Արսեն Ջուլֆալակյան

Վստահ չեմ, որ հավաքականում ինձ վնասվածք կամ նույնիսկ թունավորում չի սպասում. Ջուլֆալակյան

494
(Թարմացված է 15:15 26.02.2020)
Տոկիոյի Օլիմպիադայում հունահռոմեական ոճի ըմբշամարտի թեկնածուներից Արթուր Ալեքսանյանի հետ կապված ոչ մի խնդիր չկա, իսկ ահա Կարապետ Չալյանի թեկնածությունը փորձում են վիճարկել հավաքականի նախկին մարզիչ Լևոն Ջուլֆալկայանը և նրա որդին` ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կարծում է, որ հավաքականի որոշումը, ըստ որի Տոկիոյի օլիմպիական խաղերին 77 կգ քաշում մեկնելու է Կարապետ Չալյանը, անարդար է, քանի որ իրեն Չալյանի հետ գոտեմարտելու հնարավորություն չի տրվել։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ անվանի ըմբշամարտիկը նշեց` կարծում է, որ իր ու Չալյանի միջև գոտեմարտ պետք է անցկացվի, ու հաղթողը մեկնի օլիմպիադա։

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում 77 կգ քաշային կարգում մրցակցությունը խնդրո առարկա է դարձել։

«Ես արդեն հոգնել եմ այն կեղծիքներից, որոնք անընդհատ հնչեցնում են հավաքականի տարբեր մարզիչները։ Եղել են պայմանավորվածություններ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի ներկայությամբ, ու այդ պայմանավորվածությունները խախտվել են։ Ես ընդամենը ուզում եմ, որ օլիմպիական խաղերի մասնակիցը որոշվի արդար պայմաններում։ Դրա համար պետք է գոտեմարտ կազմակերպվի իմ ու Կարապետ Չալյանի միջև»– ասեց Արսեն Ջուլֆալակյանը։

«Մեր չեմպիոնները պետք է դեր ունենան քրեական մշակույթի դեմ պայքարի գործում». Նիկոլ Փաշինյան

Նշենք, որ Արսեն Ջուլֆալակյանի հայրը` Լևոն Ջուլֆալակյանը, Հայաստանի ըմբշամարտի հավաքականը 20 տարի գլխավորելուց հետո 2019 թվականին հրաժարվեց իր պաշտոնից։ Նրա հեռանալուց հետո Արսեն Ջուլֆալակյանը հայտարարեց, որ հավաքականում մարզվելն իր համար ժամանակի կորուստ է, ու ինքը նույնիսկ կարող է վտանգել իր առողջությունը` մարզվելով հավաքականի հետ։ Այսօր նույն մտահոգությունը հայտնեցին և՛ հայրը, և՛ որդին։

«Մեծ սիրով կմասնակցեի հավաքականի հավաքներին, բայց հաշվի առնելով իմ հարաբերությունները հավաքականի մի քանի ըմբիշների հետ` ես չեմ կարող վստահ լինել, որ ինձ վնասվածք կամ նույնիսկ թունավորում չի սպասում»– ավելացրեց Արսեն Ջուլֆալակյանը։

Լևոն Ջուլֆալակյանն էլ նշեց, որ իր`գլխավոր մարզիչ եղած ժամանակ դեմ է եղել, որ ըմբիշը հավաքականի հետ չմարզվի, բայց ներկայիս պայմաններում Արսենի մարզվելը հավաքականի հետ աբսուրդ է։

Ստացվում է, որ հունահռոմեական հավաքականում Լևոն Ջուլֆալակյանի հրաժարականից հետո մթնոլորտը դեռևս շիկացած է։ Նախկին գլխավոր մարզիչը գտնում է, որ Կարապետ Չալյանը միջազգային գոտում չի կարող հասնել մեծ հաջողության, չնայած նրան, որ Արսեն Ջուլֆալակյանի հետ վերջին երեք գոտեմարտերում հաղթել է Չալյանը։ Իսկ Արսեն Ջուլֆալակյանը պնդում է, որ ևս մեկ գոտեմարտ պետք է անցկացվի իր ու Չալյանի միջև այս գարնանը։ Չնայած հավաքականի մարզիչները Արսենին հորդորում ու հրավիրում էին մեկնել Նիցցա ու Չալյանի հետ մասնակցել միջազգային մրցաշարին, բայց նա հրաժարվեց։

«Օլիմպիադայից հետո 2-իդ էլ կամուսնացնենք». Գյումրու քաղաքապետն ընդունեց հաղթած ըմբիշներին

Օլիմպիական խաղերի մասնակցի ընտրությունը նաև մարզչական աշխատանքն է, բայց եթե իրոք կա անարդարություն, թող ամեն ինչ վերականգնվի, ու թող օլիմպիադա մեկնի իսկապես լավագույնը։

Նշենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբն արդեն հայտարարել է, որ Տոկիոյում Հայաստանի ընտրանու կազմում 77 կգ քաշային կարգում հանդես է գալու Կարապետ Չալյանը, իսկ 97 կգ քաշային կարգում` Արթուր Ալեքսանյանը։

494
թեգերը:
Կարապետ Չալյան, Լևոն Ջուլֆալակյան, Արսեն Ջուլֆալակյան, ըմբշամարտիկ, Տոկիո, օլիմպիադա, Հայաստան
Ըստ թեմայի
Ըմբշամարտիկները վերադարձան. «Զվարթնոցում» նրանց դիմավորեցին չեմպիոններին վայել ձևով
Բողոքի ակցիա Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում. բողոքողների թվում են նաև հայերը
Մարզպետ Գալստյանն ու Լևան Բերիանիձեն պարտվեցին Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում
Նենսի Ավեսյան

Հայաստանի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Նենսի Ավեսյանը երեխայի է սպասում. լուսանկար

125
(Թարմացված է 16:37 12.07.2020)
Ֆուտբոլիստը և իր ընկերը սպասում են իրենց առաջնեկին, որը լույս աշխարհ կգա մոտ 4 ամսից։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի անդամ Նենսի Ավեսյանը հղի է։ Լուրը ֆուտբոլիստը հայտնել է Instargram-ի իր էջում և ընկերոջ հետ լուսանկար հրապարակել։

«Մենք երեխա ենք ունենալու։ Մեզ այնքան օրհնված ենք զգում։ Անհամբեր սպասում ենք նոյեմբերին»,- գրել է Նենսին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nancy Avesyan (@nancyavesyan)

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ամերիկահայ ֆուտբոլիստ Նենսի Ավեսյանն առաջին անգամ խաղացել է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականի կազմում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում է անցկացրել Լիտվայի հավաքականի հետ և գրանցել 0:1 և 1:1 հաշիվները: Այնուամենայնիվ, պարտությունն ու ոչ ոքին չեն վրդովեցրել  երկրպագուներին։ Նրանք 2019 թվականից ուզում էին հայ գեղեցկուհի Նենսիին տեսնել Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականում, և դա արդեն իրականություն է:

Մարտի 8-ին Նենսին լուսանկար էր հրապարակել Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի հետ և շնորհավորել կանանց միջազգային տոնի առիթով։

125
թեգերը:
Լուսանկար, հղի, երեխա, ֆուտբոլ, Հայաստան, Նենսի Ավեսյան
Ըստ թեմայի
Նենսի Ավեսյանը Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականում է. լուսանկարներ
Ինչու է պարետատունը մերժել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
Հայաստանի կանանց թիմը պարտվեց ռուսական հավաքականին. Աշխարհի առաջնության 2-րդ տուր
Ֆուտբոլային թրիլլեր գավաթի եզրափակիչում. Հայաստանի գավաթակրի անունը հայտնի է
Շախմատի տախտակ

Կյանքը վերականգնվում է. Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարը

16
Հայաստանում անցկացվող շախմատային մրցաշարն աննկատ չի մնացել արտասահմանյան շախմատիստների կողմից։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Չնայած համավարակին՝ Ջերմուկ քաղաքում շախմատային առօրյան սկսվել է. մեկնարկել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը։ Անշուշտ, մրցաշարն անցկացվում է հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները պահպանելով։ Մրցաշարի բոլոր մասնակիցները պաշտպանիչ դիմակներով են։ 

Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով և 9 խաղափուլով:  Արդեն անցկացված 5 խաղափուլերի արդյունքներով՝ առաջատարը 22-ամյա գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն է։ Նա հնարավոր 5 միավորից վաստակել է 4 -ը։ Կես միավորով նրան հաջորդում է 24-ամյա Արման Միքայելյանը։ Առաջատարին հետապնդող շախմատիստների խմբում են 2018 թվականի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Դավիթ Շահինյանը՝ 3-ական միավորով։

Ջերմուկում անցկացվող մրցաշարն աննկատ չի մնացել արտասահմանյան շախմատիստների կողմից։ Նիդեռլանդների ներկայացուցիչ Պեն Չժաոցինը Twitter-ի իր էջում ջերմուկյան մրցաշարից լուսանկար է հրապարակել և գրառում կատարել.

«Հաճելի չէ, բայց աշխատում ենք հատուկ պայմաններում»,- գրել է շախմատիստուհին՝ նկատի ունենալով մրցաշարի մասնակիցների դիմակները։

Հիշեցնենք՝  Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 577–ով և դարձել 31 969։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 589 մարդ, կատարվել է 134 989 թեստավորում, առողջացել են վարակվածներից 19 633–ը։ Գրանցվել է մահվան 565 (+6) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 182 (+2)։

Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում

16
թեգերը:
Ստեփան Ավագյան, կորոնավիրուս, մրցաշար, Ջերմուկ, Հայաստան, շախմատ
Ըստ թեմայի
Կոնյակն էլ շախմատիստների՞ դոպինգն է. ՌԴ–ի սպորտային լրագրողները Երևանում են. լուսանկարներ
Հայ շախմատիստի մասին հարցն օգնեց լրագրողին գումար շահել ռուսական «Ինչ, որտեղ, երբ»- ում
Լևոն Արոյանը պարտվեց ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայից
Հայաստանում կայծակնային շախմատի մրցաշար կանցկացվի՝ նվիրված մայիսյան հաղթանակներին
Զինծառայողներ, արխիվային լուսանկար

Ադրբեջանական ԶՈՒ կրակոցները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. Շուշան Ստեփանյան

226
(Թարմացված է 01:59 13.07.2020)
ՀՀ Պն մամուլի խոսնակը հայտնում է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Ստեփանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։

«Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն»,– գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ էլ Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Նրա խոսքով` թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի

նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

226
թեգերը:
Շուշան Ստեփանյան, կրակոց, Սահման, հայ-ադրբեջանական