Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա
Հայաստանի օլիմպիականները, որոնք արդեն իրավունք էին վաստակել Տոկիոյում հանդես գալու համար, գտնում եմ, որ այս պահին խաղերի հետաձգումն անհրաժեշտ քայլ էր:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Հունահռոմեական ոճի հայտնի ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ասում է, որ ՄՕԿ որոշումը՝ խաղերի հետաձգման վերաբերյալ ժամանակի հրամայականն էր:
«Իհարկե մարզական առումով ցանկալի չէր, որ օլիմպիադան չկայանար, բայց մարդկային կյանքն ու առողջությունն ամենակարևորն են աշխարհում: Խաթարվեցին մեր պլանները մարզվելու հարցում, բայց դա վերականգնելի երևույթ է, իսկ մարդկային առողջությունն անգին է: Բոլորին առողջություն եմ մաղթում»,-ասաց հայտնի մարզիկը և խոստացավ, հաշվի առնելով իրավիճակը, մարզվել, երբ հնարավորություն լինի ու նպատակ դնել հաղթել օլիմպիական խաղերում, թող դա լինի 2021-ին:
Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ու Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանն էլ է գտնում, որ ՄՕԿ-ը ճիշտ որոշում է կայացրել:
«Ներկայումս աշխարհում տիրող իրավիճակում այլ բան չէր էլ սպասվում: Օլիմպիական խաղերը միայն մարզիկների համար չեն: Չէ որ կան նաև երկրպագուներ: Հետևաբար համաճարակային իրավիճակում օլիմպիադայի անցկացումը չէր էլ ստացվի: Կարևորը մարդկանց առողջությունն է: Հիմա աշխարհը պայքարում է վիրուսի դեմ, ու հաղթանակի հասնելուց հետո մենք արդեն կկենտրոնանք մեր հաղթանակների վրա»,-ասաց մարզիչը՝ հավելելով, որ մարզչական տեսանկյունից օլիմպիդայի հետաձգումը նոր խնդիրներ է բերել:
«Հոգեբանական հզոր աջակցություն է». օլիմպիադայի մրցանակակիրները` ցմահ պատվովճարների մասին
Մինչև հետաձգման որոշումը մշաված ծրագրով առաջ էին գնում, իսկ հիմա դեռևս չգիտեն, թե երբ են լիարժեք մարզվելու, երբ են վարկանիշային մրցումների մասնակցելու: «Հիմա կարծես թե գիշերով դուրս ենք եկել ճամփա ու չգիտենք թե որտեղ փոս կա, որտեղ ջուր: Բայց որ ճանապարհն անցնելու ենք, միանշանակ է»- ասաց Գևորգ Ալեքսանյանը:
Օլիմպիադայի մեկնարկից դեռ վեց ամիս առաջ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական կազմը հայտարարեց, որ 77 կգ քաշային կարգում Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնելու է Կարապետ Չալյանը: Հիմա Չալյանը Գյումրիում է ու իր նորամուտն օլիմպիական խաղերում պատրաստվում է նշել մեկ տարի անց:
«Ես մեծ ոգևորությամբ էի պատրաստվում օլիմպիական խաղերին: Կար մարզման համար նախատեսված ծրագիր, ու մարզիչների հետ մեկտեղ հետևողական անում էիք այն, ինչ հարկավոր էր Տոկիոյում լավ հանդես գալու համար: Հիմա ամեն ինչ փոխվեց՝ մարզումային ծրագիրը, մարզվելու հնարվորությունները: Բայց հավատում եմ, որ մարդկությունը կհաղթարհի այս չարիքը: Սպորտային չինովնիկներին շատ լավ եմ հասկանում: Այլընտրանք չկար, որովհետև նժարին դրված է ոչ մեկ մարդու, այլ մարդկության ճակատագիրը, նրանց առողջությունը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Չալյանը: Մարզիկը նշում է, որ այս ամենը հաղթահարելուց հետո պետք է մտածեն մարզման ծրագրերը փոխելու ու նախապատրաստվելու մասին:
Հնարավոր չէ նորմալ պայմաններ ապահովել մարզումների համար. Ջուլֆալակյանը՝ օլիմպիադայի մասին
Հիշեցնենք, որ Հայաստանի մարզիկները չորս վարկանիշ ունեն, չհաշվված ծանրամարտի հավաքականի չորս քվոտաները: Հունահռոմեական ոճի ըմբաշամարտում օլիմպիական խաղերի վարկանիշ են վաստկել Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը: Բայց այս թիվը կարող է աճել, որովհետև առջևում վարկանիշային մրցաշարերն են տարբեր մարզաձևերում:
Նշենք, որ մարտի 24-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով և կկայանան 2021 թվականի ամռանը:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նամակով դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին և խնդրել նրան հնարավորություն գտնել վերանայելու իր` ԱՄՆ մեկնելու որոշումը։
Նշենք, որ շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել էր Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու մասին։
«Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։
Նա նաև շեշտել էր, որ տարիներ շարունակ տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդից։
«Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված»,–գրել է Մանուկյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ հպարտացել է Արոնյանով, որ նա եղել է բոլորի պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Արոնյանի շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:
«Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը:
Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն»,–գրել է Մանուկյանը:
«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին
Նա խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:
Վազգեն Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև հանդիպել Լևոն Արոնյանի և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում նրանց անգնահատելի մասնակցությունը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն Instagram-ի իր հետևորդներին մի զվարճալի տեսանյութ է ներկայացրել, որտեղ նրա 2-ամյա որդին գոլ է խփում։
«Նա ուրախ է, որ գոլ է խփում»,–տեսանյութին կից գրել է Օզբիլիսը։
View this post on Instagram
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոգևորված երեխան իրար հետևից գրավում դարպասը և անգամ դրա` գետնին տապալվելուց հետո փոքրիկը շարունակում է գնդակով հարվածել դարպասին։
Օզբիլիսի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 1025 դոլարով. գումարը կուղղվի Արցախին
Օզբիլիսի հետևորդները մեկնաբանել են տեսանյութը` գրելով, որ «Հայրիկին է քաշել» տղան։ Հայ մեկ ուրիշ ֆուտբոլիստ էլ` կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, կատակել է, թե երեխան հորից լավ է գոլ խփում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի կողքին են։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը` ի պատասխան հարցին, թե շատ զինվորականներ ասում են, որ բանակի կողքին են և միանում են գլխավոր շտաբի հայտարարությանը։
Նշենք, որ Մակարյանն այն չորս պաշտոնյաներից մեկն է, որոնք չեն միացել ԳՇ–ի հայտարարությանը։ Անդրանիկ Մակարյանն այսօր այցելել էր Եռաբլուր` ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։
«Ես չեմ մեկնաբանելու ոչինչ, չեմ մեկնաբանելու ԳՇ–ի հայտարարությունը»,–ասաց Մակարյանը։
Ի պատասխան լրագրողի նկատառմանը, թե չի՞ կիսում ԳՇ–ի մոտեցումը, որ չի միացել հայտնի հայտարարությանը, Մակարյանը լրագրողին հարցրեց` նա ԶԼՄ–ների կողքի՞ն է, թե ոչ։ Ստանալով դրական պատասխան` Մակարյանն ինքն էլ հավելեց, թե հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են ու բանակի կողքին։
Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` Անդրանիկ Մակարյանը չի միացել այդ հայտարարությանը, քանի որ նրա գործողությունների մասով կա հարուցված քրգործ, որը առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությանը չմիացած 4 պաշտոնյաներն են Անդրանիկ Մակարյանը, ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ԶՈւ սպառազինության պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը և ԶՈւ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։



