Կապանի» կոլումբիացի կիսապաշտպանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում  

Բաց թողած գոլից հետո «Ալաշկերտը» նետվեց առաջ, բայց մակեդոնական թիմն էլ օգտագործում էր մեր թիմի ձախողումները հարձակման գծում, ու վտանգավոր հակագրոհում: Այս ամենը շարունակվեց մինչև խաղի ավարտը: Առանց գոլային պահերի հնարավոր չէ հաղթել ֆուտբոլում: Իսկ «Ալաշկերտը» ամբողջ խաղի ընթացքում ռեալ գոլային պահ այդպես էլ չունեցավ: Հաղթեց «Ռենովան»:

Հայաստանի Պրեմիեր լիգայի «Փյունիկ» - «Գանձասար – Կապան» հանդիպումը` լուսանկարներով

58
թեգերը:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, «Նոա» ֆուտբոլային ակումբ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Լյոխ լավ ա. աֆրիկացի ֆուտբոլիստը խոսում է Արցախի բարբառով ու իրեն տեղացի զգում. տեսանյութ
Երկրպագուները Երևանի փողոցներից մեկը ներկել են ֆուտբոլային ակումբի գույներով
Մի շարք ֆուտբոլիստներ լքել են Երևանի «Արարատը»
Որքանով է հնարավոր Վարդան Մինասյանի վերադարձը ղազախական ֆուտբոլ. մարզիչի հարցազրույցը
Ֆուտբոլի խաղադաշտում

Միայն լավ բաներ եմ լսել Հայաստանի մասին. «Փյունիկը» նոր կիսապաշտպան ունի Բրազիլիայից

27
(Թարմացված է 20:36 24.06.2021)
Ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական «Իտաբայանա» և «Պարանա» ակումբներում՝ մասնակցելով բրազիլական Ա և Բ սերիայի խաղերի, ինչպես նաև Բրազիլիայի գավաթի խաղարկությանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 25-ամյա բրազիլացի եզրային կիսապաշտպան Կառլոս Ժամիսոն Տելես դոս Սանթոս Ջունիորը՝ Ժունինիոն։

Ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական «Իտաբայանա» և «Պարանա» ակումբներում՝ մասնակցելով բրազիլական Ա և Բ սերիայի խաղերի, ինչպես նաև Բրազիլիայի գավաթի խաղարկությանը։

«Ուրախ եմ «Փյունիկ» տեղափոխության համար։ Այստեղ է հանդես գալիս իմ հայրենակից Իգոր Լեյտեն, և նրանից միայն լավ բաներ եմ լսել Հայաստանի և «Փյունիկի» մասին։ Հուսով եմ՝ կկարողանամ իմ խաղով օգնել թիմին հաղթանակներ տանել։ Արդեն հասցրել եմ մարզումներ անցկացնել թիմի հետ և կարող եմ ասել, որ շատ մարտունակ թիմ է։ Անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին։ Մեր երկրպագուները կարող են վստահ լինել, որ ամեն ինչ անելու ենք նրանց ուրախացնելու համար։ Առաջ, «Փյունիկ»»,–ասել է Ժունինիոն։

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»՝ 5-րդը, «Վանը»՝ 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:

Ֆուտբոլիստը` տրիբունայում. ի՞նչ է պատմում Արմեն Շահգելդյանը Ռուսաստան- Բելգիա խաղից

27
թեգերը:
Փյունիկ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Դանիայի հավաքականի առաջատարի մարմնում դեֆիբրիլյատոր կտեղադրեն
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմայի»՝ մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ. տեսանյութ
Նիդեռլանդների խորհրդարանը հակաադրբեջանական բանաձև է ընդունել. բոյկոտել այցը Բաքու
Արտաշատի քաղաքային մարզադաշտ

Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղի կկառուցվի

16
(Թարմացված է 16:26 24.06.2021)
Միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղու կառուցումը թույլ կտա Արտաշատի մարզադաշտում անցկացնել ոչ միայն մարզային և հանրապետական, այլև միջազգային մրցումներ:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանը կունենա Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղով մարզադաշտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ: Որոշումը կայացվել է գործադիրի այսօրվա նիստում:

«Օբյեկտի շինարարական նախագծային արժեքը կազմել է շուրջ 310 մլն դրամ, որից վազքուղիների նորոգման աշխատանքներինը՝ շուրջ 243 մլն դրամ: Վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ, իսկ անհրաժեշտ գումարի մյուս մասը տրամադրել են Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան և բարերարները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դեռևս 2010 թվականին Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայում քննարկվել է Հայաստանում սինթետիկ ծածկույթով վազքուղի ունեցող աթլետիկայի մարզադաշտ կառուցելու հնարավորությունը, հանրապետության մարզադաշտերում կատարվել է համապատասխան ուսումնասիրություն, որից հետո ներդրումային ծրագիր իրականացնելու որոշում է կայացվել: Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան և Աթլետիկայի միջազգային հիմնադրամը դարձել են տվյալ նախագծի գործընկերները, և ընդհանուր ներդրումը կազմել է 160000 ԱՄՆ դոլար, ինչը, սակայն, չի բավարարել աշխատանքների իրականացման համար: Խնդրի լուծումը տարբեր պատճառներով ձգձգվել է մինչև այս տարի:

Спортивный стадион в Арташате
Արտաշատի քաղաքային մարզադաշտ

Միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղու կառուցումը թույլ կտա Արտաշատի մարզադաշտում անցկացնել ոչ միայն մարզային և հանրապետական, այլև միջազգային մրցումներ: Բացի դրանից՝ ժամանակակից տեխնիկական կառույցների առկայությունը կնպաստի մարզաձևի զարգացմանը և հայ մարզիկների՝ համաշխարհային կարևորագույն մրցումներում բարձր արդյունքներ գրանցելուն:

ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկ այլ որոշմամբ՝ արտադպրոցական դաստիարակության ծրագիր իրականացնող «Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոն» և «Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ներին հատկացվել է 5 մլն 645 հազար դրամ՝ հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով:

16
թեգերը:
մարզադաշտ, Արտաշատ
Ըստ թեմայի
Լևոն Աղասյանը հաղթել է եռացատկի Եվրոպայի առաջնությունում
Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթեց ադրբեջանցուն
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմայի»՝ մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ. տեսանյութ
Արոնյանն ու ևս 5 շախմատիստ Հայաստանը կներկայացնեն ՖԻԴԵ–ի աշխարհի գավաթի խաղարկությունում
Արմեն Չարչյան

Արմեն Չարչյանին կալանավորելու` դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

0
(Թարմացված է 22:48 24.06.2021)
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի պաշտպանը հայտնել է, որ իրենց պայքարը շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Մեր պայքարը շարունակվում է»,–գրել է նա։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։

Հատուկ քննչական ծառայությունը որոշեց նրան որպես մեղադրյալ ներգրավել, իսկ քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։

Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Պահանջը մեկն է՝ անհապաղ ազատ արձակել. բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

0
թեգերը:
բժիշկ, բողոք, պաշտպան, Արմեն Չարչյան