Ալեքսանդր Կոզլով

«Դեդ Հասանը կանչեց ինձ». «Արարատի» հարձակվողը` մարզական կարիերայի նրբությունների մասին

83
(Թարմացված է 18:05 27.04.2020)
Կոզլովը Երևանի «Արարատ» ակումբ եկավ անցած տարվա ամռանը։ Մինչ այդ նա արդեն մեծ ճանապարհ էր անցել ֆուտբոլային աշխարհում։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի –Sputnik. Երևանի «Արարատ» ակումբի հարձակվող, ռուս ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոզլովը խոսել է ռուսական ու հայկական ֆուտբոլի տարբերության մասին և հիշել «օրենքով գող» Դեդ Հասանի հետ հանդիպումը։

Կոզլովը հայկական ակումբի շարքերը համալրել է անցած տարվա ամռանը։ Championat.com պարբերականին տված հարցազրույցում «Արարատի» հարձակվողն ասել է, որ հայկական ֆուտբոլում խաղալն ավելի լավ է, քան Ազգային լիգայում։

«Ռեստարտի համար, կարծում եմ, լավ տարբերակ է։ Թեև մեծ փողեր չեն։ Աշխատավարձերը մի քանի հազար դոլար են», –ասել է նա։

Կոզլովը գոհ է նաև իր գործակալ Վալերի Հովհաննիսյանից։

Ռուսաստանը ֆուտբոլիստների գլխավոր «արտահանողն է» Հայաստան. FIFA

«Որքան ֆուտբոլում մարդու մասին վատ բաներ են խոսում, և որքան նա ավելի քիչ է մտնում համակարգի մեջ, այնքան ավելի ազնիվ է։ Սա իմ կարծիքն է։ Ես նրան հարգում ու վստահում եմ։ Կողքիս է եղել բոլոր ծանր իրավիճակներում», – ասել է ֆուտբոլիստը։

Կոզլովը նաև պատմել է, որ մի անգամ շփվել է Դեդ Հասանի հետ։ Խոսակցություններ են եղել, որ Կոզլովը պետք է ԲԿՄԱ գնա։ Հասանն էլ ֆուտբոլիստի կարծիքն է հարցրել։

«Բարդ իրավիճակ էր։ Կողքից ինձ վրա ճնշում էին գործադրում։ Ես էլ չէի ուզում, որ իմ փոխարեն այլ մարդիկ որոշեն։ Այդ ժամանակ մենք ինչ–որ մրցաշարից էինք վերադարձել։ 1992 թվականն էր։ Ես 4 կամ 5 գոլ էի խփել։ Դեդ Հասանը շատ էր ուրախացել։ Նա հետևում էր ֆուտբոլին, երիտասարդ խաղացողներին։ Կամ էլ նրա մարդիկ էին հետևում։ Եվ վեճը լուծելու համար նա կանչեց ինձ ու հարցրեց` ինչ եմ ես ուզում։ Ասացի` ուզում եմ «Սպարտակի» կազմում խաղալ։ Դրանից հետո ճնշումներ դադարեցին, ու ԲԿՄԱ–ի թեման վայրկենական փակվեց», – պատմել է ֆուտբոլիստը։

«Միլանը» իրոք հետաքրքրված է արգենտինահայ ֆուտբոլիստով․ Բալեկյանը մանրամասներ է հայտնել

Կոզլովի մարզական կարիերան վառ է, բայց տեղ–տեղ` հակասական։ Մինչև 17 տարեկանների ռուսական ակումբների կազմում խաղալու ժամանակ 18 խաղ է անցկացրել և 20 գոլ խփել, մրցանակ է ստացել միջազգային ամենանշանակալի մրցաշարերում լավագույն խաղի համար։ 15 տարեկանում «Սպարտակի» հետ պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել, հիմնական կազմում խաղացել 16 տարեկանում, Չեմպիոնների լիգայում առաջին խաղը կայացել է 17 տարեկանում։ Սակայն 2014 թվականին ծանր վնասվածք է ստացել, որին հաջորդել է Ազգային լիգայի դժվարին ճանապարհը։ Հիմա նա 27 տարեկան է։

