Սամբոյի միջազգային առաջնություն։ Արխիվային լուսանկար

Չեմպիոնի տիտղոսն ու երկրաշարժը. ինչպես գյումրեցի մարզիկը մեկ օրում Կանադայից Երևան հասավ

704
(Թարմացված է 16:14 19.04.2020)
Սամբոյի աշխարհի եռակի չեմպիոն ու կրկնակի գավաթակիր Գուրգեն Թութխալյանի առաջին տիտղոսն ու չարաբաստիկ երկրաշարժը համընկան։ Sputnik Արմենիայի հետ զրուցում նա պատմել է իր և զավակների հաջողությունների, կյանքում ամենաշատ տպավորված իրադարձությունների մասին։

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

ԽՍՀՄ սամբոյի հավաքականի կազմում գյումրեցի մարզիկը` Գուրգեն Թութխալյանը, մեծ հաջողությունների է հասել` երեք անգամ դառնալով աշխարհի չեմպիոն, երկու անգամ հաղթելով աշխարհի գավաթի խաղարկությունում, ևս երկու անգամ էլ նվաճելով սամբոյի Եվրոպայի լավագույն ըմբիշի կոչումը: 52 կգ քաշային կարգում հայ սամբիստը մրցակիցներին ոչ մի շանս չէր տալիս իր արագ ու մտածված գործողությունների միջոցով: Գորգի վրա Թութխալյանն անկասելի էր:

Սպասված տիտղոսն ու երկրաշարժի լուրը

Աշխարհի չեմպիոնի իր առաջին կոչումը Գուրգեն Թութխալյանը նվաճեց 1988 թվականի դեկտեմբերի սկզբին Կանադայում: Չեմպիոն հռչակվելուց հետո Գուրգենը չգիտեր, որ չէր հասցնելու ուրախանալ։ «Մոնրեալում չեմպիոն դառնալուց հետո ես քթի արյունահոսություն ունեի ու գնացի դեղատուն, որտեղ պատահաբար հայ էր աշխատում:

Гурген Тутхалян
Գուրգեն Թութխալյանը

Նրանից իմացա, որ մեր երկրում երկրաշարժ է տեղի ունեցել, ու իմ հայրենի Լենինականն (այժմ` Գյումրի) ավերակների է վերածվել: Անմիջապես մեկնեցի Մոսկվա, իսկ այնտեղ օդանավակայանում ուղղակի քաոս էր: Բոլորն էլ ուզում էին Երևան մեկնել: Շրջանցելով հաշվառման ու այլ մուտքերը` հասա մինչև թռիչքուղի ու Երևան մեկնող ինքնաթիռի օդաչուին խնդրեցի ինձ թույլ տալ մտնել ինքնաթիռ: Երևան հասնելուց հետո էլ, դագաղներով լի բեռնատարով  ուղևորվեցի Լենինական`չհասկանալով թե ինչ է իրականում տեղի ունեցել», - հիշում է Թութխալյանը: Պարզվեց, որ երկրաշարժի հետևանքով մահացել է Գուրգենի մայրը։ Հարվածը կրկնակի էր, մարզիկը հայտնվեց հոգեբանական ծանր կացության առաջ։

Տեղափոխություն Մոսկվա

Իսկ հետո հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ հոգեբանական այդ ծանր իրավիճակում Թութխալյանը տեղափոխվեց Մոսկվա։ «Որպես բանակային մարզիկ ես մեկ սենյականոց բնակարան նվեր ստացա։ Եվ հաշվի առնելով, որ Լենինանակում ապրելու պայմաններ չկային` ստիպված էի ընտանիքով տեղափոխվել Մոսկվա: Այստեղ էլ երկու երեխաներիս տարա մարմնամարզությամբ զբաղվելու»,–պատմում է Թութխալյանը:

Մարզական ընտանիքում ծնված–մեծացած երեխաները տարվում են սպորտով։ Թութխալյանի որդին`Վահեն, դառնում է ձյուդոիստ, իսկ Սեդան` մարմնամարզուհի:

 

Серебряный призер олимпиады в Рио Седа Тутхалян с президентом России Владимиром Путиным во время церемонии награждения призеров Олимпиады (25 августа 2016). Москвa
© Photo : provided by Gurgen Tutkhalyan
Սեդա Թութխալյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Մարզական տիտղոսների «բերքահավաք» զավակների կողմից

Թութխալյանի մարզական կարիերայի ավարտից հետո իր զավակները՝ Վահեն ու Սեդան, շարունակեցին մարզական տիտղոսների «բերքահավաքը» Թութխալյանների ընտանիքի համար:

Ինչպես ինքն է ասում ` եկել է երեխաների հաջողություններով ու նվաճումներով ուրախանալու ժամանակը: Իսկ երեխաների հաջողություններով ուրախանալու առիթ Գուրգենը ունեցել է և ոչ մեկ անգամ: Որդին սամբոյի Եվրոպայի չեմպիոն է, իսկ Սեդան` սպորտային մարմնամարզությունում Եվրոպայի չեմպիոն և 2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Տարբերությունը նրանում է, որ Վահեն տիտղոսը նվաճել է Բելառուսի հավաքականի կազմում, իսկ Սեդան Ռուսաստանի:

«Վահեն ու Սեդան արդեն ավարտել են մարզիկի իրենց կարիերան: Սեդայի մոտ ոտնաթաթի վնասվածքները շատ էին, ու որոշեցինք այլևս ռիսկի չդիմել: Վահեն էլ ամուսնացավ սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն Աննա Դուդենկովայի հետ ու նույնպես ավարտեց կարիերան, բայց երկուսն էլ զբաղվում են մարզչական աշխատանքով»,- նշեց Գուրգենը:

Ваэ Тутхалян
© Photo : provided by Gurgen Tutkhalyan
Վահե Թութխալյանը

Շամպայնն ու լռությունը

2016 թվականին Թութխալյաններն անհամբեր սպասում էին սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարի մեկնարկին: Ու երբ պարզ դարձավ, որ Սեդան նվաճել է օլիմպիական արծաթե մեդալը, Գուրգենն ու կինը իրենց անսահման ուրախությունը նշեցին շամպայնով, բայց լռությամբ։ «Երբ տեսանք, որ Սեդան արծաթե մեդալակիր է դարձել, ես ու կինս մեկ շիշ շամպայն վերցրեցինք և դուրս եկանք բակ: Լուսադեմ էր` ժամը 4-ը: Մինչև առավոտյան 8-ը, լուռ նստել էինք, խմում էինք շամպայնն ու արտասվում ուրախությունից»,- հիշում է Գուրգենը:

Կարիերայի բիծն ու մարզահագուստի գույնը. ինչու Կարեն Մնացականյանն օլիմպիական մեդալ չնվաճեց

Անխափան կապը Հայաստանի հետ

Հայաստանից – Ռուսաստան տեղափոխվելուց հետո Գուրգենն ու նրա ընտանիքը երբեք չեն մոռանում իրենց երկիրն ու հայրենի Գյումրին։ «Ես խորհրդային տարիներին էլ երբեք չեմ մտածել արտասահման տեղափոխվելու մասին: Հասկանում եմ, որ հիմա Ռուսաստանն արտասահման է համարվում, բայց սպորտային կյանքը ինձ շատ ընկերներ է պարգևել նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում»,- ասում է Թութխալյանը: Գյումրիում այժմ ապրում են Թութխալյանի քույրերը, մանկության ընկերները: Նա ոչինչ ու ոչ մեկին չի մոռացել, հաճախ համարձակ հետ հայացք է գցում ու այցելում հայրենի քաղաք, սիրելի ծննդավայր:

Седа Тутхалян с отцом, Гургеном Тутхаляном
© Photo : provided by Gurgen Tutkhalyan
Գուրգեն և Սեդա Թութխալյանները

Սկանդալներ, ռեկորդ, 2 չեմպիոն մեկ մրցաշարում. Հայաստանի ֆուտբոլի անդրանիկ առաջնությունը

704
թեգերը:
Կանադա, Սպիտակի երկրաշարժ 1988, հայ, Գյումրի, աշխարհի չեմպիոն, չեմպիոն, ԽՍՀՄ
Ըստ թեմայի
«Պետք չես, և վերջ». տարբեր առաջնությունների մրցանակակիր հայ ծանրորդի առաջ փակել են դռները
«Գիշերով ճամփա ենք ընկել և չգիտենք՝ որտեղ փոս կա». մարզիկները՝ օլիմպիադայի հետաձգման մասին
Օպերայի շենքը Թամանյանը նախագծել էր նաև որպես մարզական. ինչու չիրականացավ նրա մտահղացումը
Ալեքսանդր Թարխանով

Հայկական ֆուտբոլային ակումբի փոխնախագահը կարող է գլխավորել ռուսական թիմը

45
(Թարմացված է 16:22 30.05.2020)
Թիմի նոր մարզչի վերաբերյալ որոշումը կընդունվի Կրասնոյարսկում, ըստ երևույթին՝ հաջորդ երեքշաբթի։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Ալեքսանդր Թարխանովը կարող է գլխավորել ռուսաստանյան «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբը։ Տեղեկությունը հայտնում է matchtv.ru կայքը։

Կազմվել է այն մասնագետների ցուցակը, որոնք կարող ենք Յուրի Գազաևին փոխարինել՝ «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ Ցանկում են Ալեքսանդր Տարխանովը, Սերգեյ Տաշուևը և Ալեքսանդր Ալֆյորովը։

Թիմի նոր մարզչի վերաբերյալ որոշումը կընդունվի Կրասնոյարսկում, ըստ երևույթին՝ հաջորդ երեքշաբթի, Ֆուտբոլի ազգային լիգայի նոր առաջնությունում թիմի բյուջեի և առաջադրանքների համաձայնեցումից հետո։

Ալեքսանդր Թարխանովը Հայաստանի բազմակի չեմպիոն երևանյան «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահն է 2019 թվականից։

Ով է բռնցքամարտիկ Ալոյանի հիմնական հակառակորդը օլիմպիական ուղեգրի համար պայքարում

45
թեգերը:
մարզիչ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
«Նրանց հետ հեշտ է․ շատ նման են հայերին»․ Հենրիխ Մխիթարյանը սեր է խոստովանել Իտալիային
«Ռուսական հայ» Պոդշիվալովի արկածները Երևանում, կամ ինչու հեռացրին մարզիչ Անդրեասյանին
Հենրիխ Մխիթարյանի համար պայքարը շարունակվում է․ «Ռոման» նոր առաջարկ կանի «Արսենալին»
Ալֆրեդ Տեր–Մկրտչյանն Օլիմպիական խաղերում

Շվեյցարիայի հավաքականի հայ մարզիչը. որ խորհուրդներն են առաջնորդել Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին

213
(Թարմացված է 09:04 29.05.2020)
Անվանի ըմբշամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ-ի և Գերմանիայի դրոշների ներքո հանդես եկած Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրուցում պատմել է ամենահիշվող մրցաշարի, օլիմպիական խաղերի եզրափակիչում ձախողման պատճառի մասին, հիշել զավեշտալի մի դեպք։

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

90-ականների սկզբին հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը համաշխարհային մակարդակի յուրաքանչյուր մրցաշարում հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն էր: Իսկ 1992 թվականի օլիմպիական եզրափակիչը կարող էր լրիվ այլ ազդեցություն ունենալ հետագայում բազմաթիվ տիտղոսներ նվաճած ըմբշամարտիկի համար:

Չմոռացվող գոտեմարտը

1992 թվականի Բարսելոնայի օլիմպիական խաղերում Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը շատ մոտ էր բաղձալի երազանքին՝ օլիմպիական ոսկե մեդալին: Եզրափակչում նորվեգացի Յոն Ռյոնիգենի հետ մրցելիս` հայ ըմբիշը որոշեց չգրոհել, ռիսկի չդիմել և վերջին վայրկյանին բաց թողեց մրցակցի գրոհն ու պարտվեց։

Выступающий за Германию борец Альфред Тер-Мкртчян (в красном) и кореец Квон-Хо Сим во время греко-римской борьбы (54кг) на Олимпийских играх (25 сентября 2000). Сидней
© AFP 2020 / KIM JAE-HWAN
Ալֆրեդ Տեր–Մկրտչյանը Եվրոպայի առաջնությունում

«Ոչ մի ըմբիշի չեմ ցանկանա` այնպիսի զգացումներ ունենա, ինչպիսին ես ունեցա եզրափակիչ գոտեմարտից հետո: Համոզված եմ, որ նման զգացում ունեցել է լեգենդար ըմբիշ Ալեքսանդր Կարելինը, որը պարտվել է Սիդնեյի օլիմպիական խաղերի եզրափակչում»,- ասում է Ալֆրեդը:

Ճիշտ է, դա Կարելինի 4–րդ ոսկե մեդալը կլիներ օլիմպիադաներում, բայց մարզիկը կարծում է, որ այդ պարտությունը ևս մեծ ցավ պատճառել նրան։

Սթրես, վթարներ ու վերադարձ

Օլիմպիադայի եզրափակիչում ցավալի պարտությունը շատ ծանր հետևանքներ ունեցավ Ալֆրեդ Տեր- Մկրտչյանի համար։ «Որոշել էի ավարտել մարզական կարիերաս: Գոտեմարտի վերջին վայրկյանը միշտ աչքիս առաջ էր: Երկու անգամ, մտքերով տարված, լուրջ ավտովթարի ենթարկվեցի: Կարելի է ասել, որ խաչ էի քաշել ըմբշամարտի վրա»,–պատմում է Ալֆրեդը:

Բայց Գերմանիայում ապրող նրա ծանոթները առաջարկում են մասնակցել տեղի ակումբային մրցաշարերին: Ու երբ մեկնում է Գերմանիա, նոր միջավայրը տրամադրում է կրկին մարզվելու, գորգը կրկին ձգում է, և նա վերադառնում է սիրած մարզաձևին։

Որոշիչ խորհուրդներ

Իր մարզական կարիերայում Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը մարզվել ու շփվել է շատ մարդկանց հետ, բայց, ինչպես ինքն է ասում` երբեք չի մոռանում որոշ խորհուրդներ, որոնք իրեն օգնեցինք ըմբշամարտում հաջողություններ հասնելու գործում։

Պատանեկան տարիքում մարզիչ Հրաչ Դադոյանն ասել է, որ առաջնայինը կարգապահությունն է, և պետք է գորգի վրա  հավասար պայմաններում բաց գոտեմարտել, այդ դեպքում արդյունքի հասնել հնարավոր է:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արամ Սարգսյանն էլ միշտ խորհուրդ է տվել չառանձնացնել ոչ մի մրցաշար, այլ յուրաքանչյուր գոտեմարտի դուրս գալ որպես սովորական մրցման:

«Եվ վերջապես հավաքների ժամանակ ես նույն սենյակում էի օլիմպիական չեմպիոն Մնացական Իսկանդարյանի հետ: Մի անգամ մարզումից հետո հոգնած եկա սենյակ, հագուստս ու պայուսակս գցեցի ու գնացի լողափ: Երբ հետ եկա, տեսա, որ Մնացականը իմ շորերը հանել է պայուսակից ու կախել, որպեսզի չորանան: Իմ մոտ անմիջապես փոխվեց վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ», - ասում է Ալֆրեդը:

«Դավաճան» վերելակը

1992 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտերից առաջ որոշ ըմբշամարտիկներ կարող է և չներկայանային մրցումներին, որովհետև անհարմար վիճակի մեջ էին հայտնվել, որը հետո որպես զավեշտալի դեպք պետք է հիշեին։

Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին

«Մենք 5-6 ըմբիշներով նստեցինք վերելակ, ընդ որում`մեզանից չորսը պետք է եզրափակչին մասնակցեին, ու վերելակը կանգնեց: Մոտ կես ժամ սպասում էինք, թե ո՞վ մեզ կօգնի դուրս գալ: Երբ վերջապես դուրս եկանք վերելակից, Միխայիլ Մամիաշվիլին գոռում էր բոլորիս վրա։ Բայց բարեբախտաբար հաջողվեց այլ երկրի հավաքականի ավտոբուսով հասանել մարզադահլիճ»,- հիշում է Տեր-Մկրտչյանը: Հենց այս մրցաշարում, եզրափակիչում հայ ըմբիշը, հաղթանակի հասնելով բուլղարացի Բրատան Ցենովի նկատմամբ, դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Շվեյցարիայի հավաքականի հայ մարզիչը

2017 թվականի հունվարից 3 ամիս գլխավորելով Շվեյցարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը` Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը պայմանագիր ստորագրեց շվեյցարացիների հետ ու մինչև օրս այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչն է։

«2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում շվեյցացարցի երեք ըմբիշ գոտեմարտեցին բրոնզե մեդալի համար: Նման նախադեպ Շվեյցարիայում չէր եղել: Մեկ ամիս անց երիտասարդների աշխարհի առաջնությունում ունեցանք փոխչեմպիոն»,- ասում է Տեր- Մկրտչյանը և հավելում, որ փորձում է փոխել շվեյցարացիների հոգեկերտվածքը ըմբշամարտի հետ կապված:

Հայկական ըմբշամարտի ձեռագիրը

Այսօր աշխարհում հայտնի են հայ ըմբիշներից շատերը, գնահատված է հայկական ըմբշաարտի յուրահատուկ ձեռագիրը: Արմեն Նազարյանը Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է, Ալֆրեդ Տեր- Մկրտչյանն էլ` Շվեյցարիայի: Ու, ընդ որում, այս երկու երկրների հավաքականները հաճախակի հավաքներ են անցկացնում Հայաստանի ընտրանու հետ։

«Ըմբշամարտի հայկական դպրոցի ձեռագիրը հայտնի է բոլորին: Մենք ունենք նաև յուրահատուկ ոճ, որը մեր ըմբիշներից շատերին ապահովել է հաղթանակ տարբեր կարգի մրցումներում: Դրա համար հայ ըմբիշների հետ մարզվելը միայն օգուտ է տալիս բոլորին»,–ասում է Տեր–Մկրտչյանը:

Հայաստանի միակ տիտղոսակիր եռացատկորդը. Մարտիրոսյանն օլիմպիադայում կանգնեց ուժեղների կողքին

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, բազմակի մրցանակակիր, օլիմպիական արծաթե մեդալակիր Ալֆրեդ Տեր- Մկրտչյանի անցած ճանապարհը ըմբշամարտում ուսուցողական է շատ ըմբիշների համար: Նա ասում է` շատ կարևոր է, որ մարզիչը կարողանա հոգեբանորեն տրամադրել իր մարզիկին անել ավելին: Նրա խոսքով` մարզիչը նաև ուժեղ հոգեբան պետք է լինի: Կարճ ասած`եթե շվեյցարացի որևէ ըմբիշ ցանկանում է հասնել մեծ արդյունքների, ընդամենը պետք է լսի հավաքականի ազգությամբ հայ գլխավոր մարզչին:

213
թեգերը:
Շվեյցարիա, Օլիմպիական խաղեր, Եվրոպայի ըմբշամարտի առաջնության, Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, Ալֆրեդ Տեր-Մկրտչյան
Ըստ թեմայի
Մրցավարներն առնվազն 5 մեդալ են «խլել» հայ ըմբիշից, կամ ինչպես գորգին հայտնվեցին 3 մարզիկ
Հայաստանի հավաքականի առաջին գոլը պաշտոնական խաղերում. ինչ «ավանդույթ» ուներ մեր ընտրանին
«Ռուսական հայ» Պոդշիվալովի արկածները Երևանում, կամ ինչու հեռացրին մարզիչ Անդրեասյանին

Իսկ դու կարո՞ղ ես․ ռուս վարսահարդարը համաշխարհային ռեկորդ է սահմանել

0
(Թարմացված է 00:13 31.05.2020)
Կոստրոմայում բնակվող վարսավիրը սանրվածքների մարաթոն է կազմակերպել։ Նա համաշխարհային ռեկորդ է սահմանել` առանց ընդմիջման աշխատելով 48 ժամ։

Կոստրոմա քաղաքի վարսահարդարներից մեկը` Վլադիսլավ Դեմիդովիչը, շատ էր կարոտել իր աշխատանքը, և սահմանափակումների չեղարկումից անմիջապես հետո նա տղամարդկանց սանրվածքների 48-ժամյա մարաթոն է կազմակերպել։ Արդյունքում հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Ինչպես է թբիլիսահայ վարսավիր Վանյա Սիմոնյանը փրկում աշխարհը. տեսանյութ

Մարաթոնը սկսվել է մայիսի 25-ի ցերեկը։ Առաջին քսանչորս ժամում նա հասցրել է կտրել-հարդարել 50 հաճախորդի մազերը, երկրորդ օրն այդ թիվը հասել է 80-ի։ Բոլոր կամավորները գեղեցկության սրահ են մտել մեկ առ մեկ, յուրաքանչյուրից հետո աշխատանքային աթոռն ու գործիքները ախտահանվել են։ Վարսավիրն անվճար է կտրել նրանց մազերը։

Ի՞նչ են անում վարսավիրները, որ փոքրիկը հանկարծ չլացի. զվարճալի տեսանյութ

Դեմիդովիչն արդեն հայտարարել է, որ մտադիր է նոր ռեկորդ սահմանել ու ավելի երկար մարաթոն անել։ Նրա համար դա դժվար չի լինի, քանի որ հաջողացնում է սնվել հենց աշխատանքի ընթացքում, ճիշտ է՝ այդ սննդակարգը բաղկացած է լինում միայն շոկոլադի սալիկներից և մրգային խյուսից։

Պարոն ոսկե ձեռքեր․12-ամյա Էրիկը հրաշքներ է գործում վարսահարդարման ոլորտում․տեսանյութ

0
թեգերը:
տեսանյութ, սանրվածք, վարսահարդար, վարսավիր
Ըստ թեմայի
Փաշինյանի մորուքի և ատաղձագործ վարսավիրի մասին. ինչպե՞ս ռեփերական մորուքը թրենդ դարձավ
Ձեռնոցով և դիմակով. Գյումրիում որոշ վարսավիրանոցներ անակնկալով են դիմավորել այցելուներին
Իսկական «սովետ»՝ Գյումրու ամենակոլորիտային վարսավիրանոցում