Կարեն Մնացականյանը

Կարիերայի բիծն ու մարզահագուստի գույնը. ինչու Կարեն Մնացականյանն օլիմպիական մեդալ չնվաճեց

1792
(Թարմացված է 12:54 11.04.2020)
«Կայծ» մականունը վաստակած Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Կարեն Մնացականյանը Sputnik Արմենիային պատմել է իր անկատար երազանքի, սպորտում ձեռքբերումների և կորուստների մասին։ Նա նաև շատ զվարճալի դեպք է հիշել։

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Կարեն Մնացականյանը հնարքների կատարման իր արագությամբ անջնջելի հետք է թողել ըմբշամարտում: Իզուր չէ, որ նրան «Կայծ» մականունն են տվել:

Карен Мнацаканян с медалями
© Photo : provided by Karen Mnatsakanyan
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Մնացականյան

Չէ, Րաֆֆու գրական հերոսի հետ այս մականունը ոչ մի կապ չունի: Ուղղակի 7 տարեկանից զբաղվելով հունահռոմեական ըմբաշամարտով` Կարենն այդ անունը վաստակել է հնարքների կատարման արագության շնորհիվ։

Չիրականացված երազանք

Չնայած ձեռք բերած մեծ հաջողություններին հայ անվանի ըմբշամարտիկը համարում է, որ չկարողացավ իրականացնել իր երազանքն ու նվաճել մեդալ օլիմպիական խաղերում:

«Պատանեկան ու երիտասարդական մրցումներում հնարավոր բոլոր տիտղոսները նվաճելուց հետո, իհարկե մտածում էի օլիմպիական մեդալի մասին: 1997 թվականին Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո այդ ցանկությունն էլ ավելի ամրապնդվեց: Բայց երբ դուրս եկա օլիմպիական գորգ, ինձ չբավականացրեց հոգեբանական պատրաստվածությունը: Նույն մրցում էր, նույն գոտեմարտը, շատ ծանոթ մրցակիցներ, բայց ինչ- որ բան խանգարեց ինձ իմ իրական հնարավորությունները ցույց տալու գործում: Չեմպիոն դառնալու կամ մեդալ վաստակելու մեծ ցանկությունը խանգարեց երևի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է 2000 թ–ին Աթենքի, իսկ 2008–ին Պեկինի օլիմպիադաներին մասնակցած մարզիկը :

Չմոռացվող գոտեմարտը

2001 թվականին հունական Պատրաս քաղաքում Մնացականյանը հիանալի մարզավիճակում էր ու մի քանի տպավորիչ ու հաղթական գոտեմարտերից հետո հասավ եզրափակիչ։ Այստեղ ուզբեկ Դիլշոդ Արիպովի հետ պետք է գոտեմարտեր ու ֆավորիտ էր համարվում։ «Կարող եմ ասել, որ այդ գոտեմարտը որպես սև բիծ է իմ կարիերայում: Ես ավելի ուժեղ էի, հաղթում էի 3:0 հաշվով, ու գոտեմարտի ավարտից 40 վայրկյան առաջ մտածեցի, որ հաղթել եմ արդեն,  կորցրեցի կոորդինացիան ու պարտվեցի: Երբեք չեմ մոռանա այդ գոտեմարտը, որում ես պարզապես պարտվելու ոչ մի պատճառ չունեի: Միակ պատճառը ես էի»,-հիշում է Մնացականյանը:

Ամենահզոր մրցակիցն ու ընկերը

Իր մարզական կարիերայում Մնացականյանն ամենահզոր մրցակից է համարում ընկերոջը` Բուլղարիան ներկայացնող մեր հայերնակից Արմեն Նազարյանին։

Пьедестал почета чемпионата Европы по борьбе 1999 (58 кг)
© Photo : provided by Karen Mnatsakanyan
Կարեն Մնացականյանը Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

«Ես շատերի հետ եմ գոտեմարտել, բայց Արմեն Նազարյանի հետ միշտ էլ դժվար է եղել գոտեմարտելը: Հաղթել ու պարտվել եմ նրան: Նման ըմբիշների հետ գոտեմարտելիս նոր գիտելիքներ ես ստանում: Իսկ ես քիչ չի եղել որ հաղթել եմ  հենց Նազարյանի հետադարձ բռնվածքով հնարքն օգտագործելով»,- ավելացերեց Մնացականյանը:

Մարզահագուստի գույնը` պարտության պատճառ

Այն ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող միջազգային մրցումներում 2006թ.–ին մինչև օրս հիշվում է ժպիտով ու ծիծաղով և մի քիչ էլ ափսոսանքով։

