ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն դժվարին գոտեմարտում կարծես հաղթում էր ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովին, սակայն գոտեմարտի ավարտից չորս վայրկյան առաջ մրցակցին հաջողվեց միավոր վաստակել, ու չնայած հավասար՝ 2:2 հաշվին, հաղթանակը շնորհվեց ադրբեջանցուն:
Բերիանիեձեն մրցաշարը հաղթանակով էր սկսել` 4:1 հաշվով առավելության հասնելով ռումինացի Դանիել Չինտոանի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Բերիանիեձեն դժվարին գոտեմարտում 3:0 հաշվով հաղթանակի էր հասել գերմանացի Նիկ Մատուհինի նկատմամբ ու եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտել լեհ Ռոբերտ Բառանի հետ: Վերջինս հաղթանակի հասավ 9:0 հաշվով, ու Բերիանիձեն երրորդ տեղի համար մրցեց ադրբեջանցի Մագոմեդովի հետ:
Հաղթանակը շատ մոտ էր մեր ըմբիշին, սակայն ակնթարթային հանգստությունը վերածվեց պարտության: Մագոմեդովը կարողացավ դուրս հրել մեր ըմբիշին աշխատանքային գոտուց ու մեկ միավոր վաստակեց, ինչն էլ վճռորոշը դարձավ գոտեմարտում:
«Չեմպիոն, միշտ առաջ». «Սպիտակ արջը» շնորհակալություն է հայտնել երկրպագուներին. լուսանկար
92 կգ քաշային կարգում Մարզպետ Գալստյանն առաջին գոտեմարտում 15:2 հաշվով հաղթանակի էր հասել ուկրաինացի Ռոման Ռիչկոյի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում էլ Գալստյանը շատ ակտիվ էր ու կարողացել էր առավելության հասնել հույն Անգելոս Կուկլարիսի նկատմամբ բացահայտ առավելությամբ՝ 10:0 հաշվով: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը շվեյցարացի Սամուել Շեռերերն էր, որն էլ հաղթեց 7:0 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ: Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը 1:7 հաշվով պարտություն կրեց Բելառուսը ներկայացնող Ամիրհաջի Մահամեդովից:
Ըմբշամարտիկները վերադարձան. «Զվարթնոցում» նրանց դիմավորեցին չեմպիոններին վայել ձևով
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ 61 կգ քաշային կարգում երրորդ տեղի համար գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթանակի հասնելով հույն Գեորգիոս Պիլիդիսի նկատմամբ: Այսպիսով, ազատ ոճի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց մեկ բրոնզե մեդալ: