Կարապետ Չալյան

Կարապետ Չալյանը Եվրոպայի առաջնության մեդալակիր է

93
(Թարմացված է 15:23 17.02.2020)
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը նպատակ էր դրել Եվրոպայի առաջնությունում պայքարել ոսկե մեդալի համար: Բայց պարտությունը կիսաեզրափակիչում զրկեց նրան նման հնարավորությունից: Իսկ ահա բրոնզե մեդալը մեր ըմբիշը ձեռքից բաց չթողեց:

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր։ Բրոնզե մեդալի համար մղվող գոտեմարտում Չալյանը հաղթում էր մեր հայրենակից Հայկ Մնացականյանին առաջին մրցափուլից հետո: Բուլղարիան ներկայացնող Մնացականյանը, սակայն,  չկարողացավ շարունակել գոտեմարտը, և հաղթանակ շնորհվեց Հայաստանի ներկայացուցչին:

Ըմբշամարտի հայկական դպրոցի երկու ներկայացուցիչների գոտեմարտը, որոնք տարբեր երկրներ էին ներկայացնում, անկասկած, մեծ հետաքրքրություն էր առաջացրել հայ մարզասերների համար: Ցավոք, Հայկ Մնացականյանը վնասվածք ստացավ Կարապետ Չալյանի գլորում հնարքը կիրառելու ժամանակ: Բայց Հայկը, անտեսելով ցավը, շարունակեց գոտեմարտը: Ի վերջո վնասվածքը թույլ չտվեց նրան ավարտին հասցնել գոտեմարտը: Չալյանը հաղթեց 3:0 հաշվով:

Չալյանը Եվրոպայի առաջնությունում իր ելույթները սկսեց որակավորման փուլից, որում 11:2 հաշվով ժամանակից շուտ հաղթանակ տոնեց շվեյցարացի Նիկոլաս Քրիստենի նկատմամբ: 1/8 եզրափակիչում հաղթանակը հայ ըմբիշին տրվեց անհամեմատ դժվարին պայքարում. մեր ըմբշամարտիկը սերբ Վիկտոր Նեմեշին հաղթեց 3:1 հաշվով, իսկ քառորդ եզրափակիչում 5:2 հաշվով առավելության հասավ Վիկտոր Լյախի նկատմամբ:

Արթուր Ալեքսանյանը հաղթեց ու անցավ եզրափակիչ, Կարեն Ասլանյանը կպայքարի բրոնզի համար

Կիսաեզրափակիչում Չալյանը համառ պայքարում պարտվեց ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին, որն, ի դեպ, հաղթանակ տոնեց Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի նկատմամբ: Բայց Մնացականյանը սփոփիչ գոտեմարտերում հաղթանակներ տոնելով` հասավ բրոնզե մեդալի համար մղվող գոտեմարտին:

8։0. Գևորգ Ղարիբյանը հաղթեց ու անցավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում վաղը ոսկե մեդալի համար կգոտեմարտեն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ու Գևորգ Ղարիբյանը (60 կգ), իսկ Կարեն Ասլանյանը (67 կգ) գորգ դուրս կգա բրոնզե մեդալի համար:

93
թեգերը:
Եվրոպայի ըմբշամարտի առաջնության, մեդալ, Կարապետ Չալյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գևորգ Ղարիբյանը ջախջախեց ադրբեջանցուն. տեսանյութ
Արթուր Ալեքսանյանը թուրք ըմբիշին հաղթեց Եվրոպայի առաջնությունում. տեսանյութ
Հաղթարշավը շարունակվում է. Արթուր Ալեքսանյանն ու Կարեն Ասլանյանն էլ հաղթեցին մրցակիցներին
Կարապետ Չալյանը կիսաեզրափակիչում է, 4 ըմբիշ դուրս մնացին ոսկե մեդալի համար պայքարից