Յուրի Սարգսյանը օլիմպիադայում

7 օլիմպիադաների մասնակցած Յուրի Սարգսյանի մոսկովյան սխրանքն ու Կարեն Դեմիրճյանի խոստումը

511
(Թարմացված է 09:09 21.07.2020)
Յուրի Սարգսյանը պատմության մեջ մտել է որպես ամենաերկարակյաց ծանրամարտիկ: Սկսելով 18 տարեկանում՝ 1980 թվականին, նա մարզիկի կարիերան ավարտել է 2007-ին՝ 45 տարեկանում, Ավստրալիայում: Ուղիղ 40 տարի առաջ այս օրը հայ ծանրամարտիկը փայլեց Մոսկվայի օլիմպիական խաղերում։

«Ես իմ մարզական կարիերայում ներկայացրել եմ երեք երկիր՝ Հայաստանը, ԽՍՀՄ-ը և Ավստրալիան: Երեքի դեպքում էլ արել եմ հնարավորինը մարզական բարձր արդյունք ապահովելու համար: Բայց այս ամենի սկզբում Մոսկվայի օլիմպիական խաղերն էին, որտեղից էլ սկսվեց իմ ճանապարհը մեծ սպորտում»։ Մոսկովյան օլիմպիադայում իր գործած սխրանքից 40 տարի անց Spuntnik Արմենիայի հետ զրույցում այսպես սկսեց իր խոսքը հանրահայտ ծանրամարտիկ Յուրի Սարգսյանի:

Тяжелоатлет Юрий Саркисян на соревнованиях по тяжелой атлетике в весовой категории до 56 кг на XXII Олимпийских играх (25 июля 1980). Москвa
© Sputnik / Дмитрий Донской
Յուրի Սարգսյանը օլիմպիադայում

Դեռևս 19 տարին չբոլորած՝ ծանրամարտիկ Յուրի Սարգսյանը մասնակցեց օլիմպիական խաղերին: Մոսկովյան օլիմպիադայի ամենաերիտասարդ ծանրորդը շահեց արծաթե մեդալ։

Երեք ռեկորդ՝ առանց աշխարհի առաջնության

1979 թվականին Յուրի Սարգսյանն աշխարհի առաջնություն չմեկնեց: ԽՍՀՄ հավաքականի մարզիչները որոշեցին, որ 17-ամյա մարզիկի համար դեռևս վաղ է նման կարգի մրցումների մասնակցելը: ԽՍՀՄ-ն այդ մրցումներում ներկայացնում էր Վիկտոր Վերետեննիկովը, որը երկամարտում երկրորդ տեղը գրավեց։ «Հայաստանում «Սևան» մարզական ընկերությունը մրցաշար էր անցկացնում, աշխարհի առաջնությանը զուգահեռ, ու այդ մրցումներում ես աշխարհի երեք ռեկորդ սահմանեցի»,- հիշում է Սարգսյանը: Դրանից հետո ԽՍՀՄ հավաքականում հայ ծանրորդի տեղը 56 կգ քաշային կարգում ապահովված էր:

Խիստ ռեժիմն ու կարգապահությունը

1980 թվականի օլիմպիական խաղերը շատ կարևոր էին ԽՍՀՄ-ի ղեկավարության համար ու ոչ միայն մարզական առումով: Մրցումները լավ կազմակերպելն ու անցկացնելը, ինչպես նաև շատ մեդալներ վաստակելը ԽՍՀՄ ղեկավարության հիմնական նպատկներն էին: Այդ պատճառով էլ խորհրդային մարզիկները  կարելի է ասել բանակային ռեժիմով էին պատրաստվում օլիմպիադային։ «Պոդոլսկում, որտեղ մարզվում էր հավաքականը, նույնիսկ հորս չթողեցին մտնի մարզաբազա: Մի քանի խոսք փոխանակեցինք մուտքի մոտ, ու հայրս գնաց: Ստուգում էին անգամ ուտելիքը, որպեսզի հանկարծ ոչ ոք չօգտագործի ոգելից խմիչք: Իրավունք չունեինք նույնիսկ շփել այլ մարդկանց հետ»,- պատմում է Սարգսյանը:

