00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչեր չեն անում հայ պատանիները Մխիթարյանին նմանվելու համար, կամ փոքրիկ Զառայի երազանքը

© Sputnik / Asatur YesayantsФутболисты сборной Армении в аэропорту "Звартноц" перед вылетом в Афины на очередной матч отборочного тура Евро-2020 против сборной Греции (9 июня 2019). Еревaн
Футболисты сборной Армении в аэропорту Звартноц перед вылетом в Афины на очередной матч отборочного тура Евро-2020 против сборной Греции (9 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հավաքականի ավագ ու իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 31–ամյակը։ Մեկ տարվա ընթացքում նա հասցրել է «Արսենալից» տեղափոխվել «Ռոմա», ամուսնանալ ու շուտով հայր կդառնա։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Մի օր Երևանում անծանոթ երիտասարդի հետ կանգնած լուսացույցի կանաչ լույսին էինք սպասում։ Փողոցի հակառակ կողմում մի խումբ աղջիկներ անընդհատ նայում էին մեզ ու ծիծաղում։ Մի քանի անգամ նայեցի վրաս հասկանալու համար` տեսքս նորմալ է, թե ոչ, բայց երիտասարդը հանգստացրեց ինձ. «Ձեզ հետ ամեն ինչ կարգին է, նրանք ինձ են նայում»։

Մենք ժպտացինք միմյանց ու անցանք փողոցը։ Նրա դեմքն ինձ ծանոթ էր, բայց այդ ժամանակ ես գրեթե գաղափար չունեի հայկական ֆուտբոլի ու մեր աստղի` Հենրիխ Մխիթարյանի մասին։

© Photo : Facebook/Henrikh MkhitaryanՀենրիխ Մխիթարյանը` կնոջ հետ Դուբայում. 01.01.2020
Ինչեր չեն անում հայ պատանիները Մխիթարյանին նմանվելու համար, կամ փոքրիկ Զառայի երազանքը - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը` կնոջ հետ Դուբայում. 01.01.2020

Այդ դեպքից ավելի քան 10 տարի է անցել։ Հիմա ես շատ լավ գիտեմ Հենրիխ Մխիթարյանին ու նույնիսկ կարող եմ թվարկել ակումբները, որոնցում նա խաղացել է, հիշում եմ նրա կարիերայի ամենավառ պահերը։ Անհնար է առանց ժպիտի հիշել` ինչ ջանասիրությամբ էի համացանցում որոնում նրա հարսանեկան առաջին լուսանկարները։

Корреспондент Sputnik Армения радуется забитому голу Генриха Мхитаряна в матче итальянской Серии А между командами Рома и Сассуоло (15 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մխիթարյանի գոլը BBC-ն համարել է վերջին տասնամյակի ֆուտբոլի ամենահիշարժան դրվագներից մեկը

Իսկ ամենակարևորը, որ ձևավորվել է այս տարիների ընթացքում, հայ երեխաների երազանք է` լինել Հենոյի պես։ Եթե նախկինում  պատանիները ֆիլմեր էին դիտում և ուզում էին նմանվել հայտնի ֆուտբոլիստներ Պելեին ու Մարադոնային, ապա այժմ հայկական քաղաքներում ու գյուղերում կարելի է հանդիպել շատ երեխաների, որոնք ապրում են ֆուտբոլի մասին երազելով և ուզում են նմանվել Հենրիխ Մխիթարյանին։ 

Նրանց թվին է պատկանում նաև զարմիկս։ Նա 15 տարեկան է, ապրում է Լոռու մարզի սահմանամերձ Նորաշեն գյուղում։ Ինտրովերտ է, նախընտրում է շփվել միայն շատ մտերիմների հետ։ Նրա սերը, կիրքն ու երազանքը ֆուտբոլն է։ Մի անգամ ինձ հաջողվեց «խոսեցնել» զարմիկիս, ու նա լայն ժպիտով խոստովանեց, որ շատ է սիրում ֆուտբոլն ու Հենրիխին։ Պարզվեց` շատ է մարզվում, որպեսզի սովորի «կարիճի հարվածով» գոլեր խփել ու Մխիթարյանի պես արագ վազել։ Բայց ամենակարևորը՝ նա Հենրիխին նմանվելու համար տարվել է ռուսերենով ու անգլերենով, թեև շատ վատ է սովորում ու ատում է դպրոցական առարկաները։

«Եթե Հենրիխը կարողացել է «Արսենալ» ընկնել (այդ ժամանակ Մխիթարյանը հենց այդ թիմի կազմում էր), ապա ես էլ կարող եմ։ Միայն թե պետք է շատ մարզվել ու լեզուներ իմանալ», – ասաց նա` հավատալով իր երազանքին։

Իսկ Արագածոտնի Արուճ գյուղից մի տղա պատմում էր` ինչպես է երբեմն փախչում դասերից, որ բարձր դասարանցիների հետ ֆուտբոլ խաղա։ Եվ նա անում էր դա ոչ թե ժամանցի, այլ ավելի ուժեղ խաղացողների հետ մրցելու ու հասակակիցների շարքում լավագույնը դառնալու համար։

© Sputnik / Aram NersesyanՀենրիխ Մխիթարյանը` Հայաստան–Բոսնիա և Հերցոգովինա հանդիպման ժամանակ
Ինչեր չեն անում հայ պատանիները Մխիթարյանին նմանվելու համար, կամ փոքրիկ Զառայի երազանքը - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը` Հայաստան–Բոսնիա և Հերցոգովինա հանդիպման ժամանակ

Իր մշակած ծրագրի համաձայն` տասը տարվա ընթացքում (հիմա 7–8 տարեկան է) նա պետք է լինի լավագույն խաղացողն իր մարզում, դրանից հետո պետք է ընդգրկվի հայկական ակումբներից մեկում ու հետո հավաքականի կազմում խաղա Մխիթարյանի հետ։ Նա հավատում է, որ եթե Հենրիխին նկատել ու «Փյունիկ» են տարել, ապա իրեն էլ հավաքական կվերցնեն։

Իսկ ահա Զառա անունով աղջիկը (հարևանուհուս թոռնուհին) երազում է ոչ թե ֆուտբոլի, այլ Լոնդոնում կրթություն ստանալու և գեղեցիկ կազմվածքի մասին։ Այդ ամենը նրան պետք է մի նպատակի` ֆուտբոլային գործակալ դառնալու և Մխիթարյանի պես գեղեցիկ ու խելացի տղայի հետ ամուսնանալու համար։ Նա հաճախ է նստում մեր բակի խաղադաշտի մոտ, ոգևորվում բակի տղաների խաղով ու, որպես ապագա մասնագետ, մեզ վստահեցնում, որ Հայաստանին ֆուտբոլային պայծառ ապագա է սպասում։

Լրահոս
0