Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը պատանեկան, երիտասարդական և մեծահասակաների մրցումներում մինչև 2001 թվականը ոչ մի տիտղոս չէր նվաճել, թեև իր քաշային կարգում միշտ հաղթողի հիմնական հավակնորդների թվում էր:

Մի բան խանգարում էր, մի բան պակասում էր հայ ըմբիշին պատվո պատվանդանին կանգնելու համար: Բայց կատարված ահռելի աշխատանքն ու ծանրաբեռնված մարզումներն ի վերջո տվեցին իրենց արդյունքը:
1993 թվականին Աղասի Մանուկյանի` աշխարհի չեմպիոն դառնալուց հետո հունահռոմեական ոճի ըմբշամարտում հաջորդ չեմպիոնին ստիպված էինք սպասել ութ տարի: Իր մարզական կարիերայի ընթացքում Վաղինակ Գալստյանը բոլոր մրցումներում էլ միշտ մոտ կանգնած է եղել պատվո պատվանդանին:
Բայց միայն 2001 թվականին հունական Պատրաս քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում վերջապես բախտը ժպտաց նրան, և Գալստյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր անհաջողության մեջ մարզիկը պետք է իրեն մեղադրի ու պատճառները փնտրի իր մեջ: Ես 28 տարեկան էի, երբ դարձա աշխարհի չեմպիոն: Իհարկե, կողքից խանգարող հանգամանքներ լինում են, բայց կարծում եմ` 2001–ի աշխարհի առաջնության ժամանակ մարզավիճակիս գագաթնակետում էի»,- ասում է Գալստյանը:
Մենապայքարային մարզաձևերում մրցավարական սխալը իրոք կարող է ճակատագրական լինել: 2001 թվականին աշխարհի չեմպիոն դառնալուց հետո Վաղինակ Գալստյանը կարող էր նոր հաջողությունների հասնել, բայց դա անել չհաջողվեց, ինչու։ «2002 թվականի աշխարհի առաջնությունում ես մրցակցին մի հնարքով գետնեցի, ու նրա թիակները դիպան գորգին: Մտածեցի վերջ՝ մաքուր հաղթանակ:
Բայց մրցավարը չհաշվեց գցումը` նշելով, որ ոտքով եմ կատարել հնարքը (հունահռոմեական ըմբշամարտում ոտքով հնարք կատարել չի թույլատրվում): Բացի այդ ինձ դրեցին չորեքթաթ դիրք` գրոհելու հնարավորություն տալով ռուս ըմբիշին: Մյուսը օրը ներողություն խնդրեցին իրենց սխալի համար, բայց գոտեմարտի արդյունքը չփոխվեց»,– հիշում է Գալստյանը և հավելում, որ մարզիկի համար դրանից դառը երևույթ չկա:

Ըմբշամարտում միշտ լինում են գոտեմարտեր, որոնցում վճռորոշ են ոչ թե ըմբշամարտիկի պատրաստվածությունը, այլ մրցավարությունը: Գալստյանն էլ հիշում է մրցումներ, որտեղ մրցավարների պատճառով շատ դառը պարտություններ են գրանցել:
Կարիերայի բիծն ու մարզահագուստի գույնը. ինչու Կարեն Մնացականյանն օլիմպիական մեդալ չնվաճեց
«Որպես օրինակ կարող եմ բերել Կարեն Մնացականյանի գոտեմարտը 2001 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում: Ես Մնացականյանին աշխարհի չեմպիոն եմ համարում: Իմ աչքով եմ տեսել, թե ինչպես է մրցավարը մեր ըմբիշի գլխին պարտությունը «սարքում»: 2003 թվականին էլ ես հայտնվեցի նույն վիճակում աշխարհի առաջնությունում: Մրցավարներն իրենց սխալ որոշումներով ինձ առնվազն հինգ մեդալից են զրկել»- ասում է Գալստյանը։ Նա ափսոսում է, որ այն ժամանակ չկար հեռարձակում բոլոր երկրներում, չկային սոցցանցեր, որ մարդիկ տեսնեին ու քննադատեին:
2003 թվականի աշխարհի առաջնությունում Վաղինակ Գալստյանը պայքարի մեջ էր մտել օլիմպիական վարկանիշի համար և կրկին մրցավարների սխալ որոշումների պատճառով պարտվեցի բելառուս ըմբիշին:
«Մեր պատվիրակությունը բողոքարկեց այդ գոտեմարտը: Պարտությունից հետո զայրույթից ամբողջ գիշերը չքնեցի: Առավոտյան 6:30-ին մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը թակեց դուռն ու ասեց, որ ես եմ գոտեմարտելու աշխարհի գործող չեմպիոն շվեդ Ջիմի Սամուելսոնի հետ: Անքուն մնալուց հետո շատ դժվար էր գոտեմարտել հզոր մրցակցի դեմ»: Բայց գնաց ու նախավարժանքի դահլիճում տեսավ, որ մարզվում են շվեդ ու բելառուս մարզիկները: Զարմացավ, շփոթվեց։
«Մտածում էի, եթե ես եմ գոտեմարտելու, ապա ինչու է մարզվում բելառուսը: Իսկ շվեդը չէր հասկանում, թե ում հետ է գոտեմարտելու: Ի վերջո, դեպի գորգ կանչեցին երեքիս: Մեկ իմ անունն էին հայտարարում, մեկ` ներողություն խնդրում, թե շփոթվել են ու կանչում բելառուս մարզիկին ու այսպես մի քանի անգամ։ 15 րոպե անց պարզվեց, որ ես եմ գոտեմարտելու, ու դժվարին հաղթանակի հասա» - ծիծաղելով հիշում է Գալստյանը:
Վաղինակ Գալստյանը վկայում է, որ ըմբշամարտը մարդուն կյանքի դժվարություններին է պատրաստում և ասում, որ այս մարզաձևն իր կյանքում շատ խորը հետք է թողել: «Կարելի է ասել, որ ես ապրել եմ սովորել ըմբշամարտի շնորհիվ: Այս մարզաձևը մեզ դաստիարակել է, տվել է կամային որակներ, հոգեբանորեն ու ֆիզիկապես պատրաստ ենք եղել կյանքի բոլոր հարվածներին, պայքարելու մեծ ցանկություն է տվել»,-ասում է Գալստյանը:
«Պետք չես, և վերջ». տարբեր առաջնությունների մրցանակակիր հայ ծանրորդի առաջ փակել են դռները
Ներկայումս Վաղինակ Գալստյանը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական պետական քոլեջի տնօրենն է, ու իր հիմնական նպատակը տեսնում է մարզիկների խնդիրները հասկանալու ու դրանց լուծում տալու մեջ: Այս կրթօջախում մեծացած Գալստյանը գտնում է, որ պատասխանատվություն է կրում իր յուրաքանչյուր սանի համար և պատրաստ է լինել բոլորի կողքին:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։
7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:
Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,–ասացին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում լուրեր էին տարածվել, որ քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմ:
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։



