«Արարատ-Արմենիա»-«Նոա» ֆուտբոլային հանդիպում

«Արարատ-Արմենիա»-«Օմոնիա». ինչ շանսեր ունի Հայաստանը Չեմպիոնների լիգայի մրցապայքարում

222
(Թարմացված է 20:08 19.08.2020)
2019/20թթ.  Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայում իր նորամուտը նշեց շվեդական «Աիկի» հետ խաղով: Երկու խաղերի արդյունքում պայքարը շարունակեց մրցակիցը, իսկ 2020/21 մրցաշրջանում հաղթողն արդեն կորոշվի մեկ խաղով. հայկական թիմի մրցակիցն է Կիպրոսի «Օմոնիան»:

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik․ Այսօր՝ ժամը 19:00-ին, ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» ֆուտբոլային  հանդիպումը: Շատերի կարծիքով՝ Հայաստանի չեմպիոնին բավական բարդ մրցակից է բաժին ընկել, և «Արարատ-Արմենիայի» հաղթելու շանսերն այնքան էլ բարձր չեն գնահատվում:

Երկու խաղերում որոշվող դիմակայությունում ֆուտբոլային զույգի ֆավորիտը կհամարվեր «Օմոնիան»: Բայց չմոռանանք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով նախ՝ խաղերն անցնում են առանց հանդիսականների (առայժմ), և բացի այդ՝ մեկ խաղն անգամ կարող է շատ բան փոխել: Շվեդական «Աիկ» թիմին «Արարատ-Արմենիան» նախորդ խաղարկությունում հաղթեց 2:1 հաշվով, մի՞թե չի կարող նույն արդյունքը գրանցել այս խաղում: «Օմոնիան» շվեդական թիմից ուժեղ չէ, իսկ «Արարատ-Արմենիան» պահպանել է իր կազմի կորիզը:

Մի խոսքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ մարտավարությամբ ու ինչպիսի կազմով կխաղա Հայաստանի չեմպիոնը: Մեծ նշանակություն կունենա նաև մեր թիմի ֆուտբոլիստների տրամադրությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ: Այո, ընդունում ենք, որ մրցակիցն ուժեղ է, բայց ոչ ոք մեր թիմին չի զրկել պայքարելու և երկրպագուներին անակնկալ մատուցելու հնարավորությունից: Առավել ևս, որ մեր չեմպիոնը վաղուց է խաղային պրակտիկա ձեռք բերել, իսկ «Օմոնիան» մարտ ամսից զրկված էր պաշտոնական խաղեր անցկացնելու հնարավորությունից: Այսինքն՝ մեկ խաղում իրոք կարելի է լավ արդյունք գրանցել:

Հենրիխ Մխիթարյանն ու Հայաստանի հավաքականի մյուս տղաները հանդես կգան նոր մարզաշապիկներով

Հետաքրքիր է, որ պանդեմիայի պատճառով հետաձգված ու վերսկսված Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունը դեռևս ընթացքի մեջ է: Բայց ՈւԵՖԱ-ն ժամկետների առումով այլ տարբերակ չուներ 2020/21 մրցաշրջանի որակավորման փուլերը անցկացնելու համար: Ըստ նոր կանոնակարգի՝ մեկ խաղով հաղթողին որոշելը հնարավորություն է տալիս սեղմ ժամկետներում անցկացնել որակավորման բոլոր փուլերը: Իսկ ահա փլեյ օֆֆ-ից սկսած հաղթողն արդեն կորոշվի երկու խաղերի արդյունքում:

Կորոնավիրուսը դեռևս խանգարում է կազմակերպիչներին: Նոր կանոնակարգով յուրաքանչյուր խաղից երկու կամ երեք օր առաջ մրցող թիմերը կորոնավիրուսի թեստ են հանձնում ամբողջ կազմով՝ թե՛ թիմի ֆուտբոլիստները, թե՛ մարզչական ու ադմինիստրատիվ կազմը: Պատասխաններն ամրագրվում են թեստ հանձնողի նկարով ու կոդով: Այս ամենը արվում է վարակվելու ռիսկերը բացառելու նպատակով:

Կորոնավիրուսի պատճառով արդեն մեկ թիմ տեխնիկական պարտություն է գրանցել: Կոսովոյի «Դրիտա» թիմը առանց խաղի ճանապարհը զիջել է Հյուսիսային Իռլանդիայի «Լինֆիլդին»:

Հայ ֆուտբոլիստը կխաղա հայկական թիմի դեմ. հավաքականի պաշտպանը` սպասվող հանդիպման մասին

Այս ամենը վերաբերվում է բոլոր խաղերին՝ առանց բացառության: «Արարատ-Արմենիա» -«Օմոնիա» նախախաղային մարզումից առաջ ստադիոն մուտք գործող բոլոր մարդիկ ստուգվել են՝ ջերմաչափվել, իսկ թեստերի բացասական պատասխանները հնարավորություն են տալիս անցկացնել հանդիպումը:

Նույնը կլինի նաև խաղից առաջ: Իսկ թե ինչպիսի տրամադրությամբ թիմերը կլքեն ստադիոնը, կիմանանք երեկոյան:

222
թեգերը:
կորոնավիրուս, թեստ, Խաղ, Արարատ–Արմենիա, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Նենսի Ավեսյանը երեխայի է սպասում. լուսանկար
Անսպասելի շրջադարձ. Ալեքսիս Օհանյանի հայրը երազում էր, որ որդին ֆուտբոլիստ դառնար
Ռաֆայել Նադալը ոչ միայն թենիս, այլև ֆուտբոլ է լավ խաղում
Մխիթարյանը փոխել է «Ռոմայի» դեմքը. ինչ է գրում միջազգային մամուլը հայ ֆուտբոլիստի մասին
Բռնցքամարտ

Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթեց ադրբեջանցուն

85
(Թարմացված է 10:35 20.06.2021)
ժորժիկ Մարությանի հարվածներից մեկի ժամանակ ադրբեջանցին ունքի պատռվածք ստացավ, և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության 3-րդ մրցումային օրը կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների հաղթարշավը շարունակվում է: Երեկ մրցահերթում ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթել են իրենց մրցակիցներին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

56 կգ քաշային Արթուր Բազեյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել բելառուս Մաքսիմ Պանկաուի նկատմամբ:

60 կգ քաշային ժորժիկ Մարությանն իր առաջին մենամարտում հաղթանակ է տոնել ադրբեջանցի Ջալալ Գառբանովի նկատմամբ:

«Առաջին երկու ռաունդներում մեր բռնցքամարտիկը ուներ հսկայական առավելություն ու նրա հարվածաշարերից մեկի ժամանակ մրցակիցը ունքի պատռվածք ստացավ, և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այնուհետև բժիշկները թույլ չեն տվել շարունակել մենամարտը, և քանի որ Մարությանը նաև միավորներով է մեծ առավելություն ունեցել, հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին: Գեղեցիկ հաղթանակ է տոնել նաև Արմեն Մաշակարյանը, որի համար սա երկրորդն էր այս առաջնությունում: Այս անգամ Մաշակարյանը պարտության է մատնել մոլդովացի Նիկոլա Բուկսային:

Պատանեկան ԵԱ․ Անդրանիկ Ավետիսյանը ջախջախեց ադրբեջանցուն

 

85
թեգերը:
հաղթանակ, ադրբեջանցի, հայ, բռնցքամարտ
Լևոն Արոնյան

Արոնյանը Grand ChessTour շախմատային սերիայի երկրորդ փուլի առաջատարների թվում է

51
(Թարմացված է 22:47 18.06.2021)
Երեք փուլերից հետո Արոնյանը 4 միավորով ռուսաստանցի Նեպոմնյաշչիի, Սվիդերի և ամերիկացի Սոյի հետ կիսում է 1-4-րդ տեղերը։ Grand ChessTour սերիայի երկրորդ փուլում շախմատիստները ռապիդ և բլից կխաղան։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Առաջատար հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Փարիզում անցկացվող Grand ChessTour սերիայի երկրորդ փուլի առաջատարների խմբում է։

Հայ գրոսմայստերը մրցաշարը սկսեց ոչ ոքիով. նա խաղում էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ։ Երկրորդ փուլում նա կիսեց միավորները շախմատի համաշխարհային թագին վերջերս հավակնող ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ երրորդում` հաղթանակ տարավ ֆրանսիացի Էթյեն Բաքրոյի նկատմամբ։

Երեք փուլերից հետո Արոնյանը 4 միավորով ռուսաստանցի Նեպոմնյաշչիի, Սվիդերի և ամերիկացի Սոյի հետ կիսում է 1-4-րդ տեղերը։

Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են նաև Մաքսիմ Վաշյե–Լագրավը (Ֆրանսիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա), Ալիռեզա Ֆիրուջա (FIDЕ), Էթյեն Բաքրոն (Ֆրանսիա)։

Grand ChessTour սերիայի երկրորդ փուլում շախմատիստները ռապիդ և բլից կխաղան։

Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Grand Chess Tour մրցաշարում

Մրցանակային ֆոնդը 150 հազար դոլար է, հաղթողը 37 500 դոլար է ստանում։ Ռապիդում հաղթանակի համար 2 միավոր է գրանցվում, ոչ ոքիի համար` 1, բլիզում հաղթանակի դեպքում` 1, ոչ ոքիի դեպքում` 0.5 միավոր։

51
թեգերը:
հաղթանակ, շախմատիստ, շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
Արոնյանը Grand Chess Tour մրցաշարին կմասնակցի Հայաստանի դրոշի տակ
Grand Chess Tour. Արոնյանը կհանդիպի շախմատի համաշխարհային թագի նախկին հավակնորդի հետ
Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին խաղաց Բուխարեստի մրցաշարում
«Պատիվ ունեմ» դաշինք

Իրականացվել են ապօրինի խուզարկություններ և ձերբակալություններ. «Պատիվ ունեմն» ահազանգում է

20
(Թարմացված է 17:20 20.06.2021)
Դաշինքը հրավիրում է միջազգային ու տեղական դիտորդական առաքելությունների ուշադրությունը և պատրաստակամություն է հայտնում տրամադրել անհրաժեշտ աջակցություն:

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել ընտրությունների ընթացքի վերաբերյալ` նշելով, որ հատկապես վերջին 48 ժամվա ընթացքում իշխանությունները լծվել են առաջատար քաղաքական ուժերի, անվանական՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների և աջակիցների դեմ բռնաճնշումներ իրականացնելու անպատվաբեր գործին: Տեղեկացվում է, որ իրականացվել են ակնհայտ ապօրինի խուզարկություններ և ձերբակալություններ, որոնց մեծ մասը դատական ատյաններն արդեն չեղարկել են:

«Ժամը 15:45-ի դրությամբ գերացանցապես մարզային ընտրատեղամասերից շարունակում ենք ստանալ բազմաթիվ ահազանգեր` տեղերում պաշտոնատար անձանց կողմից ուղղորդումների ու ճնշումների վերաբերյալ։ Մեր բոլոր թիմակիցներին ու համակիրներին կոչ ենք անում հետևել օրենքի տառին ու շարունակել պատվով կատարել իրենց վստահված աշխատանքը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև զինծառայողների՝ շարքայիններից մինչև սպայակազմի նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող կազմակերպված ճնշման համատարած դեպքերի մասին: Դաշինքը խոստանում է, որ ընտրությունների օրինական ընթացքը խաթարող բոլոր անձինք պետք է չկասկածեն, որ իրենց գործողությունները մանրամասն հետաքննվելու ու պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

«Հույս ենք հայտնում, որ տարբեր ընտրատեղամասերից ու դիտորդներից ստացվող տեղեկություններն ու փաստերը առ այն, որ «Պատիվ ունեմ» դաշինքի՝ 6-րդ համարի քվեաթերթիկի վրա առկա և օրենքով չնախատեսված հետքերը կամ նշումները պատրվակ չեն դառնա այդ քվեները անվավեր ճանաչելու համար։ Ընտրություններից հետո այդ ամենը նույնպես պետք է դառնա քննության առարկա»,–ասված է հաղորդագրության մեջ:

«Պատիվ ունեմ»-ը կոչ է անում մեր բոլոր քաղաքացիներին ոչնչից չվախենալ և այսօր մինչև ժամը 20:00 գնալ ընտրատեղամասեր ու կատարել իրենց ընտրությունը: «Այդ ընտրությունից է կախված Հայաստանի ու Արցախի ինքնիշխանությունը, սահմանների անվտանգությունը, մեր ազգային համերաշխության վերականգնումը եւ ինքնության պահպանումը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նորամարգի երկու բնակիչ 15 000-20 000 դրամի սահմաններում ընտրակաշառք են բաժանել

Դաշինքը միջազգային ու տեղական դիտորդական առաքելությունների ուշադրությունն է հրավիրում այս հանգամանքների վրա և պատրաստակամություն հայտնում տրամադրել անհրաժեշտ աջակցություն:

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

20
թեգերը:
խախտում, Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ, «Պատիվ ունեմ» դաշինք
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է ընտրություններին վերաբերող 59 ահազանգ ու 570 հրապարակում
Աբովյանի ընտրատեղամասերից մեկում ընտրողը փորձել է դուրս հանել քվեաթերթիկը
30 հազար դրամ՝ 2-ին. Վեդիում ոստիկանները ընտրակաշառքի դեպք են բացահայտել