Ֆերդինանտ Կարապետյան

Փայլուն հաղթանակներ և վնասվածք. ինչպես Կարապետյանը դարձավ «Գրան Պրիի» արծաթե մեդալակիր

142
(Թարմացված է 19:18 25.01.2020)
Իսրայելում անցկացվող ձյուդոյի մրցաշարով վերսկսվեց Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակելու պայքարը: Եվրոպայի 2018 թվականի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը նույնպես մասնակցում է այդ պայքարին։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հայ ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը Թել Ավիվում կայացած ձյուդոյի «Գրան Պրի» մրցաշարից կվերադառնա արծաթե մեդալով։

Հունվարի 23-25–ը տևած մրցաշարի ընթացքում նա գեղեցիկ հաղթանակներ տարավ չորս գոտեմարտում, չնայած վնասվածքին, հաղթեց նաև հինգերորդում, բայց հենց այդ վնասվածքի պատճառով չմասնակցեց այսօր կայացած եզրափակիչին` առաջին տեղը զիջելով եզրափակիչ դուրս եկած մյուս մարզիկին` Ֆաբիո Բազիլեին։

Մարզիկն իր ելույթները սկսեց 1/32 եզրափակիչից. հայ ձյուդոիստի մրցակիցը չեխ Յակուբ Եչմինեկն էր: Կարապետյանը գոտեմարտի մեկնարկից 2 րոպե 11 վայրկյան անց մաքուր հաղթանակի հասավ: Հաջորդ գոտեմարտում մրցակիցը ալբանացի Մարկո Մադալոնին էր: Այստեղ էլ հայ ձյուդոիստը մաքուր հաղթանակ տարավ, բայց այս դեպքում` գոտեմարտի ավարտից 44 վայրկյան առաջ:

Фотосессия дзюдоиста Фердинанда Карапетяна в проекте Нац.олимпийского комитета Армении Дорога в Минск
Ֆերդինանտ Կարապետյան

Հաջորդ գոտեմարտում նա հաղթեց ղազախ Ակիլբեկ Սիրիկին, իսկ քառորդ եզրափակիչում մեր ձյուդոիստի դեմ «զենքերը» վայր դրեց շվեդ Թոմի Մակիասը: Կիսաեզրափակիչում էլ Կարապետյանը առավելության հասավ իսպանացի Սալվադոր Կասես Ռոկայի նկատմամբ: Բայց հենց այս գոտեմարտում հայ ձյուդոիստը մատների վնասվածք ստացավ, որի պատճառով էլ չկարողացավ մասնակցել մրցաշարի հաղթողի վճռորոշ գոտեմարտին:

Անկախ ամեն ինչից` «Գրան Պրի» մրցաշարի երկրորդ տեղը պետք է շատ լավ արդյունք համարել Ֆերդինանդ Կարապետյանի համար: Այս կարգի մրցաշարերը շատ կարևոր են օլիմպիական վարկանիշ վաստակելու համար: Ըստ մրցումների ընթացքում զբաղեցրած տեղի` մարզիկը հաշվարկային միավորներ է ստանում, որոնք օգնում են վարկանիշային ցուցակում ավելի բարձր տեղ զբաղեցնելու համար: Օրինակ` հաղթողը ստանում է 350, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկը, այսինքն` Կարապետյանը, 245 միավոր:

«Տարվա ծանրամարտիկ». Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է աշխարհում լավագույնի կոչմանը

Ձյուդոյում օլիմպիական ուղեգիր վաստակելը շատ դժվար է: Յուրաքանչյուր քաշային կարգում օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք են ստանում համաշխարհային դասակարգման ցուցակում 1-18 տեղեր զբաղեցնող մարզիկները: Ընդ որում` հաշվի են առնվում 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի մայիս կայացած մրցումների արդյունքները: Մինչև Թել Ավիվի մրցաշարը Հայաստանի առաջատար Ֆերդինանդ Կարապետյանը վարկանիշային ցուցակում 32-րդն էր: Հայ ձյուդոիստը բարելավեց իր դիրքը` բարձրանալով մեկ աստիճանով:

Առջևում վարկանիշային հերթական մրցաշարերն են լինելու` փետրվարի 8-9–ը Փարիզում և փետրվարի 21-23-ը Դյուսելդորֆում: Այս մրցումներում էլ հաջողության հասնելու դեպքում Կարապետյանը արդեն կարող է օլիմպիական ուղեգիր վաստակել: Այն, որ հիմա հայ մարզիկը 31-րդն է վարկանիշային ցուցակում, դեռ վերջնական արդյունքը չէ: Օլիմպիական չեմպիոն Ֆաբիո Բազիլեն, որը հաղթեց Թել Ավիվում, 22-րդն է վարկանիշային ցուցակում: Այնպես որ Կարապետյանը դեռևս կարող է օլիմպիական ուղեգիր վաստակել:

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան վարկանիշային աղյուսակը վերջնական տեսքի կբերի և կհրապարակի 2020 թվականի մայիսի 25-ին: Խաղերի իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:

Ինչեր չեն անում հայ պատանիները Մխիթարյանին նմանվելու համար, կամ փոքրիկ Զառայի երազանքը

Հիշեցնենք` 2019 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ Ֆերդինանդ Կարապետյանն ազատվել էր զինծառայությունից։ Նրան տարկետում էին տվել, որպեսզի կարողանա պատրաստվել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին։

Իսրայելում անցկացված մրցաշարում Կարապետյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր։

142
Ըստ թեմայի
ՄաքԳրեգորը մարտի մեկնարկից 40 վայրկյան անց նոկաուտի ենթարկեց հակառակորդին. տեսանյութ
Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և ոսկե մեդալ նվաճել
ԵԱՏՄ երկրների պրոֆեսիոնալ մարզիկները Ռուսաստանում լեգեոներ չեն համարվի
Լևոն Արոնյան. 3 հունիսի, 2019

Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

44
(Թարմացված է 16:42 01.03.2021)
ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում Լևոն Արոնյանի անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։

ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր

Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։

44
թեգերը:
Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ), շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
Դադարեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին․ Լևոն Արոնյանի մայրը զայրացած գրառում է արել
«Հայաստանում դեռ ձյուն է տեղում». Արոնյանը սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել
«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին
Շախմատ

Հովհաննես Գաբուզյանը դարձավ Հայաստանի չեմպիոն

39
(Թարմացված է 14:35 01.03.2021)
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։

7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:

Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում

39
թեգերը:
Հովհաննես Գաբուզյան, շախմատիստ, շախմատ
Ըստ թեմայի
«Այսօր խոսել եմ Լևոնի հետ, գիտեմ՝ ինչ է որոշել»․ ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ
2 հաղթանակ, 2 պարտություն և մեկ ոչ-ոքի. Արոնյանն արագ շախմատի հեռավար մրցաշարի մասնակից է
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր

Ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը. տեսանյութ

0
Տեսանյութում երևում են սաղավարտներով ու վահաններով ոստիկանները, որոնք պատ են կազմել փողոցում։

Մեծ թվով ոստիկաններ փակել են Ազգային ժողովի հարակից Դեմիրճյան փողոցը։ Խորհրդարանում այս պահին կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին, իսկ Բաղրամյան պողոտայում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հանրահավաքը։

0