Հայաստանի ազգային հավաքական, արխիվային լուսանկար

Ֆուտբոլի ազգային հավաքականի ընկերական հանդիպումները չեն կայանա

31
(Թարմացված է 19:16 16.03.2020)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ ազգային հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումները չեն կայանա կորոնավիրուսի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը աշխարհի բազմաթիվ երկրներում և անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարտի 26-ին նախատեսված Ուզբեկստան-Հայաստան և մարտի 30-ին նախատեսված Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպումները չեն կայանա: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վաղը՝ մարտի 17-ին, ՈՒԵՖԱ-ն հանդես կգա հայտարարությամբ իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, կհետաձգվեն նաև Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի՝ մարտին կայանալիք հանդիպումները:

Համաշխարհային սպորտը «կարանտինում» է. որ միջոցառումներն են հետաձգվել

Ավելի վաղ ՀՖՖ-ն հետաձգել էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի մրցաշարերը։

31
թեգերը:
Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ, ՀՖՖ, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (493)
Ըստ թեմայի
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Նենսի Ավեսյանը Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականում է. լուսանկարներ
Ազգերի լիգա. Հայաստանի մրցակիցները հայտնի են, մնում է` գլխավոր մարզչի անունը պարզվի
Կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերը