Արարատ Արմենիա-Նոա

«Նոան» տխուր է. թիմը պարտվեց «Կայրաթին»

56
(Թարմացված է 22:07 27.08.2020)
Ղազախստանի մայրաքաղաքում ավարտվել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումը, որում Հայաստանի գավաթակիր և առաջնության արծաթե մեդալակիր Երևանի «Նոա» ակումբը 1:4 հաշվով պարտվել է ալմաթական «Կայրաթին»:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հաշիվը խաղի 8-րդ րոպեին բացեցին հայ ֆուտբոլիստները։ «Նոա» թիմի ռուս լեգիոներ Կիրիլ Բորն անցավ աջ եզրով, բարձրացրեց գլուխը և հայացքով հասկացրեց, որ փոխանցում կանի տասնմեկ մետրանոց նիշի մոտակայքում, բայց հանկարծ անսպասելի հարվածեց մոտակա անկյանը և գրավեց հակառակորդի դարպասը։

Ընդամենը չորս րոպե անց տանտերերը Գուլջիգիթ Ալիկուլովի ջանքերով հավասարեցրին հաշիվը։ Այնուհետև անախորժություն տեղի ունեցավ։ Երևանցիները անկյունային խաղացին, և պաշտպան Միխայիլ Կովալենկոն գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը։ Սակայն մրցավարը գոլը չհաշվեց՝ ցույց տալով, որ խաղից դուրս վիճակ էր։

Նախքան ընդմիջումը «Կայրաթն» այնուամենայնիվ հաջողացրեց առաջ անցնել։ Մոսկվայի ԲԿՄԱ-ի երբեմնի աստղային հարձակվող Վագներ Լավը, որն այժմ հանդես է գալիս ալմաթինցիների թիմում, բոլորից արագաշարժ դուրս եկավ տուգանային հրապարակ և եզրափակեց խաղընկերոջ փոխանցումը։

Դա տեղի ունեցավ խաղի 35-րդ րոպեին։ Եթե չլիներ խաղի առանձնահատուկ ձևը, բրազիլացուն դժվար կլիներ ճանաչել արտաքին նշաններից։ Այցեքարտ դարձած երկար, խուճուճ դրեդների փոխարեն հիմա նրա գլուխը սափրած է։

Եզրափակիչն ասես կինո լիներ․ «Սևիլյան» գերազանցել է սեփական ռեկորդը. լուսանկարներ

Հենց նա դարձավ այս խաղի հերոսը։ Իսկ ընդմիջումից հետո երևանցիները սկսեցին հարձակվել, ունեցան հարմար պահեր, բայց տանտերերը գրագետ պաշտպանվում էին և հակահարձակման անցնում։ Այդ պահերից մեկի ժամանակ՝ խաղի 70-րդ րոպեին, «Կայրաթի» ֆուտբոլիստները խիստ գրագետ խաղարկեցին գնդակը «Նոայի» տուգանային հրապարակ, որտեղ, ի վերջո, սրընթաց ներխուժեց Վագներ Լավը և ճշգրիտ հարվածով գալ խփեց դարպասապահից աջ՝ ներքևի անկյունում։ Իսկ արդեն խաղի վերջում ցավալի ինքնագոլ տեղի ունեցավ։

Համաձայն կանոնակարգի՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում մրցաշարի այս փուլում մրցակցությունը բաղկացած է մեկ խաղից։ Այնպես որ Եվրոպայի լիգայում իր ուղին կշարունակի Ալմաթիի «Կայրաթը»։

Նշենք, որ տանտերերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի խաղացող Կամո Հովհաննիսյանը, նա անցկացրեց ամբողջ հանդիպումը: Իսկ ահա երևանյան «Նոայի» կազմում հայկական ազգանուններով ֆուտբոլիստներ (Արտյոմ Սիմոնյան և Բենիկ Հովհաննիսյան) հայտնվեցին երկրորդ խաղակեսում՝ դուրս գալով փոխարինման:

Այսօր Եվրոպայի Լիգայում ևս երկու թիմ է խաղում․ Երևանի «Ալաշկերտը» հանդիպում է մակեդոնական «Ռենովայի», իսկ Գյումրու «Շիրակը» Բուխարեստում ուժերը կչափի տեղական «Ստյաուայի» հետ։

56
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով են վարակվել «Արարատ» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզիչները
Երկրպագուները Երևանի փողոցներից մեկը ներկել են ֆուտբոլային ակումբի գույներով
Մի շարք ֆուտբոլիստներ լքել են Երևանի «Արարատը»
Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար
Լևոն Արոնյան. 3 հունիսի, 2019

Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

44
(Թարմացված է 16:42 01.03.2021)
ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում Լևոն Արոնյանի անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։

ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր

Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։

44
թեգերը:
Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ), շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
Դադարեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին․ Լևոն Արոնյանի մայրը զայրացած գրառում է արել
«Հայաստանում դեռ ձյուն է տեղում». Արոնյանը սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել
«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին
Շախմատ

Հովհաննես Գաբուզյանը դարձավ Հայաստանի չեմպիոն

39
(Թարմացված է 14:35 01.03.2021)
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։

7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:

Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում

39
թեգերը:
Հովհաննես Գաբուզյան, շախմատիստ, շախմատ
Ըստ թեմայի
«Այսօր խոսել եմ Լևոնի հետ, գիտեմ՝ ինչ է որոշել»․ ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ
2 հաղթանակ, 2 պարտություն և մեկ ոչ-ոքի. Արոնյանն արագ շախմատի հեռավար մրցաշարի մասնակից է
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Սերժ Սարգսյան. 16 ապրիլի, 2020

Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում

0
(Թարմացված է 17:21 03.03.2021)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շեշտեց, թե ամենայն հավանականությամբ իշխանությունը նոր «ներկայացում» է պատրաստում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն լուրերին, թե Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում։

«Այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, |«Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80–ականների զենք է»,– ասաց Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ իշխանությունը ներկայացում է պատրաստում։

«Համբերենք, տեսնենք, իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը դիտենք»,–եզրափակեց Սարգսյանը։

0