Երկրպագուներ

Միլիարդ ռուբլի և նոր մարզադաշտ. ի՞նչ է արել Չելոյանցը «Արմավիրի» համար

194
(Թարմացված է 22:29 17.04.2020)
«Արմավիրի» նախագահ Վալենտին Կլիմկոն պատմել է, թե գործարար Ջևան Չելոյանցն ինչ դեր է ունեցել ֆուտբոլային ակումբի զարգացման գործում։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ռուսաստանում ֆուտբոլային ոչ մի ակումբ այնքան դինամիկ չի զարգացել, որքան «Արմավիրը», որի սեփականատերը գործարար Ջևան Չելոյանցն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Արմավիրի» նախագահ Վալենտին Կլիմկոն։

Ռուսաստանցի գործարար Ջևան Չելոյանցը, որը հայտնի է ֆուտբոլի նկատմամբ առանձնահատուկ սիրով, օրերս որոշել է իր ակումբը հանել Ֆուտբոլի ազգային լիգայի առաջնությունից։

Ռուսական ակումբի հետագա ճակատագրի մասին դատողություններ անելը դեռ վաղ է, բայց հիմա տեղին է հիշատակել այն ներդրումը, որ Չելոյանցն ունեցել է թիմի պատմության մեջ։ Չէ՞ որ այդ օրինակով հնարավոր կլինի որոշակի եզրակացություններ անել նաև Չելոյանցի հայկական ակումբի` «Ուրարտուի» ապագայի մասին։

«Արմավիրի» նախագահ Վալենտին Կլիմկոն հատուկ Sputnik Արմենիայի համար խոսել է Չելոյանցի դերակատարության մասին։

«Ակումբի աշխատակիցներն ու ֆուտբոլիստները աշխատավարձը միշտ ժամանակին են ստացել։ Կարծում եմ` Ռուսաստանում ֆուտբոլային ոչ մի ակումբ չկա, որ այսքան դինամիկ զարգանար, որքան «Արմավիրը»։ Մարզադաշտ է կառուցվել, պատմելու կարիք էլ չկա, բոլորն առանց այդ էլ ամեն ինչ տեսնում են», – ասաց Կլիմկոն։

Մեր զրուցակիցը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե ռուսական ակումբը «Ուրարտուի» սեփականատիրոջ համար լուրջ նախագիծ չէր։

«Երեք տարվա ընթացքում ակումբում 1 մլրդ ռուբլի է ներդրվել։ Նույնիսկ եթե Չելոյանցը հեռանա, կմնա այն ենթակառուցվածքը, որը նա նվիրել է քաղաքին։ Այն ոչ մի րոպե Չելոյանցին չի պատկանել։ Նա կառուցել է քաղաքի համար», – նշեց Կլիմկոն։

«Արմավիրի» նախագահը հավելեց նաև, որ ոմանք սիրում մարդկանց մեջքին թքել, հատկապես նրանց, ով ինչ–որ բան է անում, ինչը շատ սխալ է։

Կլիմկոյի համար անսպասելի չի եղել ակումբը Ֆուտբոլի ազգային լիգայի խաղարկությունից հանելու որոշումը։

«Մենք որևէ մտավախություն չունենք, յուրաքանչյուր երկու տարին մեկ ֆուտբոլային պրոֆեսիոնալ ակումբների նկատմամբ լիցենզավորման և ակադեմիաների ատեստավորման պահանջները կատարելագործվում են։ Քանի դեռ մենք կարողանում էինք, անում էինք։ Հիմա չենք կարողանում և այդ մասին անկեղծ ասում ենք», – պարզաբանեց նա։

Չելոյանցին պատկանող ռուսական և հայկական ակումբների հավանական փոխգործակցության մասին հարցին ի պատասխան «Արմավիրի» նախագահը կտրուկ պատասխան տվեց։

«Ես Չելոյանցի գրպանը չեմ մտնում։ Ինձ հետաքրքրում է «Արմավիր» ֆուտբոլային ակումբն ու անձնակազմը, որն աշխատում է այսօր և հիմա։ Թե Չելոյանցի մոտ որտեղ ինչ կա, ես տեղյակ չեմ», – ասաց նա։

