Ֆուտբոլ. արխիվային լուսանկար

Պաշտոնական. հայտնի է, թե երբ կվերսկսվի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը

34
(Թարմացված է 21:36 22.05.2020)
Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների:

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի– Sputnik. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը` ընդգծելով, որ որոշումներն ընդունվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ այսօր կայացած նիստի ընթացքում:

«Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Հետագայում, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումները և ՀՀ կառավարության կայացրած որոշումները, կքննարկվեն վերոնշյալ սահմանափակումը ուժի մեջ թողելու կամ վերացնելու տարբերակները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Արդեն հայտնի է Հայաստանի Բարձրագույն խմբի վերսկսումից հետո կայանալիք առաջին՝ թվով 18-րդ մրցափուլի խաղացանկը:

Հետագա մրցափուլերի խաղացանկը կկազմվի 18-րդ տուրի ավարտից հետո՝ ելնելով մրցաշարային աղյուսակում թիմերի վերջնական դասավորությունից:

ՀՖՖ Գործկոմը կայացրել է ևս մի քանի որոշում: Մասնավորապես, որոշվել է հունիսի 1-ից վերափոխված խաղացանկով վերսկսել ՀՀ ֆուտզալի սուպերլիգայի մրցաշարը:  Հունիսի 1-ին կմեկնարկի նաև Ֆուտզալ լիգայի VBET գավաթի խաղարկությունը:  Որոշվել է չեղարկել կանանց ֆուտբոլի Բ խմբի մրցաշարը և գավաթի խաղարկությունը: Ա խմբի հաղթողին որոշելու համար հունիսի 14-ին՝ ֆուտբոլի ակադեմիայում, կմրցեն այս պահի դրությամբ մրցաշարի առաջատար «Ալաշկերտը» և երկրորդ տեղում ընթացող «Շիրակ-Հոմենմենը»: Անձնական հանդիպումներում առավելություն ունենալու շնորհիվ, նույնիսկ ոչ-ոքիի դեպքում մրցաշարի հաղթող կճանաչվի «Ալաշկերտը»:

Հայկական ֆուտբոլում 4-5 տարի հետո անպայման կլինի երկար սպասված վերելքը. Խորեն Հովհաննիսյան

2020-2021 մրցաշրջանի համար հաստատվել է հուլիսի 15-ից հոկտեմբերի 6 ընկած ժամանակահատվածը, իսկ  և 2021-2022 մրցաշրջանների համար՝ հունիսի 21-ից սեպտեմբերի 12 ընկած ժամանակահատվածը:

34
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, ֆուտբոլ, ՀՖՖ
Քեթլին Չուքագյան

MMA–ի մարզիկը լուսանկար է հրապարակել. հայուհին նրա դեմքին 45 հարված է հասցրել

137
(Թարմացված է 18:33 31.05.2020)
Ավելի վաղ Լաս Վեգասում կայացած մենամարտն ավարտվել է ամերիկահայ մարզիկ Քեթլին Չուքագյանի համոզիչ հաղթանակով։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Խառը մարտարվեստի մարտիկ, Ղրղզստանի ներկայացուցիչ Անտոնինա Շևչենկեն ցուցադրել է իր լուսանկարը UFC on ESPN 9 մրցաշարում ամերիկահայ Քեթլին Չուքագյանից պարտություն կրելուց հետո։ Լուսանկարը մարզիկը հրապարակել է Instagram–ի իր էջում։

Նրա դեմքին երևում են հարվածի բազմաթիվ հետքեր, քերծվածքներ և կապտուկներ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Antonina La Pantera Shevchenko (@antoninapantera)

«ММА–ն ծանր մարզաձև է, սակայն սա իմ ճանապարհն է, և ես ավելի ուժեղ կվերադառնամ»,– գրել է Շևչենկոն։

Բաժանորդներն իրենց հերթին աշխատում են նրան քաջալերել, ինչպես նաև շուտափույթ վերադարձ մաղթում ռինգ։

Մարտը տեղի է ունեցել մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը  Լաս Վեգասում։ Չուքագյանը հակառակորդին 202 հարված է հասցրել, որից 45-ը` գլխին։ Ամերիկահայը հաղթող է ճանաչվել մրցավարների միաձայն որոշմամբ։

Չերկեսկում երկրպագուները հարձակվել են մրցավար Աշուղյանի վրա. տեսանյութ

Շևչենկոն իր կարիերայի երկրորդ պարտությունն է կրել, ընդհանուր առմամբ գրանցել է 7 հաղթանակ։ Չուքագյանը հաղթել է 14-րդ մրացապայքարը։ Ամերիկուհին իր կարիերայի ընթացքում 3 պարտություն ունի։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Չուքագյանը պատմել էր իր հայկական արմատների և այն մասին, թե ինչն է նրան այդքան գրավում խառը մարտարվեստում։

«Շատ եմ սիրում հայերին և կանեմ այնպես, որ նրանք հպարտանան ինձնով». Դավիթ Ռոբերտս

137
թեգերը:
հաղթանակ, հայ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մարզիկ
Ըստ թեմայի
MMA-ի մարզիկ Գեորգի Կարախանյանին հեռացրել են ACB-ից
Մրցավարներն առնվազն 5 մեդալ են «խլել» հայ ըմբիշից, կամ ինչպես գորգին հայտնվեցին 3 մարզիկ
«Ռոմայի» մարզիկները, որի կազմում խաղում է Մխիթարյանը, հրաժարվել են 4 ամսվա աշխատավարձից
Բազմոցն էլ կարող է մարզասարք դառնալ․ լուսանկարներ մարզիկների կարանտինային մարզումներից
Ալեքսանդր Թարխանով

Հայկական ֆուտբոլային ակումբի փոխնախագահը կարող է գլխավորել ռուսական թիմը

63
(Թարմացված է 16:22 30.05.2020)
Թիմի նոր մարզչի վերաբերյալ որոշումը կընդունվի Կրասնոյարսկում, ըստ երևույթին՝ հաջորդ երեքշաբթի։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Ալեքսանդր Թարխանովը կարող է գլխավորել ռուսաստանյան «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբը։ Տեղեկությունը հայտնում է matchtv.ru կայքը։

Կազմվել է այն մասնագետների ցուցակը, որոնք կարող ենք Յուրի Գազաևին փոխարինել՝ «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ Ցանկում են Ալեքսանդր Տարխանովը, Սերգեյ Տաշուևը և Ալեքսանդր Ալֆյորովը։

Թիմի նոր մարզչի վերաբերյալ որոշումը կընդունվի Կրասնոյարսկում, ըստ երևույթին՝ հաջորդ երեքշաբթի, Ֆուտբոլի ազգային լիգայի նոր առաջնությունում թիմի բյուջեի և առաջադրանքների համաձայնեցումից հետո։

Ալեքսանդր Թարխանովը Հայաստանի բազմակի չեմպիոն երևանյան «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահն է 2019 թվականից։

Ով է բռնցքամարտիկ Ալոյանի հիմնական հակառակորդը օլիմպիական ուղեգրի համար պայքարում

63
թեգերը:
մարզիչ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
«Նրանց հետ հեշտ է․ շատ նման են հայերին»․ Հենրիխ Մխիթարյանը սեր է խոստովանել Իտալիային
«Ռուսական հայ» Պոդշիվալովի արկածները Երևանում, կամ ինչու հեռացրին մարզիչ Անդրեասյանին
Հենրիխ Մխիթարյանի համար պայքարը շարունակվում է․ «Ռոման» նոր առաջարկ կանի «Արսենալին»
Գազամուղ. արխիվային լուսանկար

Հայաստանին բնական գազի մատակարարումը 4 օրով կդադարեցվի

0
(Թարմացված է 13:44 01.06.2020)
Շուրջ 28 տարի հնարավոր չի եղել Կարմիր կամուրջ-Բերդ մայրուղային գազատարի զննման և անհրաժեշտ շահագործման ու տեխնիկական սպասարկման աշխատանքներ իրականացնել։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. Հունիսի 2-ից 96 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դադարեցումը Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի և Կարմիր կամուրջ- Բերդ մայրուղային գազատարի նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով է:

«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: 1992 թվականին շահագործման հանձնելուց ի վեր՝ շուրջ 28 տարի, Կարմիր կամուրջ-Բերդ մայրուղային գազատարի զննման և անհրաժեշտ շահագործման ու տեխնիկական սպասարկման աշխատանքներ հնարավոր չի եղել իրականացնել»,- նշված է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ընկերությունից տեղեկացնում են, որ նշված ժամանակահատվածում մայրուղային գազատարների վրա կկատարվեն մասնակի վերանորոգման աշխատանքներ։ Դրանք իրականացվում են հայ-վրացական միջկառավարական պայմանավորվածությունների ադյունքում։

Հայաստանը պնդում է, Ռուսաստանը` պարզաբանում. հնարավո՞ր է ԵԱՏՄ–ում գազի միասնական շուկան

0
թեգերը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերություն, Հայաստան, գազ
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը խոսեց գազի գնի ու «Գազպրոմի» մղումների մասին
Այս պահին գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ. Փաշինյան
Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովում վերահաստատեց՝ գազի միասնական շուկան անհրաժեշտություն է