Տիգրան Բարսեղյան

Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է «Աստանա» ֆուտբոլային ակումբի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

52
(Թարմացված է 19:38 22.03.2020)
Ավանդույթի համաձայն՝ ամեն ամիս «Աստանա» ֆուտբոլային ակումբի խաղերից հետո քվեարկություն է անցկացվում ակումբի՝ «ВКонтакте»-ի պաշտոնական էջում լավագույն խաղացողին որոշելու համար:

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Ղազախական «Աստանան» երկրպագուների քվեարկության շնորհիվ պարզել է թիմի՝ մարտ ամսվա լավագույն խաղացողին: Հաղթող է ճանաչվել հայազգի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։ Տեղեկությունը հայտնում է Sports.kz-ն։

Մարտին «Աստանան» առաջնությունում 3 խաղ է անցկացրել, ևս մեկը Ղազախստանի սուպերգավաթի խաղարկությունում, որտեղ հաղթանակ է տարել 1:0 հաշվով իր մրցակցի` «Кайсара» ակումբի հետ պայքարում։

Քվեարկության գրեթե ամբողջ ընթացքում առաջատարը եղել է Պիերոս Սոտիրիուն, բայց ավարտից առաջ նրան շրջանցել է Տիգրան Բարսեղյանը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի օգտին քվեարկել է հարցվածների 34.22 տոկոսը:

Բարսեղյանն աչքի է ընկել գոլային փոխանցմամբ «Օրդաբասիի» հետ խաղում և դարձել է գոլի հեղինակ «Ակտաուի» դեմ խաղում:

Ինչպես են իրենց զգում Հռոմում գտնվող Հենրիխ Մխիթարյանն ու նրա ընտանիքը

52
թեգերը:
Ղազախստան, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
«Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան». նախագահ Սարգսյանը գրառում է արել
Մխիթարյանը լիարժեք պայմանագիր կկնքի՞ «Ռոմայի» հետ. «Արսենալը» 25 միլիոն եվրո է պահանջում
Հենրիխ Մխիթարյանը հրապարակել է նորածին որդու լուսանկարը
Համաշխարհային սպորտը «կարանտինում» է. որ միջոցառումներն են հետաձգվել