«Պետք չես, և վերջ». տարբեր առաջնությունների մրցանակակիր հայ ծանրորդի առաջ փակել են դռները

Հիշեցնենք, որ «Արմավիր» ակումբը հիմնադրվել է 1959 թվականին։ Նախկինում կոչվել է «Տորպեդո» (մինչև 2016 թվականի հունիսի 2-ը)։

Ակումբի ենթակառուցվածքներից մեկը «Ն.Պ. Սիմոնյանի անվան մարզադաշտն» է։ 2016 թվականին վերջին սերնդի արհեստական խոտածածկույթ է փռվել, նոր լուսավորություն տեղադրվել և կառուցվել մարզադաշտի նոր վարչական շենքը, որն ունի ժամանակակից հանդերձարան, մարզասրահ, վերականգնման գոտիներ։

2018 թվականին 4178 տեղանոց նոր տրիբունա է (արևելյան) կառուցվել, այդ թվում` բարձր հարմարավետության (SkyBox) տեղերով 15 օթյակ։ Սիմոնյանի անվան մարզադաշտը կարող է ընդունել 6192 երկրպագուի։

194
թեգերը:
Ջևան Չելոյանց, գործարար, ֆուտբոլ
Ըստ թեմայի
«Ինձ առաջարկել են գումարի դիմաց վաճառել հաղթանակս». խոստովանում է Արմեն Նազարյանը
Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է «Աստանա» ֆուտբոլային ակումբի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ
25 մետր հեռավորությունից հենց «իննին» խփեցի. Խորեն Հովհաննիսյանը հիշում է լավագույն գոլերը
Ալաշկերտ ֆուտբոլային ակումբ, արխիվային լուսանկար

ՀՖՖ-ն 2-ական միլիոն դրամով տուգանել է հայկական 9 ակումբներին

34
(Թարմացված է 14:08 26.05.2020)
ՀՖՖ-ն ֆուտբոլային թիմերին տուգանել է ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և ֆեդերացիայի կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայկական «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ» ակումբ, «Շիրակ», «Փյունիկ», «Ուրարտու», «Նոա», «Վան», «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբները տուգանվել են 2-ական միլիոն դրամով։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայկական ֆուտբոլում 4-5 տարի հետո անպայման կլինի երկար սպասված վերելքը. Խորեն Հովհաննիսյան

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և իր կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար 9 ակումբների տուգանել է 2-ական միլիոն դրամով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայկական ակումբները սկսեցին մարզումները. Վարդան Մինասյանի թիմի պարապմունքը լուսանկարներով

Նշենք, որ վերը նշվածները հանդիսանում են Հայաստանի բարձրագույն և առաջին խմբի ակումբներ:

34
թեգերը:
Տուգանք, ՀՖՖ, Փյունիկ, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Գողացել են լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները. լուսանկարներ
Հայ ֆուտբոլիստի յուրահատուկ մարզումը. դստրիկը` ծանրության փոխարեն. տեսանյութ
Ֆուտբոլը վերադառնում է. հայտնի է` երբ կվերսկսվի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տեխնիկական տնօրենը կասկածում է, որ կորոնավիրուս է տարել
Լևոն Արոնյան. արխիվային լուսանկար

Լևոն Արոյանը պարտվեց ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայից

74
(Թարմացված է 22:46 25.05.2020)
Փորձագետները կարծում են, որ չնայած ծանր հոգեբանական վիճակին, Լևոն Արոնյանը հետաքրքիր խաղ է ցուցադրում։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում պարտվեց ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայից։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ՝ չորս խաղերի արդյունքների համաձայն՝ Նակամուրան հաղթել է 3-1 հաշվով և մտել մրցակցության հաջորդ փուլ: Արոնյանի հետ առաջին հանդիպումը նույնպես հօգուտ ամերիկացու էր:

Lindores Abbey Rapid Challenge մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին, ինչից հետո կկայանան ևս մի քանի մրցաշարեր` Online Chess Masters-ը (հունիսի 20-ից հուլիսի 5-ը), Legends of Chess-ը (հուլիսի 21-ից օգոստոսի 5-ը) և Grand Final-ը (օգոստոսի 9-20-ը):

Մրցաշարի մրցանակային ընդհանուր ֆոնդը 1 միլիոն դոլար է:

Փորձագետների կարծիքով՝ կնոջ` շախմատիստուհի և հասարակական գործիչ Արիանա Կաոլիի մահից հետո անգամ, չնայած ծանր հոգեբանական վիճակին, Արոնյանը վերջին շրջանում հիանալի խաղ է ցուցադրում։

74
թեգերը:
Պարտություն, Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ), շախմատիստ, շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
«Գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք». նախագահը և վարչապետը ցավակցել են Արոնյանին
Լևոն Արոնյանը կխաղա Եվրոպայի թիմի կազմում 
Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմի կազմում շարունակում է հաղթել
ՀՀ ԱԳՆ

ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է. ՀՀ ԱԳՆ

0
(Թարմացված է 12:18 27.05.2020)
ՀՀ ԱԳՆ–ն վճռական է՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է մայիսի 26–ին ՄԻԵԴ ընդունած «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճռին, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանն արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:

«Դատավճռում, մասնավորապես, արձանագրվել է. «Դատարանն առանձնապես ցնցված է այն փաստով, որ ի լրումն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակմանը՝ Ռամիլ Սաֆարովին շնորհվել են մի շարք արտոնություններ, ինչպիսիք են՝ բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվեց հրապարակային արարողությամբ»»,–ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ արտաքին գերատեսչությունում ընդգծում են, որ դատավճիռը մատնանշել է՝ այդ հոդվածների խախտումը կրել է փոխկապակցված բնույթ, ինչն արձանագրում է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության հողի վրա իրականացված դաժան հանցագործության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը կատարվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով: 

«ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է: Այն ոչ միայն ճանաչում է, այլև անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայերի հանդեպ ատելության հողի վրա գործած հանցագործությունների խրախուսումը»,–ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ–ում նշում եմ, որ այս դատավճիռը սահմանում է Ադրբեջանի հանդեպ իրավական պարտավորություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնցով հնարավոր կլիներ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները:

«Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ այս վճիռը դիտարկում է որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից վերականգնելու արդարությունը Գուրգեն Մարգարյանի ահասարսուռ սպանության գործում և դադարեցնելու հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետությունն այս ուղղությամբ հետևողական է լինելու համապատասխան միջազգային ատյաններում»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանի նախագահի հրամանագրով ազատ արձակումը և հերոսացումը հերյուրանք և վիրավորանք էին քաղաքակրթական չափանիշների և մարդկային արժանապատվության նկատմամբ: «Այսօր, երբ այս գործողությունները ստացան իրավական գնահատական, մենք առավել քան վճռական ենք՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը»,–ասվում է հայտարարության մեջ:

Սաֆարովի հերոսացումն Արցախի ժողովրդի անվտանգության մտահոգությունն ավելի է ուժեղացնում. ԱԳՆ

Հիշեցնենք, որ 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ շրջանակներում անցկացված «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներին Ադրբեջանի կողմից մասնակցող սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա: Հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջան փոխանցվելուց հետո, որտեղ հանցագործը պետք է կրեր պատժի հետագա ժամկետը, արժանացել է ներման և հերոսացվել:

Մայիսի 26–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գուրգեն Մարգարյանի սպանության գործով բավական խիստ գնահատական է տվել Ադրբեջանին՝ կոնվենցիայի երկու հոդվածով խախտում արձանագրելով:

0
թեգերը:
Գուրգեն Մարգարյան, Ռամիլ Սաֆարով, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
Ըստ թեմայի
Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ են արել
Ադրբեջանական կրակոցներից տուժած ընտանիքը նվերներ ստացավ Արմեն Սարգսյանից. տեսանյութ
«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը». Միրզոյանը զրուցել է Ծերեթելիի հետ