«Евротур» с Арустамяном: Мхитарян и сборная Ватикана / «Рома» и «Лацио» / Рим / Лавка Бартолуччи

«Եթե անունս տաս, հաշիվդ կկրկնապատկեն»․ Հենրիխ Մխիթարյանի ու Նոբել Առուստամյանի հանդիպումը

158
(Թարմացված է 18:36 16.04.2020)
Աշխարհահռչակ ֆուտբոլիստն ու ճանաչված մեկնաբանը հետաքրքիր զրույց են ունեցել Հռոմում։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ռուսաստանում բնակվող Նոբել Առուստամյանը, որը հայտնի մարզական մեկնաբան է, Match TV- ի «Eurotour» ծրագրի շրջանակում մեկնել է Հռոմ և հանդիպել Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Հաղորդումը նկարահանվել է կորոնավիրուսի համավարակից առաջ։

Ինքնամեկուսացած Հենրիխ Մխիթարյանը «հարցազրույց» է անցկացրել երկրպագուների հետ. տեսանյութ

Հաղորդման սկզբում Առուստամյանը հայերեն է բարևում Մխիթարյանին, ֆուտբոլիստն ի պատասխան ժպտում է ու ասում` Իտալիայում պետք է ասել «բոնջորնո»: Հետո Մխիթարյանը պատմում է, որ 4 ամսում իտալերեն է սովորել, որովհետև իրեն «ստիպել են» մրցաշրջանի սկզբում լրատվամիջոցներին հարցազրույց տալ իտալերենով:

«Հիմա ես գիտեմ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, մի քիչ գերմաներեն և իտալերեն: Իսկ պորտուգալերենն արդեն մոռացել եմ», - խոստովանում է Մխիթարյանը:

Առուստամյանը Հենրիխին խնդրում է սելֆիի թեմայով զավեշտալի դեպք պատմել։

«Մի ընկերության աշխատակիցներ էին իմ տուն եկել` wi-fi սարք տեղադրելու։ Նրանցից մեկը խնդրեց, որ հետը սելֆի անեմ: Չկարողացա հրաժարվել», - ժպտում է Հենրիխը։

Մեկնաբանը հետաքրքրվում է` իսկ Հռոմի ամենալավ ռեստորանը որտե՞ղ է։ Ֆուտբոլիստը նախ ասում է, որ իտալական խոհանոցն ամենահամեղն է աշխարհում, հետո խորհուրդ է տալիս այցելել ձկնային ուտեստներ մատուցող ռեստորաններից մեկը:

Առուստամյանը հարցնում է` հնարավո՞ր է, որ այդ ռեստորանում իրեն զեղչ տան, եթե Մխիթարյանի անունը տա, ֆուտբոլիստը կատակում է. «Եթե անունս տաս, նրանք քո հաշիվը կկրկնապատկեն»:

Առուստամյանը որոշում է գնալ Մխիթարյանի նշած ռեստորանն ու պատվիրում է այն ուտեստը, որը սովորաբար պատվիրում է ֆուտբոլիստը՝ թագավորական ծովախեցգետիններ պանրով ու սխտորով։

Հիշեցնենք, որ 2018-ին Մխիթարյանը երեք տարվա պայմանագիր էր կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ: 2019 թվականի սեպտեմբերից Մխիթարյանը վարձակալության հիմունքով խաղում է «Ռոմայի» կազմում։

Ինչպես են իրենց զգում Հռոմում գտնվող Հենրիխ Մխիթարյանն ու նրա ընտանիքը

158
թեգերը:
Հռոմ, Ռեստորան, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (293)
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստն է. ՀՖՖ–ն ամփոփել է քվեարկության արդյունքները
Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն անիմացիայի են վերածել. տեսանյութ
Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլ է խփում գլխով. տեսանյութ
Ֆուտբոլ. գնդակ

Ընդհատված մրցաշրջան, որակազրկված ակումբներ. ինչո՞ւ է ՀՖՖ–ն նման աննախադեպ որոշում կայացրել

37
(Թարմացված է 22:05 03.07.2020)
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունների պատմության մեջ եղել են մրցաշրջաններ, երբ չի անցկացվել, օրինակ, սուպեր գավաթի խաղարկությունը: Բայց մրցաշարի դադարեցումն աննախադեպ է: Սակայն փաստն այն է, որ առաջին խմբի մրցաշարը դադարեցվեց, ու այս դեպքում պատճառը կորոնավիրուսը չէ:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստն այսօր կայացրել է աննախադեպ որոշում՝ դադարեցնել Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի  մրցաշարը: Աննախադեպ էր նաև «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45-ին` ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկան մասին կայացված որոշումը:

