Միհրան Ջաբուրյան

Միհրան Ջաբուրյանը կպայքարի բրոնզի համար. հայ ըմբիշներից ով ինչ արդյունքի հասավ

168
(Թարմացված է 00:59 15.02.2020)
Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությանը Հայաստանը ներկայացված է լինելու բոլոր քաշային կարգերում: Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկան մեր երկրի հինգ ներկայացուցիչները:

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հռոմում մեկնարկած Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությանը Հայաստանի հավաքականի հինգ ըմբիշներից միայն 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանին այսօր հաջողվեց հասնել կիսաեզրափակիչ, բայց հայ ըմբիշը 3:6 հաշվով պարտվեց թուրք Սուլեյման Աթլիին ու կպայքարի բրոնզե մեդալի համար:

Մինչ այդ հայ ըմբիշը երկու հաղթանակ տոնեց նախ բելառուս Դիմչիկ Ռիչունովի, ապա մոլդովացի Անատոլի Բուռույանի նկատմամբ:

Ջաբուրյանի համար շատ դժվար ընթացք ունեցավ հատկապես մեկնարկային գոտեմարտը: Մեր ըմբիշը գոտեմարտի ընթացքում պարտվում էր 0:4 հաշվով, բայց կարողացավ փոխել մրցամարտի ընթացքն ու հաղթանակ տոնել 5:4 հաշվով: Իսկ քառորդ եզրափակիչում Ջաբուրյանն ավելի գրագետ ու ճկուն մարտավարություն դրսևորեց` վաստակելով հինգ միավոր և չտալով ոչ մի միավոր մոլդովացի Բուռույանին: Կիսաեզրափակիչում Ջաբուրյանին չհաջողվեց բեկել գոտեմարտի ընթացքը թուրք Աթլիի հետ, և մեր ըմբիշը վաղը գորգ դուրս կգա բրոնզե մեդալի համար:

Ինչպես հասան հաղթանակի. հայ ըմբիշները պատմել են գոտեմարտերի մասին. տեսանյութ

Առաջին գոտեմարտում հաղթանակ տոնեց նաև Վոլոդյա Ֆրանգուլյանը, որը հանդես է գալիս 65 կգ քաշային կարգում: Սլովակ Դավիթ Հաբաթին 3:1 հաշվով հաղթելուց հետո Ֆրանգուլյանը 1:4 հաշվով պարտվեց լեհ Քժիշտոֆ Բիենկովսկուն ու դուրս մնաց պայքարից:

70 կգ քաշային կարգում Գևորգ Մխեյանը 8:0 հաշվով հաղթում էր ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաևին, բայց չդիմացավ գոտեմարտի լարվածությանն ու պարտվեց 8:15 հաշվով: Ադրբեջանցին արդեն վաստակել է կիսաեզրափակիչի ուղեգիր: Եթե նա մտնի եզրափակիչ, ապա Մխեյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:

79 կգ քաշային կարգում մրցաշարը հաղթանակով սկսեց Արման Ավագյանը, որը 7:5 հաշվով առավելության հասավ մոլդովացի Գեորգի Պասկալովի նկատմամբ: Բայց քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 4:8 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ջաբրաիլ Հասանովին: Ավագյանը նույնպես կարող է բրոնզե մեդալի հավակնել, եթե Հասանովը մտնի եզրափակիչ:

97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Սարգիս Հովսեփյանը, որն առաջին գոտեմարտում պարտվեց վրացի Էլիզբար Օդիկաձեին: Վերջինս արդեն կիսաեզրափակիչում է, ու եթե նա դուրս գա եզրափակիչ, հայ ըմբիշին բրոնզե մեդալի համար գորգ դուրս գալու հնարավորություն կընձեռի:

Այսօր հինգ քաշային կարգերում հայտնի կդառնան եզրափակիչի ու երրորդ տեղի համար պայքարող ըմբիշները: Վաղը Հայաստանի հավաքականի կազմում գորգ են դուրս գալու 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որի մրցակիցը լինելու է մակեդոնացի Վլադիմիր Եգորովը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, որի մրցակիցն առաջին գոտեմարտում լինելու է վրացի Ավթանդիլ Կենչաձեն, 82 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը կգոտեմարտի Ուկրաինան ներկայացնող Իլյա Արչայայի հետ: Եվս մեկ ուկրաինացի էլ՝ Ռոման Ռիչկոն, լինելու է Մարզպետ Գալստյանի մրցակիցը 92 կգ քաշային կարգում, և վերջապես Հայաստանը ներկայացնող գերծանր քաշային Լևան Բերիանիձեն մրցելու է ռումինացի Դանիել Չինտոանի հետ։

Արթուր Ալեքսանյանը թուրք ըմբիշին հաղթեց Եվրոպայի առաջնությունում. տեսանյութ

168
թեգերը:
Եվրոպայի ըմբշամարտի առաջնության, ըմբիշ, Հայաստան
Ըստ թեմայի
Մարգարովից մինչև Խաշմանյան. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչները
Ֆուտբոլը կորցրեց, ըմբշամարտը գտավ. ինչպես Արթուր Ալեքսանյանը ընտրություն կատարեց
Գևորգ Ղարիբյանը հաղթեց թուրք ըմբիշին և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը