Եվրոպայի առաջնության հաղթողներ

Հայը, ադրբեջանցին ու վրացին դարձել են գեղասահքի Եվրոպայի առաջնության հաղթողներ. տեսանյութ

600
(Թարմացված է 12:37 24.01.2020)
Ավստրիական Գրաց քաղաքում տեղի է ունեցել գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որի առաջին երեք տեղերը զբաղեցրել են ռուսաստանցի ու վրացի մարզիկները։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդ Դմիտրի Ալիևը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնության մենասահքի մրցումներում։ Առաջնությունն ընթանում է ավստրիական Գրաց քաղաքում։ Նա 272,89 միավոր արդյունքով զբաղեցրել է առաջին տեղը։

​Արծաթե մեդալ է նվաճել ռուսաստանցի մեկ այլ գեղասահորդ` 16–ամյա Արթուր Դանիելյանը (246,74)։ Բրոնզե մեդալակիր է դարձել վրացի Մորիս Կվիտելաշվիլին (246,71)։

​Ավելի վաղ 20–ամյա Ալիևի լավագույն ձեռքբերումը եղել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը, որը նա նվաճել էր Մոսկվայում 2018թ–ին։

Արթուր Դանիելյանը սահել է ու դարձել պատանեկան Գրան պրիի առաջատարը. տեսանյութ

600
թեգերը:
Արթուր Դանիելյան, գեղասահք
Ըստ թեմայի
Դահլիճն արտասվում էր․ Զավորոտնյուկի գեղասահորդ ամուսինը սահել է 1 տարեկան դստեր հետ
Հայ պարային զույգի «La Bomba»-ն՝ Գեղասահքի Եվրոպայի առաջնության ժամանակ
Թռչող Մեդվեդևան և Զագիտովայի խաղալիքները. գեղասահքի ԱԱ լավագույն լուսանկարները