Սամվել Մարտիրոսյան, արխիվային լուսանկար

Միջազգային ասպարեզում վերականգնված արդարությունը կվերականգնվի նաև Հայաստանում

48
(Թարմացված է 17:50 04.03.2020)
ԿԳՄՍ նախարարը խոստացավ միջազգային մրցաշարերում անարդար գնահատված ու վերագնահատված հայ մարզիկներին հավելյալ պարգևավճարներ վճարել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Պեկինի ու Ռիոյի օլիմպիադաներում անարդարացիորեն երրորդ ու երկրորդ տեղերը զբաղեցրած հայ մարզիկները, որոնց արդյունքները հետագայում վերանայվել են պետությունից ևս հավելյալ պարգևատրման կարժանանան։ Այս մասին այսօր ԱԺ–ում` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանի հարցին, ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք այդ արդարությունը կվերականգնենք, և այն հասանելիք գումարը, որ պետությունը հայտարարել ու հաստատել է, պետք է վճարվի»,– ասաց նախարարը։

Ջուլֆալակյանը հիշեցրեց, որ 2008 թ–ի Պեկինի օլիմպիական խաղերում հայ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը նվաճել էր բրոնզե մեդալ, իսկ 8 տարի անց` մրցակցի դոպինգ–թեստի ստուգման արդյունքով, վերանայվեց նաև Տիգրան Մարտիրոսյանի արդյունքը և նա արժանացավ արծաթե մեդալի։

Ռիոյի օլիմպիական խաղերում էլ հայ մարզիկ Սիմոն Մարտիրոսյանի նվաճած արծաթե մեդալը նույն վերանայման արդյունքում փոխարինվել է ոսկե մեդալով և Սիմոնյանը հռչակվել է օլիմպիական չեմպիոն։

«Ես սիրում եմ ճիշտն ասել...». ինչու է օլիմպիական արծաթե մեդալակիրն աշխատում դպրոցում

Սակայն, միջազգային ասպարեզում վերականգնված արդարությունը, պատգամավորի խոսքով, Հայաստանում դեռ չի վերականգնվել։ Բանն այն է, որ ՀՀ պետական պարգևավճարների համակարգով ոսկե մեդալի համար պետությունը մարզիկներին վճարում է` 20, արծաթի համար` 15, բրոնզի համար` 10 մլն դրամ։

«Օլիմպիադայից հետո 2-իդ էլ կամուսնացնենք». Գյումրու քաղաքապետն ընդունեց հաղթած ըմբիշներին

Այսպիսով, փաստորեն, հայ մարզիկները մինչ օրս իրենց իրական հասանելիք պարգևավճարներից 5 մլն դրամ պակաս գումար են ստացել։

48
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան, մրցաշար, պարգևատրում, պարգևավճար, մեդալ, աշխարհի չեմպիոն, չեմպիոն, Հայաստան
Ըստ թեմայի
Ռուսաստանում չեմպիոններ կերտող հայ մարզիչը. ինչու Մարկոսյանը դարձավ Կադիլով
Ազգերի լիգա. Հայաստանի մրցակիցները հայտնի են, մնում է` գլխավոր մարզչի անունը պարզվի
«Աշխատում եմ ձեռք չսեղմել և չգրկախառնվել». հայ մարզիկները` իրենց սովորությունների մասին
Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց