Արխիվային լուսանկար

«Գանձասար-Կապանի» կոլումբիացի կիսապաշտպանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում  

87
(Թարմացված է 13:23 25.08.2020)
Ֆուտբոլիստը նշել է, որ կանի հնարավոր ամեն ինչ՝ ապացուցելու մարզիչներին, որ իրենք չեն սխալվել:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. «Գանձասար-Կապանի» հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, նշելով, որ ՀՖՖ–ն և կոլումբիացի կիսապաշտպանն արդեն համաձայնության են եկել այս հարցի շուրջ: 

Անգուլոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը:  

Վբեյմար Անգուլոն այս թեմայի շուրջ առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.

«Շատ երջանիկ եմ և չեմ հավատում, որ այս ամենը կատարվում է ինձ հետ: Արդեն 5 տարի է՝ խաղում եմ Հայաստանում և միշտ սպասել եմ այս պահին: Հիմա իմ երազանքն իրականություն է դարձել: Ես անչափ ուրախ և շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար»,–ասել է ֆուտբոլիստը:

Հայկական ֆուտբոլն ու Ջորկաեֆը. կորոնավիրուսը նահանջելուն պես նա «հարձակողական գիծ կմտնի»

Նա նշել է, որ եթե  ընդգրկվի Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների դեմ հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների ցուցակում, կանի հնարավոր ամեն ինչ՝ ապացուցելու մարզիչներին, որ իրենք չեն սխալվել: 

Նշենք, որ Վբեյմար Անգուլոն ծնվել է 1992 թվականի մարտի 6-ին՝ Կոլումբիայի Քիբդո քաղաքում։ Խաղային կարիերայի կազմում հասցրել է հանդես գալ հետևյալ ակումբներում․

  • «Բոյակա Պատրիոտաս» (Կոլումբիա) – 2008
  • «Բոգոտա ՖԱ» (Կոլումբիա) – 2009-2011
  • «Ատլետիկո Հուիլյա» (Կոլումբիա) – 2011
  • «Ալիանցա Պետրոլերա» (Կոլումբիա) – 2012-2013
  • «Մուրսիելագոս» (Մեքսիկա) – 2014-2015
  • 2015–ից «Գանձասար-Կապանում» է։

Ակումբները կվերսկսեն մարզումները. ՀՖՖ–ն ու պարետատունը պայմանավորվածություն են ձեռք բերել

87
թեգերը:
Հայաստանի ազգային հավաքական, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ֆուտբոլ, ֆուտբոլիստ,  Վբեյմար Անգուլո
Ըստ թեմայի
Հայ ֆուտբոլիստը կխաղա հայկական թիմի դեմ. հավաքականի պաշտպանը` սպասվող հանդիպման մասին
Ազգերի լիգան կարող է չեղարկվել. ինչ հետևանք կարող է ունենալ դա Հայաստանի հավաքականի համար
Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղերում հանդես կգա նոր մարզաշապիկով. լուսանկար
Հովհաննես Բաչկով

Հովհաննես Բաչկովի հաղթարշավը շարունակվում է. նա ջախջախիչ հաշվով դուրս եկավ կիսաեզրափակիչ

342
(Թարմացված է 08:52 03.08.2021)
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ, նշանակում է` առնվազն բրոնզե մեդալն ապահովված է։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովի հետ և հաղթեց 5։0 հաշվով։

Боксеры Ованнес Бачков (Армения) и Эльнур Абдураимов (Узбекистан) во время поединка на Олимпийских играх в Токио (3 августа 2021). Япония
© REUTERS / CARL RECINE
Հովհաննես Բաչկովն ու Էլնուր Աբդուրաիմովը

Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ, նշանակում է` առնվազն բրոնզե մեդալն ապահովված է։

Боксеры Ованнес Бачков (Армения) и Эльнур Абдураимов (Узбекистан) во время поединка на Олимпийских играх в Токио (3 августа 2021). Япония
© REUTERS / UESLEI MARCELINO
Հովհաննես Բաչկովն ու Էլնուր Աբդուրաիմովը
Боксер Ованнес Бачков после победы над Эльнуром Абдураимовым на Олимпийских играх в Токио (3 августа 2021). Япония
© REUTERS / UESLEI MARCELINO
Հովհաննես Բաչկով

Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով սկսեց օլիմպիական խաղերը։

Հայ բռնցքամարտիկը նախ հսկայական առավելությամբ պարտության մատնեց Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին, այնուհետև փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի նկատմամբ։

Բաչկովի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ամերիկացի Քեյշոն Դևիսը։ Կիսաեզրափակիչի մենամարտը նա կանցկացնի օգոստոսի 6-ին:

Բրոնզ և առնվազն արծաթի հավակնություն. ինչպես անցավ օլիմպիադայի 10–րդ օրը հայերի համար

342
թեգերը:
Հայաստան, Հովհաննես Բաչկով, հաղթանակ, մեդալ, Օլիմպիական խաղեր
Ըստ թեմայի
Տոկիո–2020. Կարապետ Չալյանը պարտվեց կիսաեզրափակիչում
Արթուր Ալեքսանյանը կրկին հաղթեց Տոկիոյում ու դուրս եկավ եզրափակիչ
Մկանն ընդհանուր առմամբ վնասված չէ․ մանրամասներ Արթուր Ալեքսանյանի վիճակից
Արթուր Դավթյանը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերում. տեսանյութ
Արթուր Ալեքսանյան

Մկանն ընդհանուր առմամբ վնասված չէ․ մանրամասներ Արթուր Ալեքսանյանի վիճակից

323
(Թարմացված է 21:55 02.08.2021)
Արթուրը վնասվածք ստացավ գոտեմարտի երկրորդ կեսի վերջում, երբ հնարքով կարողացավ 3 միավոր վաստակել։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը armsport.am-ի հետ զրույցում տեղեկություններ է հաղորդել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ստացած վնասվածքի վերաբերյալ։

«Քիչ առաջ բժիշկները դուրս են եկել հետազոտությունից և փաստեցին, որ վնասված են մկանային թելիկներ։ Մկանը, ընդհանուր առմամբ, փառք Աստծո, վնասված չէ։ Իհարկե, իր վրա սա կանդրադառնա։ Ի վերջո, միշտ էլ եզրափակիչը շատ լուրջ պայքար է ենթադրում, և այդ լուրջ պայքարում աննշան վնասվածքն անգամ կարող է իր ազդեցությունն ունենալ։ Բայց Արթուրը, անկասկած, հզոր մարտիկ է և այդպիսի մանրուքների վրա պետք է որ ուշադրություն չդարձնի», - ասել է Գիլոյանը։

Գիլոյանի խոսքով՝ Արթուրն իրեն լավ է զգում, պատրաստ է եզրափակիչին։

Ի՞նչ վնասվածք է ստացել Արթուր Ալեքսանյանը. մանրամասներ

«Հուսանք, որ լավ կքնի, առավոտյան առանց ցավերի կարթնանա ու կտրամադրվի շատ վճռորոշ եզրափակիչին»,- ասել է Գիլոյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում հաղթեց իրանցի ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ։

Արթուրը վնասվածք ստացավ գոտեմարտի երկրորդ կեսի վերջում, երբ հնարքով կարողացավ 3 միավոր վաստակել` հաշիվը դարձնելով 4:1։

«Սպիտակ արջը» վնասվածքով շարունակեց գոտեմարտը և, պահպանելով հաշիվը, դուրս եկավ եզրափակիչ՝ առնվազն ապահովելով արծաթե մեդալ:

Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տոնեց օլիմպիական խաղերում. լուսանկարներ

323
թեգերը:
Արթուր Ալեքսանյան, ըմբիշ, օլիմպիադա, Օլիմպիական խաղեր, վնասվածք
Ըստ թեմայի
Արցունք, ճիչ ու թենիսի կոտրված ռակետ. օլիմպիական խաղերի ամենավառ կադրերը
Արթուր Դավթյանը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերում. տեսանյութ
Կարապետ Չալյանն օլիմպիադայում մեկնարկեց հաղթանակով․ լուսանկարներ
Арцвик Минасян беседует с коллегами во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн

Ընդդիմադիր խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն ՍԴ-ում

0
(Թարմացված է 10:17 03.08.2021)
Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովի նիստում հայտարարեց, որ իրենք ապօրինի են համարում ԱԺ նախագահի ընտրությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն Սահմանադրական դատարանում։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարեց, որ իրենք ԱԺ նախագահի ընտրությունը ապօրինի են համարում։

«Դիմելու ենք ՍԴ՝ պատգամավորների անձեռնմխելիության պայմաններում  ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու ու նաև մի շարք  իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ։ Այս հայտարարությունն արեցի, որ արձանագրվի ու առաջիկայում մենք իրականացնելու ենք այս գործընթացը»,-ասաց նա։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ ԱԺ նախագահի ընտրության գործընթացը իրենք էլ են վիճարկելու ՍԴ-ում։

Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Ալեն Սիմոնյանը երեկ ընտրվեց Ազգային ժողովի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 71 պատգամավոր: Ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը:

0