Մրցումների մեկնարկից առաջ նա տասը կգ քաշ էր գցել ու շատ վատ էր զգում իրեն: Կշռման արարողությանը նրան Պոդոլսկից շտապօգնությունով են տարել: «14 օր նորմալ հաց չէի կերել, միայն առավոտները սուրճ էի խմում: Կշռվելուց հետո կերա իմ սիրած ճաշատեսակը՝ սոլյանկա և խաշած հավի միս: Խնդրեցի, որ անձնական մարզչիս՝ Ֆելիքս Ալիևին, թույլ տան տեսնեմ: Թույլ տվեցին միայն մեկ ժամով»,-ասում էմարզիկը: Երկու ժամ անց նա արդեն կազմ ու պատրաստ մասնակցում էր օլիմպիական մրցաշարին: Բայց, ինչպես ինքն է ասում,  հուզմունքը խեղդում էր:

Առաջին քարտուղարի աջակցությունը

Պատմելով մոսկովյան օլիմպիական խաղերի մասին՝ Յուրի Սարգսյանը առանձնացնում է Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի աջակցությունն իրենց։ «Կարեն Սերոբիչը զանգահարեց Պադոլսկ, որտեղ ԽՍՀՄ հավաքականը նախապատրաստվում էր օլիմպիական խաղերին ու հարցրեց թե ոնց եմ ինձ զգում: Ասեցի՝ սոված եմ, պատասխանեց՝ դու հաղթի, ես քեզ անձամբ լավ պատիվ կտամ(ծիծաղում է): Հետո ասեց, որ ինձանից համաշխարհային երկու ռեկորդ է սպասում՝ մեկը ազգի, մյուսի իր համար: Այդ զանգը երբեք չեմ մոռանա», - ասում է Սարգսյանը:

Ռաֆիկ Հարությունյանի ծխախոտը

Հայ միակ մարզիչը՝ Ռաֆիկ Հարությունյանը, որը իրավունք ուներ աշխատելու երկու Յուրաների՝ Սարգսյանի ու Վարդանյանի հետ, տեսնելով, որ Սարգսյանը մրցումներից առաջ շատ հուզված ու լարված է, յուրովի փորձել է շեղել նրան։ «Մարզիչն ինձ հրավիրեց պատշգամբ ու սև ֆիլտր «Ախթամար» սիրգարետ տվեց ասեց՝ երկու մուխ քաշի: Ես չէի ծխում, սկսեցի խեղդվել, բայց ինչ-որ տեղ շեղվեցի ու մտա դահլիճ նախապատրաստվելու»,-ժպիտով հիշում է Սարգսյանը:

Հայկական ծամոնը, Յուրի Վարդանյանի անսովոր պատասխանը և ամենասև օրը. հուշեր Օլիմպիադա 80–ից

Նա պատմում է, որ մարզումների ընթացքում 125 կգ պոկում էր արել, 160 կգ՝ հրում: Մրցումներին հավաքականի մարզիչ Պրիլեպինը առաջարկել է սկսել 112,5 կգ-ից: Ծանրաձողը շատ թեթև է եկել պոկելուց, ու մեր մարզիկը չի կարողացել այն պահել գլխավերևում՝ գցել է: «Ես պատրաստ էի ծանր քաշերին, թեթև քաշը ինձ ապակողմնորոշեց: Քաշ գցելն ու հուզմունքը ինձ խանգարեցին պոկումով ցուցադրել իմ իրական հնարավորությունները»,- ասում է Սարգսյանը:

Կարեն Դեմիրճյանի գործոնը

Պոկում վարժությունում Սարգսյանը 112,5 կգ արդյունքով հետ էր մնում առաջատար Դանիել Նունյեսից 12,5 կգ-ով և ընթանում էր ութերորդ տեղով։  «Առաջին վարժությունից հետո համարյա արտասվելով դուրս էի եկել պատշգամբ, երբ ինչ-որ մեկը թեթև խփեց ուսիս: Շրջվեցի տեսնեմ Կարեն Դեմիրճյանն է: Նա հայտնվեց իմ թիկունքում բառիս բուն իմաստով ու հանգստացնելով ասեց, որ չմոռանամ խոստումիս մասին: Դրանից հետո հրում վարժությունում սահմանեցի այն ռեկորդները, որոնք խոստացել էի ՀԿԿ առաջին քարտուղարին և դարձա օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր»,- պատմում է Սարգսյանը:

