ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող ազատոճային Միհրան Ջաբուրյանն այսօր 0:9 հաշվով պարտվեց սերբ Ստևան Միչիչին բրոնզե մեդալի համար պայքարում, իսկ 70 կգ քաշային կարգում Գևորգ Մխեյանը դրամատիկ պայքարում 7:9 հաշվով պարտվեց մոլդովացի Միխայիլ Սավայի հետ գոտեմարտում:
Ջաբուրյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ էր հասել երկու անընդմեջ հաղթանակներից հետո: Հայ ըմբիշը նախ 5:4 հաշվով հաղթել էր բելառուս Դիմչիկ Ռիչունովին, ապա 5:0 հաշվով առավելության հասել մոլդովացի Անատոլի Բուռույանի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Ջաբուրյանը 3:6 հաշվով պարտվել էր թուրք Սուլեյման Աթլիին և բրոնզե մեդալի համար գոտեմարտելու իրավունք ստացել։
Գևորգ Մխեյանը երրորդ տեղի համար պայքարելու հնարավորություն էր ստացել սփոփիչ գոտեմարտերում երկու անընդմեջ հաղթանակ տոնելուց հետո։ Բրոնզե մեդալի համար հայ ըմբիշը մրցել էր մոլդովացի Միխայիլ Սավայի հետ: Փոփոխական հաջողությամբ ընթացած գոտեմարտում հայ ըմբիշն ի վերջո պարտվեց ու մնաց առանց մեդալի:
Հայաստանի ազատ ոճի հավաքականը դեռևս կարող է մեդալներ նվաճել Եվրոպայի առաջնությունում: Բայց մեր ըմբիշները պայքարելու են միայն երրորդ տեղի համար: Կիսաեզրափակիչ դուրս եկած Արսեն Հարությունյանը, Մարզպետ Գալստյանն ու Լևան Բերիանիձեն չկարողացան նվաճել եզրափակիչի ուղեգիր:
Եվրոպայի գործող չեմպիոն 20–ամյա Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում 6:7 հաշվով զիջեց ռուս Ալեքսանդր Բագամոևին: 92 կգ քաշային կարգում հանդես եկող Մարզպետ Գալստյանը եզրափակիչի ճանապարհին 0:7 հաշվով պարտվեց շվեյցարացի Սամուել Շեռերերին, իսկ գերծանր քաշային Լևան Բերիանիձեն կիսաեզրափակիչում անզոր էր լեհ Ռոբերտ Բառանի դեմ՝ 0:9:
Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ վաստակեց և դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։
7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:
Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է օտարերկրացիների համար Արցախի տարածք մուտք գործելու նոր անցագրային ռեժիմի կազմակերպումը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Սինանյանը նշել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Մարդիկ, որոնք ռուսական կամ հայկական քաղաքացիություն չունեն, դրա հետ կապված խնդիրներ են ունենում։ Մենք հսկայական սփյուռք ունենք, նրանք սովոր են ամռանը գալ Հայաստան, սիրում են նաև Արցախ այցելել, և ահա այս ամռանը կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ շատ մարդիկ կցանկանան գնալ Արցախ, բայց չեն կարողանա դա անել այդ ռեժիմի պատճառով», - ասել է Սինանյանը:
Նրա խոսքով` խոսքն այն շրջանների մասին է, որոնք գտնվում են հայկական կողմի ու ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:
«Նոր կարգն այնպիսին է, որ պետք է հայտ ներկայացնել Հայաստանում Արցախի ներկայացուցչություն այցելելուց յոթ օր առաջ, այնուհետև ցուցակը փոխանցվում է ռուս խաղաղապահներին ու հետո որոշվում է, թե ով կարող է գալ, իսկ ով՝ ոչ», – պարզաբանել է Սինանյանը:
Նա ավելացրել է, որ համավարակից առաջ 2019-ին Արցախ են այցելել, ըստ տարբեր տվյալների, 30-50 հազար օտարերկրյա քաղաքացիներ։
«Այժմ հայտերը դեռ քիչ են, քանի որ համավարակը չի անցել, ու զբոսաշրջային սեզոնը չի սկսվել։ Բայց միևնույնն է, կան մարդիկ, որոնք ուզում են գնալ, մենք ունենք այն կազմակերպությունների ու մարդկանց ցուցակը, որոնց մուտքը մերժվել է», – նշել է Սինանյանը։