2019/20 թվականների մրցաշրջանի մեկնարկից առաջ, երբ պարզ դարձավ, որ 17 թիմ է մասնակցելու Հայաստանի  ֆուտբոլի առաջին խմբի մրցաշարին, շատերը զարմացան, ոմանք էլ ուրախացան: Զարմացան, որ մրցաշարին այդքան թիմ է մասնակցելու է, ուրախացան, որ առաջին խմբի մրցաշարը կարող է մրցունակ դառնալ: Բայց առաջին լիգայի ընթացքում գրանցվող արդյունքները սկսեցին կասկածներ առաջացնել շատերի մոտ: 7:0, 9:0, 8:2, 7:2, 7:1,12:0, 8:3, 5:4. մի խոսքով` ոչ ֆուտբոլային հաշիվներ:

Կասկածները հիմք տվեցին ուսումնասիրություններ անցկացնել մի քանի թիմերի մասնակցությամբ խաղերին ու գրանցված արդյունքներին: Ցավոք, կասկածները հաստատվեցին`առաջին խմբի մրցումներում եղել են պայմանավորված բազմաթիվ խաղեր: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցված մրցաշրջանի վերսկսումից անմիջապես հետո ՀՖՖ-ն արձագանքեց: Տարբեր պատճառներով առաջին խմբում հաջորդ մրցաշրջանում հանդես գալու արտոնագրեր չստացան 6 ակումբներ՝«Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո»:

Իսկ հուլիսի 3-ին ուրբաթը հաստատ շաբաթից շուտ եկավ: ՀՖՖ գործկոմի նիստի ժամանակ հինգ ակումբներ՝ «Արագածը», «Տորպեդոն», «Մասիսը», «Լոկոմոտիվը» և «Երևանը» ու 58 անձիք, որոնցից 45-ը` ցմահ, որակազրկվեցին, իսկ առաջին խմբի մրցաշարը դադարեցվեց: Հասկանալի է, որ պայմանավորված խաղերի դեմ պայքարում բոլոր միջոցներն էլ արդարացված են: Ու այդ արատավոր երևույթը Հայաստանում արմատախիլ անելու համար ՀՖՖ-ն, ունենալով բազմաթիվ փաստեր ու ապացույցներ, դիմել է այս աննախադեպ միջոցին:

«Վան» թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ իրենք երկու ձեռքով կողմ են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումներին, առավել ևս որ նրանք ուղղված էր ֆուտբոլը արատավորված երևույթներից զերծ պահելուն: «Բազմիցս նշել եմ, որ ֆուտբոլը պետք է մաքուր լինի, և ամեն ինչ այստեղ պետք է որոշվի ազնիվ պայքարում: Եթե ՀՖՖ-ն նման որոշում է կայացրել, ուրեմն կան փաստեր, կան ապացույցներ: Իսկ նման իրավիճակում մենք միայն կողմ ենք պայմանավորված խաղերի դեմ պայքարին»,–ասում է Բարսեղյանը` նշելով, որ ինչպես և բոլոր ակումբները, իրենք էլ այսօր են տեղեկացել , որ մրցաշարը դադարեցվում է: Նա համոզված է, որ մոտ ապագայում կլինեն նաև այլ որոշումներ, ու այդ դեպքում իրենք կկարողանան արտահայտել իրենց տեսակետը, քանի որ «Վանը» հայկական ֆուտբոլի «մաքրման» աշխատանքների կողմնակից է:

Մելիքյանը վերադարձել է Հայաստան. նա կգլխավորի «Ալաշկերտը»

Գրեթե նույն կարծիքին է նաև Ռազմիկ Գրիգորյանը, որը գլխավորում է «Դիլիջան» թիմը։ Նա էլ գտնում է, որ միանշանակ ճիշտ որոշում է կայացվել, ինչքան էլ այն զարմանալի թվա շատերին։ «Ֆուտբոլը զարգացնելու համար մենք պետք է ազատվենք սև ու մութ ուժերից, որոնք պարզապես կեղտոտում են այս հրաշալի մարզաձևը: Համոզված եմ` նման աննախադեպ որոշման պատճառները շատ խորն են, ու ՀՖՖ-ն ունի բազմաթիվ նյութեր պայմանավորված խաղերի հետ կապված»,–ասում է նա` տարօրինակ համարելով առաջին լիգայում ճապոնացի, նիգերիացի, մարոկոցի ու շատ այլ ազգերի ֆուտբոլիստների ներկայությունը:

Կորոնավիրուսի «խառնած» ծրագրերը, կամ ինչու երիտասարդ հայ բռնցքամարտիկները դարձան մարզիչներ

ՀՖՖ-ն անկասկած մոտ ապագայում այլ որոշում էլ կհրապարակի, քանի որ առաջին խմբում կան ակումբերն, որոնք ազնիվ պայքար են մղել յուրաքանչյուր խաղում, և հետապնդել մեկ նպատակ՝ նվաճել բարձրագույն խմբի ուղեգիր:

Մնում է սպասել ՀՖՖ որոշումներին: Պարզ է, որ բարձրագույն խմբում մեկ թիմ խաղալու է ներկայիս առաջին խմբից: Բայց որ թիմը կլինի դա, կիմանանք շուտով:

37
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հայաստան, ՀՖՖ
Ըստ թեմայի
«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի «կարոտած» խաղը. ֆուտբոլը վերադարձավ Covid–19-ի աշխարհ
Հայաստանի և Ալբանիայի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն
«Ռոմայի» հետ իմ պատմությունը շարունակվում է․ Մխիթարյանը գրառում է արել
Ֆուտբոլի գնդակ

Հայաստանի առաջին խմբի առաջնությունը դադարեցվեց. 5 ակումբ և 58 անձ որակազրկվեցին

66
(Թարմացված է 16:50 03.07.2020)
ՀՖՖ գործկոմը միաձայն քվեարկել է ՀՀ առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու որոշման օգտին:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստի օրակարգում էր «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի որոշման քննարկումը:

«ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրել է որոշում «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկան մասին»,- գրված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստի սկզբում ՀՖՖ Գլխավար քարտուղար Արթուր Ազարյանը մանրամասն ներկայացրել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի արձանագրությունը:

Մխիթարյանը չի վերադառնա Լոնդոն. «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգվեց

Հաշվի առնելով ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումը՝ ՀՖՖ գործկոմը միաձայն քվեարկել է ՀՀ առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու օգտին: ՀՀ առաջին խմբի հաղթողի և հաջորդ մրցաշրջանի ձևաչափի վերաբերյալ որոշումները կկայացվեն ՀՖՖ գործկոմի հետագա նիստերի ընթացքում՝ ներգրավված ակումբների կողմից հնարավոր բողոքարկումների վերաբերյալ որոշումներից հետո:

«Ռոմայի» և «Արսենալի» հայտնի և անհայտ պայմանավորվածությունները. ինչ է սպասվում Մխիթարյանին

66
թեգերը:
քվեարկություն, ՀՖՖ, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկական ֆուտբոլային ակումբի փոխնախագահը կարող է գլխավորել ռուսական թիմը
Հայաստանցի ֆուտբոլիստները Ռուսաստանում լեգեոներ չեն համարվի օգոստոսից
«Արսենալի» ֆուտբոլիստները ծնկի են իջել` ի հիշատակ Ջորջ Ֆլոյդի. լուսանկար
Նախարարն արձագանքել է ֆուտբոլիստների արձանախմբի գողությանն ու դիմել ոստիկանապետին
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանի առաջնեկը ծնվել է. լուսանկար

86
(Թարմացված է 00:15 04.07.2020)
Երկրպագուները վաղուց էին սպասում հայտնի դիմահարդարի փոքրիկի ծնվելուն։ Գոհարն էլ ծննդաբերությունից հետո լուսանկար է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որին Ռուսաստանում և Հայաստանում հաճախ «մեյքափի գուրու» են անվանում, ծննդաբերել է։

«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հսկա, 4 կգ երջանկություն և անիրական սեր առաջին վայրկյանից։ Սա, թերևս, իմ ծննդյան օրվա լավագույն նվերն է (այն կլինի վաղը, բայց ես, միևնույնն է, բոլորին ցանկանում եմ զգալ այդ երջանկությունը)», - գրել է նա Instagram–ում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Մաղթանքներն ու շնորհավորանքները չեն ուշացել։ Մաքսիմ Գալկինը երջանկություն է մաղթել փոքրիկին, իսկ երգչուհի Ժասմինը ապագա տղամարդուն հրահանգել է, որ ամեն օր ու ամեն ժամ ուրախացնի մայրիկին:

«Ուռա։ Շնորհավոր։ Մի հրաշալի հայ էլ ավելացավ»,- գրել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը:

Գոհար Ավետիսյանը ծնվել է Մարտունիում, նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, երբ Գոհարը մեկ տարեկան է եղել։ Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան 5 միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության։ Նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Գոհար Ավետիսյանը տոնական մեյքափի հեշտ ու արագ տարբերակ է առաջարկում․ տեսանյութ

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը:

2012թ.-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել։ Հիմա արդեն հայտնի դիմահարդարը Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

Նշենք, որ առաջին ամուսնուց բաժանվելուց հետո Գոհարը գրեթե կես տարի դեպրեսիվ վիճակում էր։ Ամուսնալուծությունից հետո նա 43 կգ նիհարեց և նոր սեր գտավ։ 

«Ո՞վ կմտածեր, որ...». Գոհար Ավետիսյանի հուզիչ գրառումը

86
թեգերը:
երեխա, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
«Որքան գեղեցիկ ես». դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը՝ Վարդայի նոր կերպարի մասին
«Ես քեզ կդարձնեմ ուժեղ». Գոհար Ավետիսյանը հերթական անգամ զարմացրել է երկրպագուներին
Դիմահարդար Գոհար Ավետիսյանը որոշել է երգչուհի դառնալ «միամիտ» երգով. տեսանյութ