Լևոն Արոնյան

Լևոն Արոնյանը կխաղա Եվրոպայի թիմի կազմում 

208
(Թարմացված է 17:37 23.04.2020)
Պահեստային խաղացողներն են լեհ Յան Կրիշտոֆ Դուդան ու վրացուհի Նանա Ձագնիձեն։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, թիմի ավագը կլինի շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հայ Լևոն Արոնյանը, հոլանդացի Անիշ Գիրին և ուկրաինացի Աննա Մուզիչուկը կներկայացնեն Եվրոպայի թիմը Ազգերի գավաթի առցանց մրցաշարում։ Այս տեղեկությունը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE)։

​Պահեստային խաղացողներն են լեհ Յան Կրիշտոֆ Դուդան ու վրացուհի Նանա Ձագնիձեն։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, թիմի ավագը կլինի շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը։

Երեքշաբթի FIDE-ն հայտնել էր, որ Ազգերի գավաթը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 5-10-ը։ Մրցաշարին կմասնակցեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի հավաքականները, ինչպես նաև «մնացած աշխարհի» թիմը։

Լևոն Արոնյանը երկար մտածել ու որոշել է չմասնակցել Երուսաղեմի Գրան Պրիին

208
թեգերը:
հայ, Լևոն Արոնյան, շախմատիստ
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները (100)
Ըստ թեմայի
Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրում
Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ և դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ
Լևոն Արոնյանը դուրս մնաց աշխարհի գավաթի պայքարից
Նենսի Ավեսյան

Հայաստանի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Նենսի Ավեսյանը երեխայի է սպասում. լուսանկար

125
(Թարմացված է 16:37 12.07.2020)
Ֆուտբոլիստը և իր ընկերը սպասում են իրենց առաջնեկին, որը լույս աշխարհ կգա մոտ 4 ամսից։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի անդամ Նենսի Ավեսյանը հղի է։ Լուրը ֆուտբոլիստը հայտնել է Instargram-ի իր էջում և ընկերոջ հետ լուսանկար հրապարակել։

«Մենք երեխա ենք ունենալու։ Մեզ այնքան օրհնված ենք զգում։ Անհամբեր սպասում ենք նոյեմբերին»,- գրել է Նենսին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nancy Avesyan (@nancyavesyan)

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ամերիկահայ ֆուտբոլիստ Նենսի Ավեսյանն առաջին անգամ խաղացել է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականի կազմում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում է անցկացրել Լիտվայի հավաքականի հետ և գրանցել 0:1 և 1:1 հաշիվները: Այնուամենայնիվ, պարտությունն ու ոչ ոքին չեն վրդովեցրել  երկրպագուներին։ Նրանք 2019 թվականից ուզում էին հայ գեղեցկուհի Նենսիին տեսնել Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականում, և դա արդեն իրականություն է:

Մարտի 8-ին Նենսին լուսանկար էր հրապարակել Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի հետ և շնորհավորել կանանց միջազգային տոնի առիթով։

125
թեգերը:
Լուսանկար, հղի, երեխա, ֆուտբոլ, Հայաստան, Նենսի Ավեսյան
Ըստ թեմայի
Նենսի Ավեսյանը Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականում է. լուսանկարներ
Ինչու է պարետատունը մերժել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
Հայաստանի կանանց թիմը պարտվեց ռուսական հավաքականին. Աշխարհի առաջնության 2-րդ տուր
Ֆուտբոլային թրիլլեր գավաթի եզրափակիչում. Հայաստանի գավաթակրի անունը հայտնի է
Շախմատի տախտակ

Կյանքը վերականգնվում է. Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարը

16
Հայաստանում անցկացվող շախմատային մրցաշարն աննկատ չի մնացել արտասահմանյան շախմատիստների կողմից։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Չնայած համավարակին՝ Ջերմուկ քաղաքում շախմատային առօրյան սկսվել է. մեկնարկել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը։ Անշուշտ, մրցաշարն անցկացվում է հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները պահպանելով։ Մրցաշարի բոլոր մասնակիցները պաշտպանիչ դիմակներով են։ 

Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով և 9 խաղափուլով:  Արդեն անցկացված 5 խաղափուլերի արդյունքներով՝ առաջատարը 22-ամյա գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն է։ Նա հնարավոր 5 միավորից վաստակել է 4 -ը։ Կես միավորով նրան հաջորդում է 24-ամյա Արման Միքայելյանը։ Առաջատարին հետապնդող շախմատիստների խմբում են 2018 թվականի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Դավիթ Շահինյանը՝ 3-ական միավորով։

Ջերմուկում անցկացվող մրցաշարն աննկատ չի մնացել արտասահմանյան շախմատիստների կողմից։ Նիդեռլանդների ներկայացուցիչ Պեն Չժաոցինը Twitter-ի իր էջում ջերմուկյան մրցաշարից լուսանկար է հրապարակել և գրառում կատարել.

«Հաճելի չէ, բայց աշխատում ենք հատուկ պայմաններում»,- գրել է շախմատիստուհին՝ նկատի ունենալով մրցաշարի մասնակիցների դիմակները։

Հիշեցնենք՝  Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 577–ով և դարձել 31 969։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 589 մարդ, կատարվել է 134 989 թեստավորում, առողջացել են վարակվածներից 19 633–ը։ Գրանցվել է մահվան 565 (+6) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 182 (+2)։

Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում

16
թեգերը:
Ստեփան Ավագյան, կորոնավիրուս, մրցաշար, Ջերմուկ, Հայաստան, շախմատ
Ըստ թեմայի
Կոնյակն էլ շախմատիստների՞ դոպինգն է. ՌԴ–ի սպորտային լրագրողները Երևանում են. լուսանկարներ
Հայ շախմատիստի մասին հարցն օգնեց լրագրողին գումար շահել ռուսական «Ինչ, որտեղ, երբ»- ում
Լևոն Արոյանը պարտվեց ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայից
Հայաստանում կայծակնային շախմատի մրցաշար կանցկացվի՝ նվիրված մայիսյան հաղթանակներին
Զինծառայողներ, արխիվային լուսանկար

Ադրբեջանական ԶՈՒ կրակոցները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. Շուշան Ստեփանյան

179
(Թարմացված է 01:59 13.07.2020)
ՀՀ Պն մամուլի խոսնակը հայտնում է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Ստեփանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։

«Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն»,– գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ էլ Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Նրա խոսքով` թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի

նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

179
թեգերը:
Շուշան Ստեփանյան, կրակոց, Սահման, հայ-ադրբեջանական