Հենրիխ Մխիթարյան

«Նրանց հետ հեշտ է․ շատ նման են հայերին»․ Հենրիխ Մխիթարյանը սեր է խոստովանել Իտալիային

193
(Թարմացված է 17:08 18.05.2020)
Հայ ֆուտբոլիստը պատրաստվում է հաջորդ տարի հնարավորինս շատ մրցանակներ նվաճել, որպեսզի ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո մարդիկ իրեն երկար հիշեն։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik․ Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «A Day With…» («Մեկ օր․․․ հետ») հաղորդման եթերում խոստովանել է, որ իրեն դուր է գալիս Իտալիայում ապրելը։

«Առաջին իսկ օրվանից Հռոմում՝ ինչպես քաղաքում, այնպես էլ թիմում, ինձ լավ եմ զգացել։ Ես ուրախ կլինեմ, եթե մնամ այստեղ, իտալացիների հետ շփվելու և իտալերեն հարցազրույց տալու խնդիր արդեն չունեմ։ Ինձ այստեղ տանն եմ զգում, որովհետև իտալացիների հետ շատ հեշտ է շփվել։ Նրանք նման են հայերին, մենք պարզապես երկու տարբեր լեզվով ենք խոսում, այդքան բան»,- ասել է Մխիթարյանը։

Հարցազրույցի ընթացքում ֆուտբոլիստն առաջին անգամ պատմել է նորածին որդու մասին։ Հենրիխի և նրա կնոջ՝ Բեթի Վարդանյանի առաջնեկը ծնվել է մարտի 4-ին, երեխային կոչել են ֆուտբոլիստի հոր՝ Համլետ Մխիթարյանի պատվին։ Հենրիխը խոստովանել է, որ որդու մասին մտածելիս ոգեշնչվում է։

Հայաստանի հավաքականի առաջին գոլը պաշտոնական խաղերում. ինչ «ավանդույթ» ուներ մեր ընտրանին

«Ամուսնությունից առաջ ինձ առաջ մղող ուժը մայրս էր, քույրս, հայրս, որն արդեն վաղուց մեզ հետ չէ։ Որդուս ծնվելուց հետո ես մշտապես նրանց մասին եմ մտածում։ Անգամ մարզումների ժամանակ եմ նրանց մասին մտածում։ Մարդիկ, որոնց ես սիրում եմ, օգնում են ինձ առաջ շարժվել։ Այո, ես ինքս ինձ համար եմ ֆուտբոլ խաղում, բայց ուզում եմ, որ նրանք երջանիկ լինեն»,-խոստովանել է ֆուտբոլիստը։

Նա ցավում է, որ կորոնավիրուսային իրավիճակի պատճառով որդու ծնվելուց հետո դեռ դաշտ դուրս գալու հնարավորություն չի ունեցել, չնայած շատ և մեծ եռանդով է մարզվում։ 31-ամյա ֆուտբոլիստը նաև խոստովանել է, որ սկսում է մտածել ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։

«Ես շատ եմ հաղթել, բայց դա անցյալում է։ Ֆուտբոլային կարիերայի ավարտին այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, և հաջորդ տարի ես ուզում եմ հնարավորինս շատ մրցանակներ շահել, որպեսզի մարդիկ իմ մասին երկար հիշեն։ Ինչ համար կարևոր է լավ հետք թողնելը՝ հնարավորինս շատ մրցանակներ շահելով»,-ասել է ֆուտբոլիստը։

Մխիթարյանն ասել է, որ ուզում է մնալ «Ռոմայում» և հույս ունի հաջորդ մրցաշրջանում թիմի հետ հայտնվել Չեմպիոնների լիգայում։

«Ա սերիան իր առանձնահատկություններն ունի, շատերը թերագնահատում են այն, բայց իրականում սքանչելի է։ Գուցե այնքան ուժեղ չէ, որքան 20 տարի առաջ, բայց ինձ ուրախացնում է, որ մրցակցությունը շարունակում է ուժեղանալ»,-նշել է Մխիթարյանը։

«A Day With․․․» ծրագիրը ֆինանսավորում է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը։

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալի» խաղացող Մխիթարյանը անցած տարվանից վարձակալության իրավունքով հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում, պայմանագիրը սպառվում է 2021թ․-ի վերջին։

193
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, Իտալիա, Հայաստան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (287)
Ըստ թեմայի
«Եթե անունս տաս, հաշիվդ կկրկնապատկեն»․ Հենրիխ Մխիթարյանի ու Նոբել Առուստամյանի հանդիպումը
Մրցավարներն առնվազն 5 մեդալ են «խլել» հայ ըմբիշից, կամ ինչպես գորգին հայտնվեցին 3 մարզիկ
Հայաստանի դպրոցներից մեկում ֆուտբոլ խաղալ կսովորեցնեն
Ինչպես հաղթեց օլիմպիական չեմպիոնին, կամ ըմբշամարտիկ Լևոն Գեղամյանի հաջողակ թիվը
Ալաշկերտ ֆուտբոլային ակումբ, արխիվային լուսանկար

ՀՖՖ-ն 2-ական միլիոն դրամով տուգանել է հայկական 9 ակումբներին

31
(Թարմացված է 14:08 26.05.2020)
ՀՖՖ-ն ֆուտբոլային թիմերին տուգանել է ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և ֆեդերացիայի կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայկական «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ» ակումբ, «Շիրակ», «Փյունիկ», «Ուրարտու», «Նոա», «Վան», «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբները տուգանվել են 2-ական միլիոն դրամով։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայկական ֆուտբոլում 4-5 տարի հետո անպայման կլինի երկար սպասված վերելքը. Խորեն Հովհաննիսյան

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և իր կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար 9 ակումբների տուգանել է 2-ական միլիոն դրամով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայկական ակումբները սկսեցին մարզումները. Վարդան Մինասյանի թիմի պարապմունքը լուսանկարներով

Նշենք, որ վերը նշվածները հանդիսանում են Հայաստանի բարձրագույն և առաջին խմբի ակումբներ:

31
թեգերը:
Տուգանք, ՀՖՖ, Փյունիկ, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Գողացել են լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները. լուսանկարներ
Հայ ֆուտբոլիստի յուրահատուկ մարզումը. դստրիկը` ծանրության փոխարեն. տեսանյութ
Ֆուտբոլը վերադառնում է. հայտնի է` երբ կվերսկսվի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տեխնիկական տնօրենը կասկածում է, որ կորոնավիրուս է տարել
Լևոն Արոնյան. արխիվային լուսանկար

Լևոն Արոյանը պարտվեց ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայից

71
(Թարմացված է 22:46 25.05.2020)
Փորձագետները կարծում են, որ չնայած ծանր հոգեբանական վիճակին, Լևոն Արոնյանը հետաքրքիր խաղ է ցուցադրում։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում պարտվեց ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայից։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ՝ չորս խաղերի արդյունքների համաձայն՝ Նակամուրան հաղթել է 3-1 հաշվով և մտել մրցակցության հաջորդ փուլ: Արոնյանի հետ առաջին հանդիպումը նույնպես հօգուտ ամերիկացու էր:

Lindores Abbey Rapid Challenge մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին, ինչից հետո կկայանան ևս մի քանի մրցաշարեր` Online Chess Masters-ը (հունիսի 20-ից հուլիսի 5-ը), Legends of Chess-ը (հուլիսի 21-ից օգոստոսի 5-ը) և Grand Final-ը (օգոստոսի 9-20-ը):

Մրցաշարի մրցանակային ընդհանուր ֆոնդը 1 միլիոն դոլար է:

Փորձագետների կարծիքով՝ կնոջ` շախմատիստուհի և հասարակական գործիչ Արիանա Կաոլիի մահից հետո անգամ, չնայած ծանր հոգեբանական վիճակին, Արոնյանը վերջին շրջանում հիանալի խաղ է ցուցադրում։

71
թեգերը:
Պարտություն, Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ), շախմատիստ, շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
«Գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք». նախագահը և վարչապետը ցավակցել են Արոնյանին
Լևոն Արոնյանը կխաղա Եվրոպայի թիմի կազմում 
Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմի կազմում շարունակում է հաղթել
Մանեկեններ

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

14
(Թարմացված է 00:16 27.05.2020)
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

14
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում