«Արարատ–Արմենիայի» ֆուտբոլիստները. արխիվային լուսանկար

Ղազախստանը «տանում է» հայ ֆուտբոլիստներին. «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը դեմ չէ

163
(Թարմացված է 23:51 13.01.2020)
Հայ ֆուտբոլիստները Ղազախստանում այլևս լեգեոներներ չեն համարվում: Եվ ահա ԵԱՏՄ երկրներին վերաբերող այդ օրենքի ընդունումից հետո հայ ֆուտբոլիստների «արտահոսք» է սկսվել դեպի ղազախական ակումբներ:

ԵՐԵՎԱՆ, 13 Հունվարի – Sputnik. «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներից երկուսը՝ Պետրոս Ավետիսյանն ու Գոռ Մալաքյանը, 2020 թվականի իրենց մարզումները սկսել են ղազախական թիմերում։ Ավետիսյանն արդեն գործող պայմանագիր ունի «Տոբոլի» հետ, իսկ Գոռ Մալաքյանը փորձաշրջան է անցնում «Ժետիսուում»:

Հայ ֆուտբոլիստները յուրայիններ են դարձել Ղազախստանում

«Արարատ-Արմենիայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի պայմանագիրը ղազախական «Տոբոլի» հետ կնքվել է մեկ տարով: «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որն, ի դեպ, 2014–15 թվականներին եղել է «Տոբոլի» գլխավոր մարզիչը, կարծում է, որ այս տրանսֆերը, անկասկած, քայլ առաջ է հայ ֆուտբոլիստի համար:

«Պետրոսը «Արարատ-Արմենիայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկն էր: Բայց նրա հեռանալը դեպի ավելի բարձրակարգ առաջնություն անհամեմատ կարևոր է և՛ մեր, և՛ ֆուտբոլիստի համար: Ավետիսյանը շատ լավ ներուժ ունի և այն դրսևորելու դեպքում կարող է նոր հաջողությունների էլ հասնել: Իսկ դա արդեն շատ կարևոր կլինի մեր ազգային հավաքականի համար»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մինասյանը:

Նշենք, որ բացի Պետրոս Ավետիսյանից Ղազախստանում կարող է հանդես գալ նաև «Արարատ-Արմենիայի» հենակետային կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, որն այս օրերին «Ժետիսուի» կազմում ուսումնամարզական հավաք է անցկացնում։

Մխիթարյանի գոլը BBC-ն համարել է վերջին տասնամյակի ֆուտբոլի ամենահիշարժան դրվագներից մեկը

«Իհարկե, միանգամից երկու նման կարգի ֆուտբոլիստ կորցնելը ցանկալի չէ, բայց մեր ակումբի սելեկցիան շատ լավ աշխատում է, ու մենք կունենանք նոր համալրումներ: Բացի այդ, «Արարատ-Արմենիայի» կազմում կան հայ ֆուտբոլիստներ, որոնք նախորդ մրցաշրջանում թիմի կազմում արդեն դուրս են եկել խաղադաշտ, ու հիմա շանս կունենան իրենց դրսևորելու: Չմոռանանք նաև այն, որ մեր ֆուտբոլիստները Ղազախստանում կբարելավեն նաև իրենց ֆինանսական պայմանները: Այնպես որ ֆուտբոլին բնորոշ երևույթ է լավ ֆուտբոլիստի համար այլ ակումբ տեղափոխվելը, և նման իրավիճակներում մենք երբեք չենք խոչընդոտում տրանսֆերին»,-ավելացրեց Մինասյանը:

«Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը Sputnik Արմենիային ասաց, որ նման դեպքերում ակումբը միայն ընդառաջում է ֆուտբոլիստին։

Գալստյանը նշեց, որ եթե հնարավորություն կա, պետք է այն օգտագործել: «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրենը նշեց, որ Ավետիսյանի տրանսֆերը շատ կարևոր է նրա համար, և իրենք նոր հաջողություններ ու նվաճումներ են ցանկանում նրան:

Երեք նոր մարզիչ` Ռուսաստանից Հայաստան. ինչ կտա հայկական ֆուտբոլին այս փոփոխությունը

Այսպիսով, Ղազախստանում այժմ կարող են հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի չորս ֆուտբոլիստ՝ Տիգրան Բարսեղյանը, որի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորում «Աստանան», Կամո Հովհաննիսյանը, որն արդեն մարզվում է «Կայրաթում», Պետրոս Ավետիսյանը, որը մարզվում է «Տոբոլում», և Գոռ Մալաքյանը, որը մարզվում է «Ժետիսուի» կազմում:

163
թեգերը:
հայեր, հայ, Վարդան Մինասյան, Ղազախստան, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հայաստանի ազգային հավաքական, Արարատ–Արմենիա, «Արարատ–Արմենիա»
Ըստ թեմայի
Ովքեր են Հայաստանի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները. տրանսֆերային պատուհաններ և անակնկալներ
Որքան գումար են վաստակում ֆուտբոլիստները Հայաստանում
Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը
Պետրոս Ավետիսյանը տեղափոխվեց ղազախական «Տոբոլ»