Матч первого квалификационного раунда Лиги чемпионов УЕФА между Араратом-Арменией и Омонией (19 августа 2020). Еревaн

Պարտություն դատարկ մարզադաշտում. «Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» խաղն ավարտվեց նվազագույն հաշվով

167
(Թարմացված է 22:32 19.08.2020)
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա» - «Օմոնիա» մրցավեճում հաղթողին որոշելու համար պահանջվեց 120 րոպե:

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի –Sputnik. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա» - «Օմոնիա» խաղի ելքը վճռվեց հանդիպման 94-րդ րոպեին, երբ Տյագոն բացեց հաշիվն ու ապահովեց  «Օմոնիայի » հաղթանակը նվազագույն հաշվով՝ 1:0:

Ազգերի լիգան կարող է չեղարկվել. ինչ հետևանք կարող է ունենալ դա Հայաստանի հավաքականի համար

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիայի» - «Օմոնիայի» մրցավեճի առաջին խաղակեսը անցավ շատ լարված պայքարում: Խաղից առաջ մասնագետների մեծամասնությունը գտնում էր, որ հաղթողի հիմնական հավակնորդն այս խաղում «Օմոնիան» է: Բայց համենայնդեպս մինչև ընդմիջում չերևաց, թե ինչպես է հաղթանակի հասնելու Կիպրոսը ներկայացնող թիմը: Ճիշտ է` մեկ դրվագում «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Չուպիչը սխալվեց ու շանս տվեց մրցակցին, բայց հետևեց շեղ հարվածը:

Матч первого квалификационного раунда Лиги чемпионов УЕФА между Араратом-Арменией и Омонией (19 августа 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
«Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» խաղը

«Արարատ-Արմենիան» իր հերթին մինչև ընդմիջում միայն մեկ անգամ կարող էր հաջողություն ակնկալել` Յոհան Գուֆրանի հարվածից հետո, բայց այս դեպքում էլ պաշտպանները կարողացան փակել գնդակի ճանապարհը: Այսպիսով 45 րոպեների ընթացքում կողմերը ցույց տվեցին, որ ավելի շուտ զգույշ են գործում, չնայած հայկական թիմի մեկնարկային կազմը հուշում էր, որ «Արարատ-Արմենիան» ավելի շատ է գրոհելու:

Երկրորդ կեսում «Օմոնիան» արագություններ սկսեց դրսևորել, ու եղավ դրվագ, երբ տարածքային առավելությանը լիովին տիրեցին հյուրերը: Բայց ինչ- որ փոփոխություն խաղի ընթացքի մեջ չզգացվեց: Տպավորություն էր, որ մրցակիցները սպասում էին մեկ մեկու սխալին, որ օգտվեն դրանից: Խաղի հիմնական ժամանակը մոտենում էր ավարտին, բայց գոլ խփելու հնարավորությունները թիմերի համար մոտ էին զրոյին: Եվ հաշիվն էլ համապատասխանում էր խաղին՝ 0:0: Ի վերջո, խաղի հիմնական ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց, ու նշանակվեց լրացուցիչ ժամանակ:

Матч первого квалификационного раунда Лиги чемпионов УЕФА между Араратом-Арменией и Омонией (19 августа 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
«Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» խաղը

Խաղի այս հատվածում մերոնք սխալվեցին պաշտպանությունում: «Օմոնիայի» կազմում փոխարինման դուրս եկած էրիկ Բոտիակի փոխանցումից հետո Տհագոն մենակ մնաց մեր դարպասապահ Չուպիչի դեմ ու առաջ մղեց Կիպրոսի չեմպիոնին: Սա բավական չէր, մի քանի րոպե անց, երկրորդ դեղին քարտը ստանալով, խաղադաշտից հեռացվեց  Դավիթ Հյումանեսը: Արդեն պարտվում էինք և՛ հաշվով, և՛ ֆուտբոլիստների քանակով: Բայց բաց թողած գոլից հետո «Արարատ-Արմենիան» զգալիորեն ակտիվացավ ու կարող էր հավասարեցնել հաշիվը: Սակայն Օգանայի հարվածը շեղեցին պաշտպանները:

Матч первого квалификационного раунда Лиги чемпионов УЕФА между Араратом-Арменией и Омонией (19 августа 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
«Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» խաղը

Մնացած խաղաժամանակի ընթացքում տասը ֆուտբոլիստներով մնացած «Արարատ-Արմենիայի» ջանքերը արդյունք չբերեցին: Թույլ տված մեկ կոպիտ սխալը վճռորոշ դարձավ այս խաղում, ու հաջողությունը ուղեկցեց մրցակցին: Դժվարին ու ծանր պայքարում մեր չեմպիոնը պարտվեց, բայց հրաժեշտ չի տալիս եվրոգավաթներին: «Արարատ-Արմենիան» կշարունակի իր ելույթներն արդեն Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում:

167
թեգերը:
գոլ, Պարտություն, Արարատ–Արմենիա, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, ՀՖՖ
Ըստ թեմայի
Երկրպագուները Երևանի փողոցներից մեկը ներկել են ֆուտբոլային ակումբի գույներով
Կորոնավիրուսով են վարակվել «Արարատ» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզիչները
Որքանով է հնարավոր Վարդան Մինասյանի վերադարձը ղազախական ֆուտբոլ. մարզիչի հարցազրույցը
Երեխաներ, արխիվային լուսանկար

Ազգային կոխից մինչև նարդի. Հայաստանում ու Արցախում մարզական փառատոն է անցկացվելու

46
(Թարմացված է 17:13 25.01.2021)
Փառատոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: ԿԳՄՍ–ն հրապարակել է միջոցառման անցկացման նախնական ժամանակացույցը։ Փառատոնի ավարտից հետո կընտրեն 1-3–րդ տեղերը գրաված համայնքները, որոնք կպարգևատրվեն հավաստագրերով ու գավաթներով

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման, երիտասարդությանը մարզական խմբակներում ընդգրկելու, համայնքներում սպորտի օրերի անցկացման նպատակով կազմակերպելու է մարզական փառատոն: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ փառատոնը կկայանա աշնանը Հայաստանի 48 և Արցախի Ստեփանակերտ ու Ասկերան քաղաքներում, յուրաքանչյուրում՝ մեկ օր:

Մարզական միջոցառմանը կարող են մասնակցել քաղաքային և գյուղական համայնքների, ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների և այլ մարզական կազմակերպությունների թիմերը, մրցումները կանցկացվեն 7 մարզաձևից.

1) Կշռաքարի բարձրացում (16 կգ, աջ կամ ձախ ձեռքով) - Անհատական մրցումներ. կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Վարժությունը կատարվում է ազատ ոճով, այն համարվում է կատարված, եթե կշռաքարը բարձրացվել և պահվել է գլխավերևում։

2) Շախմատ (անհատական մրցումներ) - Խաղի տևողությունը` 20 րոպե:

3) Նարդի (երկար, անհատական մրցումներ) - Մրցումներն անցկացվում են գործող կանոնների համաձայն՝ երեք խաղափուլով։

4) Ազգային կոխ ըմբշամարտ (պատանիներ, անհատական մրցումներ) - Մրցումներն անցկացվում են մեկ քաշային կարգով` համաձայն գործող կանոնների, քաշային կարգերն ընտրում են կազմակերպիչները:

5) Բազկամարտ (աջ ձեռքով, անհատական մրցումներ) - Մրցումներն անցկացվում են մարզաձևի գործող կանոնների համաձայն, օլիմպիական մրցակարգով:

6) Մինի ֆուտբոլ (թիմի կազմը` 8 հոգի) - Խաղերն անցկացվում են գործող կանոնների համաձայն, մինի խաղահրապարակներում։ Տարիքային սահմանափակում չկա։ Խաղի տևողությունը՝ 30 րոպե (15 + 15), 5 րոպե ընդմիջում:

7) Մասսայական վազքարշավ (1000 մետր, անհատական մրցումներ, տղա-աղջիկ) - Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցումներն անցկացվում են աթլետիկայի գործող կանոնների համաձայն։

Փառատոնի անցկացման նախնական ժամանակացույցը

1) Կոտայքի մարզ – սեպտեմբերի 10-15-ը (ք. Հրազդան, ք. Աբովյան, ք. Չարենցավան, ք. Նոր Հաճն, ք. Ծաղկաձոր, ք. Բյուրեղավան, ք. Եղվարդ, գ. Գառնի),

2) Գեղարքունիքի մարզ – սեպտեմբերի 11-15-ը (ք. Գավառ, ք. Ճամբարակ, ք. Մարտունի, ք. Վարդենիս, ք. Սևան),

3) Տավուշի մարզ – սեպտեմբերի 13-16-ը (ք. Իջևան, ք. Դիլիջան, ք. Նոյեմբերյան, ք. Բերդ),

4) Լոռու մարզ – սեպտեմբերի 14-18-ը (ք. Վանաձոր, ք. Ալավերդի, ք. Ստեփանավան, ք. Սպիտակ, ք. Տաշիր, ք. Ախթալա, գ. Գուգարք),

5) Շիրակի մարզ – սեպտեմբերի 15-19-ը (ք. Գյումրի, ք. Արթիկ, ք. Մարալիկ, գ. Ամասիա, գ. Աշոցք, գ. Ախուրյան),

6) Արմավիրի մարզ – սեպտեմբերի 16-18-ը (ք. Արմավիր, ք. Էջմիածին, ք. Մեծամոր),

7) Արագածոտնի մարզ – սեպտեմբերի 16-18-ը (ք. Աշտարակ, ք. Ապարան, ք. Թալին),

8) Արարատի մարզ – սեպտեմբերի 17-20-ը (ք. Արտաշատ, ք. Արարատ, ք. Մասիս, ք. Վեդի),

9) Սյունիքի մարզ – սեպտեմբերի 19-23-ը (ք. Կապան, ք. Գորիս, ք. Սիսիան, ք. Քաջարան, ք. Մեղրի),

