ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Ռուսական «Մատչ ՏՎ» մարզական կայքը հոդված է գրել Ռուսաստանի գեղասահքի պատանիների առաջնության մասին, որը կայացել է Սարանսկ քաղաքում ու ավարտվել փետրվարի 8–ին։
«Ռուսաստանի նոր մարզիկները։ Ո՞վ կփոխարինի Տրուսովային, Կոստորնայային ու Շչերբակովային» հոդվածի հեղինակը գրել է, որ մասնակիցների ելույթների մակարդակն անխոս կարելի է համեմատել մեծահասակների ելույթների մակարդակի հետ։
Պարբերականն առանձնացրել է 12 տարեկան Ադելիա Պետրոսյանին՝ նշելով, որ նա միաժամանակ հիշեցնում է և՛ Ադելինա Սոտնիկովային, և՛ Եվգենիա Մեդվեդևային։
Դահլիճն արտասվում էր․ Զավորոտնյուկի գեղասահորդ ամուսինը սահել է 1 տարեկան դստեր հետ
View this post on Instagram
«Նա ասես եղնիկի աչքեր ունի և էներգիա է ստանում հենց միայն սառույցի վրա լինելու երջանկությունից», – գրում է «Մատչ ՏՎ»–ն՝ ընդգծելով, որ Սարանսկում երիտասարդ գեղասահորդուհին առաջ է անցել ավելի փորձառու Քսենյա Սինիցինայից ու Աննա Ֆրոլովայից` զբաղեցնելով վեցերորդ տեղը։
View this post on Instagram
«Ադելիան տասներկու տարեկան է, չափազանց բարդ ցատկեր սովորելու ճանապարհին։ Սակայն անում է անհրաժեշտ բոլոր եռացատկերն ու կասկադները», – գրում է պարբերականը։
«Փորձել եմ ոչ մեկին չնմանվել». անկեղծ զրույց 16-ամյա գեղասահորդ Արթուր Դանիելյանի հետ
Instagram–ում Ադելիայի հրապարակած լուսանկարի տակ երկրպագուները շնորհավորել են աղջկան ու նշել, որ նա հիասքանչ է։
Ռուսաստանցի գեղասահորդուհին համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել. տեսանյութ