Ջասթին Կլյուվերտը, Հենրիխ Մխիթարյանն ու Գոնսալո Վիլյարը. արխիվային լուսանկար

«Հիանալի խաղացող է, նրանից սովորելու բան կա». Ջասթին Կլյուվերտը` Մխիթարյանի մասին

134
(Թարմացված է 13:40 20.06.2020)
«Արսենալը» պատրաստ է էլ ավելի զիջել գնի մեջ, սակայն փոխարենն ուզում է «Ռոմայից» տանել Ջասթին Կլյուվերտին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի –Sputnik. Ջասթին Կլյուվերտը չի ցանկանում Մխիթարյանի փոխարեն մեկնաբանել նրա` «Արսենալ» գնալու մասին լուրերը: Դրա փոխարեն Voetbalzone նիդեռլանդական պարբերականին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ ուրախ է Հենրիխի հետ խաղալու համար։

«Հենրիխ Մխիթարյանը հիանալի խաղացող է, նրանից սովորելու բան կա», – հայտարարել է «Ռոմայում» Հենրիխի գործընկերը։

Ջասթին Կլյուվերտը 90-ականների հայտնի նիդեռլանդական ֆուտբոլիստ Պատրիկ Կլյուվերտի որդին է։ Ինչպես Մխիթարյանը, նա նույնպես խաղում է հարձակման մեջ` վինգերի դիրքում (եզրային հարձակվող կիսապաշտպան), հիմնականում աջ եզրում (Մխիթարյանը խաղում է ինչպես եզրային, այնպես էլ կենտրոնական հատվածներում)։

Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» խաղացող է, սակայն վարձակալության հիմունքով հանդես է գալիս «Ռոմայի» կազմում։ Վերջին շրջանում տեղեկություն է հայտնվել, որ զինագործներն ուզում են վաճառել նրան, սակայն հռոմեացիները հայ ֆուտբոլիստի տեղափոխման համար չեն համաձայնում 20 մլն ֆունտ վճարել։ Ավելի ուշ սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ «Արսենալը» մտադիր է կրկնակի նվազեցնել գումարը, սակայն «Ռոման» համաձայն չէ նաև դրա հետ։

Ֆոնսեկան ամեն գնով ուզում է ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին. իտալական ԶԼՄ–ներ

Այսօր ֆուտբոլային շրջանակներում ասում են, որ «Արսենալը» մտադիր է էլ ավելի իջեցնել գումարը, սակայն փոխարենը «Ռոմայից» ստանալ Ջասթին Կլյուվերտին։ Լոնդոնցիները համառորեն ուզում են Մխիթարյանի դիմաց գոնե որևէ բան ստանալ, չէ որ մեկ տարի հետո նրա պայմանագիրն ավարտվում է, և նա կհեռանա «Արսենալից», որը նրա դիմաց որևէ փոխհատուցում չի ստանա, ինչպես դա եղավ Աարոն Ռեմսիի դեպքում («Յուվենտուսի» ներկայիս խաղացող)։

«Արսենալում» Մխիթարյանը խաղի հետ խնդիրներ ունեցավ, այդ թվում վնասվածքի պատճառով։ «Ռոմայում» վնասվածքները շարունակեցին հետապնդել նրան, զգացնել էին տալիս նաև հները։ Այդ պատճառով նա Իտալիայի առաջնության և Եվրոպայի լիգայի խաղերի մոտ կեսը բաց թողեց։ Սակայն Ա սերիայի ընդամենը 13 խաղերում Հենրիխը 6 գնդակ ուղարկեց մրցակիցների դարպասը և 3 գոլային փոխանցում կատարեց, իսկ Եվրոպայի լիգայի 4 խաղերում` մեկ գոլային փոխանցում 1/8 եզրափակչի որոշիչ պատասխան խաղում։ Այդ խաղում նա իր հիանալի փոխանցմամբ օգնեց գոլ խփել հենց Ջասթին Կլյուվերտին։

«Մխիթարյանն իր փորձը փոխանցում է թիմին և իհարկե` ինձ։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նման փորձառու խաղացողին։ Նրանից սովորելու բան ունեմ։ Մենք շատ ենք շփվում, քանի որ նույն դիրքերում ենք խաղում։ Երբեմն նա ինձ ինչ–որ բան է խորհուրդ տալիս կամ նշում, թե ինչն է ինձ մոտ լավ ստացվում։ Ես նրան լսում եմ»,–նշել է Կլյուվերտը։

Իր մասին Ջասթինը կանխատեսումներ անել չի ցանկանում, սակայն ընդգծում է, թե որքան կարևոր է, որ թիմում մնան Մխիթարյանն ու «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված պաշտպան Քրիս Սմոլինգը, որը ևս վարձակալության հիմունքով է խաղում։

«Ես ուրախ եմ, որ նա (Մխիթարյանը,–խմբ.) օգնում է թիմին և հույս ունեմ, որ ինքն ու Քրիս Սմոլինգը կմնան այստեղ խաղաշրջանի ավարտից հետո։ Նրանք մենք համար թոփ խաղացողներ են»,–հավելել է Կլյուվերտը։

Իտալիայի առաջնությունում «Ռոման» զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը և պահպանում շանսերը 4-րդի համար պայքարում, ինչը Չեմպիոնների լիգա դուրս գալու հնարավորություն է տալիս։ Ա սերիան կվերսկսվի հունիսի 24-ին. այդ օրը հռոմեացիները կխաղան «Սամպդորիայի» հետ։

Ինչ վերաբերում է Եվրոպայի լիգային, ապա «Ռոման» 1/8 եզրափակչում չհասցրեց խաղալ «Սևիլիայի» հետ։ ՈւԵՖԱ–ի որոշմամբ` ՉԼ և ԵԼ մնացած խաղերը կկայանան Գերմանիայի չորս քաղաքներում, իսկ փլեյ օֆը բաղկացած կլինի ոչ թե երկու, այլ մեկ խաղից։

Մխիթարյանը պատրա՞ստ է քիչ ստանալ, բայց մնալ «Ռոմայում». Հենրիխի տրանսֆերային ոդիսականը

134
թեգերը:
Արսենալ, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (302)
Ըստ թեմայի
«Ռոմայի» մարզիկները, որի կազմում խաղում է Մխիթարյանը, հրաժարվել են 4 ամսվա աշխատավարձից
«Նա մեծ ֆուտբոլիստ է և մեծ մարդ».  «Ռոմայի» մարզիչն ուզում է աշխատել Մխիթարյանի հետ
Մխիթարյանին «Արսենալը» պատրաստ է վաճառել 15 մլն ֆունտով. ինչ է ասում «Ռոման»
Դենիս Ջորկաեֆ. արխիվային լուսանկար

Հայկական ֆուտբոլն ու Ջորկաեֆը. կորոնավիրուսը նահանջելուն պես նա «հարձակողական գիծ կմտնի»

291
(Թարմացված է 12:35 04.08.2020)
2020 թվականի հուլիսին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց նոր նշանակումների մասին: ՀՖՖ նախագահի նորանշանակ երկու խորհրդականներից մեկը՝ Դենիս Ջորկաեֆը, արդեն պաշտոնապես պատասխանատու է ՀՖՖ միջազգային կապերի հաստատման ու բարելավման համար:

Ֆրանսիական Դեսին (Դեսին Շարպ) քաղաքի փոխքաղաքապետ, FeedConstruct սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և տվյալներ մատակարարող ընկերության դեսպան Դենիս Ջորկաեֆը նշանակվել է ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական:

Սպասելի նշանակում Ջորկաեֆի համար

Պարզվում է` Դենիս Ջորկաեֆի համար առաջարկությունն ու նշանակումը անակնկալ չեն եղել:

«Բանակցությունները, ՀՖՖ-ում աշխատելու հետ կապված, ընթացել են վաղուց, այնպես որ, նշանակումն անակնկալ չէր ինձ համար: Եթե ես կարող եմ ինչ– որ կերպ օգտակար լինել հայ ազգին, հայկական ֆուտբոլին, ապա հպարտ կլինեմ դրանով: Մենք ֆուտբոլային ընտանիք ենք եղել միշտ, ու այն փորձն ու կապերը, որոնք մենք ունենք, հաստատ կօգտագործենք հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու համար»,– Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում նշեց Ջորկաեֆը։

Ջորկաեֆը հավելեց, որ իրենց ընտանիքը միշտ էլ պատրաստակամ է եղել հայկական ֆուտբոլին օգնելու և օգնել է տարբեր հարցերում: Հիմա ուրախ է, որ այդ ամենն արդեն նաև պաշտոնական բնույթ է կրելու:

Միջազգային կապերի կարևորությունը

ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդականը նշեց, որ, անկասկած, միջազգային կապերն անհրաժեշտություն են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքները հեշտացնելու համար: Նրա խոսքով` ֆուտբոլային միջազգային կառույցների հետ աշխատանքներ կազմակերպելը, փորձի փոխանակումն ու այլ կարգի կարևոր գործոնները պետք է կարողանալ արագ ծառայեցնել հայկական ֆուտբոլի զարգացման նպատակին:

Ջորկաեֆ ավագը հայերի հետ ոչ–ոքի խաղաց դաշտում և հայուհու հետ հաղթեց անձնական կյանքում

«Այս պահի դրությամբ դեռևս որոշված չէ, թե կոնկրետ որ ուղղությամբ ենք սկսելու: Կորոնավիրուսի պատճառով, շփումներն առայժմ լիարժեք հնարավոր չեն: Բայց շատ շուտով մենք կհանդիպենք ՀՖՖ-ում ու կորոշենք մեզ համար կարևոր նպատակները»,–վստահեցրեց Ջորկաեֆը:

Ջորկաեֆների հյուրընկալ հայկական ընտանիքը

«Շիրակի» նախկին ֆուտբոլիստ Արա Ադամյանը, որը բնակվում է Ֆրանսիայում ու շատ մտերիմ հարաբերությունների մեջ է Ջորկաեֆների ընտանիքի հետ, պատմելով նրանց մասին, նշեց հետևյալը.

«Շատ հյուրընկալ ընտանիք է, իսկական հայկական, ու այդ առումով առաջին հերթին պետք է առանձնացնեմ Ջորկաեֆների մայրիկին: Երբ մտնում ես իրենց տուն, կարծես Հայաստանում լինես: Դոնի Ջորկաեֆը չորս երեխա ունի, ու նրանք շատ հաճախ են գալիս Հայաստան: Կինը ֆրանսահայ է և մաքուր խոսում է հայերեն: Կարճ ասած` պարզ ու լավ հայկական ընտանիք է»,–ասաց նա։

Слева направо: Ара Адамян, Денис Джоркаефф и Арутюн Варданян
© Photo : provided by Ara Adamyan
Ձախից աջ` Արա Ադամյան, Դենիս Ջորկաեֆ և Հարություն Վարդանյան

Մեր հայրենակից Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն

«Շիրակի» նախկին ֆուտբոլիստը համոզված է` ապագայում Ջորկաեֆը մեծ ներդրում կունենա հայկական ֆուտբոլի զարգացման մեջ:

Ֆուտբոլի ու Ջորկաեֆների անխափան կապը

Արա Ադամյանը Ջորկաեֆների ընտանիքն ու ֆուտբոլն առանձին–առանձին չի պատկերացնում։

«Ես աշխատել եմ Դոնիի հետ UGA -(Union Générale Arménien) թիմում, որտեղ նա տասը տարի եղել է ակումբի նախագահ: Ընդհանրապես, նա ֆուտբոլում տարբեր ու կարևոր պաշտոններ է զբաղեցրել: Անվիճելի է, որ նա ֆուտբոլային անձնավորություն է` իր ազգանունին համապատասխան: Բացի այդ, Ջորկաեֆները շատ լավ կապեր ունեն ՖԻՖԱ-ում և ՈՒԵՖԱ-ում, և դա նունպես նպաստելու է տարբեր ծրագրեր իրականացնելուն»,–նշեց Ադամյանը:

Փաստորեն` Դոնի Ջորկաեֆ

Դենիսին ֆրանսիայում ասում են Դոնի, այսինքն` ֆրանսերենում գրվում է Դենիս, բայց կարդացվում Դոնի։

Ստացվում է, որ Դենիս Ջորկաեֆը սովոր է, որ իրեն դիմեն որպես Դոնի: Բայց, եկեք ասենք` դա ոչ մի բան չի փոխում ֆուտբոլում արդեն մեծ փորձ կուտակած ու աշխատանքային հարուստ կապեր ունեցող Ջորկաեֆին մտածել հայկական ֆուտբոլի մասին: Մնում է սպասել միայն կորոնավիրուսի համաճարակի նահանջին, որպեսզի իր հեղինակությամբ «հարձակողական գիծ մտնի» Դոնի Ջորկաեֆը:

Ջորկաեֆի դպրոցական շարադրությունը կամ ինչու՞ Թուրքիան չսիրեց տաղանդավոր ֆուտբոլիստին

291
թեգերը:
կորոնավիրուս, ֆուտբոլ, Հայաստան, ՀՖՖ, Դենիս Ջորկաեֆ
Ըստ թեմայի
Ջորկաեֆները` ֆուտբոլում և քաղաքականության մեջ. Դեսինը հայկական քաղաք է դառնում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային օրը սկսեց Ջորկաեֆի հետ հանդիպումով. լուսանկար
Մակրոնն ինքն ուզեց, Ջորկաեֆը «սիրահարվեց», իսկ վարչապետը վճարեց. պատմություններ Երևանից
ֆուտբոլիստներ

2019/20 մրցաշրջան. հայտնի է` ով է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը

57
(Թարմացված է 17:58 03.08.2020)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է քվեարկության արդյունքներն ու հրապարակել լավագույն ֆուտբոլիստի անունը։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Գյումրու «Շիրակ» ակումբի հարձակվող Մորի Կոնեն Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Քվեարկության արդյունքում Մորի Կոնեն հավաքել է 137 միավոր»,– գրված է հաղորդագրության մեջ։

Եվրոպայի լիգային ընդառաջ. Հենրիխ Մխիթարյանը մարզումներից լուսանկար է հրապարակել

Լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար կազմակերպված քվեարկության արդյունքում 31 միավորով երկրորդ հորիզոնականում է «Նոայի» կիսապաշտպան Մաքսիմ Մայրովիչը, 22 միավորով երրորդ տեղում է «Լոռի» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ջոնել Դեսիրեն:

Ալեքսանդր Կարապետյանը մարզական կարիերան կշարունակի ռուսական «Տամբովում»

57
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
«Ջորդանը նրան չի հասնի». Գալուստյանը սպորտում «ռեկորդներ» է սահմանում. տեսանյութ
«Նոան» նոր մրցաշրջանում կհանդիպի Արարատի հետ ու կիրագործի հեռուն գնացող նպատակները
Արագ, ուժեղ, բարձր. Ծաղկաձորն օլիմպիական ոսկու պայքարի գլխավոր «հենակետն» էր
Մարզիկները ո՛չ իրենց «քաշեցին», ո՛չ էլ թիմին. Հայաստանը լավագույններին էր Մոսկվա ուղարկում
Ռոբերտ Քոչարյանը դատարանում

Դատարանը հրաժարվեց վերացնել Քոչարյանի ու Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը

26
(Թարմացված է 15:12 04.08.2020)
ՀՀ երկրորդ նախագահի ու նախկին փոխվարչապետի փաստաբանները դեմ են դատարանի որոշմանը։ Նրանք կարծում են, որ այդ որոշումը հակասում է քրեական դատավարության օրենսգրքին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում դատարանը մերժեց քննության այս փուլում հանել Քոչարյանի ունեցվածքի, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը։ Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ փաստաբանները մերժեցին դատավորին տրամադրել կալանքի տակ գտնվող գույքի արժեքը։

Հուլիսի 28-ին կայացած նախորդ նիստում փաստաբանները դատարանին միջնորդել էին վերացնել նրանց գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքը։։ Երկրորդ նախագահի պաշտպանները կարծում են, որ կալանքի ոչ մի պատճառ չկա։

Ալումյանը, ներկայացնելով պաշտպանական կողմի դիրքորոշումը, նշեց, որ դեռ 2019 թվականին իրենք կալանքը չեղարկելու համար Վերաքննիչ դատարան էին դիմել, դատարանը բավարարել էր բողոքը։ Սակայն ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանն անցյալ տարվա հունիսին փաստացի հրաժարվել էր կատարել վերադաս դատական ատյանի որոշումը։ Ալումյանի խոսքով` դատարանը չի ուզում վերացնել ակնհայտ ապօրինությունը, հենց այդ պատճառով էլ իրենք որոշել են մերժել դատարանի խնդրանքը։

Ալումյանի որոշմանը միացավ նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Դանիբեկյանն իր հերթին հայտարարեց, որ դատարանը չի կարող կալանքը հանելու հարցը լուծել առանց ունեցվածքի չափի նախնական գնահատման։ Այդ պատճառով էլ դատարանը որոշել է հետաձգել կալանքը հանելու հարցը։ Ի պատասխան դրան պաշտպանները հայտնեցին, որ այդ որոշումը հակասում է քրեական դատավարության օրենսգրքին։

«Ես չեմ հասկանում` ինչ է նշանակում՝ Արցախը Հայաստան է, և վերջ». Ռոբերտ Քոչարյան

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Ռոբերտ Քոչարյանը խոսել է տավուշյան դեպքերի ու Ադրբեջանի ագրեսիայի պատճառների մասին

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Իշխանությունները պատրաստ չեն լսել. Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններ ունի. տեսանյութ

26
թեգերը:
Դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան