Վարդան Մինասյան

Վարդան Մինասյանն այլևս «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը չէ

335
(Թարմացված է 18:16 17.07.2020)
Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» հաջողությունների է հասել, ոչ միայն Հայաստանի ներքին առաջնությունում:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին լրացել է Վարդան Մինասյանի և «Արարատ-Արմենիայի» միջև կնքած պայմանագրի ժամկետը, և կողմերը որոշել են չերկարաձգել այն:

Ֆուտբոլի 2018/19 թվականների Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրից հետո Վարդան Մինասյանը ստանձնեց «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնը և երկու մրցաշրջան թիմին բերեց Հայաստանի չեմպիոնական տիտղոսը:

Այս մրցաշրջանում «Արարատ-Արմենիան», բացի չեմպիոն հռչակվելուց, խաղաց նաև գավաթի եզրափակիչում (որտեղ 11 մետրանոց հարվածաշարով պարտվեց «Նոային»): Սակայն այս նվաճումները չպահպանեցին Մինասյանի տեղը թիմում:

Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» հաջողությունների է հասել, ոչ միայն Հայաստանի ներքին առաջնությունում: Եվրոպայի լիգայի խաղարկությունում թիմն առաջինը հայկական ակումբների մեջ հասավ մինչև փլեյ-օֆֆ ու շատ մոտ էր խմբային փուլին մասնակցելուն:

Ակումբը շնորհակալություն է հայտնել Մինասյանին կատարած աշխատանքի համար, Մինասյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել ակումբի սեփականատիրոջը, ողջ անձնակազմին, երկրպագուներին, և իհարկե թիմի ֆուտբոլիստներին հաջող աշխատանքի համար։ 

«Արարատ-Արմենիայի» չեմպիոնության խաղի լավագույն կադրերը

Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի և կրել 14 պարտություն: Այսինքն՝ վիճակագրությունն ակնհայտ ցույց է տալիս, որ Մինասյանի օրոք թիմը լավ արդյունքների է հասել: Բայց ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Մինասյանի ծառայություններով հետաքրքրված է արտասահմանյան ակումբ, և չի բացառվում, որ շատ շուտով հայ մարզիչը գլխավորի նոր թիմ արդեն արտասահմանում:

 

335
թեգերը:
մարզիչ, ՀՖՖ, ֆուտբոլ, Արարատ–Արմենիա, Վարդան Մինասյան
Ըստ թեմայի
«Ամենահայ բրազիլացի» Մարկոս Պիզելին պաշտոնապես դարձավ «Արարատ–Արմենիայի» ֆուտբոլիստ
Ղազախստանը «տանում է» հայ ֆուտբոլիստներին. «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը դեմ չէ
«Արարատ-Արմենիան» նոր ֆուտբոլիստ ունի
Altibox Norway Chess մրցաշարի 10-րդ տուրի հանդիպում Մագնուս Կարլսենի և Լևոն Արոնյանի միջև

Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին. Altibox Norway Chess մրցաշարն ավարտվեց

570
(Թարմացված է 01:20 17.10.2020)
Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն իր պարտությունն ընդունեց արդեն 58-րդ քայլին:

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Նորվեգական Ստավանգեր քաղաքում ավարտված Altibox Norway Chess մրցաշարի վերջին՝ 10-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով հաղթեց միանձնյա առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին, որը ժամանակից շուտ ապահովել էր առաջին տեղը:

Աշխարհի գործող չեմպիոնն իր պարտությունն ընդունեց 58-րդ քայլին:

Լևոն Արոնյանը 17.5 միավորով գրավեց երրորդ տեղը՝ 2 միավոր զիջելով Կարլսենին: Երկրորդ տեղը գրաված 17-ամյա իրանցի Ալիռեզա Ֆիրուջան հավաքեց 18.5 միավոր:

570
թեգերը:
Լևոն Արոնյան, շախմատ
Ըստ թեմայի
Նաև լավ խոհարար է. Արոնյանի տորթը լավագույնն է ճանաչվել շախմատային մրցաշարում. տեսանյութ
Դուրս է նետում կուտակվածը. ինչպես է Լևոն Արոնյանը խաղում Ստավանգերում
Նորվեգիայում ընթացող շախմատային սուպերմրցաշարում Արոնյանն առաջատար է
Հայաստանի և Էստոնիայի հավաքականների հանդիպումը

Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ ոչ–ոքին. ամեն ինչ կորոշվի նոյեմբերին

269
(Թարմացված է 00:53 15.10.2020)
Հայաստանի հավաքականի դեպքում միայն հաղթանակը բավարար արդյունք կլիներ խմբում հաղթողի հավակնությունները ապացուցելու համար։ Ինչպես պարզվեց Էստոնիայի հավաքականի հետ խաղից հետո, հաղթանակի դեպքում մեր ընտրանին կգլխավորեր խմբի մրցաշարային աղյուսակը։ Բայց․․․․

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ազգերի լիգայի մրցաշարի խմբային փուլի չորրորդ խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ ուժերը չափեց Էստոնիայի ընտրանու հետ։ Առաջին խաղակեսում արագ մեկական գնդակ փոխանակելով` կողմերը բավարարվեցին ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Ինչպես և նախորդ խաղում, մեր հավաքականը արագ գոլի հեղինակ դարձավ։ Հանդիպման ութերորդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո Կամո Հովհաննիսյանը գլխի հարվածով բացեց հաշիվը։ Բայց մեր թիմի ուրախությունը երկար չտևեց։ Վեց րոպե անց մեր պաշտպանության կենտրոնում առանց հսկողության մնալով` Ռանո Սապինենը խփեց պատասխան գնդակը։ Ինչ–որ տեղ անսպասելի էր, որ էստոնացիները խփած գոլից հետո ստացան տարածքային և խաղային առավելություն։ Ու նույն Սապինենը մոտ էր նոր հաջողությանը, բայց մարզական բախտը ժպտաց մեր հավաքականին։

Երկրորդ խաղակեսում մեր ֆուտբոլիստներին հաջողվեց մի փոքր փոխել խաղի պատկերը։ Հայաստանի հավաքականը կարողացավ հսկողություն սահմանել գնդակի նկատմամբ։ Մերոնք փորձում էին մրցակցին անակնկալի բերել իրենց արագություններով, բայց ժամանակն անցնում էր, իսկ գոլ կամ գոլային իրական հնարավորություն չկար։ Խոակին Կապառոսը հանդիպման վերջնամասում խաղադաշտ փոխարինման դուրս բերեց մեր հավաքականի հարձակողական ամբողջ հնարավորությունները։ Բայց միևնույնն է` գոլային պահ ստեղծել չէր հաջողվում, էլ չենք խոսում դարպասի գրավման մասին։

Չի կարելի ասել, որ էստոնացիներին ձեռնտու էր ոչ–ոքին։ Ճիշտ հակառակը` Էստոնիայի հավաքականն այս խաղում ոչ–ոքիի դեպքում կորցնում էր բոլոր շանսերը խմբում բարձր տեղ գրավելու համար։ Բայց էստոնացիների հնարավորությունները, ի տարբերություն մեր թիմի, ավելի քիչ էին։ Մյուս կողմից էլ մեր թիմը որքան էլ առանձին ֆուտբոլիստներով թեպետ գերազանցում էր մրցակցին, թիմային խաղով ու թիմային արդյունքով չկարողացավ գերազանցել։ Արդարության համար նշենք, որ իր ոչ լավագույն հանդիպումն անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը, որի խաղից մեր հավաքականում շատ բան է կախված։

Հաշվի առնելով այն, որ Հյուսիսային Մակեդոնիա-Վրաստան խաղում նույնպես կողմերը մեկական գնդակ փոխանակեցին, խմբում ստատուս քվոն պահպանվեց։ Վեցական միավոր ունեն Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականները։ Հայաստանի հավաքականն ունի հինգ, Էստոնիան` երկու միավոր։ Խմբում հաղթողի հարցը կլուծվի նոյեմբերին։ Մեր ընտրանին Վրաստանում կմրցի տեղի թիմի հետ, իսկ հետո կհյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիային։

269
թեգերը:
ֆուտբոլ, Էստոնիա, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես Լենինականի «Գյումրին» հաղթեց Ադրբեջանի «Քյափազին». «Կաշվե գնդակի» հիշվող մրցաշարը
Ինչու Բերեզովսկուն չհաջողվեց իրագործել «Փյունիկի» հետ կապված ծրագրերը․ բացառիկ հարցազրույց
Վնասվածք, որը խաչ քաշեց «խաչի» վրա, կամ Ազարյան ընտանիքում հայտնվեց 4–րդ օլիմպիական ոսկին
ԱԹՍ Bayraktar. արխիվային լուսանկար

Հայկական զինուժը թուրքական ԱԹՍ է խոցել. տեսանյութ

115
(Թարմացված է 09:54 20.10.2020)
Ըստ մասնագետների՝ այն կարող է նաև թուրքական արտադրության այնպիսի ԱԹՍ լինել, որի առկայության մասին Ադրբեջանի ԶՈւ-ում տեղեկություններ բաց աղբյուրներում չկան։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայկական զինված ուժերը թուրքական արտադրության ԱԹՍ են խոցել։ Տեղեկությունը հայտնում է razm.info կայքը։ Ըստ մասնագետների՝ Արցախի պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութի կադրերից մեկում երևում է կանադական արտադրության CMX 15D օպտիկա։

«Այն կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել»,- հաղորդում է կայքը:

Ավելի ուշը մասնագետները հավելել են, որ նույն այդ օպտիկայով զինված են նաև թուրքական արտադրության մեկ այլ` Anka ԱԹՍ-ները, հետևաբար չի կարելի բացառել նաև դրա խոցումը։

«Թեպետ Ադրբեջանի զինված ուժերում դրանց առկայության մասին տեղեկություն որևէ բաց աղբյուրում մինչ այս չի հանդիպել»,- հավելում են մասնագետները։

Ավելի վաղ Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր, որ դադարեցվում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը:

Հիշեցնենք՝ Կանադայի հայ համայնքը բողոքի ալիք էր բարձրացրել, որ Արցախում կիրառվող թուրքական ԱԹՍ–ների սենսորները կանադական արտադրության են։ Դրանից հետո Կանադայի արտաքին գործերի նախարարը հանձնարարել էր հետաքննել, թե արդյոք Արցախի դեմ կիրառվող անօդաչու թռչող սարքերում կանադական տեխնիկա է կիրառվում, սակայն շարունակվող հետաքննությանը զուգահեռ որոշում էր կայացվել կասեցնել Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները։

Հոկտեմբերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում: Փորձագետները ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը և եզրակացրել, որ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղը:

Նշենք, որ Կանադայի Ներմուծման և արտահանման թույլտվության ակտը արգելում է զենք-զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:

115
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Ադրբեջան, Թուրքիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Արցախի բնակչությանը ցեղասպանության են ենթարկում ԱԹՍ–ների միջոցով. գերմանացի պատգամավոր
ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Գեղարքունիքի մարզի երկու դպրոցներ են վնասվել
Վարդենիսում Ադրբեջանի ԱԹՍ–ի հարվածից տուժած 14-ամյա տղայի վիճակն արդեն կայուն է. լուսանկար