«Արարատ Արմենիա»–«Ուրարտու» հանդիպում, արխիվային լուսանկար

Որքան գումար են վաստակում ֆուտբոլիստները Հայաստանում

613
(Թարմացված է 14:38 14.12.2019)
Համաշխարհային ֆուտբոլում գումարները, որոնք վաստակում են ֆուտբոլիստները, վաղուց արդեն անցել են ռեկորդային համարվող սահմանները, և հիմա ոչ ոք չի զարմանում, որ այս կամ այն աստղը հարյուրավոր միլիոններ է ստանում: Իսկ ինչքա՞ն են վաստակում ֆուտբոլիստները Հայաստանում:

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ֆուտբոլիստի աշխատավարձերի մասին խոսում են ամսական կտրվածքով, և այն շատ դեպքերում կարող է կազմել առավելագույնը 10-12 հազար ամերիկյան դոլար, և դա համարվում է շատ բարձր աշխատավարձ։ Ընդ որում` նման աշխատավարձ են ստանում հաշված ֆուտբոլիստներ:

Հնարավոր չէ կոնկրետ նշել, թե հայկական ակումբներում ինչքան են վարձատրվում ֆուտբոլիստները, որովհետև հայկական ակումբներից ոչ ոք չի բացահայտում կոմերցիոն գաղտնիքը։ Բացի դրանից, մեզ մոտ երբեք չի հայտարարվել որևէ ֆուտբոլիստին հատկացվող ամբողջական գումարը` ըստ պայմանագրի: Սակայն Sputnik Արմենիայի տեղեկություններով` ընթացիկ առաջնությունում առաջին վեց տեղերը զբաղեցնող թիմերից ամենափոքր բյուջեն ունեն «Լոռին» ու «Շիրակը»:

Վանաձորի թիմում միջին աշխատավարձը կազմում է 900-1000 դոլար, իսկ Գյումրու թիմում այն մի փոքր բարձր կարող է լինել` մոտ 1200 դոլար: Չնայած դրան, ինչպես հասկանում ենք, դա չի խանգարում, որ «Լոռին» գլխավորի մրցաշարային աղյուսակը, իսկ «Շիրակն» էլ հավասար պայքար մղի բոլոր թիմերի հետ:

Բյուջեի առումով, ամենայն հավանականությամբ, առաջատարը գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» է, չնայած «Փյունիկը», «Ուրարտուն» և «Ալաշկերտը» պակաս ներդրումներ չեն կատարում: Պարզապես թիմերի կազմերում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքներին հետևելով` պարզ է դառնում, որ չեմպիոնը բյուջեի տեսանկյունից առավելություն ունի: Բացի այդ, «Արարատ-Արմենայի» կազմում հանդես եկող ֆուտբոլիստների միջին աշխատավարձը, ըստ որոշ տեղեկությունների, ամենաբարձրն է: Այն կազմում է 5000-6000 դոլար: Իսկ ահա «Փյունիկ», «Ուրարտու» և «Ալաշկերտ» թիմերում ֆուտբոլիստները վաստակում են միջինը 3000-4000 դոլար: Երևանի «Արարատի» ու «Նոայի» ֆուտբոլիստների միջին աշխատավարձը կազմում է 2000 դոլար:

Հայաստանի բարձրագույն խմբի մակարդակի մասին խոսելիս պետք է հասկանալ, թե ովքեր են այդ խաղամակարդակը բարձրացնում կամ հակառակը: Ֆուտբոլային պարզ տրամաբանությամբ առաջնորդվելով` կարելի է ասել, որ ինչքան ֆուտբոլիստի տրանսֆերը թանկ է, նա այնքան պետք է բարձր խաղամակարդակ ունենա: Իսկ Հայաստանում առայժմ աստղերի մասին խոսելն անիմաստ է: Հայ ֆուտբոլիստներն էլ պետք է հասկանան, որ մեր առաջնությունն իրենց համար հարթակ է, որտեղից պետք է քայլ անել դեպի այլ առաջնություններ: Դրա համար հարկավոր է լավ ֆուտբոլ ցուցադրել, հետո արդեն մտածել մեծ գումարների մասին:

Ֆուտբոլային զարգացած երկրներում ընդունված կարգի համաձայն` ֆուտբոլիստի աշխատավարձը հաշվարկում են տարեկան կտրվածքով, բայց ֆուտբոլիստին գումարը հատկացնում են ամեն շաբաթ: Պարզ է, որ ամենաբարձր աշխատավարձերը լինում են ֆուտբոլային թոփ առաջնություններում՝ Անգլիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա և Գերմանիա: Այդ երկրներում հանդես եկող ֆուտբոլիստների աշխատավարձերը համապատասխանում են թիմերի ու ֆուտբոլիստների խաղամակարդակի հետ: Եվ մեծ հաշվով Հայաստանում ֆուտբոլիստներին տրվող աշխատավարձերը համապատասխանում են ցուցադրած խաղամակարդակին:

613
թեգերը:
աշխատավարձ, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Սնկի պես աճած ակումբները նպաստո՞ւմ են հայկական ֆուտբոլի զարգացմանը, թե՞ հակառակը
Մեղավորը միայն Վանեցյա՞նն է, կամ երբ ԱԱԾ տնօրենն էր, ֆուտբոլում ամեն ինչ լա՞վ էր
«Ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա...». Ռուբեն Հայրապետյանը` Վանեցյանի ու ֆուտբոլի մասին
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Քուվեյթի ընտրանու հետ. հայտնի է հանդիպման օրը

31
(Թարմացված է 14:41 10.07.2020)
Հայաստանի և Քուվեյթի հավաքականների հանդիպումը կկայանա Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Քուվեյթի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա Երևանում, նոյեմբերի 11-ին։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայության Facebook-յան էջը։

«Ռոման» Մխիթարյանի փոխանցումը «հավերժացրել» է գրաֆիկայով

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, համաձայն որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

31
թեգերը:
Քուվեյթ, Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ, ՀՖՖ, Հայաստան
Ըստ թեմայի
Մահացել է ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Վլադիմիր Սալկովը
«Իմ քայլի» պատգամավորն ու Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահի խորհրդականներ
Դենիս Ջորկաեֆ

«Իմ քայլի» պատգամավորն ու Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահի խորհրդականներ

75
(Թարմացված է 23:17 09.07.2020)
Սիմիդյանը հասարակական հիմունքներով է ստանձնելու խորհրդականի պաշտոնը, այսինքն՝ չի վարձատրվելու։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկու նոր խորհրդական ունի: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հաղթանակ դատարկ տրիբունաների պայմաններում. Մխիթարյանը փայլեց «Ռոմայի» կազմում. տեսանյութ

ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՀ կառավարության հետ կապերի գծով խորհրդական, իսկ ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետ, FeedConstruct սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և դատա մատակարարող ընկերության դեսպան Դենիս Ջորկաեֆը՝ ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական:

Денис Джоркаефф
Դենիս Ջորկաեֆ

ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիմիդյանը հասարակական հիմունքներով է ստանձնելու խորհրդականի պաշտոնը, այսինքն՝ չի վարձատրվելու։

Секретарь фракции Мой Шаг Акоб Симидян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հակոբ Սիմիդյան

Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ-ի նախագահն է 2019-ի դեկտեմբերից։ Մինչ այդ ՀՖՖ-ն նախագահում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Брифинг новоизбранного президента Федерации футбола Армении Армена Меликбекяна после внеочередного заседания ФФА (23 декабря 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Արմեն Մելիքբեկյան
75
թեգերը:
Արմեն Մելիքբեկյան, Հակոբ Սիմիդյան, Դենիս Ջորկաեֆ, ՀՖՖ, Հայաստան
Ըստ թեմայի
Եվրոպայի ամենաուժեղ մարդը, կամ ինչու Աշոտ Դանիելյանից հետ վերցրին օլիմպիական մեդալը
Ինչու է պարետատունը մերժել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
Սրմաքեշն իր խաբեությամբ սպանեց երկու «Արարատ». Վալերի Հովհաննիսյանը գաղտնիքներ է բացում
Глава Госкомиссии по защите экономической конкуренции Армении Гегам Геворкян на обсуждении покупки дочерней компании Билайн в Армении (7 июля 2020). Еревaн

ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Beeline-ը հեռանա Հայաստանից

0

ՀՀ ՏՄՊՊՀ թույլատրել է «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«Համակենտրոնացումը կայանալու է «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռք բերման միջոցով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել:

 

0