«Պետք չես, և վերջ». տարբեր առաջնությունների մրցանակակիր հայ ծանրորդի առաջ փակել են դռները

«Կիսաեզրափակիչում ես ռուս ըմբիշի հետ է գոտեմարտում ու ընթացքում պարտվում էի երկու միավորի տարբերությամբ: Հետո հնարք կատարեցի, որի համար կարծում էի, որ երեք միավոր են ինձ տալու: Հնարքի ընթացքում մրցակիցը բռնեց ոտքերս ու ես նրան բաց թողեցի:

Артур Алексанян, Карен Мнацаканян и Армен Назарян (слева-направо) на церемонии награждения лучших спортсменов 2019 года (21 февраля 2020). Еревaн
© Photo : provided by Karen Mnatsakanyan
Արթուր Ալեքսանյանը, Կարեն Մնացականյանը, Արմեն Նազարյանը ՀՀ նախագահի նստավայրում

Նայեցի լուսատախտակին. կարմիր մարզահագուստը մեկ միավորի առավելություն ուներ։ Ինձ մի պահ թվաց, թե իմ հագուստն է կարմիրը ու մտածեցի` վերջ, հաղթում  եմ և թուլացա։ Լսում էի, որ մարզիչս՝ Լևոն Ջուլֆալակյանը, գոռում էր` առաջ, առաջ: Մտածում եմ` ինչի է գոռում, հաղթում եմ ու գոտեմարտն էլ ավարտվում է արդեն: Պարզվեց, որ խառնել էի. ես կապույտ մարզահագուստով էի, կարմիրը` հաղթող գույնը, մրցակցիս հագինն էր»,- անհեթեթ պարտությունը ծիծաղով հիշում է Մնացականյանը։

«Ես սիրում եմ ճիշտն ասել...». ինչու է օլիմպիական արծաթե մեդալակիրն աշխատում դպրոցում

Ըմբշամարտ և վերջ

Մարզիկի կարիերան ավարտելուց հետո Մնացականյանը չհեռացավ ըմբաշամարտից, առանց այս սպորտի նա իր կյանքը չի էլ պատկերացնում։ 2010 թվականին կարիերան ավարտելուց հետո նա նշանակվեց օլիմպիական կոմիտեի ըմբաշամարտի դպրոցի տնօրեն ու մարզիչ, որտեղ էլ մինչև օրս աշխատում է: Ասում է` չի էլ պատկերացնում, թե ինչ կարող է անել ըմբաշամարտից բացի:

1792
թեգերը:
Կարեն Մնացականյան, մեդալ, Օլիմպիական խաղեր, Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբիշ, ըմբշամարտիկ, Հայաստան
Ըստ թեմայի
Սկանդալներ, ռեկորդ, 2 չեմպիոն մեկ մրցաշարում. Հայաստանի ֆուտբոլի անդրանիկ առաջնությունը
Օպերայի շենքը Թամանյանը նախագծել էր նաև որպես մարզական. ինչու չիրականացավ նրա մտահղացումը
«Հոգեբանական հզոր աջակցություն է». օլիմպիադայի մրցանակակիրները` ցմահ պատվովճարների մասին
Միշա Ալոյան

Ով է բռնցքամարտիկ Ալոյանի հիմնական հակառակորդը օլիմպիական ուղեգրի համար պայքարում

17
Ռուս հայտնի մարզիկ Միխայիլ Ալոյանը չի մոռանում, որ նրա մրցակիցները երիտասարդ և հավակնոտ տղաներ են, ովքեր երազում են օլիմպիական խաղերի մասին:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ռուսաստանցի բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարում հարգանքով է վերաբերում բոլոր հակառակորդներին, այդ հավատարմագիրը նվաճելու շանսը կախված է միայն մենամարտերին իր սեփական պատրաստվածությունից։ Այդ մասին մարզիկն ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանում ում է համարում իր հիմնական հակառակորդը օլիմպիական ուղեգրի համար պայքարում, Ալոյանը նշել է՝ Ռուսաստանի չեմպիոն Ռասուլ Սալիևին՝ Դաղսատանից, ավելացնելով, որ երկրում այլ ուժեղ բռնցքամարտիկներ էլ կան։

«Բոլորն ինձ ծանոթ են, բայց չէի ցանկանա որևէ մեկին առանձնացնել։ Ես նրանց ճանաչում եմ, բայց կարծում եմ՝ իմ գլխավոր հակառակորդը ինքս եմ։ Եթե ես լավ պատրաստված լինեմ, ապա կարող եմ հաղթել բոլորին»,-նշել է Ալոյանը։

Միշա Ալոյան. թող իմ մեդալի հետևից գան Սիբիր

Միաժամանակ, բռնցքամարտիկը չի մոռանում, որ երիտասարդ ու փառասեր հակառակորդներ ունի, որոնք երազում են ելույթ ունենալ Օլիմպիական խաղերում։

«Մեր երկրում մրցակցություն կա, և դա լավ է, այն միայն օգնում է։ Չի կարելի թուլանալ, և նման մրցակցության պայմաններում ցանկացած բռնցքամարտիկ միայն աճում է»,-ընդգծել է մարզիկը։

Կրկին հաղթանակ․ Միշա Ալոյանը հաղթել է Էսպինոզային տեսարժան մարտում

Նշենք, որ Ալոյանը ծնվել է 1988թ․օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Բամբակաշատ գյուղում։ 1997թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Նովոկուզնեցկ, որտեղ էլ հենց սկսել է զբաղվել բռնցքամարտով։ Նա ՌԴ վաստակավոր սպորտի վարպետ է։

2012թ-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերում Ալոյանը բրոնզե մեդալ է նվաճել մինչև 52 կգ քաշային կարգում, 2016թ-ի Ռիո-դե-Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում նա արծաթ է նվաճել նույն քաշային կարգում, բայց դոպինգ օգտագործելու պատճառով նրան որակազրկել են։

17
թեգերը:
մարզիկ, Տոկիո, Օլիմպիական խաղեր, բռնցքամարտիկ, բռնցքամարտ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Կանադահայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը լուսանկար է հրապարակել անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերի հետ
Բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը հաղթել է մինչ այդ անպարտելի ռուսաստանցի մարզիկին. տեսանյութ
Հայ և վրացի բռնցքամարտիկները ձերբակալվել են Ռոսգվարդիայի աշխատակցի վրա հարձակվելու համար
Մահացել է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը
Ալաշկերտ ֆուտբոլային ակումբ, արխիվային լուսանկար

ՀՖՖ-ն 2-ական միլիոն դրամով տուգանել է հայկական 9 ակումբներին

34
(Թարմացված է 14:08 26.05.2020)
ՀՖՖ-ն ֆուտբոլային թիմերին տուգանել է ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և ֆեդերացիայի կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայկական «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ» ակումբ, «Շիրակ», «Փյունիկ», «Ուրարտու», «Նոա», «Վան», «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբները տուգանվել են 2-ական միլիոն դրամով։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայկական ֆուտբոլում 4-5 տարի հետո անպայման կլինի երկար սպասված վերելքը. Խորեն Հովհաննիսյան

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և իր կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար 9 ակումբների տուգանել է 2-ական միլիոն դրամով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայկական ակումբները սկսեցին մարզումները. Վարդան Մինասյանի թիմի պարապմունքը լուսանկարներով

Նշենք, որ վերը նշվածները հանդիսանում են Հայաստանի բարձրագույն և առաջին խմբի ակումբներ:

34
թեգերը:
Տուգանք, ՀՖՖ, Փյունիկ, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Գողացել են լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները. լուսանկարներ
Հայ ֆուտբոլիստի յուրահատուկ մարզումը. դստրիկը` ծանրության փոխարեն. տեսանյութ
Ֆուտբոլը վերադառնում է. հայտնի է` երբ կվերսկսվի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տեխնիկական տնօրենը կասկածում է, որ կորոնավիրուս է տարել
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Տատիկը Միշիկից, փիսոն տատիկից, մուկն էլ վերջից. Փաշինյանը պատասխանեց Միքայել Մինասյանին

0
(Թարմացված է 19:06 27.05.2020)
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվել են փաստաբաններին, և մեղադրյալի ընտանիքն արդեն պետք է որ իմանա, թե «ինչ խորը ցեխի մեջ են իրենք»:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկեց «ջախջախել» ՀՀ երրորդ նախագահի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքներն այն մասին, որ Հայաստանից մաքսանենգ ճանապարհով դուրս եկած ապրանքները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան բիզնեսն են:

«Եթե ՀՀ-ից մաքսանենգ ապրանքներով ինքնաթիռներ են թռչում կառավարության հատուկ թույլտվությամբ, թռչում են բարեկամ Ռուսաստան, խնդիրներ են առաջացնում բարեկամ Վրաստանի հետ, հետո ձեր վարկանիշի վրա դա ազդելու է: Կարող է` ձեզ համար միևնույնն է, բայց ինձ միևնույնը չէ, որովհետև դուք իմ միակ հայրենիքի, իմ մայր Հայաստանի, իմ երկրի ղեկավարն եք: Եվ հետո ինձ կարող է մի օր մի տեղ տեսնեն` կա՛մ Ռուսաստանում, կա՛մ Անգլիայում, կա՛մ Ճապոնիայում, ասեն՝ էս էն մքսանենգ երկրի պատգամավորն է: Դրա համար ես ձեզ խնդրում եմ՝ մի հատ ջախջախեք այդ մտայնությունները: Արդյո՞ք Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ինքնաթիռներ են մեկնում»,-ասաց Ուրիխանյանը:

Վարչապետը պատգամավորին պատասխանեց նախ փոխադարձ հաճոյախոսությամբ՝ նշելով, որ նրա վարկանիշը բարձր պահելու խնդիր չկա, այն, Փաշինյանի դիտարկմամբ, վերջին 10 տարում աննախադեպ բարձր է:

Վանեցյանը խոսել է իր և Միքայել Մինասյանի հանդիպման մասին

Ինչ վերաբերում է Հայաստանի իմիջին, վարչապետն այդ խնդրով հետաքրքրվողներին խորհուրդ տվեց հետաքրքրվել ԱԱԾ-ում Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցված քրեական գործով, որի համաձայն Միքայել Մինասյանի գործունեության արդյունքում ՀՀ-ին հասցվել է 20 մլրդ դրամի վնաս: Անդրադառնալով մաքսանենգ ծխախոտի թեմային՝ Փաշինյանը նշեց, որ վերջին 5 տարում այդ համակարգում ոչինչ չի փոխվել, հետևաբար, եթե կա պրոբլեմ, դրա պատասխանը Փաշինյանը խորհուրդ է տալիս ստանալ Միքայել Մինասյանի աներ Սերժ Սարգսյանից:

«Դուք գիտեք, որ Կրասնոդարում բռնվել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով արտահանված ծխախոտ: Եթե հետ պտտենք իրադարձությունն ու քննենք ՀՀ մաքսային մարմինների գործողությունները, այդ գործողություններում ոչ մի բան չի կարող փոխվել, որովհետև ցանկացած փոփոխություն կլինի ապօրինի: Մարդը գալիս է, ասում՝ ես ծխախոտ եմ արտահանում Աֆղանստան՝ Ռուսաստանով, և այդ մարդն օրինական ձևակերպում, թռչում է: Եթե ճանապարհին վայրէջք է կատարում Կրասնոդարում ու այնտեղ փորձ է արվում բեռնաթափել ծխախոտի մի մասը, ՀՀ իշխանությունը դրա հետ ոչ մի կապ չունի»,- պարզաբանեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ «այս թեմայով հայտարարություններ անող կոռուպցիոներները կսսկվեն», քանի որ քրեական գործի նյութերը փոխանցվել են փաստաբաններին՝ ծանոթանալու համար և մեղադրյալի ընտանիքն արդեն պետք է որ իմանա, թե «ինչ խորը ցեխի մեջ են իրենք», որից, ըստ Փաշինյանի, դուրս գալ չեն կարողանալու:

«Պապիկը շաղգամից, տատիկը Միշիկից, փիսոն տատիկից ու ամենակարևորը՝ մուկն էլ վերջից ինչքան էլ քաշի, մեկ է` չեն պլստալու»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք` ռուսաստանյան աղբյուրները ապրիլի 25-ին հայտնեցին, որ ՌԴ ԱԴԾ և մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավել են մաքսանենգ ծխախոտի 2700 տուփ, և տարբեր ապրանքանիշների տուփերի վրա հայկական ակցիզ է եղել:

Ինչո՞ւ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Մինասյանին․ փորձագետը՝ ուժերի դասավորվածության մասին

Դրանից հետո Մինասյանը Facebook-ում հրապարակած տեսանյութում հայտարարեց, որ օրեր առաջ Հայաստանից ՌԴ է մեկնել մաքսանենգ ծխախոտով լի երկրորդ ինքնաթիռը, ու դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ։

Ըստ Մինասյանի՝ մայիսի 9-ին, երբ Հայաստանն ու Ռուսաստանը նշում էին Հաղթանակի օրը, Վորոնեժում՝ մոտավորապես ժամը 20-ին, վայրէջք է կատարել 18 տոննա 831 կգ ծխախոտով բեռնված ինքնաթիռը։ Բեռը նախապես մաքսային փաստաթղթերում ձևակերպված է եղել որպես «товары народного потребления»։

Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային մաֆիոզական համակարգի մեջ. Միքայել Մինասյան

0