00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՖՖ նախագահի թեկնածուներ. որոնք են նրանց ուժեղ և թույլ կողմերը կամ ինչ սպասել

© Sputnik / Asatur YesayantsТренировка сборной Армении по футболу перед матчем со сборной Эстонии (22 марта 2018). Ереван
Тренировка сборной Армении по футболу перед матчем со сборной Эстонии (22 марта 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարճ ժամանակ անց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր ղեկավար կունենա։ ՀՖՖ նախագահի արդեն երկու թեկնածուների` ֆուտբոլային աշխարհում արածներն ու չարածներն է փորձել ամփոփել Sputnik Արմենիան։

Հասմիկ Գրիգորյան, Sputnik Արմենիայի համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեկտեմբերի 23-ին արտահերթ ժողովում կընտրի նոր գործադիր կոմիտե և նոր նախագահ։ Հայկական ֆուտբոլում  վերջին ամիսներին տիրող աղմուկը և փոխադարձ մեղադրանքները, թերևս, կստանան իրենց հանգուցալուծումը։

Այս պահին ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածու՝ ՀՖֆ գլխավոր քարտուղար, նախկին մարզական մեկնաբան Արմեն Մելիքբեկյանը և «Լոռի» ակումբի հիմնադիր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը։

Лусине Бакумян - Sputnik Արմենիա
Խախտումներ` ՀՖՖ փոխնախագահների և գլխավոր քարտուղարի ընտրության հարցում. ի՞նչ է կատարվել

ՀՖՖ նախագահի պաշտոնին առաջադրված երրորդ թեկնածուն՝ ԽՍՀՄ հավաքականի նախկին անդամ, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, որ դուրս է գալիս պայքարից և սատարելու է Արմեն Մելիքբեկյանին։ 

Որպեսզի կանխագուշակումներով չզբաղվենք փորձենք հասկանալ, թե թեկնածուներից յուրաքանչուրն ինչ առավելություններ և թերություններ ունի և նրա` ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելը ինչ կտա հայկական ֆուտբոլին։

Արմեն Մելիքբեկյան

Թեկնածուի հակիրճ կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ

Առավելությունները

Արմեն Մելիքբեկյանը 2005-2008 թթ․պաշտոնավարել է ՀՖՖ-ում որպես փոխտնօրեն, ուստի ի պաշտոնե խորությամբ պետք է որ տեղյակ լինի հայկական ֆուտբոլի խնդիրներին ։

Նա տարիներ շարունակ թե՛ որպես մարզական մեկնաբան, թե՛ որպես ֆեդերացիայի աշխատող և ՈՒԵՖԱ-ի կոմիտեների անդամ, շփումներ է ունեցել միջազգային ասպարեզում, որը կարող է ի նպաստ օգտագործել հայկական ֆուտբոլին։

Ովքեր են Հայաստանի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները. տրանսֆերային պատուհաններ և անակնկալներ

Ֆեդերացիայի աշխատակազմի հետ աշխատանքը․Մելիքբեկյանն իր հարցազրույցներում նշել է, որ ընտրվելուց հետո կադրային լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա, բացի 1-2 պրոֆեսիոնալ անձանց ներգրավումից։

Նա ունի որոշակի ռազմավարություն ՝ ՈւԵՖԱ-ի ծրագրով 700 փոքր դաշտերի կառուցում, պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ստեղծում և այլն։ Ընտրությունը նրան հնարավորություն կտա  շարունակել իր ծրագրերը։

Թերությունները

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե Մելիքբեկյանը նախագահ չընտրվի, ինքը կհեռանա, քանի որ հավատարմության հարց կա: Մելենդեսի հայտարարությունը այնքան էլ լավ չընդունվեց ֆուտբոլային հանրության կողմից, շատերն ընկալեցին այն որպես վերջնագիր` պատճառաբանելով, որ իսպանացի մասնագետը շանտաժի լեզվով է խոսում բոլորի հետ։

Футбольный мяч - Sputnik Արմենիա
Լարված պայքար ՀՖՖ նախագահի աթոռի համար. քաղաքական ինտրիգները միայն կխանգարեն

Մելիքբեկյանին մեղադրում են վերջին տարում ՀՖՖ-ի փաստացի ղեկավարման համար` նշելով, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը  զբաղվածության պատճառով ամբողջությամբ տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվում  ֆեդերացիայում, ուստի հավաքականի խաղերի առաջին խմբում տիրող իրավիճակի միակ պատասխանատուն նա և Արմեն Նիկողոսյանն են։ Ինչին ի պատասխան Արմեն Մելիքբեկյանը ասել է, որ թեև Արթուր Վանեցյանը աշխատել է խիստ ծանրաբեռնված գրաֆիկով, այնուամենայնիվ, նա է տեղյակ է եղել ամբողջ իրավիճակից։

Մելիքբեկյանի ընդդիմախոսները շեշտում են վերջինի ձախական հայացքներն ու լրագրողական գործունեությունը epress.am կայքում` դրանք որակելով ապազգային։ Կարծիք կա, որ այդպիսի հայացքների տեր մարդը չի կարող լինել ՀՖՖ նախագահ ու զարգացնել ֆուտբոլը Հայաստանում։

Թովմաս Գրիգորյան

Թեկնածու հակիրճ կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ

Առավելությունները

Մենեջմենթի փորձը. զբաղվել է գործարարությամբ, հիմնադրել է «Թալգրիգ» ընկերությունը, ապա համանուն ֆուտզալի ակումբը, որը մասնակցել է ֆուտզալի Չեմպիոնների Լիգային։ Երկար տարիներ ֆուտբոլային գործունեություն է  ծավալում և նոր մարդ չէ այս ոլորտում։ Ղեկավարման ոլորտում Գրիգորյանի փորձը կարող է մեծապես նպաստել ՀՖՖ-ի նախաագահի պաշտոնում։

ՈւԵՖԱ-ն կարող է մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառել. Մենուա Մեհրաբյան

«Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիրն  է, որն այս պահին գլխավորում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը,  թեև  Բարձրագույն խմբում խաղում է ընդամենը երկրորդ տարին և շատ ակումբների զիջում է բյուջեով։ Նա կարողացել  է կարճ ժամանակահատվածում ստեղծել թիմ, որն իր առջև դրել է միջնաժամկետ նպատակներ ու բավականին լավ իրականացնել դրանք։

Այս թեկնածուին սատարում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, որը երկար տարիներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՖՖ-ում ու լավ տեղյակ է հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակից, ֆեդերացիայում կատարվող աշխատանքից, իսկ Գրիգորյանի ընտրվելու դեպքում նա կառաջադրվի փոխնախագահի պաշտոնում։

Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
ՀՖՖ-ի շուրջ նոր բացահայտումներ են սպասվում. գործին խառն են տեղակալները. «Ժողովուրդ»

Թովմաս Գրիգորյանը ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ունի հետևյալ ծրագիրը՝ 700 փոքր դաշտերի փոխարեն նույն բյուջեով հանրապետությունում  կառուցել 20-25 ֆուտբոլային ակադեմիա, ինչը, ըստ նրա, ավելի մեծ թափով կնպաստի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանում պրոֆեսիոնալ  ֆուտբոլի մակարդակի բարձրացմանը։

Թերությունները

Թովմաս Գրիգորյանի անունը շատ հաճախ կապում են ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ` նշելով, որ  նրա «մարդն» է, որ Գրիգորյանի ընտրվելով  ՀՖՖ-ն նորից անցնում է Հայրապետյանի ձեռքը, սակայն Գրիգորյանը հերքում է այդ խոսակցությունները։

Թովմաս Գրիգորյանի անվան հետ են կապվում մարզադաշտում ֆուտբոլիստներին հայհոյելու և վիրավորելու մի քանի դեպքեր։ Օրինակ` Հայաստանի հավաքականի անդամ Արազ Օզբիլիսն ասուլիսի ընթացքում ասել էր, որ Գրիգորյանը Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի «Լոռի»- «Փյունիկ» խաղի 73-րդ րոպեին անվայելուչ արտահայտություններ էր անում մրցակից թիմի ֆուտբոլիստներից մեկի և մրցավարների հասցեին։

Բաղդասարյան. «ՀՖՖ նախագահի թեկնածուներից մեկը որոշում է մյուսների ճակատագիրը»

Այնուհետև FAF երկրպագուների շարժումն իր ֆեյսբուքյան էջում տարածեց հայտարարություն` խոսելով այդ դեպքի մասին։ Բացի դրանից, ըստ որոշ աղբյուրների` այդպիսի փաստ է գրանցվել նաև Լիխտենշտեյն-Հայաստան արտագնա խաղի  ժամանակ, այս անգամ հայհոյանքն ուղղված է եղել հավաքականի ֆուտբոլիստ Մարկոսի Պիզելիի հասցեին։ Թովմաս Գրիգորյանը, սակայն, իր ֆեյսբուքյան էջում հերքեց այդ ամենը։

Հ․Գ․ Անկախ նրանից, թե ով կընտրվի ՀՖՖ նախագահ, պետք է մեկ բան հստակ հասկանալ` ոչ ոք չունի կախարդական փայտիկ, որի մեկ հարվածով կարողանա լուծել հայկական ֆուտբոլում առկա բոլոր խնդիրները։ Թեկնածուներից յուրաքանչյուրը ընտրության դեպքում  պետք է հաշվետու լինեի հանրությանը, ֆուտբոլիստներին, երկրպագուներին՝ իր կատարած աշխատանքի, եղած թերությունների, գրանցած հաջողությունների համար։ Պետք չէ միանգամից հրաշքներ ակնկալել, քանի որ սպորտում հաղթանակների և հաջողությունների հասնում են համակարգված աշխատանքի, կարգապահության, նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և մանրուքներին ուշադրություն դարձնելու արդյունքում։

Լրահոս
0