Անջնջելի հիշողությունը

Յոթ օլիմպիադաների մասնակցած ու վերջին մրցումներում գործող ամենատարեց ծանրորդ համարվող Յուրի Սարգսյանը շատ իր հիշողությունների մեջ առանձնացնում է մոսկովյան օլիմպիադան, որովհետև դա նրա առաջին ելույթն էր մեծ սպորտում։ Այն նրան մեծ համբավ, սեր ու հարգանք բերեց: Իսկ 2007 թվականին Յուրի Սարգսյանի անունը տեղ գտավ համաշխարհային ծանրամարտի  փառքի սրահում:

511
թեգերը:
ծանրամարտ, մեդալ, չեմպիոն, Օլիմպիական խաղեր, օլիմպիադա, Մոսկվա, Յուրի Սարգսյան (ծանրամարտիկ)
Ըստ թեմայի
Օլիմպիական խաղերում հաղթած մարզիկներն ամսական 500 000 դրամ կստանան. նոր կարգ է սահմանվել
Եվրոպայի ամենաուժեղ մարդը, կամ ինչու Աշոտ Դանիելյանից հետ վերցրին օլիմպիական մեդալը
Օլիմպիական չեմպիոնի ոտաբոբիկ խաշի գնալը, կամ ինչպես «Քֆուր Սերոժը» հայտնի դարձրեց Եղվարդը
Արաս Օզբիլիս

Ամեն մեկս մեր ոլորտում պետք է անենք առավելագույնը. Արաս Օզբիլիսը` Արցախին օգնելու մասին

108
(Թարմացված է 19:20 29.10.2020)
Մարզաշխարհի շատ ներկայացուցիչներ Արցախի պաշտպանության համար պայքարում են ինչպես առաջնագծում, այնպես էլ թիկունքում։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կողմից իրականացվող ակցիան տվել է իր առաջին պտուղները։

ԵՐԵՎԱՆ 29 հոկտեմբերի-Sputnik. Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ութերորդ տուրի «Ալաշկերտ» -«Փյունիկ» խաղին փյունիկցիները խաղադաշտ դուրս եկան հատուկ մարզաշապիկներով, որոնց թիկունքին գրված էր Artsakh Strong: Ինչպես պարզվեց, դա Արցախին աջակցելու ակումբի առաջին քայլն էր։ Խաղի ավարտից հետո «Փյունիկի» բոլոր ֆուտբոլիստների մարզաշապիկները հայտնվեցին վաճառքում։ Գումարը փոխանցվելու է «Հայաստան» հիմնադրամին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 27–ին Արաս Օզբիլիսի մարզաշապիկը աճուրդում վաճառվեց 1025 ամերիկյան դոլարով։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Օզբիլիսն ասում է, որ մեր երկրի համար այս դժվարին օրերին միասնականությունն ամենակարևորն է և մենք` յուրաքանչյուրս մեր ոլորտում, պետք է անենք առավելագույնը։

«Ուրախ եմ, որ կարողացա իմ ներդրումն ունենալ այս կարևոր գործում։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան։ Առաջին իսկ օրվանից ամբողջ հայությունը կենտրոնացել է մի բանի վրա` օգնել Արցախին հաղթահարել այս դժվար օրերը։ Մենք պետք է շարունակենք անել դա»,–ասաց ֆուտբոլիստը` ընդգծելով, որ միասին մենք շատ ուժեղ ենք։

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Հայտնի ֆուտբոլիստն առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում բարեգործությամբ։ 2020 թվականի սեպտեմբերին Երևանի Ավան համայնքում բացվեց խաղադաշտ, որը կառուցվել էր Օզբիլիսի կողմից հատկացված միջոցներով։

Իսկ «Փյունիկի» մյուս ֆուտբոլիստների մարզաշապիկները դեռևս վաճառքում են։

108
թեգերը:
Արաս Օզբիլիս, մարզաշապիկ, ֆուտբոլիստ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
«Նախ պետք է դադարեցնել մարտական գործողությունները». Պուտինը` Ղարաբաղի մասին
Եվս 5 հայ գերիների համար ՄԻԵԴ դիմում է ներկայացվել
Զախարովան մանրամասներ է հայտնել Ղարաբաղի հարցով Ժնևում սպասվող հանդիպման մասին
Բռնցքամարտիկ Լեո Պապյանը ռինգում. կարնիր մարզահագուստովը

«Մոտ 40 կմ անցնել եմ վիրավոր ոտքով». բռնցքամարտիկ Լեո Պապյանն ապաքինվում է

783
(Թարմացված է 17:33 29.10.2020)
Պատերազմի առաջին օրերից շատ հայ մարզիկների և մարզիչների հետ առաջնագիծ մեկնած բռնցքամարտիկ Լեո Պապյանը Sputnik Արմենիային պատմել է իր վիրավորվելու մասին և ասել, թե մարզական վիճակն ինչպես է օգնել իրեն կռվի դաշտում։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի –Sputnik. Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Լեո Պապյանը հոկտեմբերի 10–ին Արցախում վիրավորվելուց հետո քիչ–քիչ ապաքինվում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մարզիկն ասում է, որ արդեն լավ է զգում իրեն։

Боксер Лео Папян
© Photo : provided by Leo Papyan
Բռնցքամարտիկ Լեո Պապյանը մարտի դաշտում

Վիրավորվելու առաջին պահերին Լեո Պապյանին շատ էր անհանգստացնում` արդյո՞ք ստացած բեկորային վնասվածքը կխանգարի բռնցքամարտիկի իր կարիերային։

«Առաջին հարցը, որ ես տվեցի բժշկին, իմ սպորտային ապագայի հետ էր կապված։ Առանց բռնցքամարտի ինձ չեմ պատկերացնում։ Ուզում էի հասկանալ` արդյոք ոտքիս վնասվածքը խնդիր չի առաջացնի մարզվելու համար։ Շատ ուրախացա, երբ բժիշկն ասեց, որ շատ շուտով կկարողանամ մարզվել, ու վնասվածքը չի խանգարի իմ կարիերային»։

Բռնցքամարտիկը պատմում է, թե ինչպես է մարզվելու ընթացքում ձեռք բերած ֆիզիկական ամրությունն օգնել իրեն մարտի դաշտում։

«Դե մարզիկները տարին 12 ամիս մարզվում ու նախապատրաստվում են տարբեր մրցումների։ Ֆիզիկական լավ պատրաստականությունը ինձ շատ պետք եկավ։ Ոտքից բեկորային վիրավորում ստանալուց հետո մոտ 40 կմ անցա ոտքով: Որ հիմա մտածում եմ, դա շատերի համար անհնարին կլիներ»,- հիշում է Պապյանը։

Մարզիկներին մրցումների նախապատրաստելիս մարզիչները մեծ ուշադրություն են դարձնում հոգեբանական պատրաստականության վրա, ու պարզվում է, որ այս գործոնն էլ հայ բռնցքամարտիկին օգնել է անսասան մնալ ռազմի դաշտում։ «Դե կռիվ է, որտեղ ցավոք առանց վիրավորների կամ զոհերի չի լինում։ Երբ մեր տղաներից որևէ մեկը վիրավորվում էր, մենք առանց ընկճվելու կենտրոնանում էինք նրան առաջին օգնություն ցույց տալու վրա ու միաժամանակ մարտ էինք վարում։ Չեմ կարող ասել, թե դա ինչ ուժ է, որը ծնվում է հայ զինվորի մոտ ու դարձնում նրան մի քանի անգամ ավելի հզոր ու անպարտելի»,- ասում է Պապյանն ու հավելում, որ հոգեբանորեն պատրաստ մարդը երբեք չի ընկրկի ոսոխի դեմ` գիտակցելով, որ թիկունքում իր տունն ու ընտանիքն է։

Այս անգամ էլ հաղթանակը մարտի դաշտում են կերտելու. հայ մարզիկներն առաջնագծում են

Նշենք, որ 69 կգ քաշային կարգում Լեո Պապյանը մեկ անգամ չէ, որ ներկայացրել է Հայաստանը տարբեր կարգի մրցումներում։ Ռինգում, հիմա էլ մարտի դաշտում հայ բռնցքամարտիկը միշտ էլ ձգտել է հասնել առավելագույն լավ արդյունքի։

«Ե՛վ ռինգում, և՛ մարտի դաշտում պետք է կարողանաս օգտագործել քո հոգու ու մարմնի հնարավորությունները, զգաս հակառակորդի թույլ կողմերն ու հասնես նպատակիդ»,- ասում է Պապյանը։

Боксер Лео Папян (в красном)
© Photo : Henning Witte / provided by Leo Papyan
Բռնցքամարտիկ Լեո Պապյանը ռինգում

Տեղեկացանք, որ Լեո Պապյանից բացի առջնագծում վիրավորվել է նաև 81 կգ քաշային կարգի բռնցքամարտիկ Սոս Քոչարյանը։ Մարտի դաշտում է եղել նաև Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում իր տեղն այս պահին ապահովված միակ բռնցքամարտիկը՝ Կորյուն Սողոմոնյանը։

783
թեգերը:
Վիրավոր, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, բռնցքամարտիկ, Լեո Պապյան
Ըստ թեմայի
Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունը կլուծվի. Ալմագրո
Ադրբեջանցիների խոցված տանկերն ու զրահատեխնիկան. տեսանյութ
Թուրքիայի գլխավորած ադրբեջանական զորքի և ահաբեկիչների նպատակը էթնիկ զտումներն են. Փաշինյան
«Լավաշ ենք թխում, ուղարկենք սահման»․ Տեղ գյուղում կանայք իրենց գործը լավ գիտեն
Աբբաս Արաղչի

Իրանը Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագիրն այնպես է նախագծել, որ ընդունելի լինի բոլորի համար

0
(Թարմացված է 17:15 30.10.2020)
Իրանական նախաձեռնության մանրամասները գործընկերներին ներկայացնելիս` Թեհրանը հաշվի է առել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նպատակները։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Իրանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և հուսով է, որ իր ծրագիրը կօգնի կայուն խաղաղության հասնել։

Արաղչին նշել է, որ ԻԻՀ–ն մշտապես հայտարարել է հրադադարի հաստատմանն օժանդակելու, երկխոսություն սկսելու և խաղաղություն ու հանգստություն հաստատելու իր պատրաստակամության մասին։ Նա ընդգծել է, որ ԻԻՀ–ն լավ հարաբերություններ է պահպանում երկու երկրների հետ` Հայաստանի և Ադրբեջանի։

Արաղչին շեշտել է, որ իրանական նախաձեռնության մանրամասները գործընկերներին ներկայացնելիս` Թեհրանը մեծ ուշադրությամբ է վերաբերվել հակամարտության գործողությունների ուսումնասիրմանը, հաշվի է առել երկու երկրների` ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նպատակները։

«Եվ այնպիսի առաջարկ ենք արել, որ այն ընդունելի լինի, տարածաշրջանի ազդեցիկ երկրները կարողանան մասնակցել, և հույս ունենք, որ այդ ծրագիրը ճանապարհ կհարթի Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղություն հաստատելու համար», – ընդգծել է Արաղչին։

Ըստ նրա` դա հեշտ չէ, քանի որ բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում «միջամտությունը տարածաշրջանից դուրս ու նրանց կողմից, ովքեր այս տարածաշրջանում խաղաղություն չեն ուզում»։ Արաղչին չի պարզաբանել, թե խոսքն ում մասին է, բայց ավելի վաղ նա ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ կարգավորմանը կարող են մասնակցել և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան։

«ԻԻՀ–ի ջանքերն ու նախաձեռնությունները չեն ժխտում այս հակամարտության կարգավորմանն ուղղված այլ նախաձեռնություններն ու ջանքերը, բայց մենք համոզված ենք, որ տարածաշրջանային ճգնաժամերը տարածաշրջանային լուծում ունեն», – եզրափակել է դիվանագետը։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

0
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Արցախ, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Հրադադար Արցախում
Ըստ թեմայի
Իրանն ու Ռուսաստանը նմանատիպ մոտեցումներ ունեն Ղարաբաղյան հակամարտության հարցում. Արաղչի
Իրանի նախագահի բանագնացը Ղարաբաղի հարցով խորհրդակցություններ է անցկացրել Մոսկվայում
Իրանի փոխարտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ խնդիրը