Ռաֆայել Նադալ

Ռաֆայել Նադալը ոչ միայն թենիս, այլև ֆուտբոլ է լավ խաղում

59
(Թարմացված է 00:06 08.08.2020)
Իսպանացի Ռաֆայել Նադալը մտադիր է մասնակցել հռոմեական Masters մրցաշարին, ինչպես նաև «Ռոլան Գարոսին»։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի- Sputnik. Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին։

Աշխարհի երկրորդ ռակետը հրաժարվել է մասնակցել US Open-ին, բայց միևնույն ժամանակ շարունակում է մարզումները գրունտային ծածկույթի վրա։ Իսպանացին մտադիր է մասնակցել հռոմեական Masters մրցաշարին, ինչպես նաև «Ռոլան Գարոսին»։

Հերթական մարզման ժամանակ Նադալը ցուցադրել է ֆուտբոլային հմտությունները՝ կատարելով ֆանտաստիկ հնարք թենիսի գնդակով։

59
թեգերը:
մարզիկ, Իսպանիա, Ռաֆայել Նադալ, ֆուտբոլ, թենիս
Ըստ թեմայի
Ռաֆայել Նադալը՝ Իսպանիայի վերջին 50 տարիների լավագույն մարզիկ
Ալեքսիս Օհանյանի կինը՝ աշխարհի նախկին առաջին ռակետը, լքել է Մայամիի թենիսի մրցաշարը
Ռաֆայել Նադալ․ Ես ռիսկի եմ դիմում
Կարեն Խաչանովը բացահայտել է թենիսում հաջողության հասնելու գաղտնիքը
ֆուտբոլային գնդակ

ՀՖՖ–ն չի խնդրի, որ Հայաստանի և Թուրքիայի հավաքականներին ու ակումբներին առանձնացնեն

70
(Թարմացված է 18:05 30.09.2020)
Հայաստանը չի պատրաստվում հայկական հավաքականների ու ակումբների խաղերի հարցով դիմել ՈւԵՖԱ–ին։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր չէ ՈւԵՖԱ–ին (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) խնդրել, որ Եվրագավաթների և միջազգային խաղերի ժամանակ առանձնացնեն հայկական և թուրքական հավաքականներին ու ակումբներին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին են հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

«ՀՖՖ–ն ներկա պահին ՈւԵՖԱ–ին նման խնդրանքով դիմելու մտադրություն չունի», – գրված է գործակալության հարցման պատասխանում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

70
թեգերը:
ֆուտբոլ, Թուրքիա, ՀՖՖ, Հայաստան
Ըստ թեմայի
Զորակոչվածներն ու կամավորագրվածները տույժ և տուգանք չեն վճարի վարկային ուշացումների համար
«Մենք դրանց ցույց կտանք». Վարդենիսի գյուղերում պատրաստ են պատերազմին
Ամեն հայ կօգնի` ինչով կարող է. Հայաստանի հավաքականի խաղացողները հիմնադրամ են ստեղծել
«Արարատ–Արմենիա»– «Ցելե» հանդիպում. արխիվային լուսանկար

Ստեղծված իրավիճակի պատճառով «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա Կիպրոսում

61
(Թարմացված է 20:33 29.09.2020)
Նշվում է,. որ հաշվի առնելով, որ այսօր առավոտյան ռմբակոծվել են ՀՀ տարածքում գտնվող Վարդենիսի շրջանի գյուղերը, հանդիպման անցկացումը Հայաստանում նպատակահարմար չէ անվտանգության տեսանկյունից։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. ՈւԵՖԱ-ի որոշմամբ ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հոկտեմբերի 1-ին նախատեսված հանդիպումը կկայանա Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ին:Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլային ակումբի Facebook-ի էջը։

«Հաշվի առնելով, որ այսօր առավոտյան ռմբակոծվել են ՀՀ տարածքում գտնվող Վարդենիսի շրջանի գյուղերը, հանդիպման անցկացումը Հայաստանում նպատակահարմար չէ անվտանգության տեսանկյունից»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ նախապես պլանավորված էր, որ «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային հանդիպումը պիտի կայանա Երևանում։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 24-ին, «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում դժվարին հաղթանակի հասավ Սլովենիայի չեմպիոն «Ցելյե» թիմի նկատմամբ։ Լրացուցիչ ժամանակում միակ ու հաղթական գնդակը խփեց Սերգեյ Վակուլենկոն։

«Ցրվենա Զվեզդայի» հետ խաղում հաղթանակի հասնելու դեպքում Հայաստանի գործող չեմպիոնը հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ կներկայացնի Հայաստանը խմբային փուլում։

Հիշեցնենք նաև` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 92 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

61
թեգերը:
Կիպրոս, Եվրոպայի լիգա, Երևան, ֆուտբոլ, Արարատ–Արմենիա
Ըստ թեմայի
Թուրքիան պատճառ է փնտրում, որ իր զորքը Նախիջևան մտցնի. Փաշինյանի հարցազրույցը Россия 1–ին
ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան
«Դա անհնար է». Փաշինյանն ասաց` ինչ է պետք բանակցությունների համար
Արծրուն Հովհաննիսյան

Մարտերը նորից թեժացել են. Արծրուն Հովհաննիսյանը` Ադրբեջանի կորուստների մասին

0
Հակառակորդի հարձակողական բոլոր փորձերը՝ անկախ իրենց չափերից, կրել են անհաջողություն

Լուսաբացից որոշակիորեն թեժացել են մարտերը։ Մարտական գործողությունների ուղղություններն, ըստ էության, նույնն են։ Գիշերվա եւ վաղ առավոտվա որոշակի թեժացած մարտերի ընթացքում ունենք հետեւյալ պատկերը՝ հակառակորդի հարձակողական բոլոր փորձերը՝ անկախ իրենց չափերից, կրել են անհաջողություն։ ՀՀ ԶՈՒ-երը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս։ Մասնավորապես, նրանց զոհերը 350-360 են, մոտ 600 վիրավոր, խոցվել է 3 ուղղաթիռ, 15 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 1 ՍՄԵՐՉ կայան, 6 ԱԹՍ, որից մոտ երեքը՝ կեսգիշերի սահմաններում են խոցվել։

0
թեգերը:
Ադրբեջան, Արցախ