Միլիարդ ռուբլի և նոր մարզադաշտ. ի՞նչ է արել Չելոյանցը «Արմավիրի» համար

83
թեգերը:
օրենքով գող, Հայաստան, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Ինքնամեկուսացած Հենրիխ Մխիթարյանը «հարցազրույց» է անցկացրել երկրպագուների հետ. տեսանյութ
«Ռոմայի» մարզիկները, որի կազմում խաղում է Մխիթարյանը, հրաժարվել են 4 ամսվա աշխատավարձից
FIGC նախագահը չի ուզում Մխիթարյանի ու Ա սերիայի «մահվան» պատճառ դառնալ
Ալաշկերտ ֆուտբոլային ակումբ, արխիվային լուսանկար

ՀՖՖ-ն 2-ական միլիոն դրամով տուգանել է հայկական 9 ակումբներին

31
(Թարմացված է 14:08 26.05.2020)
ՀՖՖ-ն ֆուտբոլային թիմերին տուգանել է ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և ֆեդերացիայի կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայկական «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ» ակումբ, «Շիրակ», «Փյունիկ», «Ուրարտու», «Նոա», «Վան», «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբները տուգանվել են 2-ական միլիոն դրամով։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայկական ֆուտբոլում 4-5 տարի հետո անպայման կլինի երկար սպասված վերելքը. Խորեն Հովհաննիսյան

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և իր կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար 9 ակումբների տուգանել է 2-ական միլիոն դրամով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայկական ակումբները սկսեցին մարզումները. Վարդան Մինասյանի թիմի պարապմունքը լուսանկարներով

Նշենք, որ վերը նշվածները հանդիսանում են Հայաստանի բարձրագույն և առաջին խմբի ակումբներ:

31
թեգերը:
Տուգանք, ՀՖՖ, Փյունիկ, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Գողացել են լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները. լուսանկարներ
Հայ ֆուտբոլիստի յուրահատուկ մարզումը. դստրիկը` ծանրության փոխարեն. տեսանյութ
Ֆուտբոլը վերադառնում է. հայտնի է` երբ կվերսկսվի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տեխնիկական տնօրենը կասկածում է, որ կորոնավիրուս է տարել
Լևոն Արոնյան. արխիվային լուսանկար

Լևոն Արոյանը պարտվեց ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայից

72
(Թարմացված է 22:46 25.05.2020)
Փորձագետները կարծում են, որ չնայած ծանր հոգեբանական վիճակին, Լևոն Արոնյանը հետաքրքիր խաղ է ցուցադրում։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում պարտվեց ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայից։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ՝ չորս խաղերի արդյունքների համաձայն՝ Նակամուրան հաղթել է 3-1 հաշվով և մտել մրցակցության հաջորդ փուլ: Արոնյանի հետ առաջին հանդիպումը նույնպես հօգուտ ամերիկացու էր:

Lindores Abbey Rapid Challenge մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին, ինչից հետո կկայանան ևս մի քանի մրցաշարեր` Online Chess Masters-ը (հունիսի 20-ից հուլիսի 5-ը), Legends of Chess-ը (հուլիսի 21-ից օգոստոսի 5-ը) և Grand Final-ը (օգոստոսի 9-20-ը):

Մրցաշարի մրցանակային ընդհանուր ֆոնդը 1 միլիոն դոլար է:

Փորձագետների կարծիքով՝ կնոջ` շախմատիստուհի և հասարակական գործիչ Արիանա Կաոլիի մահից հետո անգամ, չնայած ծանր հոգեբանական վիճակին, Արոնյանը վերջին շրջանում հիանալի խաղ է ցուցադրում։

72
թեգերը:
Պարտություն, Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ), շախմատիստ, շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
«Գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք». նախագահը և վարչապետը ցավակցել են Արոնյանին
Լևոն Արոնյանը կխաղա Եվրոպայի թիմի կազմում 
Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմի կազմում շարունակում է հաղթել
Մանեկեններ

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

34
(Թարմացված է 00:16 27.05.2020)
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

34
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում