Յուրի Վարդանյան

Կախարդական սանր, կամ իրականում ինչպես է Յուրի Վարդանյանը հաղթել 1980 թվականի օլիմպիադայում

633
(Թարմացված է 09:58 27.07.2020)
ԽՍՀՄ լրագրողների միության անդամ, օպերատոր-ռեժիսոր Էդվին Գրիգորյանն այն մարդկանցից էր, որոնց գործուղել էին Մոսկվա՝ 1980 թվականի օլիմպիական խաղերին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա պատմել է այն օրերի իր հուշերի մասին։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Այն մասին, որ 40 տարի առաջ Մոսկվայում կայացած օլիմպիական խաղերի ժամանակ (առաջին օլիմպիադան էր, որն անցկացվում էր Արևելյան Եվրոպայի տարածքում) Յուրի Վարդանյանը հինգ համաշխարհային ռեկորդ է սահմանել, գիտեն, խոսում ու հիշում են բոլորը։ Սակայն քչերը գիտեն, որ այդ գործում մեծ դերակատարություն է ունեցել սովորական ալյումինե սանրը, որն այն ժամանակ բավականին մեծ տարածում ուներ։ Մրցահարթակ դուրս գալուց առաջ սանրը Վարդանյանին տվել է օպերատոր Էդվին Գրիգորյանը, որին Մոսկվա էին գործուղել։

Չարժե խոսել այն մասին, թե այն ժամանակ ինչ էր նշանակում նման իրադարձությունը, առավել ևս՝ այն լուսաբանելու հնարավորությունը։

5 ռեկորդ մեկ օրում. Յուրի Վարդանյանը մոսկովյան օլիմպիադայի թանկարժեք ադամանդն էր

Ընդհանուր առմամբ, Գրիգորյանն իր կարիերայի ընթացքում այցելել է համաշխարհային նշանակություն ունեցող 167 մարզական միջոցառում աշխարհի 48 երկրներում։ Սակայն Մոսկվայում անցկացված օլիմպիադան նա առանձնահատուկ է համարում։

Յուրին ու սանրը

Վարդանյանն ու Գրիգորյանը օլիմպիադայից շատ ավելի շուտ էին ծանոթ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Գրիգորյանը վերհիշում է մի դեպք, որը տեղի է ունեցել Լենինգրադում ԽՍՀՄ ծանր ատլետիկայի 54-րդ առաջնության ընթացքում։

«Յուրին խիտ, խուճուճ մազեր ուներ։ Ամեն անգամ, երբ մարզիչը մաքրում էր Վարդանյանի ճակատից եկող քրտինքը, նրա մազերը խառնվում էին։ Նա արդեն պատրաստվում էր լենինգրադյան բեմ դուրս գալ, մարզիչը մաքրեց քրտինքն ու մազերը նորից խճճվեցին», - հիշում է Գրիգորյանը։

Նրանք Վարդանյանի հետ շատ մտերիմ էին, այն ժամանակ Գրիգորյանը չդիմացավ ու ասաց, որ դուրս գալուց առաջ Յուրին սանրվի։ Վարդանյանը պատասխանեց, որ սանր չունի։ Գրիգորյանը կիսեց իր ալյումինե սանրը երկու մասի ու մի կեսը Վարդանյանին տվեց։ Յուրին սանրվեց ու մրցահարթակ դուրս եկավ։ Այդ օրը նա ռեկորդ սահմանեց ու նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը։

Գրիգորյանը հիշում է, որ այդ միջադեպը նախադեպ դարձավ․ դրանից հետո մարզիկը ելույթից առաջ միշտ սանրում էր մազերը։ Եվ ահա Մոսկվայում Յուրին պետք է համաշխարհային ռեկորդ սահմաներ՝ 400 կիլոգրամանոց երկաթաձող բարձրացներ։ Հայտարարեցին, ար նրա ելույթն է, իսկ նա կանգ առավ կուլիսներում ու սկսեց ինչ-որ բան փնտրել։ Բոլորը սկսեցին անհանգստանալ, կարծեցին` Վարդանյանը մտափոխվել է ու չի ուզում դուրս գալ։

Եվրոպայի ամենաուժեղ մարդը, կամ ինչու Աշոտ Դանիելյանից հետ վերցրին օլիմպիական մեդալը

«Հիշում եմ՝ ինչպես Պրիլեպինն (ԽՍՀՄ հավաքականի մարզիչ, – խմբ․) ասաց՝ դե ինչ, Յուրա, ռեկորդ չես սահմանի։ Վարդանյանը պատասխանեց, որ դեռ սպասի, ինքը պետք է սիրունանար», - հիշում է Գրիգորյանը։

Պարզվեց՝ Վարդանյանը սանրի իր կտորն էր փնտրում։ Նա Գրիգորյանին ասաց, որ սանրի իր մասը տա, քանի որ կորցրել է իրենը, իսկ այն հաջողություն էր բերում։ Վարդանյանը սանրվեց, ճշտեց Գրիգորյանից՝ արդյո՞ք իր մազերը պատշաճ տեսք ունեն, դուրս եկավ բեմ և ռեկորդ սահմանեց։

«Այն ժամանակ այնպիսի ապրումներ ունեինք․․․ բոլորը ցնծում էին», - հիշում է Գրիգորյանը։

Մարզիչի համար մեկ է

Ես մեկ դեպք տեղի է ունեցել օլիմպիական խաղերի մրցանակակիր, ԽՍՀՄ չեմպիոն Սիրվարդ (Սիլվա) Էմիրզյանի հետ։ Գրիգորյանը հիշում է, որ այն ժամանակ աղջիկը 16 տարեկան էր, ու ոչ ոք նրա հետ առանձնապես մեծ հույսեր չէր կապում, սակայն Սիրվարդը մրցանակային տեղ զբաղեցրեց։ Բոլորը հույսը դրել էին մեկ այլ մարզիկի՝ Դավիթ Համբարձումյանի վրա։

«Ջրացատկից առաջ մոտեցա Սիրվարդին ու հարցրեցի՝ ինչպես է տրամադրված։ Նա ասաց՝ ինչ տարբերություն, միևնույնն է, մարզիչի համար (Վասիլի Կուվշինկին – խմբ․) մեկ է՝ ինչպես եմ ես ցատկում», - պատմեց Գրիգորյանը։

Արդյունքում Սիրվարդն այնպես ցատկեց, որ Համբարձումյանից առաջ անցավ։ Գրիգորյանը նշում է, որ Սիրվարդն արծաթե մեդալ նվաճեց, իսկ Դավիթը՝ բրոնզե։ Այն ժամանակ ոչ ոք չէր կարծում, որ այդպիսի փխրուն, փոքամարմին աղջնակն ընդունակ է նման բանի, սակայն Սիրվարդը ցույց տվեց իրեն։

Օլիմպիադան ու Արջուկը

Գրիգորյանն աշխարհի շատ երկրներում է եղել, սակայն ոչ մի տեղ մոսկովյան օլիմպիադայի պես մթնոլորտ չի տեսել։ Լարված աշխատում էին, հայկական թիմի վրա մեծ պատասխանատվություն էր դրված, քանի որ նրանց թույլ էր տվում կենտրոնական հեռուստատեսության կազմի հետ նկարահանել։

«Մենք 1977 թվականից պատրաստվում էինք նկարահանումներին», -ասաց Գրիգորյանը։

Սակայն ամենատպավորիչը նրա համար բացումն էր։ Այդ օրը Սերգեյ Բելովն անսպասելիորեն դուրս եկավ ամբոխի միջից, վազեց ու վառեց օլիմպիական կրակը, որը չմարեց 20 օր։ Գրիգորյանի գնահատմամբ՝ դա ֆանտաստիկ էր։ Այսօր մեծ մասամբ շեշտը դրվում է տեխնիկայի վրա, իսկ այն ժամանակ նման բան չկար, ամեն ինչ մարդկանց ձեռքերով էր արվում։ Գրիգորյանը նշում է, որ եթե Բելովը սխալվեր, ամեն ինչ կխորտակվեր։

Գրիգորյանի համար ևս մեկ վառ իրադարձություն էր օլիմպիադայի փակումը։ Նա ասում է, որ երբ Արջուկն օդ բարձրացավ, բոլորը լացում էին։ Օլիմպիադայի փակման ժամանակ Արջուկը թռավ 24 գունավոր փուչիկներով, «До свиданья, Москва» երգի ներքո։ Այնտեղ տիրող մթնոլորտը կհուզեր նույնիսկ ամենասառնասիրտ մարդուն։

«Ռուսական հայ» Պոդշիվալովի արկածները Երևանում, կամ ինչու հեռացրին մարզիչ Անդրեասյանին

633
թեգերը:
Օլիմպիական խաղեր, օլիմպիադա, ծանրորդ, Յուրի Վարդանյան
Ըստ թեմայի
Օլիմպիադայի հերոսները. Յուրի Վարդանյանը, Էդուարդ Ազարյանը և մյուս խորհրդային մեդալակիրները
7 օլիմպիադաների մասնակցած Յուրի Սարգսյանի մոսկովյան սխրանքն ու Կարեն Դեմիրճյանի խոստումը
Օլիմպիական խաղերում հաղթած մարզիկներն ամսական 500 000 դրամ կստանան. նոր կարգ է սահմանվել
Արաս Օզբիլիս

Ամեն մեկս մեր ոլորտում պետք է անենք առավելագույնը. Արաս Օզբիլիսը` Արցախին օգնելու մասին

110
(Թարմացված է 19:20 29.10.2020)
Մարզաշխարհի շատ ներկայացուցիչներ Արցախի պաշտպանության համար պայքարում են ինչպես առաջնագծում, այնպես էլ թիկունքում։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կողմից իրականացվող ակցիան տվել է իր առաջին պտուղները։

ԵՐԵՎԱՆ 29 հոկտեմբերի-Sputnik. Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ութերորդ տուրի «Ալաշկերտ» -«Փյունիկ» խաղին փյունիկցիները խաղադաշտ դուրս եկան հատուկ մարզաշապիկներով, որոնց թիկունքին գրված էր Artsakh Strong: Ինչպես պարզվեց, դա Արցախին աջակցելու ակումբի առաջին քայլն էր։ Խաղի ավարտից հետո «Փյունիկի» բոլոր ֆուտբոլիստների մարզաշապիկները հայտնվեցին վաճառքում։ Գումարը փոխանցվելու է «Հայաստան» հիմնադրամին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 27–ին Արաս Օզբիլիսի մարզաշապիկը աճուրդում վաճառվեց 1025 ամերիկյան դոլարով։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Օզբիլիսն ասում է, որ մեր երկրի համար այս դժվարին օրերին միասնականությունն ամենակարևորն է և մենք` յուրաքանչյուրս մեր ոլորտում, պետք է անենք առավելագույնը։

«Ուրախ եմ, որ կարողացա իմ ներդրումն ունենալ այս կարևոր գործում։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան։ Առաջին իսկ օրվանից ամբողջ հայությունը կենտրոնացել է մի բանի վրա` օգնել Արցախին հաղթահարել այս դժվար օրերը։ Մենք պետք է շարունակենք անել դա»,–ասաց ֆուտբոլիստը` ընդգծելով, որ միասին մենք շատ ուժեղ ենք։

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Հայտնի ֆուտբոլիստն առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում բարեգործությամբ։ 2020 թվականի սեպտեմբերին Երևանի Ավան համայնքում բացվեց խաղադաշտ, որը կառուցվել էր Օզբիլիսի կողմից հատկացված միջոցներով։

Իսկ «Փյունիկի» մյուս ֆուտբոլիստների մարզաշապիկները դեռևս վաճառքում են։

110
թեգերը:
Արաս Օզբիլիս, մարզաշապիկ, ֆուտբոլիստ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
«Նախ պետք է դադարեցնել մարտական գործողությունները». Պուտինը` Ղարաբաղի մասին
Եվս 5 հայ գերիների համար ՄԻԵԴ դիմում է ներկայացվել
Զախարովան մանրամասներ է հայտնել Ղարաբաղի հարցով Ժնևում սպասվող հանդիպման մասին
Բռնցքամարտիկ Լեո Պապյանը ռինգում. կարնիր մարզահագուստովը

«Մոտ 40 կմ անցնել եմ վիրավոր ոտքով». բռնցքամարտիկ Լեո Պապյանն ապաքինվում է

1031
(Թարմացված է 17:33 29.10.2020)
Պատերազմի առաջին օրերից շատ հայ մարզիկների և մարզիչների հետ առաջնագիծ մեկնած բռնցքամարտիկ Լեո Պապյանը Sputnik Արմենիային պատմել է իր վիրավորվելու մասին և ասել, թե մարզական վիճակն ինչպես է օգնել իրեն կռվի դաշտում։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի –Sputnik. Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Լեո Պապյանը հոկտեմբերի 10–ին Արցախում վիրավորվելուց հետո քիչ–քիչ ապաքինվում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մարզիկն ասում է, որ արդեն լավ է զգում իրեն։

Боксер Лео Папян
© Photo : provided by Leo Papyan
Բռնցքամարտիկ Լեո Պապյանը մարտի դաշտում

Վիրավորվելու առաջին պահերին Լեո Պապյանին շատ էր անհանգստացնում` արդյո՞ք ստացած բեկորային վնասվածքը կխանգարի բռնցքամարտիկի իր կարիերային։

«Առաջին հարցը, որ ես տվեցի բժշկին, իմ սպորտային ապագայի հետ էր կապված։ Առանց բռնցքամարտի ինձ չեմ պատկերացնում։ Ուզում էի հասկանալ` արդյոք ոտքիս վնասվածքը խնդիր չի առաջացնի մարզվելու համար։ Շատ ուրախացա, երբ բժիշկն ասեց, որ շատ շուտով կկարողանամ մարզվել, ու վնասվածքը չի խանգարի իմ կարիերային»։

Բռնցքամարտիկը պատմում է, թե ինչպես է մարզվելու ընթացքում ձեռք բերած ֆիզիկական ամրությունն օգնել իրեն մարտի դաշտում։

«Դե մարզիկները տարին 12 ամիս մարզվում ու նախապատրաստվում են տարբեր մրցումների։ Ֆիզիկական լավ պատրաստականությունը ինձ շատ պետք եկավ։ Ոտքից բեկորային վիրավորում ստանալուց հետո մոտ 40 կմ անցա ոտքով: Որ հիմա մտածում եմ, դա շատերի համար անհնարին կլիներ»,- հիշում է Պապյանը։

Մարզիկներին մրցումների նախապատրաստելիս մարզիչները մեծ ուշադրություն են դարձնում հոգեբանական պատրաստականության վրա, ու պարզվում է, որ այս գործոնն էլ հայ բռնցքամարտիկին օգնել է անսասան մնալ ռազմի դաշտում։ «Դե կռիվ է, որտեղ ցավոք առանց վիրավորների կամ զոհերի չի լինում։ Երբ մեր տղաներից որևէ մեկը վիրավորվում էր, մենք առանց ընկճվելու կենտրոնանում էինք նրան առաջին օգնություն ցույց տալու վրա ու միաժամանակ մարտ էինք վարում։ Չեմ կարող ասել, թե դա ինչ ուժ է, որը ծնվում է հայ զինվորի մոտ ու դարձնում նրան մի քանի անգամ ավելի հզոր ու անպարտելի»,- ասում է Պապյանն ու հավելում, որ հոգեբանորեն պատրաստ մարդը երբեք չի ընկրկի ոսոխի դեմ` գիտակցելով, որ թիկունքում իր տունն ու ընտանիքն է։

Այս անգամ էլ հաղթանակը մարտի դաշտում են կերտելու. հայ մարզիկներն առաջնագծում են

Նշենք, որ 69 կգ քաշային կարգում Լեո Պապյանը մեկ անգամ չէ, որ ներկայացրել է Հայաստանը տարբեր կարգի մրցումներում։ Ռինգում, հիմա էլ մարտի դաշտում հայ բռնցքամարտիկը միշտ էլ ձգտել է հասնել առավելագույն լավ արդյունքի։

«Ե՛վ ռինգում, և՛ մարտի դաշտում պետք է կարողանաս օգտագործել քո հոգու ու մարմնի հնարավորությունները, զգաս հակառակորդի թույլ կողմերն ու հասնես նպատակիդ»,- ասում է Պապյանը։

Боксер Лео Папян (в красном)
© Photo : Henning Witte / provided by Leo Papyan
Բռնցքամարտիկ Լեո Պապյանը ռինգում

Տեղեկացանք, որ Լեո Պապյանից բացի առջնագծում վիրավորվել է նաև 81 կգ քաշային կարգի բռնցքամարտիկ Սոս Քոչարյանը։ Մարտի դաշտում է եղել նաև Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում իր տեղն այս պահին ապահովված միակ բռնցքամարտիկը՝ Կորյուն Սողոմոնյանը։

1031
թեգերը:
Վիրավոր, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, բռնցքամարտիկ, Լեո Պապյան
Ըստ թեմայի
Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունը կլուծվի. Ալմագրո
Ադրբեջանցիների խոցված տանկերն ու զրահատեխնիկան. տեսանյութ
Թուրքիայի գլխավորած ադրբեջանական զորքի և ահաբեկիչների նպատակը էթնիկ զտումներն են. Փաշինյան
«Լավաշ ենք թխում, ուղարկենք սահման»․ Տեղ գյուղում կանայք իրենց գործը լավ գիտեն
Արտակ Բեգլարյան

Սպանվածների մեջ առնվազն 4 ռազմագերի կա. Արցախի ՄԻՊ–ը վերլուծել է թշնամու դաժան տեսանյութը

175
(Թարմացված է 11:20 31.10.2020)
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը գրառում է կատարել` անդրադառնալով ադրբեջանցիների կողմից սոցցանցերում շրջանառող հայ զինծառայողների դիերի տեսանյութին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Twitter–ի իր էջում հայ զինծառայողների դիերի լուսանկարներ է հրապարակել` կատարելով որոշ դիտարկումներ։

«Ադրբեջանական սոցիալական ցանցերի տիրույթում նոր տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում են 19 հայերի մարմիններ։ Նրանցից որոշները ձեռնաշղթաներով են, մյուսները՝ մերկ: Ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը»,- գրել է Բեգլարյանը։

​Նա հավելել է նաև, որ անպատժելիությունը և միջազգային հանրության կուրությունը նոր հանցագործություններ են ծնում Ղարաբաղի դեմ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

175
թեգերը:
տեսանյութ, ռազմագերի, Արցախ, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում 3 կանայք են վիրավորվել. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանը թիրախավորում է փրկարարներին. նրանցից մեկը զոհվել է. Արցախի ՄԻՊ
Հնարավոր է՝ Ադրբեջանը հող է պատրաստում Բերձորի հիվանդանոցին հարվածելու համար. Արցախի ՄԻՊ