Արթուր Ալեքսանյան

Արթուր Ալեքսանյանը հաղթեց ու անցավ եզրափակիչ, Կարեն Ասլանյանը կպայքարի բրոնզի համար

208
(Թարմացված է 21:35 11.02.2020)
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս մեկ հաղթանակով հայտ ներկայացրեց հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը հինգերորդ անգամ նվաճելուն:

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում 8:1 հաշվով պարտության մատնեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատի Կուսմանենին:

Օլիմպիական չեմպիոնը գոտեմարտի առաջին մրցափուլում վճռեց մրցակցության ելքը` վաստակելով յոթ միավոր: Կուսմանենը երկրորդ մրցափուլում ամեն ինչ արեց կորցրածը հետ բերելու համար, բայց ապարդյուն:

Ինչպես և սպասվում էր, «Սպիտակ արջը» 97 կգ քաշային կարգում հաղթողի հիմնական հավակնորդն է: 1/8 եզրափակիչում թուրք Չենկ Իլդեմին 5:1 հաշվով հաղթելուց հետո Ալեքսանյանը բացահայտ առավելությամբ հաղթանակի հասավ բուլղարացի Կիրիլ Միլովի նկատմամբ՝ 9:0: Եվ ահա կիսաեզրափակիչում, չնայած Կուսմանենի ջանքերին, Ալեքսանյանին հաղթել չհաջողվեց: Վաղը եզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի Իտալիան ներկայացնող վրացի ըմբիշ Նիկոլոզ Կախիաշվիլին:

67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը նույնպես շատ մոտ էր եզրափակիչ հասնելուն: Հայ ըմբիշը շատ լավ էր անցկացրել նախորդող գոտեմարտերը` հաղթանակի հասնելով համապատասխանաբար շվեդ Օսկար Էռլանդսոնի (3:1), վրացի Գեորգի Շոթաձեի (9:0) և սերբ Մատե Նեմեշի (10:1) նկատմամբ: Կիսաեզրափակիչ գոտեմարտը Ռուսաստանը ներկայացնող Նազիր Աբդուլաևի հետ շատ դժվարին ստացվեց: Ի վերջո 4:3 հաշվով հաղթանակ տոնեց Աբդուլաևը: Կարեն Ասլանյանը վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոնի կոչման համար վաղը գոտեմարտելու է 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, իսկ այսօր Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցելու է Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ:

Հենոն բոլորից առաջ է անցել. Ֆոնսեկան որոշիչ խաղում հույսը դրել է նրա վրա

208
թեգերը:
Եվրոպայի ըմբշամարտի առաջնության, Արթուր Ալեքսանյան
Ըստ թեմայի
Ինչպես հայ մարզչին հաջողվեց Պետդումայի պատգամավորին դարձնել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն
Սիմոն Մարտիրոսյանն ու Հակոբ Մկրտչյանն Իրանում արծաթե մեդալներ են նվաճել
Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլ է խփում գլխով. տեսանյութ
Ֆուտբոլը կորցրեց, ըմբշամարտը գտավ. ինչպես Արթուր Ալեքսանյանը ընտրություն կատարեց