ՄաքԳրեգոր. արխիվային լուսանկար

ՄաքԳրեգորը մարտի մեկնարկից 40 վայրկյան անց նոկաուտի ենթարկեց հակառակորդին. տեսանյութ

191
(Թարմացված է 16:11 19.01.2020)
ՄաքԳրեգորը շարունակում էր հարվածներ հասցնել, չնայած Դոնալդ Սերոնեն արդեն նոկաուտի մեջ էր։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Խառը մենամարտերի ըմբիշ իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորը UFC 246 մրցաշարի ժամանակ հակառակորդին՝ ամերիկացի Դոնալդ Սերոնեին, նոկաուտի ենթարկեց ընդամենը 40 վայրկյանի ընթացքում։

Ռուսական ըմբշամարտի խառը ոճի ըմբիշ Արման Ծառուկյանը տոնել է UFC-ում իր առաջին հաղթանակը

Մարտն անցկացվեց այսօր` հունվարի 19–ին, Լաս Վեգասում անցկացվող UFC 246 մրցաշարի շրջանակում։

Այն ընդամենը 40 վայրկյան տևեց։ Իռլանդացին հասցրեց հակառակորդին օկտագոնի սահմանին, որտեղ նա ընկավ։ ՄաքԳրեգորը շարունակում էր հարվածներ հասցնել, չնայած հակառակորդն արդեն նոկաուտի մեջ էր։

Բռնցքամարտիկը փորձել է խաղադրույք կատարել իր հաղթանակի վրա

Քիչ անց մրցավարը հայտարարեց, որ մարտն ավարտված է։ Պարտությունից անմիջապես հետո Սերոնեին հիվանդանոց են տեղափոխել։

«Դարի մենամարտն» ավարտվեց. Մեյվեզերը հաղթեց Մաքգրեգորին

191
թեգերը:
տեսանյութ, Մաքգրեգոր
Ըստ թեմայի
Ինչպես Երևանում. Մաքգրեգորի հայ «նմանակից» Սոչիում փող չեն վերցնում
Երկրպագուների բանակը Մոսկվայում ընկել է Քոնոր Մաքգրեգորի ավտոմեքենայի հետևից. տեսանյութ
Միհրան Հարությունյանը պատրաստ է առաջին խառը մենամարտին. տեսանյութ
Միհրան Հարությունյանը հաղթեց իր առաջին խառը մենամարտում. տեսանյութ
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Քուվեյթի ընտրանու հետ. հայտնի է հանդիպման օրը

37
(Թարմացված է 14:41 10.07.2020)
Հայաստանի և Քուվեյթի հավաքականների հանդիպումը կկայանա Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Քուվեյթի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա Երևանում, նոյեմբերի 11-ին։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայության Facebook-յան էջը։

«Ռոման» Մխիթարյանի փոխանցումը «հավերժացրել» է գրաֆիկայով

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, համաձայն որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

37
թեգերը:
Քուվեյթ, Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ, ՀՖՖ, Հայաստան
Ըստ թեմայի
Մահացել է ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Վլադիմիր Սալկովը
«Իմ քայլի» պատգամավորն ու Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահի խորհրդականներ
Դենիս Ջորկաեֆ

«Իմ քայլի» պատգամավորն ու Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահի խորհրդականներ

76
(Թարմացված է 23:17 09.07.2020)
Սիմիդյանը հասարակական հիմունքներով է ստանձնելու խորհրդականի պաշտոնը, այսինքն՝ չի վարձատրվելու։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկու նոր խորհրդական ունի: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հաղթանակ դատարկ տրիբունաների պայմաններում. Մխիթարյանը փայլեց «Ռոմայի» կազմում. տեսանյութ

ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՀ կառավարության հետ կապերի գծով խորհրդական, իսկ ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետ, FeedConstruct սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և դատա մատակարարող ընկերության դեսպան Դենիս Ջորկաեֆը՝ ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական:

Денис Джоркаефф
Դենիս Ջորկաեֆ

ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիմիդյանը հասարակական հիմունքներով է ստանձնելու խորհրդականի պաշտոնը, այսինքն՝ չի վարձատրվելու։

Секретарь фракции Мой Шаг Акоб Симидян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հակոբ Սիմիդյան

Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ-ի նախագահն է 2019-ի դեկտեմբերից։ Մինչ այդ ՀՖՖ-ն նախագահում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Брифинг новоизбранного президента Федерации футбола Армении Армена Меликбекяна после внеочередного заседания ФФА (23 декабря 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Արմեն Մելիքբեկյան
76
թեգերը:
Արմեն Մելիքբեկյան, Հակոբ Սիմիդյան, Դենիս Ջորկաեֆ, ՀՖՖ, Հայաստան
Ըստ թեմայի
Եվրոպայի ամենաուժեղ մարդը, կամ ինչու Աշոտ Դանիելյանից հետ վերցրին օլիմպիական մեդալը
Ինչու է պարետատունը մերժել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
Սրմաքեշն իր խաբեությամբ սպանեց երկու «Արարատ». Վալերի Հովհաննիսյանը գաղտնիքներ է բացում
Депутаты Лилит Макунц и Алексей Сандыков (слева) на встрече с Чрезвычайным и Полномочным Послом РФ в Армении Сергеем Копыркиным (10 июля 2020). Еревaн

ՍԴ շուրջ զարգացումներից մինչև ավիափոխադրումներ. ինչ են քննարկել իմքայլականները և Կոպիրկինը

0
Լիլիթ Մակունցը ՌԴ դեսպանին է ներկայացրել Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումները:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու իմքայլական պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը հանդիպում են ունեցել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Լիլիթ Մակունցը:

«Քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր։ Որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ դեսպանին ներկայացրել եմ մեր երկրում ընթացող ներքին քաղաքական զարգացումները»,- գրել է նա։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են իրականացվող օրենսդրական փոփոխություններին, մասնավորապես, «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծով առաջարկվող կարգավորումներին, Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։

Երկկողմ հարաբերությունների առաջմղման համատեքստում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ ընդգծելով հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում ընթացիկ հարցերը խորհրդարանական դիվանագիտության ճանապարհով կարգավորելու հանգամանքը։ Առանձնակի ընդգծվել է համաճարակի դեմ պայքարում Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ջանքերի կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել այս օրերին կանոնավոր ավիափոխադրումների բացակայության պայմաններում ՀՀ և ՌԴ քաղաքացիների՝ իրենց երկրներ վերադարձի ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին։

0