00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆանտաստիկ մեկնարկ, ցավոտ հիասթափություն. ինչու է 33–ամյա «ոսկե տղան» հեռանում խաղադաշտից

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցЭдгар Манучарян
Эдгар Манучарян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
18 տարեկանում Էդգար Մանուչարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որն իր նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում: Հոլանդական «Այաքսի» կազմում 2005 թվականին նա խաղադաշտ դուրս եկավ «Արսենալի» դեմ խաղում: Իսկ 15 տարի անց՝ 2020 թվականին, հայտարարեց կարիերայի ավարտի մասին:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Էդգար Մանուչարյանը 33 տարեկան հասակում հայտարարեց իր մարզական կարիերայի ավարտի և մարզչական աշխատանքի անցնելու մասին:

Նա Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 53 անգամ, դարձել 9 գոլի հեղինակ։ Հանդես է եկել նաև եվրոպական տարբեր երկրների թիմերում։

Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում Էդգար Մանուչարյանը խոսել է իր կարիերայի հաջողությունների ու անհաջողությունների մասին:

Կարիերայի խոստումնալից սկիզբը

Էդգարն ընդամենը 15 տարեկան էր, երբ «Փյունիկի» կազմում անցկացրեց իր աառաջին խաղը Հայաստանի բարձրագույն խմբում: Այն ժամանակ արդեն բոլոր խոսում էին Մանուչարյանի տաղանդի ու նրան սպասող փայլուն ապագայի մասին: 17 տարեկան հասակում նա արդեն խաղում էր մինչև 17, մինչև 19, մինչև 21տարեկանների և ազգային հավաքականներում: Սա ֆենոմենալ արդյունք էր ֆուտբոլիստի համար և աննախադեպ` հայկական ֆուտբոլում։

«Նման ծանրաբեռնվածությանը ես դիմանում էի: Դե, քանի որ խաղում էի, ուրեմն մարզիչները վստահում էին: Բայց հետո ստացա այդ տարիների ծանրաբեռնվածության պատասխանը հաճախակի վնասվածքների տեսքով: Եվրոպայում 15-16 տարեկան ֆուտբոլիստներին երբեք չես տեսնի, որ ամեն շաբաթ 90 րոպե մասնակցեն խաղին: Նրանց աստիճանաբար պատրաստում են մեծ ծանրաբեռնվածություններին»-պատմեց Էդգարը:

Անմոռանալի պահեր՝ ուրախություն և հիասթափություն

Էդգար Մանուչարյանի հետ մեծ հույսեր էին կապում: Բայց Մանուչարյանը Հայաստանի ազգային  հավաքականի կազմում անցկացրեց 53 հանդիպում, չնայած կարող էր ավելին, եթե…

Эдгар Манучарян перед началом презентации нового состава метро с символикой ЧЕ по футболу (26 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Էդգար Մանուչարյանը հեռացավ «Փյունիկից»

«Իմ ամենամեծ հիասթափությունը կապված է մեր հավաքականի հետ: Իրոք, հավաքական գալով` ես հաճախակի վնասվածք եմ ունեցել, բայց մարդիկ ինձ չէին հավատում: Ասում էին, որ ես դիտմամբ եմ դա անում: Նման անվստահությունն ամենատխուր պահն է եղել կարիերայիս ընթացքում: Ես չեմ պատկերացնում  մի ֆուտբոլիստի, որն իր հավաքական գա ու չուզենա օգնել թիմին: Ես հաստատ կարող էի ավելի օգտակար լինել մեր ընտրանուն, բայց վնասվածքները դա անելու հնարավորություն չտվեցին: Երկուսից երեք տարի ես հավաքականում լիարժեք չեմ խաղացել վնասվածքների պատճառով»- հիշեց Մանուչարյանը:

Էդգար Մանուչարյան. «Եթե ուզում ենք դուրս գալ ԱԱ եզրափակիչ փուլ, պետք է հաղթենք»

Նա նշեց, որ ամենամեծ ուրախությունն ապրել է, երբ 2005 թվականին մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում հաղթահարել են որակավորման փուլերն ու մասնակցել Եվրոպայի առաջնությանը:

Ցավոտ հիասթափություն

Կարիերայի ավարտի մասին որոշում ընդունելը բոլոր մարզիկներից էլ կամային բարձր որակներ է պահանջում: 18 տարի լինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլում, հայկական ֆուտբոլի «ոսկե տղան» (այդպես էին անվանում Մանուչարյանին կարիերայի սկզբում) որոշեց հեռանալ։

«Ինձ համար հեշտ չէր նման որոշումը կայացնելը, բայց անկեղծ ասած` ես ավելի շուտ էի որոշել թողնել ակտիվ ֆուտբոլիստի կարգավիճակը: Հիասթափվեցի հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններից: Մեր մոտ միայն լեգիոնականներին են սիրում: Չկա սկզբունքային դիմակայություն: Հայ ֆուտբոլիստներին տարբերակում են արտասահմանցիներից, ընդ որում` ոչ լավ առումով: Ես հասկացա, որ ինձ հնարավորություն չի տրվելու մրցակցել արտասահմանցի ֆուտբոլիստների հետ: Կարճ ասած` հայ ու արտասահմանցի ֆուտբոլիստները Հայաստանում ոչ հավասար պայմաններում են գտնվում: Չուզեցա մեկ կամ երկու տարի հենց այնպես ներկա գտնվել մարզումներին։ Որոշել եմ հեռանալ պարզ ճակատով»- ասաց Մանուչարյանը:

Մարզչական նպատակը

Անկասկած, ֆուտբոլում բազմաթիվ օրինակներ կան, երբ ֆուտբոլիստը խաղում է մինչև 36-37 տարեկան: Բայց Էդգարը գտել է շուտ հեռանալու լավ կողմը։

«Ես իհարկե կարող էի խաղալ, բայց գոհ եմ, որ շուտ հեռացա, որովհետև շուտ կսկսեմ մտածել մարզչական աշխատանքի մասին: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի առաջնային տեղ տրվի հայ ֆուտբոլիստներին, քանի որ այս պահի դրությամբ ես համոզված եմ, որ պատանի հայ ֆուտբոլիստներին հոգեբանորեն կոտրում են` չվստահելով: Մեկ կամ երկու տարի հետո ովքե՞ր են խաղալու մեր հավաքականներում, եթե մենք մեր առաջնություններում տեղ չենք տալիս հայ ֆուտբոլիստներին»,–նշեց Մանուչարյանը:

Նա վստահ է, որ կադրերի ռեզերվ ունենալու համար պետք է խաղադաշտ դուրս գալու հնարավորություն տալ հայ ֆուտբոլիստներին: Ասում է` որպես մարզիչ կուզենար, որ խաղային հենց հայ ֆուտբոլիստներ։ Թող որ մի քանի խաղ պարտվեին, բայց փոխարենը հետագայում կհավակնեն հավաքական թիմերում խաղալու:

Ճակատագրական որոշումը

Մանուչարյանին 2003 թվականին արդեն հետևում էին եվրոպական մի շարք գրանդ ակումբներ՝ «Չելսին», «Բորդոն» (որի կազմում Էդգարը մասնակցեց մրցաշարի ու դարձավ լավագույն ռմբարկու), Մարսելի «Օլիմպիկը»: Բայց ի վերջո` 2005 թվականին, հայ ֆուտբոլիստը հայտնվեց «Այաքսում»։

Денис Джоркаефф - Sputnik Արմենիա
Հայկական ֆուտբոլն ու Ջորկաեֆը. կորոնավիրուսը նահանջելուն պես նա «հարձակողական գիծ կմտնի»

«Ես պատանի էի, շատ բաներ չէի հասկանում: Ինձ համար «Այաքսը» սովորական ակումբ էր, բայց պետք էր ավելի լուրջ մոտենալ բոլոր հարցերին: Խորապես չէի գիտակցում թե որտեղ եմ հայտնվել: Եթե ես ներկայիս մտածելակերպն ունենայի, «Այաքսից» հետո ավելի գրանդ ակումբում կհայտնվեի, որովհետև «Այաքսը» ֆուտբոլային դարբնոց է: Նույնիսկ այդ պայմաններում ես կարող էի խաղալ Հոլանդիայում: Թեկուզ այլ ակումբում, քանի որ բազմաթիվ առաջարկներ ունեի: Բայց 2010 թվականին որոշեցի վերադառնալ Հայաստան, ու դա եղավ իմ ճակատագրական սխալ որոշումը: Ճիշտ է, հետո խաղացի «Ուրալի» կազմում ու ունեցա հաջողություններ, բայց եթե ես մնայի Հոլանդիայում, կարիերաս լրիվ այլ ընթացք կունենար»- հիշեց Մանուչարյանը:

Նշենք, որ ֆուտբոլային կարիերայի ֆանտաստիկ մեկնարկից հետո տաղանդավոր հայ ֆուտբոլիստին ուղեկցող վնասվածքները թույլ չտվեցին լիովին դրսևորել իր ունակությունները ֆուտբոլային խաղադաշտում:  Նրանք, ովքեր տեսել են Մանուչարյանի խաղը 2003-2006 թվականներին, հետո չէին հասկանում, թե ինչու «ոսկե տղան» չկարողացավ հասնել մեծ բարձունքների:

Չորս ֆուտբոլիստ չեն մասնակցի խաղին. Հայաստանի հավաքականը սկսեց հավաքը

Մանուչարյանը համարում է, որ ֆուտբոլիստի իր հնարավորությունների 30 տոկոսը միայն կարողացավ իրացնել: Միգուցե իր ֆուտբոլային տաղանդն Էդգարը կարողանա իրացնել մարզչական աշխատանքում: Համենայն դեպս, հիմա նա շատ լուրջ է տրամադրված ու ինչպես ինքն է ասում` քայլ առ քայլ աշխատելու  է լավ մասնագետ լինելու ու ազգային հավաքականի մարզիչը դառնալու համար:

Լրահոս
0