Գևորգ Ղարիբյան

Գևորգ Ղարիբյանը հաղթեց թուրք ըմբիշին և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը

816
(Թարմացված է 22:44 12.02.2020)
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականին առաջին ոսկե մեդալը կարող էր բերել 60 կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Ղարիբյանը, որը երեք գոտեմարտերում ընդամենը մեկ միավոր էր տվել մրցակիցներին:

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հռոմում ընթացող Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Գևորգ Ղարիբյանը գեղեցիկ հնարքով կարողացավ չորս միավորանոց գցում կատարել, ինչն էլ ապահովեց հայ ըմբիշի հաղթանակը թուրք Քերեմ Քամալի նկատմամբ: Չնայած հավասար հաշվին`5։5, չեմպիոն հռչակվեց հայ ըմբիշը:

Շատ դրամատիկ պայքարում անցավ եզրափակիչը, որի ելքը վճռեց Գևորգ Ղարիբյանի տեխնիկական արսենալը: Չորս միավորանոց գցումը հայ ըմբիշին Եվրոպայի չեմպիոնի կոչում բերեց: Թուրք Քամալին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, բայց հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում տեխնիկապես ավելի բարդ հնարքը, որի հեղինակը մեր ըմբիշն էր:

Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում 9:1 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Ավգուստին Սպասովին, քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը բացահայտ առավելությամբ, ժամանակից շուտ հաղթանակի հասավ ադրբեջանցի Մուրադ Բազարովի նկատմամբ: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշի գրոհներին չդիմացավ էստոնացի Հիլարի Միջիսալուն՝ 8:0:

Հաղթարշավը շարունակվում է. Արթուր Ալեքսանյանն ու Կարեն Ասլանյանն էլ հաղթեցին մրցակիցներին

Հիշեցնենք, որ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Հռոմում փետրվարի 10-16–ը։

  • Գևորգ Ղարիբյանը տոնում է հաղթանակը
    Գևորգ Ղարիբյանը տոնում է հաղթանակը
    © Sputnik / Hasmik Grigoryan
  • Գևորգ Ղարիբյանը տոնում է հաղթանակը
    Գևորգ Ղարիբյանը տոնում է հաղթանակը
    © Sputnik / Hasmik Grigoryan
  • Գևորգ Ղարիբյանը պատվո պատվանդանին
    Գևորգ Ղարիբյանը պատվո պատվանդանին
    © Sputnik / Hasmik Grigoryan
  • Գևորգ Ղարիբյանը պատվո պատվանդանին
    Գևորգ Ղարիբյանը պատվո պատվանդանին
    © Sputnik / Hasmik Grigoryan
  • Գևորգ Ղարիբյանը պատվո պատվանդանին
    Գևորգ Ղարիբյանը պատվո պատվանդանին
    © Sputnik / Hasmik Grigoryan
1 / 5
© Sputnik / Hasmik Grigoryan
Գևորգ Ղարիբյանը տոնում է հաղթանակը
816
թեգերը:
չեմպիոն, մեդալ, Գևորգ Ղարիբյան, հաղթանակ, Թուրք, Եվրոպայի ըմբշամարտի առաջնության, ըմբշամարտիկ
Ըստ թեմայի
8։0. Գևորգ Ղարիբյանը հաղթեց ու անցավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Չեմպիոնի որդին չեմպիոն դարձավ. Էդմոնդ Նազարյանը ոսկի նվաճեց Եվրոպայի առաջնությունում
Կարապետ Չալյանը Եվրոպայի առաջնության մեդալակիր է