10) Վայոց ձորի մարզ – սեպտեմբերի 22-26-ը (ք. Եղեգնաձոր, ք. Վայք, ք. Ջերմուկ),

11) Արցախ – սեպտեմբերի 18-21-ը (ք. Ստեփանակերտ, ք․ Ասկերան):

Փառատոնի ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան հանձնաժողովը կընտրի 1-3-րդ տեղերը գրաված համայնքները, որոնք կպարգևատրվեն հավաստագրերով ու գավաթներով: Պարգևատրվելու են նաև առանձին մարզաձևերից 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները:

46
թեգերը:
փառատոն, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը
Արցախում նոր նախարարություն է ստեղծվում․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի գյուղերում հաստատվող քաղաքացիների համար տարբեր հնարավորություններ կստեղծվեն
Ալեքսանդր Կարապետյան

Ալեքսանդր Կարապետյանը «Տամբով» ակումբից կտեղափոխվի «Արարատ–Արմենիա»

38
(Թարմացված է 20:07 24.01.2021)
Այս խաղաշրջանում 33-ամյա հարձակվողը «Տամբովի» կազմում 16 հանդիպում է անցկացրել ու դարձել 3 գոլի հեղինակ։ Անցած խաղաշրջանում նա հանդես էր գալիս «Սոչիի» կազմում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. «Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կլքի ակումբն ու կտեղափոխվի «Արարատ–Արմենիա»։ Տեղեկությունը հայտնում է Sports24–ը։

Աղբյուրի տվյալներով` 33-ամյա հարձակվողը շուտով Հայաստանի չեմպիոնի հետ պայմանագիր կստորագրի։

Այս խաղաշրջանում Կարապետյանը «Տամբովի» կազմում 16 խաղ է անցկացրել ու դարձել 3 գոլի հեղինակ։ Անցած խաղաշրջանում նա հանդես էր գալիս «Սոչիի» կազմում։

Ալեքսանդր Կարապետյանը ծնվել է Թբիլիսիում և մինչև 11 տարեկանն ապրել Վրաստանում։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, որտեղ Ալեքսանդրը սկսել է զբաղվել ֆուտբոլով երկրորդ Բունդեսլիգայի ակումբի դպրոցում։

Սկզբում Կարապետյանը հանդես է եկել Գերմանիայի ցածր դիվիզիոնների ակումբների կազմում, այնուհետև տեղափոխվել Լյուքսեմբուրգի առաջատար ակումբներ` այնտեղ խաղալով 2012 թվականից մինչև վերջերս` «Սոչի» տեղափոխվելը։

2014 թվականից նա ներգրավվում է Հայաստանի հավաքականի խաղերում։

Արման Ծառուկյանը UFC 257 մրցաշարում հաղթել է Մեթ Ֆրեվոլային. տեսանյութ

38
թեգերը:
Արարատ–Արմենիա, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, ՀՖՖ, Ալեքսանդր Կարապետյան
Ըստ թեմայի
Հայի բախտ. Ալեկոյի ընդհատված թռիչքը «աստղաշերտավորների» հավաքականի կազմում
Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում
Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին
Թուրքական ոստիկանություն

Ստամբուլում հարձակվել են Ռուսաստանի քաղաքացիների վրա․ մանրամասներ

0
Ձերբակալվածը 26 հանցանք է գործել, այդ թվում՝ կանխամտածված վիրավորում, ունեցվածքի վնասում, զենքի ապօրինի պահում ու գողություններ։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ստամբուլում Ռուսաստանի երեք քաղաքացիների վրա հարձակում գործած քաղաքացին ցուցմունք տալիս ասել է, որ նրանց «սատանայի ավետաբերների» տեղ է դրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աղբ հավաքող Հասան Հուսեյնը դանակով հարձակվել է ՌԴ երեք քաղաքացիների՝ մեկ տղամարդու ու երկու կանանց վրա։ Հարձակման հետևանքով ռուսաստանցիները վնասվածքներ են ստացել ու հիվանդանոց տեղափոխվել։

«Հարձակվողը հոգեկան խանգարումներ ունի։ Նրա խոսքով՝ ինքը ռուսաստանցիներից գումար չի խնդրել ու այդ նպատակով չէ, որ հարձակվել է», - ասել է գործակալության զրուցակիցը։

Արդեն հայտնի է, որ ձերբակալվածը 26 հանցանք է գործել, այդ թվում՝ կանխամտածված վիրավորում, ունեցվածքի վնասում, զենքի ապօրինի պահում ու գողություններ։

Թուրքիայում հարձակվել են հայ երիտասարդի վրա ու ծեծել նրան

Ռուսաստանի քաղաքացիների վրա հարձակում գործելուց հետո նա ինչ-որ տեղ թաքնվել է, հետո սնունդ գտնելու համար գնացել մզկիթի մոտ, որտեղ էլ նրան ձերբակալել են։

0
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն